Jump to content

Պաուլ Վեգեներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պաուլ Վեգեներ
գերմ.՝ Paul Wegener
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 11, 1874(1874-12-11)[1][2][3][…]
ԾննդավայրJarantowice, Gmina Ryńsk, Wąbrzeźno County, Kuyavian-Pomeranian Voivodeship, Լեհաստան
Մահացել էսեպտեմբերի 13, 1948(1948-09-13)[4][1][2][…] (73 տարեկան)
Մահվան վայրWilmersdorf, Շարլոտենբուրգ-Վիլմերսդորֆ, Բեռլին, Գերմանիա
ԳերեզմանՀեերշթրասեի անտառային գերեզմանատուն[5]
ՔաղաքացիությունԳերմանիա
ԿրթությունKneiphof Gymnasium?
Մասնագիտությունկինոռեժիսոր, թատրոնի դերասան, կինոդերասան և սցենարիստ
ԱմուսինԳրետա Շրյոդեր և Lyda Salmonova?
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներPeter Wegener?
 Paul Wegener Վիքիպահեստում

Պաուլ Վեգեներ (գերմ.՝ Paul Wegener, դեկտեմբերի 11, 1874(1874-12-11)[1][2][3][…], Jarantowice, Gmina Ryńsk, Wąbrzeźno County, Kuyavian-Pomeranian Voivodeship, Լեհաստան - սեպտեմբերի 13, 1948(1948-09-13)[4][1][2][…], Wilmersdorf, Շարլոտենբուրգ-Վիլմերսդորֆ, Բեռլին, Գերմանիա), գերմանացի դերասան և կինոռեժիսոր, կինոէքսպրեսիոնիզմի հիմնադիրնեից մեկը։

Վեգեները տարված էր այն նույն կինեմատոգրաֆիական կրքով, որը Ժորժ Մելիեսին ոգեշնչեց ստեղծել այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են՝ «Ճանապարհորդություն դեպի Լուսին» կամ «Սատանայի հնարքներ»։ Բայց եթե բարեհոգի ֆրանսիացի ռեժիսորն աճպարարի խորամանկ հնարքներով գրավում էր երեխաների հոգիները, ապա գերմանացի դերասանը գործում է մռայլ հրաշագործի նման, ով կանչում էր մարդկանց ննջող դիվային ուժերին։
- Զիգֆրիդ Կրակաուեր[6]

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կյանք և գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաուլ Վեգեները ծնվել է 1874 թվականի դեկտեմբերի 11-ին Առնոլդսդորֆում (Արևելյան Պրուսիա, Գերմանիա) տեքստիլ ֆաբրիկայի սեփականատեր Օտտո Վեգեների և նրա կնոջ՝ Աննայի ընտանիքում։ 1883-1886 թվականներին նա Ռոսելում հաճախել է կաթոլիկ գիմնազիա։ 1886-1893 թվականներին Կյոնիգսբերգի գիմնազիայում ուսանելու ժամանակ նա իր ընկերների հետ հիմնել է դրամատիկական խմբակ։ 1894-1895 թվականներին իր հոր ցանկությամբ Ֆրայբուրգում և Լայպցիգում սովորել է իրավագիտություն, սակայն հիմնականում մասնակցել է արվեստի և փիլիսոփայության դասախոսություններին։ Երբ նա թողնում է սովորելը, որպեսզի վերջնականապես դառնա դերասան, հայրը նրան զրկում է նյութական աջակցությունից։ 1896 թվականից դերասանական հմտությունների մասնավոր դասեր ստանալուց հետո եղել է դերասան նախ գավառում, իսկ 1905 թվականից՝ Բեռլինի Մաքս Ռայնհարդի Գերմանական թատրոնի թատերախմբում։ 1913 թվականից ի վեր նկարահանվել է ֆիլմերում։

Վերգենը լայն ճանաչում ձեռք բերեց «Պրահայի ուսանող» (գերմ.՝ Der Student von Prag: ein romantisches Drama, 1913) ֆիլմի շնորհիվ, որտեղ նա հանդես է եկել նաև որպես ռեժիսոր։

Հաջորդ նշանակալից աշխատանքը գլխավոր դերն էր «Գոլեմ» (գերմ.՝ Der Golem, 1915) ֆիլմում։

Պաուլ Վեգեների աշխատանքներում մեծ տեղ էին գրավում վեհասքանչ կերպարները կամ կախարդները, որոնց նա մարմնավորել է «Սումուրուն», «Փարավոնի կինը», «Լուկրեցիա Բորջիա», «Կենդանի Բուդդաներ», «Սվենգալի», «Ալրաուն», «Ռամփեր, մարդ-գազան» և այլ ֆիլմերում։

Վեգեները շարունակել է աշխատել հնչյունային կինոյում, բայց այդպես էլ չի ստեղծել այնպիսի դերեր, որոնք համեմատելի կլինեին իր նախկին գործերի հետ։ Չնայած այն հանգամանքին, որ ազգային սոցիալիզմի ժամանակաշրջանում նա նկարահանվում էր մի շարք քարոզչական ֆիլմերում, խորհրդային օկուպացիոն իշխանությունները նրան թույլատրեցին աշխատել, և որոշ ժամանակ նա նույնիսկ եղել է Բեռլինի ռազմական պարետի մշակույթի հարցերով խորհրդական։ «Նատան իմաստուն» ներկայացման մեջ կատարել է գլխավոր դեր, որի պրեմիերան տեղի է ունեցել 1945 թվականի սեպտեմբերի 7-ին Բեռլինի Գերմանական թատրոնում։ Այդ ներկայացման մեջ նա խաղացել է ավելի քան 60 անգամ, մինչև մի անգամ հենց բեմում ուշագնաց լինելը։

Պաուլ Վենեգերը մահացել է 1948 թվականի սեպտեմբերի 13֊ին Բեռլինում։

Ընտրյալ ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1913 – Պրահայի ուսանող / Der Student von Prag (ռեժիսոր՝ Ստելլան Ռյուե)
  • 1915 – Գոլեմ / Der Golem (ռեժիսոր՝ Հենրիկ Գալեենին հետ)
  • 1916 – Յոգ / Der Yoghi (ռեժիսոր՝ Ռոհուսոմ Գլիզեի հետ)
  • 1916 – Ռուբեցալի հարսանիքը / Rübezahls Hochzeit (ռեժիսոր՝ Ռոհուսոմ Գլիզեի հետ)
  • 1917 – Գոլեմը և պարուհին / Der Golem und die Tänzerin (ռեժիսոր՝ Ռոհուսոմ Գլիզեի հետ)
  • 1917 – Հանս Տրուցը հեքիաթային երկրում / Hans Trutz im Schlaraffenland (ռեժիսոր)
  • 1918 – Առնետաորսը Համելնից / Der Rattenfänger von Hameln (ռեժիսոր)
  • 1920 – Սումուրուն / Sumurun
  • 1920 – Գոլեմ, ինչպես նա եկավ աշխարհ / Der Golem, wie er in die Welt kam (ռեժիսոր՝ Կարլ Բեզեի հետ)
  • 1922 – Փարավոնի կինը / Das Weib des Pharao
  • 1922 – Վանինա / Vanina
  • «Լուկրեցիա Բորջիա» / Lucrezia Borgia
  • 1924 – Կենդանի Բուդդաներ / Lebende Buddhas (ռեժիսոր)
  • 1926 – Մագ / The Magician
  • 1927 – Մոլախոտեր / Die Weber
  • 1928 – Ալրաուն / Alraune
  • 1933 – Հանս Վեստմար / Hans Westmar
  • 1934 – Մարդը ցանկանում է Գերմանիա գնալ / Ein Mann will nach Deutschland (ռեժիսոր)
  • 1935 – ․․․Ընդամենը խեղկատակ / …nur ein Komödiant
  • 1939 – Անմահ սիրտը / Das unsterbliche Herz
  • 1942 – Մեծ թագավորը / Der große König
  • 1945 – Մոլանդերի գործը / Der Fall Molander
  • 1945 – Կոլբերգը / Kolberg
  • 1948 – Մեծ մանդարին / Der große Mandarin

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 Вегенер Пауль // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. https://www.berlin.de/ba-charlottenburg-wilmersdorf/ueber-den-bezirk/freiflaechen/friedhoefe/artikel.175680.php
  6. Кракауэр З. От Калигари до Гитлера: Психологическая история немецкого кино = From Caligari to Hitler. A Psychological History of the German Film. — М.: Искусство, 1977. — 320 с. — 10 000 экз.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաուլ Վեգեներ» հոդվածին։