Էնիո Մորիկոնե
Էնիո Մորիկոնե | |
---|---|
Բնօրինակ անուն | իտալ.՝ Ennio Morricone |
Նաև հայտնի է որպես | Dan Savio և Leo Nichols |
Ծնվել է | նոյեմբերի 10, 1928[1][2][3][…] Հռոմ, Իտալիայի թագավորություն[4] |
Երկիր | Իտալիա |
Մահացել է | հուլիսի 6, 2020[5][6][7][…] (91 տարեկան) Հռոմ, Իտալիա[8] |
Գերեզման | Cimitero Laurentino |
Ժանրեր | Ֆիլմի երաժշտություն |
Մասնագիտություն | դիրիժոր, դաշնակահար, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ, երաժշտական գործիքավորող, կոմպոզիտոր, փողհար և երաժշտական պրոդյուսեր |
Գործիքներ | դաշնամուր և Շեփոր[9] |
Աշխատավայր | Սանտա Չեչիլիայի ազգային ակադեմիա |
Լեյբլ | Virgin Records |
Կրթություն | Սանտա Չեչիլիայի ազգային ակադեմիա |
Անդամակցություն | The Ennio Morricone Orchestra? |
Ամուսին | Maria Travia? |
Պարգևներ | |
Կայք | enniomorricone.org |
Ստորագրություն | |
Ennio Morricone Վիքիպահեստում |
Էնիո Մորիկոնե (իտալ.՝ Ennio Morricone, նոյեմբերի 10, 1928[1][2][3][…], Հռոմ, Իտալիայի թագավորություն[4] - հուլիսի 6, 2020[5][6][7][…], Հռոմ, Իտալիա[8]), իտալացի կոմպոզիտոր, վերադաշնակող և դիրիժոր։ Հիմնականում երաժշտություն է գրել կինեմատոգրաֆիայի և հեռուստատեսության համար։ «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ խաչի ասպետ։ «Օսկարի» կրկնակի դափնեկիր՝ 2007 թվականին «Օսկար» կինեմատոգրաֆիայում ունեցած զգալի վաստակի համար և «Նողկալի ութնյակը» (2016) ֆիլմի երաժշտության համար։ Իտալիայի ազգային՝ Դավիդ դի Դոնաթելլո կինոմրցանակի իննակի դափնեկի. Դավիդ դի Դոնաթելլո՝ ֆիլմի լավագույն երաժշտության համար։ «Ոսկե գլոբուսի» եռակի դափնեկիր, BAFTA մրցանակի վեցակի մրցանակակիր և այլ մրցանակների դափնեկիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էնիո Մորիկոնեն ծնվել է 1928 թվականի նոյեմբերի 10-ին Հռոմում՝ պրոֆեսիոնալ երաժիշտ, ջազային շեփորահար Մարիո Մորիկոնեի և տնային տնտեսուհի Լիբերա Ռիդոլֆի ընտանիքում։ Էնիոն տան հինգ զավակներից ամենամեծն էր։ Երբ լրացավ նրա տասներկուամյակը, ընդունվեց Հռոմի Սանտա Չեչիլյա կոնսերվատորիան, որտեղ նրան դասավանդել է Գոֆրեդո Պետրասին։ Կոնսերվատորիայում Մորիկոնեն ստացավ երեք դիպլոմ՝ շեփորի դասարանի (1946), գործիքավորման (1952) և կոմպոզիցիայի (1954)։
Երբ լրացավ նրա տասնվեցամյակը, Մորիկոնեն Ալբերտո Ֆլամինի անսամբլի երկորդ շեփորահարը դարձավ, որտեղ նախկինում նվագել էր հայրը։ Անսամբլի հետ Մորիկոնեն գումար էր վաստակում՝ նվագելով գիշերային ակումբներում և Հռոմի հյուրանոցներում։ Մեկ տարի անց աշխատանքի է անցնում թատրոնում, իսկ հետո երեք տարի դառնում է կոմպոզիտոր։ 1950 թվականին սկսել է հայտնի կոմպոզիտորների երաժշտությունների վերադաշնակումը ռադիոյով։ Դրանով զբաղվել է ընդհուպ մինչև 1960 թվականը, որից հետո նույն գործով զբաղվել է հեռուստաշոուի համար։
Ֆիլմերի համար երաժշտություն սկսել է գրել 1961 թվականից, երբ նա 33 տարեկան էր։ Սկսել է սպագետտի-վեսթերն ժանրի ֆիլմերից։ Մեծ ճանաչում ստացավ նախկին համադասարանցու՝ ռեժիսոր Սերջիո Լեոնեի ֆիլմում աշխատելու ժամանակ։ Ավելի ուշ սկսում է աշխատել Իտալիայի հայտնի ռեժիսորներ՝ Բեռնարդո Բերտոլուչիի, Պիեռ Պաոլո Պազոլինիի, Դարիո Արջենտոյի, Սալվատորե Սամպերիի և այլոց հետ։
1964 թվականից Մորիկոնեն աշխատել է «RCA» ձայնագրման ստուդիայում, որտեղ վերադաշնակել է հարյուրավոր երգեր, այդ թվում և Ջաննի Մորանդիի, Մարիո Լանցայի, Միրանդա Մարտինոյի համար։
Հայտնի դառնալով Եվրոպայում՝ Էնիոյին հրավիրում են աշխատելու Հոլիվուդի կինեմատոգրաֆիայում։ ԱՄՆ-ում երաժշտություններ է գրում հայտնի ռեժիսորների ֆիլմերի համար՝ Ռոման Պոլանսկի, Օլիվեր Սթոուն, Բրայան դե Պալմա, Մայք Նիքոլս, Ջոն Կարպենտեր, Բարի Լևինսոն, Թերենս Մալիք և այլն։
Մահացել է 2020 թվականի հուլիսի 6-ին[14]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Էնիո Մորիկոնեն ամուսնացած է եղել և ունի 4 երեխա.
- Անդրեա՝ դիրիժոր, կոմպոզիտոր
- Մարկո՝ աշխատում է հեղինակային իրավունքների ընկերությունում
- Ալեսանդրա՝ վիրաբույժ
- Ջովանի՝ աշխատում է Universal[15] ընկերությունում։
Մորիկոնեն տարված է եղել շախմատով, խաղացել է աշխարհի չեմպիոնների հետ[16]։
Ընտրյալ ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1966 – Լավը, վատը, չարը /Il buono, il brutto, il cattivo
- 1970 – Առանց որևէ կասկածների քաղաքացու գործով հետաքննություն / Indagine su un cittadino al di sopra di ogni sospetto
- 1971 – Ափսոս, որ նա պոռնիկ է / Peccato che sia una puttana
- 1975 – Սալո, կամ Սոդոմի 120 օրը / Salò o le 120 giornate di Sodoma)
- 1977 – Մահ սառցաբեկորների մեջ / Orca
- 1978 – Երկնային օրեր / Days of Heaven
- 1984 – Մի անգամ Ամերիկայում / Once Upon a Time in America
- 1990 – Համլետ / Hamlet
- 1994 – Գայլ / Wolf
- 1997 – Լոլիտա / Lolita
- 1998 – Լեգենդ դաշնակահարի մասին / La leggenda del pianista sull’oceano
- 2000 – Մալենա / Malèna
- 2012 – Ջանգոն ազատված / Django Unchained
- 2013 – Լավագույն առաջարկ / La migliore offerta
- 2015 – Նողկալի ութնյակը / The Hateful Eight
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #119011328 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 https://www.lefigaro.fr/musique/le-compositeur-ennio-morricone-fidele-collaborateur-de-sergio-leone-est-mort-20200706
- ↑ 6,0 6,1 6,2 https://www.lavanguardia.com/cultura/20200706/482146286629/ennio-morricone-muere-compositor-roma-91-anos.html
- ↑ 7,0 7,1 7,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 8,0 8,1 8,2 https://www.reuters.com/article/people-morricone/italian-composer-ennio-morricone-dies-report-idUSR1N2CT01N
- ↑ Vale Ennio Morricone: a master composer with breathtaking musical range — 2020.
- ↑ Dettaglio decorato (իտալ.) — presidenza della Repubblica Italiana.
- ↑ Nastri d'Argento (իտալ.) — Sindacato Nazionale Giornalisti Cinematografici Italiani.
- ↑ https://web.archive.org/web/20190330120507/https://www.europeanfilmacademy.org/European-Film-Awards-Winners-1999.74.0.html
- ↑ https://web.archive.org/web/20190718183450/https://www.europeanfilmacademy.org/2013.393.0.html
- ↑ Ася КУЗНЕЦОВА | Сайт «Комсомольской правды» (2020 թ․ հուլիսի 6). «Умер Эннио Морриконе». KP.RU - сайт «Комсомольской правды» (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ Шаблинская О. Композитор Эннио Морриконе: «Я дважды отказал Тарантино» // Аргументы и Факты. — 2012, 28 ноября. — № 48.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 6-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- Էնիո Մորիկոնե Internet Movie Database կայքում
- Ennio Morricone Myspace
- The Ennio Morricone Online Community
- Tête-à-Tête: Ennio Morricone Wayback Machine (արխիվացված 27 Դեկտեմբեր 2010)
- Morricone Fans Wayback Machine (արխիվացված 30 Հուլիս 2013)
- Streaming audio of Morricone's "The Man with the Harmonica," from his soundtrack to Once upon a Time in the West
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնիո Մորիկոնե» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 10 ծնունդներ
- 1928 ծնունդներ
- Հռոմ քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 6 մահեր
- 2020 մահեր
- Հռոմ քաղաքում մահացածներ
- Իտալիայում թաղվածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ խաչի ասպետներ
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Իտալացի երգահաններ
- Օսկարակիրներ
- Իտալացի դիրիժորներ
- BAFTA մրցանակի դափնեկիրներ
- «Ոսկե արծիվ» մրցանակի դափնեկիրներ
- Իտալացի կոմպոզիտորներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Իտալացի դաշնակահարներ
- 20-րդ դարի դասական կոմպոզիտորներ
- Իտալացի երաժիշտներ