Մասերու
Քաղաք | ||
---|---|---|
Մասերու | ||
Maseru | ||
Երկիր | Լեսոթո | |
Ենթարկում | Մայրաքաղաք | |
Համայնք | Մասերու | |
Հիմնադրված է | 1869 թ. | |
Առաջին հիշատակում | 1869 | |
Մակերես | 138 կմ² | |
ԲԾՄ | 1 600 մ | |
Բնակչություն | ▲343 541 մարդ (ապրիլի 10, 2016)[1] | |
Խտություն | 1 651 մարդ/կմ² | |
Ժամային գոտի | UTC+2 | |
| ||
Մասերու[2] (անգլ.՝ Maseru) համանուն շրջանի վարչական կենտրոն։ Գտնվում է Կալեդոն գետի ափին, Հարավաֆրիկյան Հանրապետության սահմանին։ Բնակչությունը՝ ▲343 541 մարդ (ապրիլի 10, 2016)[1]: 1869 թվականից՝ բրիտանական պրոտեկտորատի մայրաքաղաք, իսկ 1966 թվականից, երբ պետությունը անկախություն է հռչակել, դարձել է Լեսոթոյի մայրաքաղաքը։ Քաղաքի անվանումը սեսոտո լեզվից թարգմանաբար նշանակում է «կարմիր ավազաքարի վայր»[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը հիմնադրվել է 1869 թվականին, Մոշվեշվե I-ի կողմից։ Մինչ 1966 թվականը եղել է Բասուտոլենդի վարչական կենտրոնը։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականի դրությամբ Մասերուի բնակչությունը հաշվվում է 227 880 մարդ, ինչը կազմում է Լեսոթոյի ամբողջ բնակչության մոտ 10%-ը և երկրի ամբողջ քաղաքային բնակչության մոտ կեսը։ Քաղաքում սեռերի հարաբերակցությունն է՝ 83 տղամարդ 100 կնոջ հաշվով[4]։ Պետության կողմից անկախության հռչակումից հետո Մասերու քաղաքում գրանցվել է բնակչության զգալի աճ։ Այսպես, 1966 թվականի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում է ընդամենը 28 000 մարդ, իսկ 1986 թվականի մարդահամարի տվյալներով այն արդեն կազմել է 110 000 մարդ։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մասերուն գտնվում է երկրի հյուսիս-արևմուտքում, ՀԱՀ-ի սահմանին։ Կալեդոն գետի վրայով կամուրջ է անցնում, որը միացնում է երկու երկրները։ Հարավաֆրիկյան Հանրապետության կողմից Մասերու քաղաքին ամենամոտ գտնվող քաղաքը Լեդիբրանդն է, որը գտնվում է 18 կմ հեռավորության վրա։ Քաղաքը տեղակայված է Մալոտիի նախալեռներում[3], ծովի մակարդակից 1600 մ բարձրության վրա[5]։ Քաղաքի տարածքը կազմում է 138 կմ²[6]։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի կլիման բնորոշվում է որպես մերձարևադարձային լեռնային՝ շոգ, անձրևոտ ամառներով և ցուրտ ձմեռներով։ Ամռան միջին տարեկան ջերմաստիճանը (դեկտեմբերից մինչև մարտ) կազմում է մոտ 22 °C, իսկ միջին ձմեռայինը (հունիսից մինչև սեպտեմբեր)՝ մոտ 9 °C: Ամենատաք ամիսը հունվարն է, օդի ջերմաստիճանը տատանվում է 15-33 °C-ի սահմաններում, իսկ ամենացուրտը՝ հուլիսը (-3-17 °C)[7]: Տեղումների տարեկան միջին քանակը կազմում է ավելի քան 700 մմ։ Դրանց մեծ մասը թափվում է ամռան ամիսներին՝ նոյեմբերից մինչև ապրիլ։
Մասերուի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 28 (82) |
27 (81) |
24 (75) |
21 (70) |
18 (64) |
16 (61) |
16 (61) |
19 (66) |
23 (73) |
24 (75) |
26 (79) |
27 (81) |
22.4 (72.3) |
Միջին ցածր °C (°F) | 15 (59) |
14 (57) |
12 (54) |
8 (46) |
4 (39) |
1 (34) |
1 (34) |
2 (36) |
6 (43) |
9 (48) |
11 (52) |
13 (55) |
8 (46.4) |
Տեղումներ մմ (դյույմ) | 111 (4.37) |
100 (3.94) |
85 (3.35) |
39 (1.54) |
20 (0.79) |
7 (0.28) |
3 (0.12) |
13 (0.51) |
27 (1.06) |
75 (2.95) |
88 (3.46) |
92 (3.62) |
660 (25.98) |
աղբյուր: World Climate Guide.[8] |
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոշվեշվե I-ի անվան միջազգային օդանավակայանը գտնվում է Մասերուից 18 կմ դեպի հարավ-արևմուտք, Մազենոդ արվարձանում։ Գործում է երկաթուղային հանգույց։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.citypopulation.de/Lesotho.html
- ↑ Ударение на Грамота.ру и в «Словаре современных географических названий. — Екатеринбург: У-Фактория. Под общей редакцией акад. В. М. Котлякова. 2006»
- ↑ 3,0 3,1 Sam Romaya, Alison Brown (April 1999). «City profile: Maseru, Lesotho». Cities. 16 (2): 123–133. doi:10.1016/S0264-2751(98)00046-8. ISSN 0264-2751.
- ↑ «2006 census». Lesotho Bureau of Statistics. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ Mary Fitzpatrick, Becca Blond, Gemma Pitcher, Simon Richmond, Matt Warren (2004). South Africa, Lesotho & Swaziland. Lonely Planet. էջեր 521. ISBN 1-74104-162-7.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Karen Tranberg Hansen, Mariken Vaa (2004). Reconsidering Informality: Perspectives from Urban Africa. Nordic African Institute. էջեր 180. ISBN 91-7106-518-0.
- ↑ «Lesotho: Basic data». The Economist Intelligence Unit. 2007 թ․ մարտի 30.
- ↑ Maseru Climate Guide, Lesotho
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մասերու» հոդվածին։ |
|
Լեսոթոյի գավառներ | |
---|---|
Բերեա • Բութա Բութե • Լերիբե • Մաֆեթենգ • Մասերու • Մոխալես Հուք • Մոկոթլոնգ • Ցգաչաս Նեք • Ցգութինգ • Տաբա Ցեկա |
|