Իվար Անոսկր
Իվար Անոսկր դան․՝ Ivar Ragnarsson | |
---|---|
Ծնվել է | 9-րդ դար |
Ծննդավայր | Դանիա |
Մահացել է | ոչ վաղ քան 870 և ոչ ուշ քան 878 |
Մահվան վայր | Անգլիա |
Մասնագիտություն | Բերսերկ |
Ծնողներ | հայր՝ Ռագնար Լոդբրոկ, մայր՝ Ասլաուգ |
Զբաղեցրած պաշտոններ | միապետ |
Իվար Անոսկր (հին սկանդինավերեն՝ Ívarr hinn Beinlausi, անգլո-սաքսոներեն՝ Hyngwar, 9-րդ դար, Դանիա - ոչ վաղ քան 870 և ոչ ուշ քան 878, Անգլիա), Դանիայի վիկինգների առաջնորդ, Ռագնար Լոդբրոկի որդին, ով մարտի դաշտում աչքի է ընկել առանձնակի դաժանությամբ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր եղբարների հետ Իվար Անոսկրը գլխավորել է «հեթանոսների մեծ բանակը», որը 865 թվականին ներխուժում է Արևելյան Անգլիա։ 867 թվականին նա ջախջախում է Նորտումբրիայի թագավոր Էյլե II-ի բանակը, իսկ վերջինիս դատապարտում տանջամահության։ Նույն թվականին իրեն է ենթարկում Նորտումբրիան՝ նորմանների թագավորությունը։ 870 թվականին Իվար Անոսկրը հրամայում է սպանել Արևելյան Անգլիայի թագավոր Էդմունդին։
«Անոսկր» մականվան պատճառն այնքան էլ պարզ չէ։ Կա վարկած որ նրան այդպես են անվանել նրա գերճարպիկ լինելու պատճառով, իսկ այլ վարկածի համաձայն նա տառապել է պաթոլոգիական հիվանդությամբ։
Ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ռագնարի որդիների մասին ասքը» հաղորդում է․ «Նա չուներ որդիներ, որովհետև շատ թեթևամիտ էր, և կյանքում չտեսավ ո՛չ սեր ո՛չ կիրք․ նա չուներ իմաստության և դաժանության պակաս․ մահացավ նա ծերության մեջ Էնգլանդում, և թաղվեց ժայռաբլուրում։
Իվարի դիակի ճակատագիրը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ «Ասք Ռագնարի և նրա որդիների մասին» (գրված XVIII դարում) աշխատության, նախքան մահանալը, Իվարն ասել էր, որ իր ոսկոորները կպաշտպանեն երկիրը դրսից եկող բոլոր ոտնձգություններից։ Այդ պատճառով, երբ Վիլհելմ I Նվաճողը ներխուժեց Բրիտանիա, նրա առաջին գործն եղավ քանդել ժայռաբլուրը, որտեղ ըստ ավանդության թաղված էր Անոսկրը, և կրակի մատնել այն։
«Իվարը կառավարեց Անգլիան մինչ խոր ծերություն և մահացավ հիվադությունից։ Եվ երբ մահամերձ էր, հրամայեց որ նրան տանեն երկրի ամենախոցելի վայրը, որպեսզի թշնամիները գալով այդտեղ չկարողանան հաղթանակ տանել։»[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ասք Ռագնարի և նրա որդիների մասին, XVIII