Յակով Խաչիկյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչիկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Յակով Խաչիկյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 7, 1921[1][2] Ջալալօղլի, Բորչալուի գավառ, Վրացական Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն[1][2] |
Մահացել է | մարտի 20, 2015 (93 տարեկան) կամ 2015[3] Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | փիլիսոփա, գեղագետ և արվեստագետ |
Հաստատություն(ներ) | Կոմունիստ, Երևանի պետական համալսարան, Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան, Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ[1][2], ՀԿԿ և Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան[2] |
Անդամակցություն | ՀԳՄ |
Ալմա մատեր | ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1949)[1] |
Կոչում | պրոֆեսոր[1][2] |
Գիտական աստիճան | փիլիսոփայական գիտությունների դոկտոր[1][2] (1969) |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Յակով Իվանի Խաչիկյան (հայտնի է նաև որպես Յակով Անուշավանի Թումանյան, հուլիսի 7, 1921[1][2], Ջալալօղլի, Բորչալուի գավառ, Վրացական Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն[1][2] - մարտի 20, 2015 կամ 2015[3], Երևան, Հայաստան[4]), հայ փիլիսոփա, գեղագետ, գրականագետ, Փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1969), պրոֆեսոր (1970), ՀԽՍՀ X գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յակով Խաչիկյանը ծնվել է 1921 թվականին Ջալալօղլիում (այժմ` Ստեփանավան)։ 1938-1941 թվականներին աշխատել է «Կոմունիստ» (ռուսերեն) թերթի խմբագրությունում։ 1942-1945 թվականներին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1949 թվականին ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության բաժինը։ 1949-1952 թվականներին սովորել է ասպիրանտուրայում (Երևան-Մոսկվա)։ 1952-1953 թվականներին դասախոսել է Երևանի համալսարանում, 1953 թվականին՝ Երևանի Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստիտուտում։ 1953-1962 թվականներից աշխատել է ՀԽՍՀ ԳԱ փիլիսոփայության և իրավունքի սեկտորում, 1962-1969 թվականներին ղեկավարել սեկտորի գեղագիտության խումբը։ 1969-1973 թվականներին ՀԽՍՀ ԳԱ փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի տնօրենի տեղակալ, 1973-1976 թվականներին՝ տնօրեն, 1976 թվականից ՀԿԿ Կենտկոմի գիտության և ուսումնական հաստատությունների բաժնի վարիչ։
Հայաստանի գրողների միության (1971), Հումանիզմի հիմնախնդիրների (1989), Հայոց փիլիսոփայության (2000), Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային (2000), ՌԴ մանկավարժական և սոցիալական գիտությունների (2004) ակադեմիաների անդամ։
Ռուսերեն առանձին գրքերով լույս են տեսել Յակով Խաչիկյանի «Ս. Գ. Շահումյանի պայքարը պատմության մեջ ժողովրդական մասսաների դերի մարքս-լենինյան ըմբռնման համար» (Երևան, 1956), «Արվեստի ճանաչողական նշանակության մասին» (Երևան, 1959), «Աբստրակցիոնիզմը և գեղարվեստական ճանաչողությունը» (Երևան, 1968), «Հայաստանում էսթետիկական մտքի զարգացման ակնարկ» (հեղինակակիցներ Ս. Թովմասյան, Ս. Թոփչյան և ուրիշներ, Մոսկվա, 1976), «Շեքսպիրը արվեստի մասին» (Երևան, 1977) աշխատությունները։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Յակով Խաչիկյանի աշխատանքներով սկզբնավորվել է Հայաստանում գեղագիտության և հայ գեղագիտական մտքի պատմության համակարգված ուսումնասիրությունը («Հայ էսթետիկական մտքի պատմությունից» գիտական հետազոտությունների ժողովածուի (պրակ 1-5, 1974-2005), «Հայ գեղագիտական մտքի պատմության զարգացման ակնարկ» (ռուսերեն, 1976, համահեղինակ և պատասխանատու խմբագիր))։
Հեղինակ է «Հայ գեղագիտական մտքի պատմության մեթոդաբանական հարցեր» (ռուսերեն, 2001) գրքի, եռահատոր հուշագրության (2002-2005) և համահեղինակ՝ «Հայ կերպարվեստագետներն արվեստի մասին» (ռուսերեն, 2004) ժողովածուի[5][6]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հեգելյան միջազգային կոմիտեի մեդալ, 1974
- ԵՊՀ ոսկե մեդալ, 2000
- Վ. Վեռնադսկու մեդալ, 2003
- Ֆրիտյոֆ Նանսեն միջազգային հիմնադրամի ոսկե մեդալ, 2004
- Ստեփանավանի պատվավոր քաղաքացի, 2005
- Մովսես Խորենացու մեդալ, 2012[7]
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գեղագիտության հարցերը Նիկոլ Աղբալյանի աշխատություններում, Ե., 2003: Արվեստի էսթետիկայի հարցեր, Ե., 1978:
- Շեքսպիրը արվեստի մասին, Ե., 1985:
- О познавательном значении искусства, Е., 1959;
- Абстракционизм и художественное познание, Е„ 1968.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
- ↑ 3,0 3,1 3,2 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ «Zarkfoundation - Յակով Խաչիկյան». zarkfoundation.com.
- ↑ «Յակով Խաչիկյան - Հաշվետու եմ - Երկիր Մեդիա». Masis.TV - Armenian internet TV. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ Յակով Իվանի Խաչիկյան. ակադեմիկոս՝ ըստ էության /Կարինե Աշուղյան
- ↑ Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յակով Խաչիկյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 28)։ |
- Հուլիսի 7 ծնունդներ
- 1921 ծնունդներ
- Ստեփանավան քաղաքում ծնվածներ
- Մարտի 20 մահեր
- 2015 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ԵՊՀ դասախոսներ
- Հայաստանի գրողների միության անդամներ
- ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի շրջանավարտներ
- Մովսես Խորենացու մեդալակիրներ
- ԽՄԿԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ գեղագետներ
- Հայ գրականագետներ
- Հայ պրոֆեսորներ
- Հայ փիլիսոփաներ
- Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցներ
- Փիլիսոփայական գիտությունների դոկտորներ