Jump to content

Պրիլեպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Պրիլեպ
մակեդոներեն՝ Прилеп
Դրոշ Զինանշան

ԵրկիրՀյուսիսային Մակեդոնիա Հյուսիսային Մակեդոնիա
ՇրջանՊալագոնիայի շրջան
ՀամայնքՊրիլեպի համայնք
Մակերես1194,44 կմ²
ԲԾՄ620 մ
Խոսվող լեզուներմակեդոներեն
Բնակչություն66 246 մարդ (2002)
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ+389 48
Փոստային ինդեքս7500
Փոստային դասիչ7500
Ավտոմոբիլային կոդPR
Պաշտոնական կայքprilep.gov.mk
Պրիլեպ (Հյուսիսային Մակեդոնիա)##
Պրիլեպ (Հյուսիսային Մակեդոնիա)

Պրիլեպ (մակեդոներեն՝ Прилеп, թուրքերեն՝ Pirlepe, հուն․՝ Πριλέπια), քաղաք Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության հարավում։ Բնակչությունը կազմում է 66 246 մարդ։ Քաղաքը տեղակայված է Պալագոնիա հարթավայրի հյուսիսային մասում՝ մայրաքաղաք Սկոպյեից 128 կմ հեռավորության վրա։

Քաղաքի մոտ է գտնվում սերբ իշխան Մարկո Կրալևիչի ամրոցը, ով հայտնի է որպես թուրքերի դեմ պայքարի մարտիկ և իմաստուն ղեկավար։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրիլեպի բնակչության մեծ մասը կազմում են մակեդոնացիները (93 %), սակայն քաղաքում կա նաև գնչուների փոքրաթիվ համայնք։

2002 թվականի մարդահամարի տվյալներով՝ Պրիլեպում բնակվում է 66 246 մարդ[1]։

Ազգություն Թվաքանակ
Մակեդոնացիներ 61 320
Ալբանացիներ 21
թուրքեր 123
Գնչուներ 4 372
Առումիններ 16
Սերբեր 151
Բոսնիացիներ 17
Այլ 226

Պրիլեպը հիմնադրվել է նախկինում Հռոմեական կայսրության մաս կազմած Ստիբերրա հնագույն քաղաքի ավերակների վրա։ Չնայած այն հանգամանքին, որ քաղաքը գոթերի կողմից ամայացվեց 268 թվականին, այն մնում էր մասամբ բնակեցված։ Պրիլեպ անվամբ քաղաքն առաջին անգամ հիշատակվել է 1014 թվականին որպես վայր, որտեղ Բուլղարիայի թագավոր Սամուիլը մահացել է սրտի պայթյունից, երբ տեսել է, թե ինչպես են բյուզանդացիները կուրացնում իր հազարավոր զինվորների, ովքեր գերի էին ընկել Բելասիցայի ճակատամարտից հետո։ Քաղաքն ընկել է բյուզանդական տիրապետության տակ։

Ավելի ուշ քաղաքը նվաճվում է Բուլղարիայի երկրորդ թագավորության ու Սերբիայի կողմից։

XIV դարում Պիլեպ քաղաքը գրավվում է օսմանյան զորքերի կողմից, որոնց առաջնորդում էր Էվրենոսը։ Օսմանյան կայսրության տիրապետության տակ քաղաքը մնաց վեց դար։

XX դարի սկզբում Պրիլեպ քաղաքն ընդգրկված էր Սերբիայի ու Հարավսլավիայի կազմում, որի փլուզումից հետո էլ անցավ Մակեդոնիային։

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մարկովի Կուլի, միջնադարյան ամրոց
  • Տրեսկավեց, վանք

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի բնակիչներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Министерство за Локална Самоуправа. База на општински урбанистички планови». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 15-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պրիլեպ» հոդվածին։