Ռոբերտ Աբաջյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբաջյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռոբերտ Ալեքսանդրի Աբաջյան | |
---|---|
Նոյեմբերի 16, 1996[1] - ապրիլի 2, 2016 (19 տարեկան) | |
Ծննդավայր | Երևան, Հայաստան |
Մահվան վայր | Մարտակերտ, ԼՂՀ |
Գերեզման | Եռաբլուր |
Քաղաքացիություն | Հայաստան |
Զորատեսակ | Արցախի պաշտպանության բանակ |
Ծառայության տարիներ | 2014 - 2016 |
Կոչում | Կրտսեր սերժանտ |
Մարտեր/ պատերազմներ | Քառօրյա պատերազմ |
Պարգևներ | Քաջարի մարտիկի կոչում, Արցախի հերոս,Ոսկե Արծիվ շքանշան |
Ռոբերտ Ալեքսանդրի Աբաջյան (նոյեմբերի 16, 1996[1], Երևան - ապրիլի 2, 2016[2][3], Արցախի Հանրապետություն), Հայաստանի զինված ուժերի զինծառայող, զինված ուժերի կրտսեր սերժանտ, Արցախի հերոս (հետմահու)[2][4]։
Զոհվել է Քառօրյա պատերազմի ժամանակ` Մարտակերտի ուղղությամբ տեղակայված դիրքը պաշտպանելիս[5]։
Ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար 2016 թվականի մայիսի 8-ին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմամբ ու «Ոսկե արծիվ» շքանշանով[2][6][7][8]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոբերտ Ալեքսանդրի Աբաջյանը ծնվել է 1996 թվականի նոյեմբերի 16-ին[1]՝ Երևանում։ Ունի ավագ եղբայր, երկու քույր։
2003 թվականին ընդունվել է[1] Երևանի թիվ 147 հիմնական դպրոց, որն ավարտել է 2012 թվականին։
2012 թվականին ընդունվել է Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջ[9]։ Քոլեջն ավարտել է 2014-ին՝ ատամնատեխնիկի որակավորմամբ։
2014 թվականին ընդունվել է Մայր Թերեզայի անվան բժշկական ինստիտուտ[9]։
Զինվորական ծառայություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոբերտ Աբաջյանը պարտադիր ժամկետային զինծառայության է կանչվել 2014 թվականի երկրորդ զորակոչով[5][10]՝ Արաբկիրի ԶԿ-ից։ Բարձր առաջադիմության շնորհիվ ստացել է կրտսեր սերժանտի կոչում[11]։
Քառօրյա պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը[12] արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները լայնամասշտաբ հարձակման են անցնում։ Արցախի Հանրապետության հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված հենակետային դիրքերը հրետակոծելուց հետո ադրբեջանական ստորաբաժանումներն անցնում են գրոհի։ Շուրջ երեք հարյուր հոգուց բաղկացած խմբերը տանկերի աջակցությամբ փորձ են կատարում գրավելու հայկական դիրքերը։ Վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանի հրամանատարությամբ վեց զինծառայողից բաղկացած սահմանապահ ուժերն անցնում են շրջանաձև պաշտպանության՝ երկու անգամ հաջողությամբ հետ մղելով հակառակորդի հարձակումները ու խոցելով նաև թշնամու մեկ տանկ[6]։ Անհաջող հարձակման փորձից հետո թշնամին նահանջում է և կրկին սկսում հրետանակոծել հայկական դիրքերը։
Վաշտի հրամանատարի մահվանից հետո, ոտքի վիրավորում ստացած Ռոբերտ Աբաջյանը հրամանատարությունը վերցնում է իր վրա և պատնեշի վրայից շարունակում մարտը։ Նկատելով, որ խրամատում զինամթերքը վերաջանում է, զինվորներին ուղարկում է փամփուշտ բերելու։ Այդ ընթացքում հակառակորդին հաջողվում է թափանցել դիրք։ Աբաջյանը, կողքին մնացած միակ ծառայակցի՝ վիրավորում ստացած գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի հետ[6], համառ դիմակայությամբ, նահանջում են դեպի դիրքային կացարան։ Արյունահոսությունից շուտով մահանում է Զոհրաբյանը։ Մարտական խորշում դիրքավորվելով, Ռոբերտ Աբաջյանը մինչև վերջին փամփուշտը շարունակում է միայնակ կռվել թշնամու մեծաթիվ ուժերի դեմ, միևնույն ժամանակ կապ հաստատելով գումարտակի հրամանատարի հետ և վերջինիս կարևոր տեղեկություններ հաղորդելով դիրքում կատարվող դեպքերի մասին[13]։ Նկատելով իրեն մոտեցող թշնամուն, Աբաջյանը վերջին անգամ կապի է դուրս եկել և ասել, որ արդեն հանել է իր մոտ մնացած վերջին նռնակը ու պատրաստ սպասում է՝ հենց մոտենան, իր հետ միասին պայթեցնելու է նրանց, որ չհանձնվի[6]։ Տեսնելով իրեն մոտեցող հակառակորդին, Աբաջյանը բացված նռնակը թաքցնում է ափի մեջ և ձեռքերը վեր բարձրացնում, իբր հանձնվում է։ Թույլ տալով, որ բավականաչափ իրեն մոտենան, Աբաջյանն իր հետ միասին նռնակով պայթեցնում է հակառակորդի մի քանի զինվորի[14][15]։
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանպետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար ԼՂՀ ՊԲ N զորամասի չորրորդ հրաձգային վաշտի երկրորդ հրաձգային դասակի ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանը հետմահու պարգեւատրվեց «Արցախի հերոս» ԼՂՀ բարձրագույն կոչմամբ ու «Ոսկե արծիվ» շքանշանով
Անձնազոհ քայլով Ռոբերտ Աբաջյանը նաև փրկել է թիկունքից օգնության հասած հայկական ուժերի զինվորներին[6]։
Ապրիլի 8-ին, կողմերի միջև նախապես ձեռքբերված պայմանավորվածությամբ իրականացվում են զոհվածների մարմինների որոնողական աշխատանքներ, որի արդյունքում հայկական կողմը հայտնաբերում է Աբաջյանի և Զոհրաբյանի դիերը[16]։
Հուղարկավորություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապրիլի 11-ին զինվորական կարգով Ռոբերտ Աբաջյանին հողին հանձնեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում[14][15]։ Հոգեհանգիստը տեղի ունեցավ Երևանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում[17]։
Արցախի հերոս
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանով Ռոբերտ Աբաջյանին հետմահու շնորհվում է «Արցախի հերոս» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրագույն կոչում և «Ոսկե արծիվ» շքանշան[2][6]։ Աբաջյանը դառնում է թվով 24-րդը, ով արժանանում է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը, ինչպես նաև տվյալ տիտղոսի ամենաերիտասարդ կրողը (19 տարեկան)[2][7]։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երևանի թիվ 147 հիմնական դպրոցը, որտեղ սովորել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանը, 2017 թվականից կրում է նրա անունը[18]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 ««Դասամատյաններում միշտ առաջինն էր, ինչպես և կյանքում». դպրոցական հուշեր Ռոբերտ Աբաջյանի մասին». Hetq.am. 2016 թ․ մայիսի 12. Վերցված է 2016 թ․ մայիսի 13-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Ռոբերտ Աբաջյանը հետմահու «Արցախի հերոս» կոչման է արժանացել». Վերցված է 2016 թ․ մայիսի 11-ին.
- ↑ «Ցավում ենք և հպարտանում. Աբաջյան Ռոբերտ Ալեքսանդրի հոգեհանգիստը՝ Կոնդի եկեղեցում»
- ↑ «Արցախի հերոս զինվորը. Ռոբերտ Աբաջյան». Iravaban.net. 2016 թ․ մայիսի 10. Վերցված է 2016 թ․ մայիսի 11-ին.
- ↑ 5,0 5,1 «Հրապարակվել են զոհված հայ զինծառայողների անունները. «Ցավում ենք ու հպարտանում» (պարբերաբար թարմացվում է)». Առավոտ - Նորություններ Հայաստանից. Վերցված է 2016 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 ««Մոնումենտցի Կյաժը»՝ Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանը». «Մեդիամաքս». 2016 թ․ մայիսի 10. Վերցված է 2016 թ․ մայիսի 11-ին. «Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար ԼՂՀ ՊԲ N զորամասի չորրորդ հրաձգային գումարտակի երկրորդ հրաձգային վաշտի երկրորդ դասակի հրամանատար, կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանը հետմահու պարգևատրվեց «Արցախի հերոս» ԼՂՀ բարձրագույն կոչմամբ ու «Ոսկե արծիվ» շքանշանով։»
- ↑ 7,0 7,1 «20-ամյա Ռոբերտ Աբաջյանը հետմահու ճանաչվել է Արցախի հերոս. ԼՂՀ-ում պարգեւատրել են հայրենիքի պաշտպաններին (լուսանկարներ)». Hetq.am. Վերցված է 2016 թ․ մայիսի 11-ին.
- ↑ «Ռոբերտ Աբաջյանը՝ Արցախի հերոս». «Սիվլինեթ». 2016 թ․ մայիսի 9. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 12-ին.
- ↑ 9,0 9,1 Մարտիրոսյան, Մարինե; Պողոսյան, Հակոբ (2016 թ․ մայիսի 14). «Կյաժը. դրվագներ Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ուսանողական կյանքից». Hetq.am. Վերցված է 2016 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «ՌՈԲԵՐՏ ԱԲԱՋՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ». anunner.com. Վերցված է 2016 թ․ մայիսի 12-ին.
- ↑ «Նվիրյալները». www.1tv.am. Վերցված է 2017 թ․ մարտի 3-ին.
- ↑ «Շփման գծում իրադրության աննախադեպ լարման ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը. ՀՀ ՊՆ». Armtimes.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ «Robert Abajyan alone fought against the Enemy for 5 hours». Iravaban.net. 2016 թ․ ապրիլի 11. Վերցված է 2016 թ․ ապրիլի 3-ին.(անգլ.)
- ↑ 14,0 14,1 Ջեբեջյան, Հռիփսիմե (2016 թ․ ապրիլի 11). «Ձեռքերը վեր է բարձրացրել, իբր հանձնվում է Ադրբեջանին, բայց պայթեցրել է նռնակը՝ հետը տանելով 10 ազերի (Տեսանյութ)». «Առավոտ» օրաթերթ. Վերցված է 2016 թ․ մայիսի 11-ին.
- ↑ 15,0 15,1 Հովհաննիսյան, Օֆելյա (2016 թ․ ապրիլի 11). ««Նկատել է հակառակորդի ուժերը, կռիվ տվել թշնամու դեմ, ապա պայթեցրել իրեն ու ադրբեջանական խմբին». Վերջին հրաժեշտը՝ Ռոբերտ Աբաջյանին». «168 ժամ». Վերցված է 2016 թ․ մայիսի 11-ին.
- ↑ «Որոնման արդյունքում հայկական կողմը հայտնաբերել է ՊԲ երկու Զինծառայողների մարմիններ». Երևան: «Արմենպրես». 2016 թ․ ապրիլի 9. Վերցված է 2016 թ․ մայիսի 14-ին.
- ↑ Ամենից շատ մեր «կյաժն» էր սիրում կյանքը, բայց պարզվում է՝ հայրենիքն ու ընկերներին ավելի շատ էր սիրում. իր վերջին նռնակով իրեն եւ թշնամուն պայթեցրած Ռոբերտի ընկերների հուշերը. խոնարհվում ենք
- ↑ «Երևանի թիվ 147 հիմնական դպրոցը կկրի Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունը».
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռոբերտ Աբաջյանի շիրիմը FindaGrave.com կայքում
- Ռոբերտ Աբաջյանը Erablur.am կայքում
- Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանը` առաջին դասարանում (տեսանյութ)
- Դպրոցական հուշեր Ռոբերտ Աբաջյանի մասին
- Դրվագներ Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ուսանողական կյանքից
- ՍԽՐԱՆՔ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Աբաջյան» հոդվածին։ |
|