Մաթհուրա
Բնակավայր | ||
---|---|---|
Մաթհուրա | ||
Երկիր | Հնդկաստան | |
Համայնք | Mathura district? | |
Մակերես | 28,05 կմ² | |
ԲԾՄ | 181 մետր | |
Ժամային գոտի | UTC+5:30 | |
Հեռախոսային կոդ | 565 | |
Փոստային դասիչ | 281001 | |
Պաշտոնական կայք | mathura.nic.in/administrative-setup/(անգլ.) | |
| ||
Մաթհուրա (Mathura. hindi: मथुरा, urdu: متھرا)), .mɐ.t̪ʰʊ.ɾäː. [[:Media:Mathura.ogg|]] Մաթրա, քաղաք Հյուսիսային Հնդկաստանում, Ուտար Պրադեշ նահանգում, Ջամնա գետի ափին։ Համարվում է սուրբ քաղաք՝ Կրիշնա աստծո ծննդավայր: Հայտնի է բուդդայական հին հուշարձաններով (մ.թ.ա. IV-III դարեր) և հինդուական տաճարներով։ Զբաղեցնում է ընդհանուր առմամբ մոտավորապես 39 քառակուսի կիլոմետր տարածք[1]: 2001 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 298 827[2], 2011 թվականի տվյալներով՝ 454 937[3]։ Քաղաքում առավել գործածական լեզուներն են հինդին[4] և ուրդուն: Տրանսպորտային հանգույց է։ Կա բուսական յուղի, հագուստեղենի արտադրություն, քիմիական, տեքստիլ արդյունաբերություն, մետաղամշակություն, ոսկերչություն։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնվել է քարավանային կարևոր ճանապարհների խաչմերուկում՝ որպես առևտրային կենտրոն և մեծ դեր է խաղացել Հնդկաստանի տնտեսական կյանքում։ Մ. թ. ա. 6-րդ դարում դարձել է Շուրասեն թագավորության մայրաքաղաքը։ Մ. թ. ա. 4-րդ դարից մինչև 2-րդ դարը գտնվել է Մաուրիա կայսրության կազմի մեջ: Մ.թ.ա 3-րդ դարում հունական աղբյուրներում հիշատակվում է որպես Մեթորա մեծ քաղաք։ Ք.ա. 1-ին դարում այն գրավել են սակասները։ Մաթհուրան դարձել է ջայնիզմի, հետագայում՝ բուդդայականության կենտրոն։ 1-ից 3-րդ դարերը՝ Քուշան թագավորության երկու մայրաքաղաքներից մեկը։ 1018 թվականին ավերվել է Աֆղանստանի կառավարիչ Ղազնի Մահմուդի կողմից։ Կրիշնայի ծննդյան տաճարը (Քեշավ Դև) ամբողջությամբ ավերվել է մոլեռանդ իսլամադավան մուղալ կառավարիչ Աուրանգզեբի կողմից , և դրա հիմքերի վրա վերջինս կառուցել է այսպես կոչված. Ուրբաթ մզկիթը ( Katra Masjid ), որը հինդուների և մուսուլմանների միջև կատաղի հակամարտությունների վայր է դեռ էլի և գտնվում է զինվորական ու ոստիկանական խիստ հսկողության ներքո: 1815 թվականին Սեթ Գոկուլդաս Փարիխը հենց մզկիթի մոտ հիմնել է Կրիշնայի նոր տաճարը ( Դվարիկադեհեշ ), որը ստորգետնյա անցումով միացված էր Կրիշնայի ծննդյան պատվին կառուցված մատուռին, որը գտնվում է մզկիթի տակ:
1947 թվականից Մաթուրան դարձել է կարևոր արդյունաբերական կենտրոն, որտեղ գործում է Ասիայի ամենամեծ նավթավերամշակման գործարաններից մեկը՝ տարեկան 8 միլիոն տոննա կարողությամբ[5]:
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Բոթհիսաթվա. Մաթհուրա, I դարի վերջ
-
Հնդկա-սկյութական սյան խոյակ՝ առյուծների քանդակներով, I դար
-
Բուդդա: Մաթհուրա, II դար.
-
Բուդդայի իրան. Մաթհուրա, Գուպտա կայսրություն (V դարի կեսեր)
-
Վիշնու. Մաթհուրա, Գուպտա կայսրություն (V դարի կեսեր)
-
Կնոջ հնագույն արձան. 2-րդ դար
-
Վիշրամ գհաթ
-
Կրիշնայի փառաբանության ծես
-
Կրիշնայի տաճարը
-
Կրիշնայի տաճարի մուտքը
-
Լուխմիչունդի տաճարի դարպասը
-
Բերդը
-
Թանգարանը
-
Երկաթուղային կայարանը
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մաթհուրային բնորոշ է շոգ կիսաչորային կլիման, Köppen climate classification-ի դասակարգմամբ՝ BSh:
Մաթհուրա (1981–2010, extremes 1974–1995)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 29.6 (85.3) |
34.1 (93.4) |
40.1 (104.2) |
45.1 (113.2) |
47.1 (116.8) |
47.6 (117.7) |
44.6 (112.3) |
42.7 (108.9) |
40.6 (105.1) |
42.1 (107.8) |
35.1 (95.2) |
30.1 (86.2) |
47.6 (117.7) |
Միջին բարձր °C (°F) | 21.3 (70.3) |
24.4 (75.9) |
30.4 (86.7) |
36.6 (97.9) |
41.2 (106.2) |
41.2 (106.2) |
36.1 (97) |
34.6 (94.3) |
34.2 (93.6) |
33.3 (91.9) |
29.1 (84.4) |
23.3 (73.9) |
32.1 (89.8) |
Միջին ցածր °C (°F) | 6.4 (43.5) |
8.3 (46.9) |
13.2 (55.8) |
17.9 (64.2) |
23.9 (75) |
25.9 (78.6) |
25.5 (77.9) |
25.0 (77) |
23.5 (74.3) |
18.3 (64.9) |
11.6 (52.9) |
7.7 (45.9) |
17.3 (63.1) |
Ռեկորդային ցածր °C (°F) | 1.0 (33.8) |
0.5 (32.9) |
5.0 (41) |
7.0 (44.6) |
8.5 (47.3) |
17.0 (62.6) |
11.5 (52.7) |
17.5 (63.5) |
17.6 (63.7) |
11.5 (52.7) |
4.0 (39.2) |
2.0 (35.6) |
0.5 (32.9) |
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) | 10.4 (0.409) |
13.6 (0.535) |
6.8 (0.268) |
10.1 (0.398) |
17.8 (0.701) |
35.5 (1.398) |
164.7 (6.484) |
205.2 (8.079) |
105.0 (4.134) |
18.0 (0.709) |
3.9 (0.154) |
9.0 (0.354) |
600.1 (23.626) |
Միջ. անձրևոտ օրեր | 0.9 | 1.3 | 1.0 | 0.9 | 1.5 | 3.0 | 9.0 | 9.1 | 4.9 | 0.9 | 0.3 | 1.1 | 33.9 |
% խոնավություն | 65 | 59 | 53 | 48 | 39 | 43 | 67 | 72 | 71 | 63 | 56 | 60 | 58 |
աղբյուր: India Meteorological Department[6][7] |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Mathura City» (PDF). mohua.gov.in. Վերցված է 22 November 2020-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված օրիգինալից 2004-06-16. Վերցված է 2024-07-16-ին.
{{cite web}}
: Cite has empty unknown parameter:|rok=
(օգնություն); Unknown parameter|autor=
ignored (|author=
suggested) (օգնություն)CS1 սպաս․ bot: original URL status unknown (link) - ↑ «Urban Agglomerations/Cities having population 1 lakh and above» (PDF) (անգլերեն). Provisional Population Totals, Census of India 2011. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013-04-02-ին. Վերցված է 2012-09-03-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «52nd Report of the Commissioner for Linguistic Minorities in India» (PDF). nclm.nic.in. Ministry of Minority Affairs. Արխիվացված է օրիգինալից (PDF) 25 May 2017-ին. Վերցված է 7 December 2018-ին.
- ↑ «IndianOil Corporation | Mathura Refinery». Iocl.com. Արխիվացված է օրիգինալից 27 June 2013-ին. Վերցված է 17 November 2013-ին.
- ↑ «Station: Mathura Climatological Table 1981–2010» (PDF). Climatological Normals 1981–2010. India Meteorological Department. January 2015. էջեր 481–482. Արխիվացված է օրիգինալից (PDF) 5 February 2020-ին. Վերցված է 22 September 2020-ին.
- ↑ «Extremes of Temperature & Rainfall for Indian Stations (Up to 2012)» (PDF). India Meteorological Department. December 2016. էջ M220. Արխիվացված է օրիգինալից (PDF) 5 February 2020-ին. Վերցված է 22 September 2020-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- John Bowker (2002). The Cambridge Illustrated History of Religions, p.60.
- Konow, Sten. Editor. 1929. Kharoshthī Inscriptions with Exception of those of Asoka. Corpus Inscriptionum Indicarum, Vol. II, Part I. Reprint: Indological Book House, Varanasi, 1969.
- Mukherjee, B. N. 1981. Mathurā and its Society: The Śaka-Pahlava Phase. Firma K. L. M. Private Limited, Calcutta.
- Sharma, R. C. 1976. Mathura Museum and Art. 2nd revised and enlarged edition. Government Museum, Mathura.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Mathura City E-Portal - Մաթհուրա քաղաքի հարթակը Արխիվացված 2020-02-29 Wayback Machine
- Մաթհուրայի վերաբերյալ հոդված "Dictionary on Pali Proper Names"-ում Արխիվացված 2020-01-23 Wayback Machine
- The Jain stûpa and other antiquities of Mathura, by Smith, Vincent Arthur, 1848-1920. (1901)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաթհուրա» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 144)։ |