Ճակատեն
Գյուղ | |||
---|---|---|---|
Ճակատեն | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Սյունիքի մարզ | ||
Համայնք | Կապան (համայնք) | Կապան համայնք[1] | ||
Այլ անվանումներ | Ճակտեն[2] | ||
Մակերես | 14.25 կմ² | ||
ԲԾՄ | 1100 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 131[3] մարդ (2011) | ||
Խտություն | 9.6 մարդ/կմ² | ||
Ազգային կազմ | Հայեր, | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | Ճակատենցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (285) | ||
| |||
Ճակատեն, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Կապան համայնքում[1]՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ[4]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակավայրը տեղակայված է Մեղրու լեռների արևելյան լանջին[5]։ Հայաստանի Հանրապետության միջպետական Մ 17 ավտոճանապարհի Կապան-Ծավ հատվածն անցնում է բնակավայրի միջով։ Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապանից հեռու է 6 կմ հարավ[5]։ Ճակատենը հյուսիսից և արևելքից սահմանակից է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանին[Ն 1]։ 2020 թվականի նոյեմբերից արցախյան սահմանակից հատվածները հանձնվել են Ադրբեջանին և գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճակատենը Սյունիքի մարզի հինավուրց բնակավայրերից է։ Տաթևի վանքի վաղ միջնադարյան հարկացուցակում այն Գիլաբերդ գավառի 12 գյուղերից մեկն էր։ Հայտնի է, որ 1604 թվականին Սեֆյան Պարսկաստանի շահ Աբբաս I Սեֆիի (Շահ Աբբասի) կողմից իրականացված հայերի բռնագաղթից հետո հայաթափվել է։ 17-րդ դարում կրկին վերաբնակեցվում է հայերով[2]։
Հայ-ադրբեջանական պատերազմ, 2020թ․
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված հայ-ադրբեջանական պատերազմի ամբողջ ընթացքում Ճակատեն-Կապան ավտոճանապարհի առանձին հատվածներ, որոնց հավակնում էր Ադրբեջանը, մնացել էին հայկական զինված ուժերի վերահսկողության ներքո։ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ ստորագրված համաձայնագրով ճանապարհի այդ հատվածները պետք է մնային հակամարտ ուժերի այն կողմում, որի վերահսկողության ներքո գտնվում էին։ Սակայն հետագայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը անձամբ կարգադրել է, որ հայկական զորքերը հեռանան այդ տարածքներից՝ դրանք թողնելով Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողությանը[6]։
2021 թվականի նոյեմբերի 14-ին Ադրբեջանի զինված ուժերը Կապան-Ճակատեն ավտոճանապարհին տեղադրել են մաքսակետ, որով, ըստ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի, ոտնահարվում է Ճակատեն գյուղի բնակչության իրավունքները, քանի որ բնակավայրը կոմունիկացիաների տեսակետից հայտնվում է Ադրբեջանի զինված ուժերի շրջափակման մեջ[7][8][9][10]։
Պատմամշակութային հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճակատեն բնակավայրը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով։ Այստեղ պետության կողմից հաշվառված են 14 հանրապետական և 2 տեղական նշանակության հուշարձաններ[2][5][11]։
Գյուղի մոտակայքում հայտնաբերվել են մի շարք դամբարանադաշտեր։ Դրանցից մեկը գտնվում է Կապան - Ճակատեն ավտոճանապարհի հարևանությամբ՝ «Ուռած քար» կոչվող վայրում և թվագրվում է մ.թ.ա. 2-ից 1-ին հազարամյակով։ Մյուսը գտնվում է գյուղից 3.5 կմ դեպի հարավ-արևելք՝ Շիկահող տանող ճանապարհի բարձրադիր վայրում (Իրիգիս գյուղատեղի) և թվագրվում է մ․թ․ա․ 1-ին հազարամյակով[2][5][11]։
Այստեղ է գտնվում 10-րդ դարով թվագրվող հայկական առաքելական Սուրբ Հռիփսիմե անունը կրող եկեղեցին, 19-րդ դարում գյուղի կենտրոնում կառուցված եկեղեցին, մատուռներ, 17-րդ դարով թվագրվող կամուրջ, բազմաթիվ պատմական գյուղատեղիներ ինչպիսիք են «Շենաթաղը», «Եկեղեցուխութը», «Երեգիքը» և այլն[2][5][11]։
Բնակավայրում և հարակից տարածքներում պահպանվել են մի քանի գերեզմանոցներ։ Դրանցից մեկը գտնվում է «Իրիգիս» գյուղատեղիում և թվագրվում է 17-ից 19-րդ դարերով։ Գյուղից 4.3 կմ դեպի արևելք՝ «Մեծ արտ» վայրում է գտնվում մեկ այլ գերեզմանոց, որը կրկին թվագրվում է 17-ից 19-րդ դարերով։ Մեկ այլ գերեզմանոց տարածված է գյուղի կենտրոնում գտնվող եկեղեցու շուրջ և թվագրվում է 19-րդ դարով[5][11]։
Ճակատենի մերձակա տարածքներում պահպանվել են մի շարք պատմական խաչքարեր։ Դրանցից են գյուղից մոտ 1 կմ դեպի հարավ-արևելք գտնվող «Համզաբակ» վայրում տեղադրված խաչքարերը, որոնցից մեկը թվագրվում է 1021 թվականով, իսկ մյուսը՝ 11-րդ դարով[11]։
1967 թվականի գյուղի մեջ կառուցվել է Երկրորդ համաշխարհային պատերազմին նվիրված հուշարձան։ 2005 թվականին գյուղում կառուցվել է Արցախյան ազատամարտի զոհերին նվիրված հուշաղբյուր[11]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Ճակատենի մշտական բնակչությունը կազմել է 131, առկա բնակչությունը՝ 169 մարդ։ Գյուղը մշտապես բնակեցված է եղել հայերով[12], որոնց նախնիների մի մասը եկել է 19-րդ դարում Ղարադաղից[5]։ Ստորև ներկայացված է Ճակատեն գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[13].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 78 | 183 | 479 | 641 | 596 | 237 | 231 | 188 | 146[14] | 190 | 131[3] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճակատենի բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, ծխախոտի, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Համաձայն Ադրբեջանի վարչատարածքային բաժանման՝ այդ տարածքը հանդիսանում է Ադրբեջանի Զանգելանի շրջանի տարածք։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Տեղեկություններ Կապան համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 23․12․2023 թվական)։
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Ճակատեն գյուղի մասին տեղեկություններ visitkapan.am կայքում, (արխիվացված 14․11․2021թ․)։
- ↑ 3,0 3,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» 17 նոյեմբերի 1998 թվականի N 713, քաղ. Երևան։
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 Էջը Սյունիքի մարզպետարանի կայքում Արխիվացված 2014-01-29 Wayback Machine
- ↑ «Եթե լիներ նորմալ կառավարիչ, հրահանգ կտար զորքերը կանգնեցնել գոնե այն տեղերում, որոնք ռազմավարական նշանակություն ունեն․ Սեյրան Օհանյան», (արխիվացված 10․11․2021թ․)։
- ↑ «Ադրբեջանական «մաքսակետը» կապված է 6 գյուղերի բնակչության իրավունքների կոպիտ ու զանգվածային ոտնահարումների հետ. ՄԻՊ», (արխիվացված 14․11․2021թ․)։
- ↑ «Ճակատեն գյուղ տանող ճանապարհին ադրբեջանական «մաքսակետը» ուղիղ ազդեցությամբ կապված է 6 գյուղերի բնակչության ամենակենսական իրավունքների կոպիտ ու զանգվածային ոտնահարումների հետ․ ՀՀ ՄԻՊ», (արխիվացված 14․11․2021թ․)։
- ↑ «Սյունիքի Ճակատեն գյուղը հայտնվեց շրջափակման մեջ» հոդված politik.am լրատվական կայքում, (արխիվացված 14․11․2021թ․)։
- ↑ «Սյունիքի Ճակատեն գյուղը հայտնվեց շրջափակման մեջ» հոդված yerevan.today լրատվական կայքում, (արխիվացված 14․11․2021թ․)։
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 Հայաստանի կառավարության որոշում N 2322-Ն, 29 դեկտեմբերի 2005 թ․։
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 102» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Հուլիսի 27-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 766