Jump to content

Մշակույթների ազգային թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մշակույթների ազգային թանգարան
Տեսակազգային թանգարան և մշակույթի թանգարան
Երկիր Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
ՏեղագրությունՄեխիկո
ՎայրՄեխիկո
Ղեկավարության նստավայրՄեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Հիմնադրվել էդեկտեմբեր 1965
Կայքlugares.inah.gob.mx/lugar-88-es
Քարտեզ
Քարտեզ

Մշակույթների ազգային թանգարան (իսպ.՝ Museo Nacional de las Culturas), անցյալի և ներկայի համաշխարհային մշակույթների ուսումնասիրությանը նվիրված ազգային թանգարան Մեխիկոյում։ Տեղակայված է գաղութային ժամանակաշրջանի շենքում, որը նախկինում եղել է դրամահատարանի շենք, իսկ մինչև դրամահատարանի շենք դառնալը եղել է Մոնտեսումա II-ի «Սև տանը» վայրը։ 1850 թվականին դրամահատարանը տեղափոխվել է Ապարտադո փողոց, իսկ շենքը մինչև 1966 թվականն օգտագործվել է տարբեր նպատակներով[1]։

Ացտեկական վայր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը տեղակայված է ացտեկական կառույցում, որը եղել է Մոնտեսումա II-ի «Նոր պալատներ» համալիրի մաս և իսպանացի նվաճողների կողմից կոչվել է «Casa Denegrida» (Սև տուն), ովքեր այն նկարագրում էին որպես սև ներկված առանց պատուհանների սենյակ, որտեղ Մոնտեսումա II-ը խորհրդածում էր, ինչպես նրան խորհուրդ էին տվել շամանները[2]։ Իսպանական նվաճումների ժամանակ «Սև տունը» և Մոնտեսումա II-ի Նոր պալատների մնացած մասը գրեթե ոչնչացվել են[3]։ Այս վայրը այլ հողատարածքների հետ միասին Իսպանական միապետության կողմից հանձնվել է Էռնան Կորտեսին որպես Մեքսիկան նվաճելու պարգև[4]:Կորտեսը վերակառուցել է Նոր պալատներ/Սև տուն համալիրը իսպանական ոճով՝ օգտագործելով հին ացտեկական շենքերի շինանյութեր[3]։ Հետագայում պալատը ժառանգել է Կորտեսի որդին, այնուհետև այն հետ է վաճառել Ֆիլիպ V-ին՝ փոխարքայական պալատ հիմնելու համար[4]։

Վերջին պեղումների ժամանակ այստեղ հայտնաբերվել են «Սև տան» պատի և բազալտե հատակի մասեր[2]։

Գաղութային ժամանակաշրջանի դրամահատարան

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարանի/դրամահատարանի ճակատային հատվածը

Քաղաքապետարանի շենքում ի սկզբանե եղել է դրամահատարան[5]։ Սակայն դրամահատման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ 1731 թվականին դրամահատարանը տեղափոխվեց այս շենք։ Դրամահատարանի տնօրեն Նիկոլաս Պեինադոն, ով նաև ճարտարապետ էր, ձեռնարկեց նախնական քայլերը։ Աշխատանքներ կատարվեցին նաև Պեդրո դե Առիետայի և Լորենցո Ռոդրիգեսի կողմից։ Վերամոդելավորման գործընթացի պատճառով Պեինադոն հայտնվեց բանտում, և աշխատանքներն ավարտին հասցրեց Լուիս Դիես Նավառոն[1]։

Փողոցը, որտեղ տեղակայված է կառույցը, կոչվեց «Մոնեդա» (դրամ)[4]։ 1722-1779 թվականներին շենքն ընդլայնվեց Միգել Կոնստանցոյի, Լորենցո Ռոդրիգեսի, Խոսե Դամյան Օրտիսդե Կաստրոյի կողմից[1]։

1850 թվականին դրամահատարանը տեղափոխվեց Ապարտադո փողոց և այս շենքն օգտագործվեց տարբեր նպատակներով՝ որպես Փորագրության դպրոց, Գերագույն դատարան և այլն[6]։

1865 թվականին Մեքսիկայի կայսր Մաքսիմիլիան I-ը որոշեց այս շենքում բացել Ազգային պատմության, հնաբանության և պատմության հանրային թանգարան։ Թանգարանը հիմնադրվեց 1825 թվականին Գվադալուպե Վիկտորիա թագավորի կողմից[1]։ 20-րդ դարի սկզբում նկարիչ Ռուֆինո Տամայոն նկարեց "La Revolución" (Հեղափոխություն) որմնանկարը, որտեղ պատկերեց Մեքսիկական հեղափոխությունը[4]։ Այս որմնանկարը կախված է թանգարանի նախասրահում։ Գործունեության սկզբում թանգարանը հաջողություններ է արձանագրել, բայց հետզհետե հավաքածուն սկսել են տեղափոխել տարբեր հաստատություններ[1] : Բնական պատմությանն առնչվող հավաքածուն 1909 թվականին տեղափոխվել է Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի Չոպո թանգարան, մեքսիկական պատմական առարկաներին առնչվող հավաքածուն՝ Չապուլտեպեկ ամրոց 1944 թվականին։ Հավաքածուի մնացած մասը 1964 թվականին տեղափոխվեց Մեխիկոյի Անթրոպոլոգիայի ազգային թանգարան[4]։

Ազգային մշակութային թանգարան

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հատված Ինդոնեզական թատրոնի ցուցադրությունից

1931 թվականին գաղութային շրջանի այս կառույցը համարվել է ազգային հուշարձան։ 1966 թվականին շենքը դարձել է Մշակութային թանգարան, որի սրահների ցուցանմուշները ներկայացնում են աշխարհի տարբեր մշակույթների արժեքներ[1]։ Ներկայի և անցյալի համաշխարհային մշակույթներին նվիրված այս թանգարանն իր տեսակի մեջ եզակի է Լատինական Ամերիկայում[7]։ Թանգարանն ունի 16 մշտական և 3 ժամանակավոր ցուցասրահներ։ Որոշ սրահներ նվիրված են նախապատմական մշակույթների արժեքներին, ինչպիսիք են՝ քարանձավային նկարչությունը, նստակյաց, գյուղատնտեսական հասարակություններին առնչվող գործիքներ և այլն։ Մյուս սրահները նվիրված են Միջագետքին, Հին Հունաստանին և Հին Հռոմին։

Հետազոտությունների դարաշրջան սրահում ներկայացված են ամերիկացիների հետ շփման նախաեվրոպական ժամանակաշրջանի տարրեր։ Ժամանակակից մշակույթի ցուցադրություններ կան բոլոր մայրցամաքներից, այդ թվում և մեքսիկացիներին քիչ հայտնի Սամոայից կամ Նոր Իռլանդիայից[4][8]։ Հիմնադրումից ի վեր թանգարանը ստացել է 12,000 նմուշ աշխարհի տարբեր ծայրերից։ Նմուշները ներառում են գործվածք, ապակե առարկաներ, ճենապակի, լուսանկարներ, կիմանո, դիմակներ, ոսկեղեն, քանդակներ։ Դրանց հիմնական մասը բնօրինակներ են և բավականին հին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Galindo, Carmen; Magdalena Galindo (2002). Mexico City Historic Center. Mexico City: Ediciones Nueva Guia. էջ 66. ISBN 968-5437-29-7.
  2. 2,0 2,1 Siddique, Haroon (2008 թ․ հունիսի 10). «Archaeologists uncover Aztec palace in Mexico City». The Guardian. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 22-ին.
  3. 3,0 3,1 Jose Rogelio Alvarez, ed. (1993). «Palacio Nacional». Enciclopedia de Mexico. Vol. 10. Mexico City: Encyclopædia Britannica. էջեր 6141–2. ISBN 968-457-180-1.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 «Museo Nacional de las Culturas, En la Ciudad de Mexico, Una ventana al Mundo» (Spanish). Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «El Antiguo Palacio de Ayuntamiento» (Spanish). Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Museo Nacional de las Culturas» (Spanish). Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «Destinos en Mexico: Museo de las Culturas» (Spanish). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. Escalona M., Iván. «México: Museo de las Culturas» (Spanish). Վերցված է 2009 թ․ մարտի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մշակույթների ազգային թանգարան» հոդվածին։