Jump to content

Սերգեյ Շաքարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Շաքարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սերգեյ Սլավիի Շաքարյան
45 տարեկան
ԾննդավայրԼՂՀԱյգեստան, Հադրութի շրջան, ԼՂԻՄ
Մահվան վայրԼՂՀ Մարտունի, Արցախի Հանրապետություն
Քաղաքացիություն Արցախ և  ԽՍՀՄ
ԶորատեսակՏանկիստ
ԿոչումԳնդապետ
Պարգևներ

Սերգեյ Սլավիկի Շաքարյան (դեկտեմբերի 9, 1974(1974-12-09), Այգեստան, Հադրութի շրջան, Արցախ - հոկտեմբերի 25, 2020(2020-10-25), Մարտունի, Մարտունու շրջան, Արցախ), հայ ռազմական գործիչ, Արցախի պաշտպանության բանակի գնդապետ, Արցախի հերոս[1]։ Արցախյան առաջին և երկրորդ պատերազմների մասնակից։

Սերգեյ Շաքարյանը 17 տարեկանից մասնակցել է արցախյան առաջին պատերազմին, եղել է տանկի հրամանատար։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1974 թվականի դեկտեմբերի 9-ին, Հադրութի շրջանի Այգեստան գյուղում, սովորել է Հադրութի Մ. Մանվելյանի անվան միջնակարգ դպրոցում, ապա ուսումը շարունակել Ստեփանակերտի գյուղատնտեսական ինստիտուտում։ Սակայն ուսումն անավարտ է թողել և վերադարձել Հադրութ՝ 17 տարեկանում կամավորագրվելով արցախյան ազատագրական պայքարին և միանալով հորը։ 1993 թվականին ականի պայթյունից զոհվում է հայրը։

Մասնակցությունը արցախյան երկրորդ պատերազմին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակցել է արցախյան երկրորդ պատերազմին[2]։ Լինելով հմուտ հրամանատար, Սերգեյ Շաքարյանը կասեցրել է ադրբեջանական զինուժի բազմաթիվ տանկային և հետևակային գրոհներ՝ հակառակորդին պատճառելով մեծաթիվ կորուստներ[3]։ Պաշտպանության բանակի՝ նոյեմբերի 2-ին հրապարակված զոհված զինծառայողների ցանկում[4] կար նաև Սերգեյ Շաքարյանի անունը[5]։

Պարգևներ և կոչումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հոկտեմբերի 4-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի որոշմամբ՝ թշնամու բազմաթիվ տանկային և հետևակային գրոհները ճնշելու համար պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Ոսկե արծիվ» շքանշանով և արժանանացել «Արցախի հերոս» բարձրագույն կոչման[6][7]։

Հարցին, թե հնարավո՞ր է հակամարտության խնդիրը բանակցությունների միջոցով լուծվի՝ գնդապետը պատասխանել էր, թե ինքը խոսքով թշնամուն ոչինչ ասել չի կարող, այլ միայն զենքով ու իր ստորաբաժանման գործողություններով[8]։

Գնդապետ Սերգեյ Շաքարյանի հայրը զոհվել է արցախյան առաջին պատերազմի ժամանակ[1]։ Տան միակ զավակն էր, ամուսնացած էր, ուներ 2 որդի և 1 դուստր[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 ««Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն է արժանացել գնդապետ Սերգեյ Սլավիկի Շաքարյանը».
  2. «Զոհվել է Արցախի հերոս, գնդապետ Սերգեյ Շաքարյանը». iravaban.net. 02․11․2020. Վերցված է 24․01․2021-ին.
  3. ««Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն է արժանացել գնդապետ Սերգեյ Շաքարյանը».
  4. «ՊԲ-ն հրապարակել է զոհված ևս 11 զինծառայողի անուն». factor.am. նոյեմբերի 2. Վերցված է 2021 թ․ մարտի 22-ին.
  5. «Զոհվել է «Արցախի հերոս», գնդապետ Սերգեյ Շաքարյանը». factor.am. նոյեմբերի 2. Վերցված է 2021 թ․ մարտի 22-ին.
  6. «Արցախի հերոս գնդապետ Շաքարյանի հայրը Արցախյան առաջին պատերազմի զոհերից է․ Վահրամ Պողոսյան».
  7. «Ոսկե արծիվ» շքանշանակիր Սերգեյ Շաքարյան
  8. «Զոհվել է «Արցախի հերոս», գնդապետ Սերգեյ Շաքարյանը». factor.am. 02․11․2020. Վերցված է 24․01․2021-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]