Միշել Լեգրան
Միշել Լեգրան | |
---|---|
Բնօրինակ անուն | ֆր.՝ Michel Legrand[1] |
Ի ծնե անուն | ֆր.՝ Michel Jean Legrand[2] |
Ծնվել է | փետրվարի 24, 1932[3][4][5][…] Փարիզի 20-րդ շրջան, Ֆրանսիա[6][2] |
Երկիր | Ֆրանսիա և ԱՄՆ |
Մահացել է | հունվարի 26, 2019[7][5][8][…] (86 տարեկան) Նյոյի սյուր Սեն, Ֆրանսիա[2] |
Գերեզման | Պեր Լաշեզ |
Ժանրեր | ջազ[5] և գործիքային երաժշտություն |
Մասնագիտություն | դիրիժոր, կոմպոզիտոր, դերասան, երգիչ, դաշնակահար, երաժշտական գործիքավորող, ջազ երաժիշտ, սցենարիստ, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ, կինոռեժիսոր և երաժիշտ |
Գործիքներ | դաշնամուր[5][9] և վոկալ |
Լեյբլ | Columbia Records և Philips Records |
Կրթություն | Փարիզի կոնսերվատորիա (1949) |
Անդամակցություն | Michel Legrand et son orchestre? |
Ամուսին | Catherine Michel? և Մաշա Մերիլ |
Պարգևներ | |
Կայք | michellegrandofficial.com |
Michel Legrand Վիքիպահեստում |
Միշել Ժան Լեգրան (ֆր.՝ Michel Legrand, փետրվարի 24, 1932[3][4][5][…], Փարիզի 20-րդ շրջան, Ֆրանսիա[6][2] - հունվարի 26, 2019[7][5][8][…], Նյոյի սյուր Սեն, Ֆրանսիա[2]), ֆրանսիացի կոմպոզիտոր, դաշնակահար, գործիքավորող, դիրիժոր և երգիչ, ԱՄՆ ազգային կինոմրցանակի՝ «Օսկար»-ի եռակի, «Գրեմմի»-ի հնգակի և «Ոսկե գլոբուս»-ի դափնեկիր։
Ի լրումն բազմաթիվ այլ երգերի՝ ավելի քան 200 երգ է գրել կինոնկարների ու հեռուստաֆիլմերի համար[12]։ Մեծ ժողովրդականություն են վայելում հատկապես ֆրանսիական կինոյի «Նոր ալիք» շարժման ներկայացուցիչ, ռեժիսոր Ժակ Դեմիի նկարահանած «Շերբուրյան հովանոցներ» (1964) երաժշտական մելոդրամա-ֆիլմի համար նրա գրած երգերը[13]: Այդ, ինչպես նաև «Ռոշֆորի ջահել աղջիկները» ֆիլմի երաժշտության համար են եղել Լեգրանի առաջին երկու առաջադրումները «Օսկար» կինոմրցանակի: Իսկ այդ հեղինակավոր մրցանակին նա առաջին անգամ արժանացել է 1968 թվականին նկարահանված The Thomas Crown Affair («Թոմաս Քրաունի խարդախումը / կամ՝ գործը») ամերիկյան ֆիլմում տեղ գտած The Windmills of Your Mind («Քո մտքի հողմաղացները») երգի համար[14]: Մյուս երկու Օսկարներն ստացել է Summer of '42 («42-ի ամառը», 1971 թ.) և Բարբարա Սթրեյզանդի Yentl (1983 թ.) ֆիլմերի երաժշտության համար:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միշել Լեգրանը կոմպոզիտոր Ռայմոն Լեգրանի (1908-1974 թթ.) և հայազգի դիրիժոր Ժակ Էլյանի քույր, դաշնակահարուհի Հայկանուշ-Մարսել Տեր-Միքայելյանի որդին է։ 1942-1949 թվականներին Փարիզի կոնսերվատորիայում Միշել Լեգրանը սովորել է դաշնամուր, գիր ու գրականություն, ուսուցիչներից են եղել Լուսյետ Դեսկավն ու Նադիա Բուլանժեն։ Ինչպես իր քույրը՝ Քրիստիան Լեգրանը, ով եղել է վոկալ ջազային տարբեր խմբերի անդամ (Blue Stars, Double Six և Swingle Singers), Միշել Լեգրանը նույնպես տարվում է ջազով, 1947 թվականին Դիզի Գիլեսպիի համերգն ունկնդրելուց հետո։ Միշելը մի քանի տարի անց սկսում է համագործակցել վերջինիս հետ և 1952 թվականին Դիզիի եվրոպական համերգների համար գրում է լարային նվագախմբի համար նախատեսված երաժշտություն։ Սրա համար Միշել Լեգրանը արժանանում է 3 Օսկար մրցանակների։
Ջազմեն և գործիքավորող
[խմբագրել | խմբագրել կոդը]1951 թվականին, ընդամենը 19 տարեկան հասակում, նա գրում է գործիքավորումներ իր հոր նվագախմբի համար։ Հենց հայրն էլ նրան ծանոթացնում է վարիետեի երգի աշխարհին։ Այսպիսով, Լեգրանը սկսում է երաժշտական ուղեկցորդի և գործիքավորողի կարիերա՝ աշխատելով Ժակլին Ֆրանսուայի, Անրի Սալվադորի, Կատրին Սովաժի և Զիզի Ժանմերի հետ։ Մորիս Շեվալիեն այնուհետև նրան առաջարկում է դիրիժորի աշխատանք։
1954 թվականին, ամերիկյան «Կոլումբիա» ընկերության խնդրանքով, նա կրկին ֆրանսիական ջազի դասախոսություններ է կարդում[15]։ "I love Paris" ալբոմը մեծ հաջողությաւն է հասնում՝ 8 միլիոն օրինակի վաճառք գրանցելով։ Լեգրանը ձեռք է բերում միջազգային համբավ։ Ոգեշնչվելով Սթեն Քենթոնից՝ նա կարճ ժամանակով աշխատում է նաև որպես ջազի մենակատար. Holiday in Rome 1955 թվականին, Michel Legrand Plays Cole Porter[16] 1957 թվականին, Legrand in Rio՝ 1958 թ.-ին։ 'Legrand Jazz" ալբոմի համար Միշել Լեգրանը 1958 թվականին Նյու Յորքում ձայնագրություններ է կատարում Մայլս Դևիսի, Ջոն Քոլթրեյնի և Բիլ Էվանսի հետ՝ այդպիսով դառնալով ժամանակակից ջազի հսկաների հետ համագործակցող առաջին եվրոպացիներից։
1957 թվականին, Լեգրանը Մոսկվայի համաշխարհային երիտասարդական փառատոնին մասնակցելու հրավեր է ստանում[17]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մորական պապը՝ Սարգիս Տեր-Միքայելյանը (մահացել է 1942 թվականին), 1915 թվականին գաղթել է Ֆրանսիա՝ փրկվելով եղեռնից:
Հայրը՝ Ռայմոն Պոլ Լեգրանը (1908—1974), ֆրանսիացի կոմպոզիտոր և դիրիժոր էր:
Մայրը՝ Հայկանուշ-Մարսել տեր-Միքայելյանը, դաշնակահարուհի:
Քույրը՝ Քրիստիան Լեգրանը (1930—2011), երգչուհի. հնչյունավորել է «Շերբուրյան հովանոցներ» ֆիլմի գլխավոր կանացի դերերը, հանդես է եկել Christiane Legrand Trio, Ensemble Vocal Christiane Legrand, Jacques Hélian Et Son Orchestre, Le Groupe J.M.S., Le Quatuor Vocal Christiane Legrand, Les Angels, Les Barclay, Les Blue Stars, Les Double Six, Les Fontana, Les Swingle Singers երաժշտախմբերի կազմում:
Խորթ եղբայրներից Բենժամեն Լեգրանը (ծնվ. 1950) գրող է, Օլիվիեն՝ (ծնվ. 1954), նկարիչ:
Քեռին՝ Ժակ Էլյանը (Ժակ Միքայել Տեր-Միքայելյան) անվանի երաժիշտ էր, նվագախմբի դիրիժոր։
Միշել Լեգրանի առաջին կինը՝ Քրիստին Բուշարը, մանեկենուհի էր, երկրորդ կինը՝ Իզաբել Ռոնդոնը, կինոգործիչ, երրորդ կինը՝ Կատրին Միշելը (ծնվ. 1948 թ.), տավղահարուհի:
2014 թվականի սեպտեմբերին Միշել Լեգրանը պսակվել է իր չորորդ և վերջին կնոջ՝ դերասանուհի, գրող, պրոդյուսեր Մաշա Մերիլի (ծնվ. 1940 թվականին որպես իշխանուհի Գագարինա) հետ[18]:
Միշել Լեգրանը չորս երեխա է ունեցել: Տղաներից մեկը երգիչ է, մյուսը՝ կոմպոզիտոր, դուստրերից մեկը ձիասպորտով է զբաղվում, մասնակցում մրցումների, մյուսը ավտովարման դասընթացներ է վարում[19]:
Միշել Լեգրանի զարմուհին՝ Վիկտորյա Լեգրանը, բալթիմորյան «Beach House» դրիմ-փոփ դուետի անդամ է:
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Օսկար» մրցանակ 3 անգամ, (13 անգամ առաջադրվել է)
- «Գրեմի» և «Էմմի» մրցանակներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակ
- «Ոսկե արծիվ» մրցանակ, 2002 թ.
- Ֆրանսիայի «Պատվո լեգեոն» շքանշանի ասպետ, 1984 թ.[20]
- Ֆրանսիայի «Պատվո լեգեոն» շքանշանի սպա, 2002 թ.[20]
- Ֆրանսիայի «Պատվո լեգեոն» շքանշանի կոմանդոր, 2015 թ.[21]
- Պատվո շքանշան (2009 թ.)[22][23]
- Ռուսաստանի Դաշնության կրծքանշան՝ «Ռուսական մշակույթում ներդրած ավանդի համար» / «За вклад в российскую культуру», 2018 թ.[24]
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2018 թվականին 31201 աստերոիդին տրվել է Michellegrand անվանումը:
- 2018 թվականին թողարկվել է ռեժիսոր Գրեգորի Մոնրոյի նկարահանած վավերագրական ֆիլմը՝ «Michel Legrand, let the music play» վերնագրով:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://baolo.today/
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Fichier des personnes décédées mirror
- ↑ 3,0 3,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 4,0 4,1 filmportal.de — 2005.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 6,0 6,1 6,2 http://www.lesgensducinema.com/affiche_acteur.php?nom_acteur=LEGRAND%20Michel&ident=24333&debut=0&record=1&from=ok
- ↑ 7,0 7,1 7,2 Le compositeur Michel Legrand est mort (ֆր.) // Le Monde / J. Fenoglio — Paris: Société éditrice du Monde, 2019. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
- ↑ 8,0 8,1 8,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ Montreux Jazz Festival Database
- ↑ Légion d'honneur: les promus du Nouvel an 2016 - Stars, politiques, victimes d'attentats... (ֆր.) // Paris Match — Hachette Filipacchi Médias, Hachette, 2016. — ISSN 0397-1635; 0031-2029
- ↑ Le Télégramme, Le Télégramme de Brest et de l'Ouest (ֆր.) — Morlaix: 1944. — ISSN 0751-5928
- ↑ Chinen, Nate (մարտի 21, 2012). «Միշել Լեգրան «Երաժշտություն»». Նյու Յորք Թայմս. Վերցված է 2012 թ․ մարտի 21-ին. (անգլ.)
- ↑ «Мишель Легран». «Зал славы композиторов». Արխիվացված է օրիգինալից 2012-06-04-ին. Վերցված է 2011-12-09-ին.
{{cite web}}
: Italic or bold markup not allowed in:|publisher=
(օգնություն); Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)(անգլ.) - ↑ «Michel Legrand». Songwriters Hall of Fame. Արխիվացված է օրիգինալից 13 June 2012-ին. Վերցված է 9 December 2011-ին.
- ↑ Michel Legrand, Rien n'est grave dans les aigus, Le Cherche Midi, 2013, 67
- ↑ Նրա առաջին ջազի ձայնասկավառակը մեծ լսարանի համար
- ↑ Jours de fête à Moscou : Le voyage des Français au festival mondial de la jeunesse en 1957 Արխիվացված 2011-04-20 Wayback Machine », France Culture, 19 avril 2011 (documentaire de 54 minutes).(ֆր.)
- ↑ Mariage de Macha Méril et Michel Legrand Արխիվացված է Հուլիս 3, 2017 Wayback Machine-ի միջոցով:(ֆր.)
- ↑ YouTube Արխիվացված է Դեկտեմբեր 14, 2015 Wayback Machine-ի միջոցով: Мишель Легран. Интервью А. Глотовой, канал «НТВ».
- ↑ 20,0 20,1 «Décret du 31 décembre 2002 portant promotion et nomination». Արխիվացված օրիգինալից 2021-05-19-ին. Վերցված է 2024-05-06-ին.
- ↑ «Décret du 31 décembre 2015 portant promotion». Արխիվացված օրիգինալից 2023-05-03-ին. Վերցված է 2024-05-06-ին.
- ↑ Մ. Ժ. Լեգրանին Պատվո շքանշանով պարգևատրելու մասին
- ↑ «Մ. Ժ. Լեգրանին Պատվո շքանշանով պարգեւատրելու մասին». Արխիվացված օրիգինալից 2024-05-06-ին. Վերցված է 2024-05-06-ին.
- ↑ «Композитор Мишель Легран и режиссер Клод Лелуш удостоены наград за вклад в культуру РФ». Արխիվացված է օրիգինալից 2022-06-26-ին. Վերցված է 2022-08-23-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Michel Legrand Բրիտանական կինոինստիտուտի կայքում
- Michel Legrand Internet Movie Database կայքում
- Միշել Լեգրան at the Internet Broadway Database
- Հարցազրույց Միշել Լեգրանի հետ Press Launch for Margeruite in London UK-ում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միշել Լեգրան» հոդվածին։ |
|
- Փետրվարի 24 ծնունդներ
- 1932 ծնունդներ
- Ֆրանսիայում ծնվածներ
- Հունվարի 26 մահեր
- 2019 մահեր
- Նոյի-Սյուր-Սեն քաղաքում մահացածներ
- Պեր Լաշեզ գերեզմանատանը թաղվածներ
- Փարիզի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Պատվո լեգեոնի շքանշանի կոմանդորներ
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Հայաստան)
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Ֆրանսահայ երգիչներ
- Ֆրանսահայ կոմպոզիտորներ
- Ֆրանսահայ դաշնակահարներ
- Ֆրանսահայ դիրիժորներ
- Օսկարակիրներ
- Ֆրանսիացիներ հայկական սերմամբ
- Ֆրանսահայ կինոռեժիսորներ
- Ֆրանսահայ դերասաններ
- Ֆրանսահայ երաժիշտներ
- Ֆրանսահայ սցենարիստներ
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- BAFTA մրցանակի դափնեկիրներ
- «Ոսկե արծիվ» մրցանակի դափնեկիրներ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ