Թարխուն
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թարխուն (այլ կիրառումներ)
Թարխուն | |
Թարխուն | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Կարգ | Աստղածաղկավորներ (Asterales) |
Ընտանիք | Աստղածաղկազգիներ (Asteraceae) |
Ենթաընտանիք | Աստղածաղկայիններ (Asteroideae) |
Տրիբա | Anthemideae |
Ենթատրիբա | Artemisiinae |
Ցեղ | Օշինդր (Artemisia) |
Տեսակ | Թարխուն (A. dracunculus) |
Միջազգային անվանում | |
Artemisia dracunculus |
Թարխուն,Տարղոն (լատին․՝ Artemísia dracúnculus), աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույս։ Տարածված տերևաբանջար, որն օգտագործվում է բացառապես թարմ վիճակում որպես կանաչի, իսկ կերակուրների մեջ գրեթե չի օգտագործվում։
Կենսաբանական նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցողունը կանգուն է, բարձրությունը՝ 60-80 սմ, տերևները հերթադիր են, նեղ-նշտարաձև։ Ծաղկաբույլը զամբյուղ է, ծաղիկները՝ մանր, սպիտակ։ Ծաղկում է հուլիս-սեպտեմբերին։
Կիրառություն և նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թարխունը ունի սուր, դուրեկան համ ու հոտ, օգտագործում են սննդի մեջ՝ որպես համեմունք։ Պարունակում է եթերայուղեր, վիտամին C, կարոտին (A-նախավիտամին), հանքային աղեր։ Կարգավորում է նյութափոխանակությունը, ախորժաբեր է։ Բազմանում է վեգետատիվ ճանապարհով և սերմերով։ Որոշ չափով թարխունն օգտագործվում է թթուների մեջ։ Թարխունի ծաղկած բույսերն օգտագործվում են լիկյորներ պատրաստելու համար։
Տարածում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում մշակվում է ամենուր՝ տնամերձ տարածություններում, ջերմոցներում։ Վայրի տեսքով աճում է Արևելյան Եվրոպայում, Կենտրոնական Ասիայում, Մոնղոլիայում, Պակիստանում և Հնդկաստանում, Հյուսիսային Ամերիկայում աճում է կենտրոնական Մեքսիկայից մինչև Կանադա և Ալյասկա։ Աճում է լեռնային գոտիներում։
Բուսական հումք
[խմբագրել | խմբագրել կոդը]Արմատային համակարգը պարունակում է կարոտին (մինչև 15 %), ասկորբինաթթու (0,19 %)։ Պարունակում է եթերային յուղեր, կանաչ մասում կազմում է 0,1—0,4 % իսկ չմշակվածներինը՝ 0,25—0,8 %:
Մշակույթյան և բժշկության մեջ օգտագործում են կանաչ մասը, որը հավաքում են մինչև բույսի ծաղկելը։
Դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տաքսոնոմիա
[խմբագրել | խմբագրել կոդը]12 ընտանիք (համաձայնAPG II Համակարգի) | ևս 200 մինչև 400 տեսակ | |||||||||||||||
Կարգ Աստղածաղկավորներ | դաս Օշինդր | f1 | ||||||||||||||
Բաժին Ծաղկավոր բույսեր կամ Ծածկասերմեր | ընտանիք Աստղածաղկազգիներ | տեսակ Թարխուն |
||||||||||||||
ավելի քան 44 կարգի ծաղկավոր բույսեր (համաձայնAPG II Համակարգի) |
մոտ 900-100 տեսակ | f2 | ||||||||||||||
Հոմանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Artemisia glauca Pall. ex Willd.
- Artemisia glauca var. dracunculina Fernald
- Artemisia redowskyi Ledeb.[1]
Ըստ 2010 թվականի տվյալների The Plant List[2], հոմանիշներ են նաև՝
- Achillea dracunculus Hort. ex Steud.
- Achillea changaica Krasch.
- Artemisia dracunculus Pursh, nom. illeg.
- Artemisia inodora Willd.
- Draconia dracunculus (L.) Soják
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ По данным сайта GRIN (см. раздел Ссылки).
- ↑ «Artemisia dracunculus L. is an accepted name». The Plant List (2010). Version 1. Published on the Internet; http://www.theplantlist.org/ (անգլերեն). Royal Botanic Gardens, Kew and Missouri Botanical Garden. 2010. Վերցված է 2014 թ․ հունվարի 5-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|work=
Ընթերցե՛ք «թարխուն» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 151)։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թարխուն» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թարխուն» հոդվածին։ |
|
|