Jump to content

Խոսե Լեանդրո Անդրադե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խոսե Լեանդրո Անդրադե
José Leandro Andrade
Անձնական տվյալներ
Ազգությունը Afro-Uruguayan?
Քաղաքացիությունը  Ուրուգվայ
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 22, 1901(1901-11-22)[1] կամ հոկտեմբերի 1, 1901(1901-10-01)[2]
Ծննդավայր Սալտո, Ուրուգվայ
Մահվան ամսաթիվ հոկտեմբերի 5, 1957(1957-10-05)[3] կամ հոկտեմբերի 4, 1957(1957-10-04)[2]
Մահվան վայր Մոնտեվիդեո, Ուրուգվայ
Հասակ 180 սանտիմետր
Քաշ 73 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան, պաշտպան
Պատանեկան կարիերա
Ուրուգվայ Միրամար Միսյոնես
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
?—1920 Ուրուգվայ Պենյառոլ
1921 Ուրուգվայ Միրամար Միսյոնես
1922 Ուրուգվայ Բելյա Վիստա 71 (7)
1923 Ուրուգվայ Ռեֆորմերս
1924 Ուրուգվայ Բելյա Վիստա
1925-1931 Ուրուգվայ Նասյոնալ 105 (29)
1932-1935 Ուրուգվայ Պենյառոլ 88 (3)
1936 Արգենտինա Ատլանտա (ԲԱ) 2 (0)
1936 Արգենտինա Արգենտինոս Յունիորս 21 (0)
1936 Ուրուգվայ Բելյա Վիստա
1937 Ուրուգվայ Մոնտեվիդեո Ուոնդերերս 17 (0)
Ազգային հավաքական
1923-1930 Ուրուգվայ Ուրուգվայ 34 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Խոսե Լեանդրո Անդրադե (իսպ.՝ José Leandro Andrade; նոյեմբերի 22, 1901(1901-11-22)[1] կամ հոկտեմբերի 1, 1901(1901-10-01)[2], Սալտո, Ուրուգվայ - հոկտեմբերի 5, 1957(1957-10-05)[3] կամ հոկտեմբերի 4, 1957(1957-10-04)[2], Մոնտեվիդեո, Ուրուգվայ), ուրուգվայցի ֆուտբոլիստ, կիսապաշտպան և պաշտպան, 1930 թվականի աշխարհի չեմպիոն, 1924 և 1928 թվականների Օլիմպիական խաղերի չեմպիոն։

Խաղացել է Մոնտեվիդեոյի «Պենյառոլ» (մինչև 1920 թվականը և 1932-1935 թվականներին), Միրամար Միսյոնես» (1921 թ.), «Բելյա Վիստա» (1922 թ., 1924 թ., 1936 թ.), «Ռեֆորմերս» (1923 թ.), «Նասյոնալ» (1925-1931 թթ.), «Ուոնդերերս» (1937 թ.), արգենտինական «Ատլանտա», «Արգենտինոս Յունիորս» (1936 թ.) ակումբներում

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոսե Լեանդրո Անդրադեն ծնվել է 1901 թվականին Սալտո քաղաքում։ Նրա մայրն արգենտինացի էր։ Հայրը, որը, ամենայն հավանականությամբ, եղել է Խոսե Իգնասիո Անդրադեն, ծննդյան վկայականում նշված է որպես վկա։ Խոսեի ծննդյան պահին Իգնասիոն, որ աֆրիկյան կախարդության մասնագետ էր, արդեն 98 տարեկան էր. նա Բրազիլիայից արտագաղթել էր դեռ այն ժամանակ, երբ այնտեղ ծաղկում էր ստրկությունը[4]։

Վաղ տարիքում Ժոզեն տեղափոխվել է մայրաքաղաքի Պալերմո թաղամասում և դաստիարակվել մորաքրոջ մոտ։ Նախքան պրոֆեսիոնալ ֆուտբոլով զբաղվելը որպես երաժիշտ աշխատել է պարահանդեսներում (նվագել է հարվածայիններ, ջութակ և դափ), ինչպես նաև կոշիկ մաքրող և լրագրավաճառ։

Անդրադեն իր վիրտուոզ խաղի և գնդակը վարելու տեխնիկայի (որ հիշեցնում է պար) շնորհիվ Եվրոպայի հանդիսատեսին գրավել է դեռ 1924 թվականի Ամառային օլիմպիական խաղերի ժամանակ Փարիզում։ Ֆրանսիական մամուլը նրան տվել է «Սև հրաշք», «Սև մարգարիտ», ինչպես նաև «ֆուտբոլի երաժիշտ» մականունները։ 1928 թվականին հավաքականի հետ նա Եվրոպայում երկրորդ անգամ հաղթեց Օլիմպիական խաղերում, այս անգամ՝ Ամստերդամում։

Անդրադեն հանդես է եկել եզրային կիսապաշտպանի դիրքում։ 1930 թվականի աշխարհի առաջնությունից առաջ ստացել է լուրջ վնասվածք և վտանգ կար, որ նա ստիպված կլինի ավարտել կարիերան, սակայն նա ապաքինվել է ու մասնակցել մրցաշարին՝ դառնալով աշխարհի չեմպիոն։

Պրոֆեսիոնալիզմի ներդրումից հետո արդեն ոչ երիտասարդ Անդրադեն չի կարողացել հարմարվել նոր չափանիշներին, և 1937 թվականին, փոխելով մի շարք ակումբներ, ավարտել է իր կարիերան։ 1933 թվականին հավաքականից հեռանալուց առաջ նա հասցրել էր անցկացնել 41 խաղ։

1950 թվականին Խոսե Լեանդրոն հրավիրվել է որպես պատվավոր հյուր ներկա գտնվելու Բրազիլիայում անցկացվող 1950 թվականի աշխարհի առաջնությանը։ Նրա զարմիկը՝ Վիկտոր Ռոդրիգես Անդրադեն դարձել է աշխարհի չեմպիոն այդ մրցաշարում և եղել է Ուրուգվայի հավաքականի առաջատարներից մեկը։

1956 թվականին լրագրող Ֆրից Հակը գտել է Անդրադեին, որ ապրում էր Մոնտեվիդեոյի աղքատ թաղամասերից մեկում՝ փոքր բնակարանում և տառապում էր ալկոհոլիզմով։ Մեկ տարի անց ֆուտբոլիստը մահացել է տուբերկուլյոզից աղքատների «Պինեյրո-դել-Կամպո» կացարանում։

Տիտղոսներ և ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ուրուգվայի չեմպիոն (2) - 1932 թ., 1935 թ.
  • Աշխարհի չեմպիոն (1) - 1930 թ.
  • Օլիմպիական խաղերի չեմպիոն (2) - 1924 թ., 1928 թ.
  • Հարավային Ամերիկայի չեմպիոն (3) - 1923 թ., 1924 թ., 1926 թ.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Olympedia — 2006.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Authority file of the National Library of Uruguay (իսպ.)
  3. 3,0 3,1 3,2 https://pantheon.world/profile/person/José_Leandro_Andrade
  4. Gumbrecht, Hans Ulrich. In praise of athletic beauty. — Harvard University Press. — 2006. — P. 249-251. — ISBN 067402172X

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոսե Լեանդրո Անդրադե» հոդվածին։