Կլաուս Մարիա Բրանդաուեր
Կլաուս Մարիա Բրանդաուեր գերմ.՝ Klaus Maria Brandauer | |
---|---|
Ծնվել է | հունիսի 22, 1943[1][2][3][…] (81 տարեկան) |
Ծննդավայր | Bad Aussee, Լիցեն, Շտիրիա[4] |
Քաղաքացիություն | Ավստրիա |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, պրոֆեսոր, թատրոնի դերասան, կինոդերասան, դերասան, ռեժիսոր, երաժիշտ և մանկավարժ |
Աշխատավայր | Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան |
Ամուսին(ներ) | Karin Katharina Brandauer? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Deutsche Filmakademie? |
Կլաուս Մարիա Բրանդաուեր (գերմ.՝ Klaus Maria Brandauer, իրական անունը` Կլաուս Գեորգ Շտենգ (Klaus Georg Steng), հունիսի 22, 1943[1][2][3][…], Bad Aussee, Լիցեն, Շտիրիա[4]), ավստրիացի դերասան, ռեժիսոր և մանկավարժ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլաուս Մարիա Բրանդաուերը ծնվել է Ավստրիայի Բադ-Աուսզե քաղաքում` պետական ծառայողի ընտանիքում[8][9]։ 1962 թվականին ընդունվել է Շտուտգարտի երաժշտության և դերասանական արվեստի բարձրագույն դպրոցը, սակայն ուսումը կիսատ է թողել։ Դերասանական կարիերան սկսելուց հետո, իր Շտենգ ազգանունը փոխարինել է մայրական Բրանդաուեր ազգանունով։ Առաջին դերը խաղացել է Տյուբինգենի թատրոնում` Ուիլյամ Շեքսպիրի «Չափ ընդդեմ չափի» կատակերգությունում, կատարելով Կլավդիոյի դերը։ 1972 թվականից Բրանդաուերը Վիեննայի քաղաքային թատրոնի դերասան և ռեժիսոր էր, ինչպես նաև Վիեննայի Մաքս Ռայնհարդի սեմինարների պրոֆեսոր։
Կինոյում առաջին անգամ նկարահանվել է 1966 թվականին, սակայն լայն ճանաչում ստացել է 1981 թվականին Իշտվան Սաբոյի կողմից նկարահանված «Մեֆիստո» ֆիլմում` Հենդրիկ Հյոֆգենի դերակատարմամբ։ Կլաուս Մարիա Բրանդաուերը նկարահանվել է նաև Սիդնի Պոլակի, Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի, Իրվին Քերշների և այլոց ֆիլմերում։
1987 թվականին գլխավորել է Բեռլինի կինոփառատոնի ժյուրիի կազմը[10]։
Անձնական կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]1963 թվականին Կլաուս Մարիա Բրանդաուերն ամուսնացել է ռեժիսոր Կարին Կատարինա Մյուլլերի հետ և ունի մեկ որդի։ 1992 թվականին նրա կինը մահացել է քաղցկեղից` 47 տարեկանում[11]։ 2007 թվականին Բրանդաուերը ամուսնացել է Նատալի Կրենի հետ։
Կլաուս Մարիա Բրանդաուերը տիրապետում է հինգ լեզուների` գերմաներենին, իտալերենին, հունգարերենին, անգլերենին և ֆրանսերենին։
Մասնակի ֆիլմագրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1971 | Էմիլիա Գալոտտի | Emilia Galotti | Էտտորե Գոնզագա, արքայազն Գվաստալլի |
1972 | Կապավորը Զալցբուրգից | The Salzburg Connection | Յոհան Կրոնշտայներ |
1972 | Օսկար Ուայլդ | Oscar Wilde | Օսկար Ուայլդ |
1973 | Տասներկուերորդ գիշերը | Was Ihr wollt | - |
1975 | Համերգ | Das Konzert | դոկ. Ֆրանց Յուրա |
1975 | Ֆիեսկոյի դավը Ջենովայում | Die Verschwörung des Fiesco zu Genua | Ֆիեսկո |
1975 | Լեոնսը և Լենան | Leonce und Lena | արքայազն Լեոնս |
1976 | Բաբենբերգերները Ավստրիայում | Die Babenberger in Österreich | - |
1976 | Ինձ կընդգրկե՞ք խաղի մեջ | Darf ich mitspielen? | - |
1976 | Խարդավանք և սեր | Kabale und Liebe | - |
1978 | Ժան-Քրիստոֆ | Jean-Christophe | Ժան-Քրիստոֆ |
1979 | Կուրտ Ռոյդլի հարսնացուները | Die Bräute des Kurt Roidl | Կուրտ Ռոյդլ |
1979 | Հոկտեմբերյան կիրակի | Októberi vasárnap | Հոֆման |
1981 | Մեֆիստո | Mephisto | Հենդրիկ Հյոֆգեն |
1982 | Հինգերորդ կինը | La quinta donna | Հալմ |
1983 | Երբեք մի ասա «երբեք» | Never Say Never Again | Մաքսիմիլիան Լարգո |
1983 | Մանկապարտեզ | Детский сад | գերմանացի սպա |
1983 | Ճանապարհ դեպի ազատություն | Der Weg ins Freie | բարոն Գեորգ ֆոն Վերգենտին |
1984 | Գնդապետ Ռեդլ | Oberst Redl | Ալֆրեդ Ռեդլ |
1985 | Յո՞ երթաս | Quo Vadis? | Ներոն |
1985 | Լողացող փարոսը | The Lightship | կապիտան Միլլեր |
1985 | Աֆրիկայից | Out of Africa | բարոն Բրոր ֆոն Բլիքսեն-Ֆինեկե |
1986 | Ոսկե փողոցներ | Streets of Gold | Ալիկ Նյուման |
1988 | Հանուսեն | Hanussen | Կլաուս Շնայդեր, Էրիկ Յան Հանուսեն |
1988 | Այրող գաղտնիք | Burning Secret | բարոն |
1989 | Սարդոստայն | Das Spinnennetz | Բենջամին Լենց |
1989 | Ֆրանսիական հեղափոխություն | La révolution française | Ժորժ Ժակ Դանտոն |
1989 | Գեորգ Էլզեր - մարդը Գերմանիայից | Georg Elser - Einer aus Deutschland | Գեորգ Էլզեր |
1990 | Ռուսական տուն | The Russia House | Յակով Սավելև, «Դանթե» |
1991 | Սպիտակ ժանիք | White Fang | Ալեքս Լարսոն |
1991 | Վերագտնելով իրեն | Becoming Colette | Անրի Գոթյե-Վիլլար |
1994 | Մարիոն և կախարդը | Mario und der Zauberer | Չիպոլլա |
1997 | Բալկանյան կղզի. Հարյուրամյակի վերջին պատմությունը | Balkan Island: The Last Story of the Century | Նիկոլա |
1998 | Աստվածաշնչյան ասքեր. Երեմիա | Jeremiah | Նաբուգոդոնոսոր |
1998 | Շպեեր | Speer | - |
1999 | Ռեմբրանդ | Rembrandt | Ռեմբրանդ |
1999 | Ծանոթացեք Դորոթի Դենդրիջի հետ | Introducing Dorothy Dandridge | Օտտո Պրեմինգեր |
2000 | Սուզորդը | Dykaren | Օռլով |
2000 | Սիրանո դը Բերժըրակ | Cyrano von Bergerac | Սիրանո դը Բերժըրակ |
2000 | Հավատ, հույս, արյուն | Вера, надежда, кровь | Լենին |
2001 | Դրուիդները | Vercingétorix: La légende du druide roi | Հուլիոս Կեսար |
2002 | Էդերմանի հաղթահանդեսը | Jedermanns Fest | Յան Էդերման |
2002 | Միայն մեր միջև | Between Strangers | Ալեքսանդր Բաուեր |
2003 | Երաշխավորը | Entrusted | Գրեգոր |
2003 | Առևանգում հարեմից | Die Entführung aus dem Serail | Սելիմ փաշա |
2006 | Թագաժառանգ Ռուդոլֆ | Kronprinz Rudolf | կայսր Ֆրանց Իոսիֆ |
2009 | Տետրո | Tetro | Կառլո |
2010 | Մանիպուլյացիա | Manipulation | կոմիսար Ուրս Ռապպոլդ |
2012 | Վիլհելմ Ռայխի տարօրինակ գործը | The Strange Case of Wilhelm Reich | Վիլհելմ Ռայխ |
2013 | Մահացում | Die Auslöschung | Էռնստ Լեմդեն |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Salzburgwiki (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118815555 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ http://www.tvfestival.com/pdfz/2014_palmares_uk.pdf
- ↑ Golden Globe Awards for 'Out of Africa' — Hollywood Foreign Press Association.
- ↑ https://steiermark.orf.at/stories/3222547/
- ↑ «Klaus Maria Brandauer - Biografie WHO'S WHO». Whoswho.de. 1944 թ․ հունիսի 22. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ Klaus Maria Brandauer Film Reference biography
- ↑ «Berlinale: Juries». berlinale.de. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ «Brandauer, Karin Katharina geborene Müller». Aeiou.at. 2001 թ․ հուլիսի 31. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 6-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլաուս Մարիա Բրանդաուեր» հոդվածին։ |
|