Մարկ Առնոլդ
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ազգությունը | հարավաֆրիկացի | |||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Գերմանիա և ՀԱՀ | |||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 19, 1970[1] (54 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Յոհաննեսբուրգ, Տրանսվաալ, ՀԱՀ | |||||||||||||||||||||||||||||
Հասակ | 169 սմ | |||||||||||||||||||||||||||||
Քաշ | 66 կգ | |||||||||||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | |||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Մարկ Առնոլդ (անգլ.՝ Marc Arnold, սեպտեմբերի 19, 1970[1], Յոհաննեսբուրգ, Տրանսվաալ, ՀԱՀ), հարավաֆրիկացի ֆուտբոլիստ, որը հանդես է եկել կիսապաշտպանի դիրքում։ Ներկայում «Այնտրախտ» (Բրաույնշվեյգ) ակումբի մարզական տնօրենն է։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Առնոլդն իր կարիերան սկսել է գերմանական «Շտուտգարտ Կիկերս» և «Ֆրեբուրգեր» ակումբներում[2], ապա 1993-1994 թվականների նա խաղացել է «Ուլմ 1846» ակումբում։
Բորուսիա Դորտմունդ
[խմբագրել | խմբագրել կոդը]1994/95 մրցաշրջանում նա միացել է Դորտմունդի «Բորուսիային»։ «Բորուսիա» ակումբում նրա առաջին ելույթը տեղի է ունեցել 1994 թվականի հոկտեմբերի 18-ին ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում՝ «Սլովան» (Բրատիսլավա) ակումբի դեմ խաղում[3]։ Բեռլինի Բունդեսլիգայում Առնոլդն իր նորամուտը կատարել է նույն տարվա հոկտեմբերի 29-ին «Դինամո» (Դրեզդեն) ակումբի դեմ խաղում[4]։ 1994/95 մրցաշրջանում Առնոլդը «Բորուսիա» ակումբի հետ միասին դարձել է Գերմանիայի չեմպիոն, որից հետո տեղափոխվեց Բեռլինի «Հերթա» ակումբ։
Հերթա
[խմբագրել | խմբագրել կոդը]Առնոլդն իր նորամուտը մայրաքաղաքի ակումբում նշել է 1996 թվականի մարտի 8-ին «Կարլ Ցեյս» ակումբի դեմ խաղում[5]։ Երկրորդ Բունդեսլիգայում անցկացրած երկու մրցաշրջանից հետո թիմը 1996/97 մրցաշրջանում անցել է Բունդեսլիգա. այդ ժամանակ Առնոլդը մասնակցել է 26 խաղի և խփել երկու գոլ[6]։
Հետագա տարիներ և կարիերայի ավարտ
[խմբագրել | խմբագրել կոդը]1998 թվականին նա տեղափոխվել է «Կարլսրուե», որտեղ նա իր նորամուտը կատարել է 1999 թվականի փետրվարի 26-ին «Մայնց 05» ակումբի դեմ խաղում[7]։
2000 թվականի սեպտեմբերի 29-ին նա կատարել է իր նորամուտը «Ռոտ-Վայսսի» կազմում՝ մասնակցելով «Դույսբուրգի» դեմ խաղին[8]։
2003 թվականի օգոստոսի 3-ին նա իր նորամուտն է կատարել «Այնտրախտ» ակումբի կազմում՝ մասնակցելով Տարածաշրջանային լիգայում շրջանակներում անցկացվող «Դինամո» (Դրեզդեն) ակումբի դեմ խաղին[9]։
Առնոլդը՝ որպես ֆուտբոլիստ, իր վերջին խաղն անցկացրել է «Հեսսե Կասսել» ակումբի կազմում 2007 թվականի հունիսի 2-ին ընդդեմ «Մյունխեն-1860» ակումբի[10]։
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցաշրջան | Դիվիզիոն | Ակումբ | Երկիրը | Ղախերը | Գոլերը |
---|---|---|---|---|---|
1990/91 | Դ2 | Շտուտգարտեր Կիկերս | Գերմանիա | 3 | 0 |
1994/95 | Դ1 | Բորուսյա (Դորմունտ) | Գերմանիա | 9 | 0 |
1995/96 | Դ2 | Գերտա | Գերմանիա | 15 | 1 |
1996/97 | Դ2 | Գերտա | Գերմանիա | 24 | 2 |
1997/98 | Դ1 | Գերտա | Գերմանիա | 26 | 2 |
1998/99 | Դ2 | Կարլսրուէ | Գերմանիա | 12 | 0 |
1999/00 | Դ2 | Կարլսրուէ | Գերմանիա | 25 | 3 |
2000/01 | Դ2 | Ռոտ-Բայսս (Ալեն) | Գերմանիա | 26 | 11 |
2001/02 | Դ2 | Ռոտ-Բայսս (Ալեն) | Գերմանիա | 30 | 5 |
2002/03 | Դ2 | Ռոտ-Բայսս (Ալեն) | Գերմանիա | 12 | 1 |
2003/04 | Դ4 | Այնտրախտ (Բրաունշվեյգ) | Գերմանիա | 26 | 4 |
Կարիերան հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]1998 թվականին Առնոլդը դիտարկվել է որպես Հարավային Աֆրիկայի ազգային հավաքականի խաղացողի թեկնածու՝ մասնակցելու 1998 թվականին Ֆրանսիայում անցկացվելիք Աշխարհի գավաթի խաղարկությանը[11], սակայն վերջնական հայտացուցակում չի ընդգրկվել[12]։
Կարիերան ավարտելուց հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականին՝ որպես խաղացող իր կարիերան ավարտելուց հետո, Առնոլդն սկսել է աշխատել ակումբի կառավարման ոլորտում։ 2007/08 մրցաշրջանում նա որպես սպորտային տնօրեն աշխատել է «Հեսսե Կասել» ակումբում, որտեղ նախորդ մրցաշրջանի ավարտին նա ավարտել էր իր կարիերան։ 2008/09 մրցաշրջանում Առնոլդը նշանակվել է Երրորդ Լիգայի «Այնտրախտ» (Բրաունշվայգ) ակումբի տնօրեն, որն այդ ժամանակ լուրջ ֆինանսական դժվարություններ ուներ։ Առնոլդը և ակումբի գլխավոր մարզիչ Թորստեն Լիբերկնեխտը կարողացել են զգալիորեն պակասեցնել ակումբի պարտքերը և բարելավել թիմի խաղը՝ խաղադրույք կատարելով ցածր դիվիզիոնների տաղանդավոր խաղացողների վրա, որոնք ակումբ են եկել անվճար[13][14][15]։ Առնոլդի աշխատանքի ընթացքում «Այնտրախտ» ակումբը 2011 թվականին անցել է Երկրորդ Բունդեսլիգա, իսկ 2013 թվականին՝ Բունդեսլիգա։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գերմանիայի չեմպիոն – 1994/95
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Germany – Player Data – various German clubs». RSSSF. Վերցված է 2008 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ Second round, First leg — 18/10/1994 — 18:00CET (18:00 local time) — Tehelné Pole — Bratislava
- ↑ Germany " Bundesliga 1994/1995 " 11. Round " Dynamo Dresden — Borussia Dortmund 0:1
- ↑ Germany " 2. Bundesliga 1995/1996 " 20. Round " Hertha BSC — FC Carl Zeiss Jena 2:4
- ↑ «African Players in the German Bundesliga». The Shot. Վերցված է 2008 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ Germany " 2. Bundesliga 1998/1999 " 20. Round " Karlsruher SC — 1. FSV Mainz 05 0:1
- ↑ Germany " 2. Bundesliga 2000/2001 " 7. Round " MSV Duisburg — LR Ahlen 3:3
- ↑ Germany " Regionalliga Nord 2003/2004 " 1. Round " Eintracht Braunschweig — Dynamo Dresden 3:2
- ↑ Germany " Regionalliga Süd (1994—2012) 2006/2007 " 34. Round " Hessen Kassel — TSV 1860 München II 3:8
- ↑ «World Cup France 1998: South Africa Player Profiles». CNN & Sports Illustrated. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ «Den Nationalstolz konnte er nicht umspielen» (German). Berliner Zeitung. 1998 թ․ մայիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 10-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Spagat auf der Baustelle» (German). fr-online.de. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 9-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Kein Geld – und trotzdem erfolgreich» (German). zeit.de. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 18-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Manager Arnold: Braunschweigs Mr. Aufstieg» (German). ndr.de. Վերցված է 2013 թ․ հուլիսի 19-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկ Առնոլդ» հոդվածին։ |
|