Խալիֆա Հաֆթար
Խալիֆա Հաֆթար | |
Կուսակցություն՝ | Լիբիայի փրկության ազգային ճակատ և Լիբիայի արաբական սոցիալիստական միություն |
---|---|
Կրթություն՝ | Բենգազիի ռազմական համալսարան ակադեմիա (1966), Վիստրել և Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա |
Մասնագիտություն՝ | սպա, քաղաքական գործիչ և ահաբեկիչ |
Դավանանք | սուննի իսլամ |
Ծննդյան օր | նոյեմբերի 7, 1943[1] (81 տարեկան) |
Ծննդավայր | Աջդաբիա, Իտալական Լիբիա |
Քաղաքացիություն | Լիբիա և ԱՄՆ |
Պարգևներ | |
Խալիֆա Բելկասիմ Հաֆթար (արաբ․՝ خليفة بالقاسم حفتر, նոյեմբերի 7, 1943[1], Աջդաբիա, Իտալական Լիբիա), լիբիացի ռազմական գործիչ։ Լիբիայի Ներկայացուցիչների պալատի կողմից նշանակվել է ֆելդմարշալ (2016 թվականին) և Լիբիայի ազգային բանակի գերագույն գլխավոր հրամանատար։
Հաֆթարը նկարագրվում է որպես Լիբիայի ամենաուժեղ ռազմական առաջնորդ, որը մարտնչել է ինչպես Լիբիայի,այնպես էլ Լիբիայի հակամարտություններին մասնակցած գրեթե յուրաքանչյուր խմբավորման դեմ, և ունի ռազմական գերազանց փորձ[2][3]։ Լիբիայի ազգային համաձայնության կառավարության կողմից հայտարարվել է ռազմական հանցագործ[4]։
2021 թվականի նոյեմբերին Խալիֆա Հաֆթարը հայտարարեց 2021 թվականի դեկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու մասին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1943 թվականին Աջդաբիայում, պատկանում է ալ-Ֆարջանի ցեղին։ Ավարտել է Բենգազիի ռազմական համալսարանի ակադեմիան։
1969 թվականին, լինելով 26-ամյա կադետ, Խալիֆա Հաֆթարը մասնակցել է Մուամմար ալ-Կադդաֆիի կազմակերպած հեղաշրջմանը, տապալել միապետությունը, և, ի վերջո, դարձել է Լիբիայի առաջնորդի բարձրագույն սպաներից ու գլխավոր մերձավորներից մեկը։ «Նա իմ որդին էր։ Իսկ ես նրա հոգևոր հայրը»` հարցազրույցներից մեկում ասել է Կադդաֆին։ Նա հեղափոխական հրամանատարության խորհրդի անդամ էր, որը Լիբիան ղեկավարում էր հեղաշրջումից անմիջապես հետո։
Հաֆթարը սովորել է ԽՍՀՄ-ում` 1977-1978 թվականներին ավարտել է «Կրակոց» բարձրագույն սպայական դասընթացները, իսկ 1983 թվականին եղել է Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայի դասընթացների ունկնդիր, և, ինչպես այն ժամանակվա բազմաթիվ արաբ բարձրաստիճան սպաներ, տիրապետում է ռուսաց լեզվին[5]։
Զինվորական ծառայություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նա ղեկավարել է լիբիացի զինվորներին, որոնք աջակցում են եգիպտական զորքերին Իսրայելի կողմից գրավված Սինայում 1973 թվականին։ Ազատ սպաների և մյուս անդամների նման (Խունտան, որը տապալեց միապետությունը), Հաֆթարը աշխարհիկ էր և նասերիստ։
1987 թվականին, երբ Լիբիան Չադի հետ կռվում էր սահմանի ռազմավարական կարևոր հատվածի համար, գնդապետ Հաֆթարը դարձավ գերագույն հրամանատար։ Սակայն լիբիացիների բազան ջախջախվել է` Չադի զինվորները սպանել են հազարավոր զինվորների, գերեվարելով Հաֆթարին ու նրա 400 ենթականերին։ Ընդ որում, Կադդաֆին ավելի վաղ համաձայնագիր էր ստորագրել Չադից լիբիական բոլոր զորքերի դուրսբերման մասին, այդ պատճառով Հաֆթարի գործողությունը խախտում էր այդ համաձայնագիրը։ Այդ պարտությունից հետո Մուամար Կադդաֆին հրապարակավ հրաժարվեց գերիներից։ Բացի այդ, Հաֆթարը կարող էր վերադառնալ Լիբիա որպես հերոս և դրանով իսկ սպառնալիք ստեղծել Կադդաֆիի ռեժիմին։ Զայրացած Հաֆթարը խզել է բոլոր կապերը Կադդաֆիի հետ և կոչ է արել իր մարդկանց օգնել նրան պետական հեղաշրջում նախապատրաստելու հարցում։
1988 թվականին նա կապեր է հաստատել Լիբիայի փրկության ազգային ճակատի՝ Չադում հիմնված ընդդիմադիր կազմակերպության հետ։ Դրանից կարճ ժամանակ անց Հաֆթարին ազատ են արձակել բանտից։ Կադդաֆիի ռեժիմի հետ կապերը դադարեցնելուց հետո Հաֆթարը կարող էր ունենալ Կենտրոնական հետախուզական վարչության միջոցներով ստեղծված սեփական զինված ուժերը[6][7]։ Նա պլանավորում էր ներխուժել Լիբիա, բայց Կադդաֆին նրան վնասեց՝ Չադում հեղաշրջում կազմակերպելով։ Կենտրոնական հետախուզական վարչությունն ստիպված է եղել գեներալին և 350 կողմնակիցներին տարհանել Զաիր, այնուհետև Քենիա և վերջապես Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Առանձին աղբյուրներ հայտնում են Կենտրոնական հետախուզական վարչության հետ նրա կապերի մասին[8]։
1990-ականներին Հաֆթարը ստացել է ամերիկյան քաղաքացիություն և բնակություն հաստատել Վիրջինիա նահանգի Վիեննա քաղաքում[7] և այնտեղ ապրել է 20 տարի[9]։ Որոշ ժամանակ նա համագործակցել է Կենտրոնական հետախուզական վարչության և Լիբիայի փրկության ճակատի հետ՝ դավադրություն ստեղծելով Կադդաֆիին տապալելու համար։ 1996 թվականին Հաֆթարը փորձել է գլխավորել ապստամբությունը Հարավային Լիբիայի լեռներում, սակայն այն ձախողվել է[10]` մարդկանց մի մասը բռնվել է և մահապատժի ենթարկվել։
2003 թվականին ԱՄՆ-ի կողմից Իրաք ներխուժելուց հետո Կադդաֆին, մինչ այդ Ամերիկայի ամենասիրելի թշնամիներից մեկը, համաձայնել է հրաժարվել միջուկային զենքի մշակման ծրագրից և քայլեր է արել Վաշինգտոնի հետ մերձեցման ուղղությամբ։ Կենտրոնական հետախուզական վարչությունը կորցրեց Հաֆթարի նկատմամբ հետաքրքրությունը[11]։
Քաղաքացիական պատերազմում
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի մարտին, Լիբիայում քաղաքացիական պատերազմից հետո, Հաֆթարը գնաց Բենգազի։ Հեղափոխականների ռազմական ներկայացուցիչը հայտնել է, որ Հաֆթարը միացել է հեղափոխությանը և նշանակվել հրամանատար, սակայն Լիբիայի անցման ազգային խորհուրդը դա հերքել է[12]։ 2011 թվականի ապրիլին հեղափոխականների զինված ուժերի հրամանատարը Աբդուլ Ֆաթահ Յունիսն էր, նրա օգնականը Օմար Էլ Հարերին էր, որը շտաբի հրամանատարն էր, իսկ Հաֆթարը երրորդն էր ավագ հրամանատարական կազմի մեջ, ցամաքային ուժերի հրամանատար գեներալ-լեյտենանտի կոչումով[13][14]։ Առանց աջակցություն գտնելու, Հաֆթարը վերադարձել է ԱՄՆ։
2012 թվականի հուլիսին Լիբիայում տեղի ունեցան այսպես կոչված «առաջին ժողովրդավարական ընտրությունները» (որոնց Կադդաֆիի քաղաքական գծի կողմնակիցները թույլ չտվեցին) Համընդհանուր ազգային կոնգրեսը, որտեղ հաղթանակ տարավ լիբերալների և կենտրոնամետների լայն կոալիցիան։
Չնայած նրան, որ իսլամիստները պարտվել են ընտրությունները, նրանք գտան իշխանության մեկ այլ ճանապարհ։ 2013 թվականի մայիսին նրանք խորհրդարանին կոչ էին արել օրենք ընդունել, որով Կադդաֆիի կառավարության նախկին անդամներին արգելվում է պետական պաշտոններ զբաղեցնել, ինչի արդյունքում նրանց հաջողվել է չեզոքացնել մի քանի առանցքային հակառակորդներ։
Պետական հեղաշրջման փորձ
[խմբագրել | խմբագրել կոդը]2014-ի փետրվարի 14-ին Հաֆթարը փորձեց պետական հեղաշրջում իրականացնել` հեռուստատեսությամբ հայտարարելով խորհրդարանի լուծարման մասին և ստեղծելու «նախագահական հանձնաժողով» և կաբինետ, որը ղեկավարելու է երկիրը մինչև նոր ընտրություններ, չնայած պարզ չէր, թե ինչպես նա կկարողանա իրականացնել իր մտադրությունները։ Հաֆթարը շրջում էր երկրում՝ հանդիպելով մարդկանց հետ և գաղտնի կազմակերպելով իր բանակը նախկին ծառայակիցների օգնությամբ։
«Լիբիայի Արժանապատվություն» օպերացիա
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի մայիսի 16-ին Հաֆթարը հայտարարել էր Բենգազիում արմատական իսլամիստների[15][16] խմբավորումների վրա հարձակում սկսելու մասին՝ «Լիբիայի արժանապատվություն» կոդային անվանումով[17]։ Հաֆթարի հարձակումը ողջունել են բազմաթիվ լիբիացիներ, որոնք դժգոհ են երկրում տիրող քաոսից։ Խորհրդարանը որոշել է ստեղծել նոր օրենսդիր մարմին` Ներկայացուցիչների պալատ։ Հունիսին կայացած ընտրություններում իսլամիստները կրկին պարտություն կրեցին, բայց մինչ նոր խորհրդարանը կարողացավ հավաքվել, գրոհայինները Միսուրատայի ջոկատի աջակցությամբ գրոհեցին Տրիպոլիի միջազգային օդանավակայանը՝ փորձելով հետ գրավել այն Հաֆթարի ուժերից։ Օդանավակայանի շենքը քանդվել է, ինքնաթիռները ոչնչացվել են, զոհվել է մոտ 100 մարդ։
Տրիպոլիում մարտերի ընթացքում հակամարտող խմբավորումները վերջնականապես ձևակերպվել են։ Հաֆթարի դեմ մարտնչող «Լիբիայի Լուսաբաց» խմբավորումը բարդ կոալիցիա է նախկին ջիհադիստների «Ալ Քաիդա»-ից, որոնք կռվել են Կադդաֆիի դեմ դեռևս 1990-ական թվականներին, բերբերյան ցեղերի աշխարհազորայինների, «մուսուլման եղբայրների» լիբիական մասնաճյուղի անդամների և Միսուրատցի առևտրականների ցանցի հետ։ Հաֆթարի բանակը բաղկացած է հիմնականում Կադդաֆիի նախկին զինվորներից, արևմուտքի և հարավի ցեղերի աշխարհազորայիններից և դաշնայնացման կողմնակիցներից, որոնք փորձում են ինքնավարության հասնել Լիբիայի արևելյան հատվածի համար։ Հաֆթարի բանակը զենք և ֆինանսավորում է ստանում Եգիպտոսից, Սաուդյան Արաբիայից և Արաբական Միացյալ Էմիրություններից և աջակցում է Ռուսաստանին։ Իսլամիստներն իրենց հերթին հենվում են Կատարի և Թուրքիայի վրա[11]։
Իսլամիստները պնդում էին, որ միակ օրինական իշխանությունը Համընդհանուր ազգային կոնգրեսն է, այլ ոչ թե Ներկայացուցիչների պալատը, որը տեղափոխվել է Տոբրուկ Տրիպոլիից 1300 կմ դեպի արևելք և իրեն հռչակել է Լիբիայի «իսկական կառավարություն»։ Լիբիական պետությունը փաստացի փլուզվեց իրար մեջ կռվող մի շարք տարածքների վրա։
2016 թվականի հունվարի 6-ին Տոբրուկի կառավարությունը Ֆաիզ Սարաջի կառավարության հետ համաձայնագիր է կնքել Խալիֆ Հաֆթարի գլխավորությամբ ռազմական խորհուրդ ձևավորելու մասին։ Այսպիսով, ՄԱԿ-ի լիբիացի հատուկ դեսպանորդ Մարտին Կոբլերը խախտել է սխեմատիկ համաձայնագրի պայմանները, ըստ որի բոլոր զինվորական պաշտոնները կառավարության կազմավորումից հետո պետք է չզբաղվեն[18]։ Վաշինգտոնում Հաֆթարի գործողություններից դժգոհ էին։
Տոբրուկում տեղակայված Լիբիայի Ներկայացուցիչների պալատից Հաֆթարը 2015 թվականի մարտի 3-ին գեներալ-լեյտենանտի, իսկ այնուհետև 2016 թվականի սեպտեմբերի 15-ին ֆելդմարշալի կոչում է ստացել[19][20]։
2016 թվականի նոյեմբերի 27-ին մարշալ Խալիֆա Հաֆթարը ժամանել է Մոսկվա և բանակցություններ վարել Ռուսաստանի պաշտպանության և արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Շոյգուի և Սերգեյ Լավրովի հետ համապատասխանաբար[21]։ Մինչ այդ Լիբիայի ազգային բանակի ղեկավարը Ռուսաստան էր այցելել նույն տարվա հունիսին։ Այդ ժամանակ նա հանդիպել էր Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ[22]։
2017 թվականի հունվարին, շարժվելով դեպի Լիբիայի հարավ, Հաֆթարի ուժերը բախվեցին ազգային միասնության կառավարությանը հավատարիմ ուժերի հետ, որոնց Հաֆթարը չի ընդունում։ Դա անհանգստություն է առաջացրել ՄԱԿ-ում և Արևմուտքում։ Ֆելդմարշալի խոսքով` այն բանից հետո, երբ Բենգազին ընկնի իր զորքերի ճնշման տակ, ինքը կռիվ կսկսի Տորնայից ծայրահեղականների դեմ՝ նրանց դեմ օգտագործելով բոլոր միջոցները։ Գեներալը, ի տարբերություն իսլամիստների, սեփական օդուժ ունի։
2017 թվականի հունվարի 11-ին Խալիֆա Հաֆթարն այցելել է «Ծովակալ Կուզնեցով»-ի ծանր զինվորական օդանավ, որտեղ հանդիպել է փոխծովակալ Վիկտոր Սոկոլովի հետ և մասնակցել պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ տեսակոնֆերանսին։
Մարտին` Լիբիայի ազգային բանակը հատուկ գործողության ընթացքում վերադարձրել էր Ռաս Լանուֆ և էս Սիդրա ծովափնյա քաղաքները, որտեղ գտնվում են երկու կարևոր նավթային տերմինալներ, որոնք վերահսկվում էին իսլամիստական «Բենգազիի պաշտպանության խմբերի» կողմից։ Բացի այդ, ինչպես հաղորդել են Ռոյթերսի աղբյուրները, Եգիպտական Սիդի-Բարանի քաղաքում լիբիական սահմանից 100 կմ հեռավորության վրա նկատվել են հատուկ գործողությունների ռուսական ուժեր և անօդաչու թռչող սարքեր։ Տրիպոլիում զինված կազմավորումների միջև բախումներ են տեղի ունեցել զրահատեխնիկայի, այդ թվում՝ տանկերի կիրառմամբ[23]։
Հուլիսի սկզբին Հաֆթարը հայտարարել էր ահաբեկչական խմբավորումներից Լիբիայի նշանակությամբ երկրորդ քաղաքի՝ Բենգազիի լիակատար ազատագրման մասին երկու տարվա մարտերից հետո։ Հաֆթարի խոսքով՝ Լիբիայի մակարդակով ահաբեկչության դեմ պատերազմը կավարտվի միայն երկրի տարածքից այն ամբողջությամբ արմատախիլ անելուց հետո[24]։
Քաղաքական ճգնաժամի կարգավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի մայիսի 2-ին Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում տեղի ունեցավ երկար սպասված հանդիպումը Ազգային միասնության կառավարության ղեկավար Ֆաիզ Սարաջի և ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարի միջև, որն աջակցում է, այսպես կոչված, «արևելյան» կառավարությանը Տոբրուկում։ Ներկայացուցիչների պալատը, որը 2014 թվականի օգոստոսի սկզբին փոխարինել է Համընդհանուր ազգային կոնգրեսին, չի ճանաչում Տրիպոլիում կենտրոնական կառավարության իշխանությունը, որն աջակցում է Արևմուտքին և համաշխարհային հանրությանը։ Ռուսաստանը կապ է հաստատում Լիբիայի հակամարտության բոլոր մասնակիցների հետ, սակայն նախապատվությունը տալիս է Հաֆթարին։
Սարաջը Հաֆթարի հետ հանդիպել է 201 թվականի հունվարին միայն մեկ անգամ։ ՄԱԿ-ի, համաշխարհային հանրության և արաբական հարևանների ճնշման ներքո հակամարտող կառավարությունների ղեկավարները պետք է հանդիպեին 2017 թվականի փետրվարին Կահիրեում։ Եգիպտոսի նախագահ Ալ-Սիսիի կազմակերպած հանդիպումը տեղի չի ունեցել վերջին պահին, քանի որ Հաֆթարը հրաժարվել է գալ բանակցությունների 2015 թվականի սխեմայի փոփոխման շուրջ, որը զրկում է նրան քաղաքական ապագայից, չնայած այն բանին, որ Լիբիայի ազգային բանակը, որը ստեղծվել Է Կադդաֆիի բանակի և մի շարք ռազմականացված կազմակերպությունների մնացորդներից, վերահսկում է երկրի մեծ մասը։ Բանակցություններն ընթացել են Աբու Դաբիում փակ ռեժիմով։ Հաջորդ օրը բանակցությունների մասնակիցները հայտարարություններ են հրապարակել, որտեղ խոստացել են լիցքաթափել Լիբիայի հարավում լարված իրավիճակը, միասին պայքարել ահաբեկչության դեմ և փորձել միավորել երկիրը։ Սարաջի վարչակազմի հայտարարության մեջ ասվում է, որ մարշալ Հաֆթարի հետ հանդիպման գլխավոր խնդիրը եղել է «լիբիական ճգնաժամի խաղաղ լուծման հասնելու» ուղիների որոնումը, նաև ընդգծվել է փետրվարյան հեղափոխության նվաճումների պահպանման և ամրապնդման, քաղաքացիական անձանց վերահսկողության ներքո միասնական բանակի ստեղծման, ահաբեկչության դեմ պայքարի, հարավում բռնության սրման նվազեցման և իշխանության խաղաղ փոխանցման բոլոր հնարավոր միջոցների ձեռնարկման անհրաժեշտությունը։ Արևելյան իշխանությունների հայտարարության մեջ շեշտը դրվում է բանակի հետ կապված հարցերի վրա, ընդ որում, ինչպես դրա ամրապնդման, այնպես էլ պաշտպանության վրա, ինչպես նաև ընդգծվում Է լիբիական քաղաքական համաձայնագրում փոփոխություններ մտցնելու անհրաժեշտությունը։ Որոշ տվյալներով կողմերը պայմանավորվել են 2018 թվականի սկզբին անցկացնել խորհրդարանական և նախագահական ընտրություններ։ Հաֆթարն ինքը չի թաքցնում իր նախագահական հավակնությունները։ Իբր համաձայնություն է ձեռք բերվել նախագահական խորհրդի թիվը 9-ից 3 մարդու կրճատելու վերաբերյալ։ Դրանցից մեկը պետք է լինի Տոբրուկի խորհրդարանի խոսնակը, այսինքն՝ Ագիլա Սալահ Իսա, երկրորդը՝ Լիբիայի զինված ուժերի գլխավոր հրամանատարը, իսկ երրորդը՝ ազգային միասնության կառավարության ղեկավարը[25]։
2017 թվականի հուլիսի 25-ին Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Լիբիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Հասան Սալամեի միջնորդությամբ տեղի է ունեցել Հաֆթարի և Սարաջի երկրորդ հանդիպումը։ Նրանց հաջողվել է պայմանավորվել հրադադարի ռեժիմի հաստատման, ինչպես նաև Լիբիայում 2018 թվականի գարնանը համազգային ընտրություններ անցկացնելու մասին։ Միևնույն ժամանակ Իտալիան իր ռազմանավերը ուղարկել է Ազգային համաձայնության կառավարություն խնդրանքով՝ աջակցելու առափնյա պահպանության լիբիական ուժերին։ Տրիպոլիում, Տոբրուկում, Բենգազիում սկսեցին հավաքվել մարդիկ, որոնք կոչ էին անում հրաժարական տալ։ Ներկայացուցիչների պալատը դատապարտել է Իտալիայի գործողությունները, իսկ ֆելդմարշալ Հաֆթարը Սարաջին մեղադրել է անպատասխանատու վարքի մեջ և հրամայել է իր ուժերին պատրաստ լինել դիմակայելու «օտարերկրյա ներխուժմանը»։ Հաֆթարն իրեն առաջարկել է Եվրոպայի միգրացիոն ճգնաժամի հիմնական երաշխավոր։
2017 թվականի օգոստոսի 14-15-ը Մոսկվայում հերթական բանակցություններն են ընթացել Սերգեյ Լավրովի և Սերգեյ Շոյգուի հետ, որտեղ քննարկվել է Ռուսաստանի Դաշնության կողմից Լիբիային տրամադրվող ռազմական օգնության հարցը։ Հրամանատարը պատմել է, որ Լիբիայի ազգային բանակը ահաբեկիչներից ազատագրել է երկրի տարածքի 90 տոկոսը։ Մարտերն ավարտվել են Բենգազիի ազատագրմամբ և բանակի վերահսկողության տակ վերցնելով երկրի բոլոր նավթային հանքավայրերը, նավթային նավահանգիստներն ու ռազմակայանները։ Լավրովը պաշտպանել է Սարաջի հետ պայմանավորվածության հասնելու Հաֆթարի տրամադրվածությունը[26]։
Հարձակում Տրիպոլիի վրա
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի ապրիլի 4-ին Լիբիայի ազգային բանակի հրամանատար մարշալ Խալիֆա Հաֆթարը հրամայել է զորքերին հարձակում սկսել երկրի մայրաքաղաք Տրիպոլիի վրա։ Բանակին ուղղված իր ուղերձում Հաֆթարն ասել է, որ «ժամանակն է ազատագրել Տրիպոլին... ազատագրել գրոհայիններից և ահաբեկչությունից»։ Մարշալը հրամայել է ապահովել Տրիպոլիում օտարերկրացիների անվտանգությունը և չկրակել խաղաղ քաղաքացիների վրա։ Նա նաև մայրաքաղաքի բնակիչներին կոչ է արել «վայր դնել զենքը և բարձրացնել սպիտակ դրոշը»[27]։
Տրիպոլիի վրա հարձակումը սկսվել է Լիբիայի ազգային խորհրդաժողովի նախաշեմին, որը նախատեսված է ապրիլի 14-16-ին Գադամեսում, այն գտնվում է Լիբիայի, Ալժիրի և Թունիսի սահմանների հատման կետում, և ուղղված է երկրում ճգնաժամի հաղթահարմանը և երկիշխանության վիճակին։ Դրան պետք է մասնակցեն բոլոր հակամարտող կողմերի պատվիրակները, որպեսզի կազմեն «ճանապարհային քարտեզ»՝ բաժանված պետական ինստիտուտների միավորման և համազգային նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացման համար, որոնց անհրաժեշտությունը հաստատվել է դեռևս 2018 թվականի մայիսին[28]։ Արդյունքում գիտաժողովը հետաձգվեց անորոշ ժամանակով[29]։
Պաղեստինի ազգային խորհուրդը պահանջել է կալանավորել Հաֆթարին։ Տրիպոլիում կառավարության ղեկավարը Լիբիայի ազգային բանակի հրամանատարին մեղադրել է դավաճանության և հեղաշրջման փորձի մեջ։ Նա նաև հայտարարել է, որ մայրաքաղաքի վրա հարձակման բոլոր մասնակիցները կկանգնեն լիբիական և միջազգային դատարանների առջև[30]։
Տրիպոլիի վրա հարձակումը փոփոխական հաջողությամբ շարունակվում է մինչ օրս։ Մասամբ հարձակման անհաջողությունը բացատրվում է նրանով, որ Հաֆթարը չի համարձակվել Տրիպոլիում զանգվածային անխնա ռմբակոծություններ կիրառել, ինչպես նա նախկինում արել էր, քանի որ Տրիպոլիում, ի տարբերություն արևմտյան Լիբիայի գյուղերի, բնակչության չափազանց բարձր խտություն է։ Ի դեպ, քանի որ հարձակումն ավելի ու ավելի է սկսել գործել, հրթիռա-ռումբային հարվածների ինտենսիվությունը, այդ թվում՝ քաղաքացիական թաղամասերում, աճել է[31]։
Առողջություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի ապրիլի 11-ին ֆրանսիական «Լը Մոնդ» թերթը հայտնել էր, որ Բենգազիում Հաֆթարը կաթված է տարել և գտնվում է կոմայի մեջ։ Ֆելդմարշալը տեղափոխվել է Հորդանանի Ամմանի հիվանդանոց, իսկ ավելի ուշ` Փարիզի կլինիկա[32][33]։ «Middle east eye» պարբերականը, վկայակոչելով եվրոպացի դիվանագետին, հայտնել է, որ Հաֆթարը թոքերի քաղցկեղ ունի, որը մետաստազավորել է ուղեղում։ Անանուն բժիշկները Middle East Eye ինտերնետ-պարբերականին հաստատել են կաթվածի մասին տեղեկատվությունը, որի պատճառով զորահրամանատարը զրկվել է ելույթից[34]։ Արդեն ապրիլի 13-ին ԶԼՄ-ներում տեղեկություններ են հայտնվել Լիբիայի զորքերի հրամանատարի մահվան մասին[35]։ Սակայն մահվան մասին տեղեկությունը չի հաստատվել և ապրիլի 26-ին Խալիֆ Հաֆթարը վերադարձել է Բենգազի[36]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.corriere.it/english/17_gennaio_03/general-haftar-italy-has-taken-the-wrong-side-libya-c8bea24e-d1dc-11e6-a55b-632cc5cf8e9f.shtml
- ↑ Anderson, Jon Lee (23 февраля 2015). «The Unravelling: Libya's New Strongman». The New Yorker. Վերցված է 7 апреля 2019-ին.
- ↑ «Fighting Islamic State in Libya». The Economist. 14 мая 2016. Վերցված է 7 апреля 2019-ին.
- ↑ «Libya's Haftar appointed army chief for recognized government». Reuters. 2 марта 2014. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 4 марта 2015-ին.
- ↑ Юсин М. Знание маршала // Коммерсантъ № 31 (6025) от 20.02.2017. — С. 6.
- ↑ как пишет издание Manipulations africaines, опубликованное
- ↑ 7,0 7,1 «A Debate on U.S. Military Intervention in Libya: Juan Cole v. Vijay Prashad». Democracy Now![en]. 2011 թ․ մարտի 29.
- ↑ Russ Baker (Apr. 22, 2011). «Is General Khalifa Hifter The CIA's Man In Libya?». Business Insider. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ В США пожаловались на несостоявшийся союз с фельдмаршалом Хафтаром // Лента. Ру, 10 апреля 2019
- ↑ Фельдмаршал Каддафи готовится объединить Ливию российским оружием // Взгляд.ру, 30 янв 2017
- ↑ 11,0 11,1 Мятежный сын Каддафи. Станет ли Халифа Хафтар диктатором Ливии // Лента.ру, 3 марта 2015
- ↑ McGreal C.[en] Libyan rebel efforts frustrated by internal disputes over leadership // The Guardian, 03.04.2011
- ↑ «The colonel feels the squeeze». The Economist. 2011 թ․ մայիսի 19. Վերցված է 2011 թ․ մայիսի 20-ին.
- ↑ «The task of forming a more effective anti-Gaddafi army». BBC. 2011 թ․ ապրիլի 15. Վերցված է 2011 թ․ հունիսի 28-ին.
- ↑ Тарасов Д. Международная панорама — Ливийская армия объявила о приостановке работы временного парламента // ИТАР-ТАСС, 19.05.2014
- ↑ Мятежный ливийский генерал обещает очистить Бенгази от террористов // ՌԻԱ Նովոստի, 17.05.2014
- ↑ В Ливии смертник подорвался у штаб-квартиры главы антитеррора Արխիվացված 2014-06-07 Wayback Machine // Полит.ру, 04.06.2014
- ↑ Армию Правительства национального согласия в Ливии возглавил агент ЦРУ Արխիվացված 2019-04-07 Wayback MachineԿաղապար:Неавторитетный источник
- ↑ «Libyan parliament names General Khalifa Haftar army chief». Al Bawaba[en]. 2 марта 2015. Վերցված է 4 марта 2015-ին.
- ↑ «Tobruk's HoR promotes Khalifa Haftar to a Marshal following capture of oil ports». Libyan Express. 15 сентября 2016. Վերցված է 22 ноября 2016-ին.
- ↑ Чугунов Н. В Москве прошли переговоры маршала Хафтара с представителями МИД и МО РФ Արխիվացված 2021-01-17 Wayback Machine // Al-Masdar News[en], 29.11.2016
- ↑ Кремль прокомментировал визит в Москву маршала Ливии Халифа Хафтара // РБК, 29.11.2016
- ↑ Кривошеев К. Ливийская национальная армия отбила нефтяные порты // Коммерсантъ, 14.03.2017
- ↑ Хафтар рассказал о возвращении Бенгази к мирной жизни // ՌԻԱ Նովոստի, 17.07.2017
- ↑ Мануков С. Ливия: трудная дорога к согласию и единству // ЕА Daily, 08.05.2017
- ↑ Командующий ливийской армией попросил у России военной помощи // ՌԻԱ Նովոստի, 14.08.2017
- ↑ «Ливийской национальной армии приказали идти в наступление на Триполи». RT. 2019 թ․ ապրիլի 4. Վերցված է 2019 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ Столица в огне: ливийская армия ведет наступление на Триполи // Известия
- ↑ [1]
- ↑ Правительство национального согласия Ливии потребовало арестовать Хафтара
- ↑ Ливийский тупик
- ↑ Le maréchal libyen Khalifa Haftar serait hospitalisé à Paris // Le Monde Afrique, 11.04.2018
- ↑ СМИ сообщили об инсульте у ливийского маршала Хафтара // Телеканал «Дождь», 12.04.2018
- ↑ EXCLUSIVE: Libya’s Haftar 'suffering irreversible brain damage' // Middle East Eye[en], 18.04.2018
- ↑ Источник сообщил о смерти лидера Ливийской национальной армии Хафтара // ՌԻԱ Նովոստի, 13.04.2018
- ↑ Маршал Халифа Хафтар, о «кончине» которого сообщали СМИ, вернулся в Ливию // РИА Новости, 26.04.2018
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Твиттер Х.Хафтар
- Главное командование Ливийских вооруженных сил — Ֆեյսբուք
- аль-Мисмари: «От России нам нужно только оружие и боеприпасы» // Газета.Ru, 15 сентября 2017
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խալիֆա Հաֆթար» հոդվածին։ |
|