Jump to content

Պեկտուսան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պեկտուսան (Չանբայշան)
ko/백두산/zh/长白山
Հրաբուխ Պեկտուսան, ապրիլ 2003. պատկեր ՆԱՍԱ-ից
Տեսակլեռ, ստրատոհրաբուխ և Տարածք
ԵրկիրՀյուսիսային Կորեա/Չինաստան
ՏեղադրությունSamjiyon?, Fusong County?, Antu County? և ԿԺԴՀ
Մասն էFive Mountains of Korea?
ԼեռնաշղթաՄանջուրո-Կորեական լեռներ
Հրաբուխի ձևՍտրատոհրաբուխ
Վերջին ժայթքում1903
Բարձրություն (ԲԾՄ)2744[1] մ

Պեկտուսան[2][3], ինչպես նաև Բայտոուշան[2][3] (կորեերեն՝ 백두산) կամ Չանբայշան (չինարեն՝ 长白山), Հյուսիսային Կորեայի ( գավառ Յանգանդո) և Չինաստանի (Գիրին նահանգ) սահմանին գտնվող պոտենցիալ ակտիվ հրաբուխ։ Լեռան բարձրությունը 2744 մետր է (2750 մ[2]), համարվում է Մանջուրո-Կորեական լեռների բարձրագույն կետը, ինչպես նաև ողջ Մանջուրիայի և Կորեական թերակղզու[4]։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրաբուխը գտնվում է Չինաստանի սահմանի մոտ։ Լեռան գագաթին՝ Հրաբխի խառնարանում, գտնվում է Երկնային լիճը, որից սկիզբ է առնում Սունգարի գետը։ Հրաբխի լանջերին են գտնվում նաև Թումինզյան և Յալուցզյան գետերի ակունքները։

Լեռը աճում է տարեկան մոտ 3 մմ-ով, քանի որ մագման բարձրանում է նրա կենտրոնական մասում։ Ամենաբարձր կետ տարվա մեջ 8 ամիս ծածկված է ձյան շերտով։ Մինչեւ 1800 մ լանջը հարթ է։ Կալդերան շրջապատող գագաթներից 16-ը 2500 մ-ից բարձր են։

1959 թվականին հրաբխի կորեական մասում ստեղծվեց Կորեայի ամենամեծ արգելոցը, իսկ մեկ տարի անց չինական կողմից հիմնվեց բնական արգելոց։ 1979 թվականին դրանք միացվել են և դարձել միջազգային կենսոլորտային արգելոց։

Տարեկան միջին ջերմաստիճանը գագաթին մոտ -8,3 °C: Ամռանը ջերմաստիճանը կարող է բարձրանալ մինչև 18 °C, իսկ ձմռանը ՝ իջնել մինչև -48 °C: Քամու միջին արագությունը 11,7 մ/վ է, միջին խոնավությունը ՝ 74%: Վերջին տասնամյակների ընթացքում լավ նկատելի են կլիմայի տաքացման հետևանքները' ամռանը ձյան ծածկույթի նվազման տեսքով։

Կորեական անվանումը Պեկտուսան (կորեերեն՝ 백두산), նշանակում է «սպիտակագլուխ լեռ»։ Չինական անվանումը Չայբուշան (չինարեն՝ 长白山) (Բայտոուշան՝ Պեկտուսան բառի չինական տրանսկրիպցիան է) և մանջուրերեն Գոլմին Շանգիյան Ալին (մանջուրերեն՝ ᡤᠣᠯᠮᡳᠨ
ᡧᠠᠩᡤᡳᠶᠠᠨ
ᠠᠯᡳᠨ
) նշանակում է «Հավերժ Սպիտակ Լեռ»։ Մոնղոլական անվանումը՝ Օնբոր Ցագաան Օոլա, թարգմանվում է ինչպես «բարձր սպիտակ լեռ»։

Ենթադրվում է, որ խառնարանը առաջացել է հրաբուխի 7 բալանոց ուժեղ ժայթքման արդյունքում՝ 969 թվականին (± 20 տարի)[5](համեմատելի է մ.թ.ա. 1642 թվականին Սանտորինի և 1815 թվականին Տամբորա հրաբուխների պայթյունների հետ) և արտանետել է 96 կմ3 ապարներ։ Գիտնականների ճշտված հաշվարկներով՝ հրաբխի ժայթքումը տեղի է ունեցել 946 թվականին և հանգեցրել է ոչ թե 96, այլ մոտավորապես 23 կմ3 լեռնային ապարների, ինչպես նաև 45 մլն տոննա ծծմբային գազերի և երկու մլրդ տոննա ջրի արտանետմանը։ Սա մոտ 20 անգամ ավելի շատ է, քան ցույց են տալիս,այդ ժամանակահատվածի Գրենլանդիայում սառույցի նստվածքները[6][7].:

Հրաբուխը բազմիցս ակտիվացել է ՝ժայթքումները եղել են 1597 թվականին (այդ ժայթքման մոխիրը հայտնաբերվել է նույնիսկ Հոկայդո կղզու հարավային մասում), ինչպես նաև 1668 և 1702 թվականներին։ Վերջին ժայթքումը տեղի է ունեցել 1903 թվականին (պայթյուններ՝ քարերի գազերի արտանետմամբ)[1]։ Լեռը համարվում է սրբազան երկու երկրների բնակիչների համար։ Պեկտուսանը հիշատակվում է ԿԺԴՀ-ի և Կորեայի Հանրապետությանազգային օրհներգերի տեքստերում։

Լեռը հիշատակվում է հիշատակվում է հին գրքերում, այդ թվում Հոու Հանշուում՝ տարբեր անուններով։ Ժամանակակից անունը ամրապնդվել է Ցին դինաստիայի ժամանակ։

Հյուսիսկորեական Լեգենդի համաձայն՝ երկնքից լեռը իջել է Հվանուն, Կոչոսոնի՝ առաջին կորեական պետության, հիմնադիր հայրը։ Բացի այդ, Կիմ Ջոնգ Իլի պաշտոնական կենսագրությունը պնդում է, որ նա ծնվել է Երկնային լճի մոտ։ 1992 թվականին հրաբխի շրջակա խառնարաններից պիկերից մեկի՝ Հենդոբոնի, վրա պետական քանդակագործների կողմից 216 մետր լայնությամբ վիթխարի մակագրություն է փորագրվել։ «Պեկտուսան՝ Հողափոխության Սուրբ լեռ (Կիմ Ջոնգ Իլ. 16 փետրվարի 1992 թվական)»։ Պեկտու պատկերը զարդարում Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության զինանշանը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Global Volcanism Program». Smithsonian Institution. Վերցված է 2019-02-24-ին.
  2. 2,0 2,1 2,2 Советская система разграфки и номенклатуры топографических карт,K-52-XXI. Масштаб: 1 : 200 000
  3. 3,0 3,1 Советская система разграфки и номенклатуры топографических карт, K-52-XV. Масштаб: 1 : 200 000.
  4. «백두산 (아시아 산) [白頭山]» (կորեերեն). Korea Britannica. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 24-ին.
  5. Horn, Susanne; Schmincke, Hans-Ulrich Volatile emission during the eruption of Baitoushan Volcano (China/North Korea) ca. 969 AD(անգլ.) // Bulletin of Volcanology : journal. — 2000. — Т. 61. — № 8. — С. 537—555. — doi:10.1007/s004450050004
  6. Quantifying gas emissions from the «Millennium Eruption» of Paektu volcano, Democratic People’s Republic of Korea/China, Science Advances 30 Nov 2016
  7. Геологи нашли следы легендарного извержения священной горы Ким Чен Ира, 04.12.2016.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պեկտուսան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 266