Մուղամ (համարժեք է մակամին, մակոմին, մուկամին, ռագային), օգտագործվում է մուղամ լադ և մուղամ ժանր հիմնական իմաստներով։ Ադրբեջանական երաժշտության մեջ մուղամին փոխարինում է լադ հասկացությանը։ Նախկինում հայտնի բազմաթիվ լադերից ներկայումս օգտագործվում են «Ռաստ», «Շուր», «Սեգյահ», «Չարգյահ», «Բայաթի-Շիրազ», «Հումայուն», «Շուշթար»՝ հիմնական, «Սերենջ», «Շահնազ», «ԲայաթիՔուրդ», «Հիջազ» և այլ օժանդակ լադերը։ Կառուցվում են տարբեր տետրախորդների միացման որոշակի սկզբունքներով՝ շղթայված, կցված և միջանկյալ տոնի միջոցով անջատված։ Հնչյունաշարի զանազան աստիճաններ (հիմնականում IV և V) կարող են ձեռք բերել ժամանակավոր հիմնաձայնի նշանակություն՝ ստեղծելով առանձին լադային ոլորտներ՝ շոբե։ Յուրաքանչյուր լադ կապվում է որոշակի տրամադրության կամ հոգեվիճակի արտահայտման հետ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 77)։