Լուի Արագոն
Լուի Արագոն ֆր.՝ Louis Aragon | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 3, 1897[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[4] |
Վախճանվել է | դեկտեմբերի 24, 1982[1][3][5][…] (85 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզի 7-րդ շրջան, Ֆրանսիա[4] |
Գերեզման | Moulin de Villeneuve |
Գրական անուն | Arnaud Saint Romain[6], Arnaud de Saint-Roman[6], François la Colère[6], Témoin des martyrs[6] և Albert de Routisie |
Մասնագիտություն | բժիշկ-գրող, լրագրող, քաղաքական գործիչ, բանաստեղծ, վիպասան, արվեստի քննադատ, Ֆրանսիական դիմադրության մարտիկ և պատմաբան |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Կարնոյի լիցեյ |
Ժանրեր | պոեզիա |
Գրական ուղղություններ | դադաիզմ և սյուրռեալիզմ |
Անդամակցություն | Société des poètes français? |
Կուսակցություն | Ֆրանսիայի կոմունիստական կուսակցություն |
Աշխատավայր | Լ'Յումանիտե, Ce soir? և Les Lettres françaises? |
Պարգևներ | |
Ամուսին | Էլզա Տրիոլե |
Լուի Արագոն Վիքիդարանում | |
Louis Aragon Վիքիպահեստում |
Լուի Արագոն (ֆր.՝ Louis Aragon, ի ծնե անունը՝ Լուի-Մարի Անդրիյո, ֆր.՝ Louis-Marie Andrieux, հոկտեմբերի 3, 1897[1][2][3][…], Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[4] - դեկտեմբերի 24, 1982[1][3][5][…], Փարիզի 7-րդ շրջան, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի գրող և քաղաքական գործիչ։ Եղել է Գոնկուրյան ակադեմիայի անդամ։
Ծնվել է 1897 թվականի հոկտեմբերի 3-ին, Փարիզում։ 1915 թ. ընդունվել է համալսարանի բժշկական ֆակուլտետը, բայց ընդամենը մեկ տարի անց, ուսումը կիսատ թողնելով, մեկնել է ռազմաճակատ։ Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցել է որպես սանիտար։ Պատերազմից հետո ակտիվորեն մասնակցել է գրական կարևոր իրադարձություններին։ 1919-1924 թվականներին անդամակցել է դադաիստների փարիզյան խմբին, 1924 թվականին Անդրե Բրետոնի ու Ֆիլիպ Սուպոյի հետ ընթացք տվել սյուրռեալիստական շարժմանը։ 1927 թվականին ընդունվել է ֆրանսիական կոմկուսի շարքերը և սկսել է մեծ եռանդով զբաղվել լրագրողական աշխատանքով՝ աշխատակցելով Ֆրանսիայի կոմկուսի օրգան հանդիսացող «Յումանիտե» թերթին։ 1932 թվականին գրողների ինտերնացիոնալ խմբի կազմում այցելել է Խորհրդային Միություն՝ ծանոթանալու սոցիալիստական Ուրալի նորակառույցներին, եղել է Մագնիտոգորսկի, Չելյաբինսկի շինհրապարակներում և այդ այցի տպավորություններն արտացոլել բանաստեղծությունների «Ուռա՜, Ուրա՛լ» շարքում։
1928 թվականին ամուսնացել է ռուսական ավանգարդի մուսան համարվող Լիլի Բրիկի կրտսեր քրոջ՝ ֆրանսիացի բանաստեղծուհի և թարգմանչուհի Էլզա Տրիոլեի հետ, ում բազում բանաստեղծություններ է նվիրել։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ակտիվորեն մասնակցել է Ֆրանսիայում ֆաշիստ զավթիչների դեմ ծավալված Դիմադրության շարժմանը։
1957 թվականին արժանացել է միջազգային լենինյան մրցանակի՝ ժողովուրդների միջև խաղաղությունն ամրապնդելու համար։ Ֆրանսիայում մասայականացրել է խորհրդային գրականությունը, 1953-1972 թվականներին խմբագրել է «Les lettres francaises» ամսագիրը, որը տպագրվում էր ֆրանսիական կոմկուսի աջակցությամբ։ 1972 և 1977 թվականներին խորհրդային կառավարության կողմից պարգևատրվել է նաև Հոկտեմբերյան հեղափոխության և Ժողովուրդների բարեկամության շքանշաններով։ Հետագա տարիներին կտրուկ արտահայտվել է ԽՍՀՄ-ում տիրապետող կոմունիտական ավտորիտար ռեժիմի դեմ, բողոքել, դատապարտել խորհրդային այլախոհ գրողների նկատմամբ սանձազերծված հալածանքները, դատական շինծու վարույթները։ 1968 թվականին բողոքի իր ձայնն է բարձրացրել ընդդեմ խորհրդային զորքերի՝ Չեխոսլովակիայում իրականացրած ռազմական միջամտության։
Նրա միջամտությամբ է Սերգեյ Փարաջանովը բանտից ազատ արձակվել։
1955 թվականին նա հրատարակել է մի ծավալուն հոդված՝ նվիրված հայ գրականությանը, ուր հատկապես բարձր է գնահատել Ավետիք Իսահակյանի և Եղիշե Չարենցի ստեղծագործությունները[9]։ Նրա «Կարմիր աֆիշ» բանաստեղծությունը նվիրված է Միսաք Մանուշյանին[10]։
Խորհրդային տարիներին Երևանում առանձին գրքով լույս է տեսել Լուի Արագոնի բանաստեղծությունների և պատմվածքների ընտրանին՝ հայերեն թարգմանությամբ։ Նրա բանաստեղծությունների մի փոքրիկ փունջ զետեղվել է 1984 թվականին Երևանի պետական համալսարանի հրատարակչության կողմից տպագրված «Ֆրանսիական պոեզիա» ժողովածուում։
2015 թվականին Երևանում հայերեն հրատարակվել է նաև Արագոնի «Իռենի ճեղքը» վիպակը, որը նա գրել էր 1928-ին[11]։
2012 թվականի մարտի 27-ին Փարիզում՝ Սեն Լուի կղզում բացվել է Լուի Արագոնի անունը կրող հրապարակ։
Հայերեն հրապարակումները
[խմբագրել | խմբագրել կոդը]Մամուլ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իմ ճշմարտությունը (բելգիական «Լը պուան» թերթին տված հարցազրույցը)։ «Գարուն», 1967, № 4, էջ 65-68։
- Բանաստեղծություններ։ «Գարուն», 1978, թիվ 3, էջ 57։
- Բանաստեղծություններ։ «Գարուն», 1996, թիվ 5, էջ 78։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Delarge J. Le Delarge (ֆր.) — Paris: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Fichier des personnes décédées mirror
- ↑ 5,0 5,1 5,2 BD Gest' (ֆր.)
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ https://www.lemonde.fr/archives/article/1965/01/09/aragon-docteur-honoris-causa-de-l-universite-de-moscou_2187870_1819218.html
- ↑ Զ. Մ. Գրիգորյան, Ա. Ա. Ղազինյան, «Գրականություն», 1992, «Լույս» հրատարակչություն, էջ 298։
- ↑ «Գարուն», 1967, № 4, էջ 65։
- ↑ «Իռենի ճեղքը» վեպը հասանելի է նաև հայ ընթերցողներին
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լուի Արագոն. «Իռենի ճեղքը»
- Իռենի ճեղքը (առաջին մաս)
- Իռենի ճեղքը (շարունակություն)
- Իռենի ճեղքը վիպակը յուփաբ գրախանութում Արխիվացված 2016-08-06 Wayback Machine
- Լուի Արագոնի բանաստեղծությունները
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուի Արագոն» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուի Արագոն» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 682)։ |
- Հոկտեմբերի 3 ծնունդներ
- 1897 ծնունդներ
- Փարիզ քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 24 մահեր
- 1982 մահեր
- Ֆրանսիայում մահացածներ
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով պարգևատրվածներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ֆրանսիացի բանաստեղծներ
- Ֆրանսիացի արձակագիրներ
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ
- ԼԳԲՏ վիպասաններ
- 20-րդ դարի բանաստեղծներ
- Կոմունիստ գրողներ
- 20-րդ դարի ֆրանսիացի վիպասաններ
- Ֆրանսիացի գրողներ
- Ֆրանսիայի քաղաքական գործիչներ
- Ֆրանսիացի բժիշկներ
- Ֆրանսիացի լրագրողներ
- Ֆրանսիացի պատմաբաններ
- Բանաստեղծներ այբբենական կարգով