Jump to content

Սեբաստիան Բրանտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեբաստիան Բրանտ
Sebastian Brant
Ծնվել է1458[1][2][3][…] կամ 1458[4]
ԾննդավայրՍտրասբուրգ, Էլզաս, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա[5]
Վախճանվել էմայիսի 10, 1521(1521-05-10)[6][7]
Վախճանի վայրՍտրասբուրգ, Էլզաս, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա[1]
Մասնագիտությունբանաստեղծ, երգերի հեղինակ, բանաստեղծ-փաստաբան, փիլիսոփա և գրող
Լեզումիջնադարյան լատիներեն
ՔաղաքացիությունԳերմանիա
ԿրթությունԲազելի համալսարան
Գիտական աստիճանիրավունքի դոկտոր
Գրական ուղղություններգերմանական Վերածնունդ
Ուշագրավ աշխատանքներStultifera navis?, Freidank?, Ship of Fools?, Thesmophagia?, Esopi appologi sive mythologi?, Beschreibung etlicher gelegenheyt Teutsches lands? և Hymnus 'Pange lingua gloriosi'?
ԱշխատավայրԲազելի համալսարան
ԱմուսինElisabeth Bürgis?
ԶավակներOnophrius Brant?
 Sebastian Brant Վիքիպահեստում

Սեբաստիան Բրանտ (գերմ.՝ Sebastian Brant, 1458[1][2][3][…] կամ 1458[4], Ստրասբուրգ, Էլզաս, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա[5] - մայիսի 10, 1521(1521-05-10)[6][7], Ստրասբուրգ, Էլզաս, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա[1]), գերմանացի ականավոր երգիծաբան, բանաստեղծ, իրավաբան։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեբաստիան Բրանտը ծնվել է 1458 թվականին Ստրասբուրգում՝ Ստրասբուրգի քաղաքային խորհրդի անդամ Դիբոլտ Բրանտի և նրա կնոջ Բարբարայի ընտանիքում։ 10 տարեկան հասակում՝ 1468 թվականին, կորցնում է հորը[8]։ Բրանտի կյանքի մասին մինչև նրա ուսումնառության սկիզբը Բազելի համալսարանում ոչինչ հայտնի չէ։ Գրականագետների կողմից Բրանտի կենսագրությունը բաժանվում է երկու մասի՝ Բազելյան շրջան (1475-1500 թթ.) և Ստրասբուրգյան շրջան (1500-1521 թթ.)[9]։

Բազելյան շրջան (1474-1500 թթ.)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բազելում գտնվող այն տունը, որտեղ բնակվել է Սեբաստիան Բրանտը

Սեբաստիան Բրանտը 1475-1485 թվականներին ուսանում է Բազելի համալսարանի իրավաբանության ֆակուլտետում։ Ուսումնառության ավարտից անմիջապես հետո նա ամուսնանում է Բազելի բնակչուհի Էլիզաբեթ Բուրգիսի հետ։ Այս ամուսնությունից ծնվում են վեց երեխա։ 1489 թվականին պաշտպանում է դոկտորական ատենախոսություն և սկսում է Բազելի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում դասավանդել եկեղեցական և քաղաքացիական իրավունք։ 1492 թվականին Բրանտը մեկ տարով դառնում է նույն ֆակուլտետի դեկան։ Բացի դասախոսական աշխատանքից նա զբաղվում է նաև փաստաբանությամբ, իրավաբանական խորհրդատվությամբ և դատավորությամբ։ Բրանտն իր ազատ ժամանակն ամբողջությամբ տրամադրում է գրական գործունեությանը։ Այս ժամանակաշրջանում է, որ նա գրում է իր գլուխգործոցը համարվող «Հիմարների նավը» (գերմ.՝ Narrenschiff) երգիծական պոեմը[10]։ 1500 թվականին Սեբաստիան Բրանտը լքում է Բազելը և իր ընտանիքով հանդերձ բնակության է տեղափոխվում Ստրասբուրգ[11]։

Ստրասբուրգյան շրջան (1500-1521 թթ.)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստրասբուրգ վերադառնալով Սեբաստիան Բրանտն ստանձնում է քաղաքային Սինդիկուսի պաշտոնը, իսկ 1502 թվականին դառնում է Ստրասբուրգի կանցլեր, այսպիսով ստանձնում քաղաքի կառավարումը։ 1550 թվականին Գենտում Սրբազան Հռոմեական կայսրության նորընտիր կայսր Կառլ V-ի առջև ներկայացնում է Ստրասբուրգ քաղաքը[12]։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սեբաստիան Բրանտի դիմանկարը, նկարչ՝ Ալբրեխտ Դյուրեր, մոտ 1520 թվական

Սեբաստիան Բրանտն ստեղծագործել է հիմնականում լատիներեն և գերմաներեն լեզուներով։ Նա իր ժամանակի ամենանշանավոր և ամենաբեղմնավոր գրողներից մեկն է։ Նրանից մեզ են հասել բազմաթիվ կրոնական ու աշխարհիկ բնույթի բանաստեղծություններ, զանազան կրոնական և իրավաբանական հարցերին նվիրված երկեր, ժամանակագրություններ։ Բրանտի գլուխգործոցը համարվում է «Հիմարների նավը» երգիծական պոեմը, որտեղ նա սուր քննադատության է ենթարկում իր ժամանակաշրջանի արատները։ Այս ստեղծագործությունը թարգմանվել է եվրոպական գրեթե բոլոր լեզուներով և մեծ տարածում է ունեցել հասարակության լայն շրջանակներում։

Margarita Decretalium, 1496

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Sebastian Brant Das Narrenschiff mit den Holzschnitten des Drucks Basel 1494, hrsg. und eingeleitet v. Heinz-Joachim Fischer, marixverlag Wiesbaden 2007, ISBN 978-3-86539-130-8.
  • Andreas Deutsch Klagspiegel und Laienspiegel – Sebastian Brants Beitrag zum Ruhm zweier Rechtsbücher. In: Sebastian Brant und die Kommunikationskultur um 1500, hrsg. v. Klaus Bergdolt u.a., Wiesbaden 2010, S. 75–98.
  • Joachim Knape Einleitung zu Sebastian Brant: ‚Das Narrenschiff‘. In: Sebastian Brant: Das Narrenschiff, mit allen 114 Holzschnitten des Drucks Basel 1494, hrsg. v. Joachim Knape. Reclam, Stuttgart 2005, ISBN 3-15-018333-2.
  • Joachim Knape: Wer spricht? Rhetorische Stimmen und anthropologische Modelle in Sebastian Brants ‚Narrenschiff‘. In: Hans-Gert Roloff, Jean-Marie Valentin, Volkhard Wels (Hrsg.)։ Sebastian Brant (1457–1521) (Memoria 9). Berlin 2008, ISBN 978-3-89693-517-5, S. 267–298.
  • Manfred Lemmer (Hrsg.)։ Die Holzschnitte zu Sebastian Brants ‚Narrenschiff‘. Insel Verlag, Frankfurt 1994, ISBN 3-458-08593-9.
  • Barbara Könneker: Sebastian Brant, Das Narrenschiff. München 1966.
  • Barbara Könneker: Wesen und Wandlung der Narrenidee im Zeitalter des Humanismus: Brant, Murner, Erasmus. Wiesbaden 1966.
  • Michael Rupp: „Narrenschiff“ und „Stultifera navis“: deutsche und lateinische Moralsatire von Sebastian Brant und Jakob Locher in Basel 1494–1498. Münster/München/Berlin 2002, ISBN 3-8309-1114-9.
  • Thomas Wilhelmi (Hg.)։ Sebastian Brant. Forschungsbeiträge zu seinem Leben, zum "Narrenschiff" und zum übrigen Werk, Schwabe & Co. AG, Basel 2002.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Steinmeyer E. v. Brant, Sebastian (գերմ.) // Allgemeine Deutsche BiographieL: 1876. — Vol. 3. — S. 256–259.
  2. 2,0 2,1 Union List of Artist Names
  3. 3,0 3,1 (not translated to mul) Գուտենբերգ նախագիծ(բազմ․)Project Gutenberg Literary Archive Foundation, 1971.
  4. 4,0 4,1 Library of the World's Best Literature / C. D. Warner — 1897.
  5. 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #118514474 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. 6,0 6,1 6,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  7. 7,0 7,1 7,2 Babelio (ֆր.) — 2007.
  8. Manfred Lemmer, Brant, Sebastian. In: VL² (1977), Sp. 992.
  9. Joachim Knape, Sebastian Brant. In: Deutscher Humanismus 1480–1520. Verfasserlexikon. Bd. 1. Berlin / New York 2005, Sp. 247.
  10. Joachim Knape, Sebastian Brant. In: Deutscher Humanismus 1480–1520. Verfasserlexikon. Bd. 1. Berlin / New York 2005, Sp. 248.
  11. Joachim Knape: Sebastian Brant. In: Deutscher Humanismus 1480–1520. Verfasserlexikon. Bd. 1. Berlin / New York 2005, Sp. 247–248.
  12. Joachim Knape: Sebastian Brant. In: Deutscher Humanismus 1480–1520. Verfasserlexikon. Bd. 1. Berlin / New York 2005, Sp. 248.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեբաստիան Բրանտ» հոդվածին։