Սելենե
Սելենե | |
---|---|
Տեսակ | աստվածուհի, հունական դիացաբանության աստված և լուսնային աստվածություն |
Դիցաբանություն | հին հունական դիցաբանություն |
Սեռ | իգական |
Այլ մշակույթներում | Լունա |
Երևի համընկնում է | Luna?, Դիանա և Լուսին |
Վայր | Երկինք |
Հայր | Հիպերիոն[1][2] |
Մայր | Թեյա[1][3] և Վասիլեա |
Եղբայր | Հելիոս |
Քույր | Էոս |
Քույր/Եղբայր | Էոս և Հելիոս |
Ամուսին | Էնդիմիոն |
Կողակից | Endymion?, Հելիոս և Զևս |
Զավակներ | Հիսուն դուստրեր, Պանդիա և Էրսա |
Ասպարեզ | Լուսին |
Ատրիբուտներ | Մահակ, բարձրացրաց վերարկու, ցուլ, աքաղաղ, շուն, և ջահ |
Հատկանիշներ | Լուսնի աստվածուհի |
Selene Վիքիպահեստում |
Հունական աստվածություններ |
---|
Տիտաններ |
|
Սելենե (հին հունարեն՝ Σελήνη, լատին․՝ Luna), հին հունական դիցաբանության մեջ լուսնի տիտանուհի-աստվածուհի, որը նաև հայտնի էր MENA (MENA) անվան տակ։ Սելենեն տիտան Հիպերիոնի և տիտանուհի Թեայի դուստրն է, արև-Հելիոսի և արշալույս Էոսի քույրը։ Նա վարում է իր կառքը ողջ երկնքով մեկ։ Լուսնի աստվածուհուն, ըստ տարբեր առասպելների, վերագրվում են մի քանի սիրեցյալներ, այդ թվում են՝ Զևսը, Պանը և մահկանացու Էնդիմիոնը։
Դասական ժամանակներում Սելենեն հաճախ նույնացվում էր Արտեմիսի հետ, որքան նրա եղբայրը, Հելիոսը նույնանում էր Ապոլլոնի հետ։ Թե Սելենեն և Արտեմիսը նույնպես կապված էին Հեկատեի հետ, երեքն էլ համարվում էին լուսնային աստվածուհիներ, թեև միայն Սելենեն էր դիտվում որպես լուսնի անձնավորում։
Նրա հռոմեական համարժեք աստվածուհին էր Լունան։
Սելենե աստվածուհու նախատիպը հավանաբար հանդիսացել է հին Միջագետքյան աստվածուհի՝ Սինիրիսը /Սին/, որը Արարատյան (ՈՒրարտական) դիցարանում հիշատկվում է Սելարդե /Շելարդի/ անվանաձևով (ներկայիս հայերենում տարածված է՝ Լուսինե կանացի անվանումով)։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվան ստուգաբանությունը բավականին անորոշ է, բայց եթե այդ անունը հունական ծագում ունի, ապա, ամենայն հավանականությամբ, այն կապված է Selas (σέλας) բառի հետ, որը նշանակում է "լույս"։ Ճիշտ այնպես, ինչպես Հելիոսին իր նույնականացման համար Ապոլլոնի հետ կոչում էին Ֆեբ, Փեբ Phoebus ("պայծառ"), Սելենեն իր նույնականացման համար Արտեմիսին , սովորաբար կոչում էին Փեբե, Ֆիբի Phoebe (կանացի ձև)։ Բնօրինակ, իրական Փեբեն (Phoebe) հունական դիցաբանության մեջ Սելենեի մորաքույրն է, տիտանուհի Լետոի և Աստերիայի մայրն է և Ապոլլոնի, Արտեմիսի ու Հեկատեի տատն է։ Ինչպես և Արտեմիսին, այնպես էլ Սելենեին երբեմն կոչում էին Սինթիա (Cynthia)։
Սելենեն հայտնի էր նաև Mene անունով։ Men-տղամարդիկ բառը (կանացի mene), նշանակում moon-լուսին, և լուսնային ամիս։ Դա նաև Ֆրիգյան տղամարդ լուսնի աստծո անունն է։ Mena (միկեն.՝ Me-no) Սելենեի անուն էր մահկանացուների մոտ։ Կոչվում էր "երկմարմին"։ Աթենքում կար Menou (Սելենեի) պաշտպամունք, նա համարվում էր մարգարե և բանաստեղծ Մովսաիոսի (Μουσαῖος) մայրը։ Ըստ նրանց պատկերացմանը Սելենեն ծնել էր Մովսաիոսին Անտիփեմից։
Մեններ (Menae) - լուսնի փուլերի աստվածուհիներ, Սելենեի և Էնդիմիոնի դստրեր։ Հավանաբար, նրանց թվում էին Նիմեան ( Nemea) (Նոր լուսին), Պանդեան (Pandey) (Փոքրացող լուսին), Մեսոմենեն (Mesomena) (Աճող լուսին), Մենիսկը (Meniscus) (մահիկ, կիսալուսին) և Մենա (Mena) (Լիալուսին)։
Ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորաբար Սելենեի ծագումը կարծիքը տրվում է Հեսիոդոսի կողմից։ Թեոգոնիայում, արևի աստված Հիպերիոնին իր քույր՝ Թեան պարգևում է մի շարք զավակներ՝ "Մեծն Հելիոսին, մաքուր Սելենեին և Էոսին, ով լուսավորում է այն ամենը, ինչ երկրի վրա է, և անմահ աստվածներին, ովքեր ապրում են լայն երկնքում"։
Հոմերոսյան Օրհներգում Հելիոսին ակնհայտ երևում է այս ավանդույթը. "Հիպերիոնը ամուսնացավ իր քրոջ՝ փառահեղ Էվրիփեսայի հետ, ով ծնեց նրան սիրելի երեխաներ՝ ծիածանով զինված / վարդով զինված – Էոսին, շքեղ հյուսերով Սելենեին, և անխոնջ Հելիոսին"։ Այստեղ Euryphaëssa ("լայն փայլով") հավանաբար Թեայի մակդիր, կոչումն է։
Տիտան Հիպերիոնն ու Թեան աշխարհ բերեցին իրենց զավակներին՝ Արև-Հելիոսին, Լուսին-Սելենեին և բոսորագույն Արշալույսին Էոսին (Ավրորա)։ |
Այլ աղբյուրներում, Սելենեն համարվում է տիտան Պալանտոսի (Պալլասի) կամ Հելիոսի դուստր։
Սիրահարներ և ժառանգներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սելենեի ամենահայտնի սերն էր Էնդիմիոնը։ 7-րդ դարի վերջին 6-րդ դարի սկզբին բանաստեղծ Սափոն էր ըստ երևույթին, նշել իր աշխատանքներում Սելենեի և Էնդիմիոնի սիրո պատմությունը։ Սակայն, առաջին անգամ նրանց սիրո պատմությունը իհայտ է գալիս մ.թ.ա. երրորդ դարում Ռոդոսցի Ապոլոնիուսի Արգոնավորդներ պոեմում, որը պատմում է Սելենեի "խելագար կրքի" մասին և նրա այցելելությունները "արդար Էնդիմիոնին" մի քարայրում Լաթմոս լեռան վրա։
Կտրելով ամբողջ երկնակամարը՝ Լուսին դիցուհին իջնում է Կարիայի Լաթմոս լեռան խորունկ անձավը։ Այնտեղ, ընկղմված է հավերժական նիրհի մեջ, պառկած է գեղեցիկ Էնդիմիոնը։ Սիրում է նրան Սելենեն. հակվում է նիրհող Էնդիմիոնի վրա, գուրգուրում ու սիրո խոսքեր շշնջում։ Բայց ննջող Էնդիմիոնը նրան չի լսում. դրանից է, որ այդքան տրտում է Սելենեն. թախծոտ է նրա լույսը, որով գիշերը նա ողողում է երկիրը։ |
- Էնդիմիոնը երբեմն համարվել է Կարիայի արքա Էփիլիոսի, երբեմն էլ՝ Զևսի որդին։ Հնարավոր է, որ Էնդիմիոնը հին կարիական քնի աստվածը լինի։ Կարիան երկիր է Փոքր Ասիայում, Միջերկրականի ափին։ Ըստ Կանանցի Գրացուցակի, Էնդիմիոնը Էթլիոսի որդին էր (Զևսի որդի) և Զևսը շնորհել էր նրան ընտրելու իրավունք, երբ նա մահանա։
Սակայն ըստ Ապոլլոդորոսին, Զևսը ընտրության առաջ է կանգնեցնում Էնդիմիոնին, և նա ընտրում է հավերժական քուն, որպիսզի մնա անմահ ու հավերժ գեղեցիկ։
Ըստ Պավսանացուն, Սելենեն ունեցել է Էնդիմիոնից հիսուն դուստրերը, որոնք հնարավոր է ներկայացնում էին Օլիմպիադական հիսուն լուսնային ամիսներ։
Ըստ Նոնի Սելենեն և Էնդիմիոն հանդիսանում էին Նարգիզի (Նարկիսոս) ծնողներ, չնայած այլ այլ աղբյուրներում՝ Օվիդի Կերպարանափախություններ, Նարգիզը համարվում էր գետերի աստված Կեփիսոսի և հավերժահարս Լավրիոնեի որդին։
Ցիցերոնը կարծես թե Սելենեին նշանակել էր, տեսնում էր Էնդիմիոնի քնի պատասխանատուն, այնպես, որ "նա կարող էր համբուրել նրան քնած ժամանակ"։
Այլ կարծիքներ, մեկնաբանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ըստ Հոմերոսի Օրհներգի, աստվածուհի Սելենեն ծնել էր Պանդիային ("լիա-պայծառ") Զևսից։
- Ըստ Ալկմանին, Էրսան ("ցող, շաղ") ևս հանդիսանում էր Զևսի և Սելենեի դուստրը։
- Սելենեն և Զևսն էին նաև որոշ աղբյուրներում համարվում Նեմեայի (Nemea) ծնողները, համանուն հավերժահարս Նեմեայի, որտեղ Հերակլեսը սպանում է Նեմեյան առյուծի և որտեղ անցկացվում են Նեմեյան խաղեր։ Նեմեա- դա նաև քաղաք էր Արգոլիսում, Պելոպոնեսի հյուսիս-արևելքում, իսկ Նեմեայան համարվում էր այդ քաղաքի շրջակայքի հավերժահարս։
Հեսիոդոսը փաստում է, որ Նեմեյան առուծի ծնողը Էքիդնան է եղել, չնայած նա միևնույն ժամանակ ակնարկում է, որ Սելենեն խաղացել է ոչ պակաս դեր նրա կյանքում։
- Որոշ աղբյուրներում Սելենեն և Զևսն էին համարվում Դիոնիսոսի ծնողները, բայգ դա շփոթության արդյունք է, որը առաջացել էր Սելենե և Սեմելե անունների նմանության պատճառով։
- Ըստ Կվինթուս Սմիրնևսի, Հելիոս և Սելենեն էին Հորաների՝ եղանակների աստվածուհիների ծնողները։ Սմիրնևսը նկարագրում է նրանց, որպես Հերայի չորս աղախիններ, սակայն այլ աղբյուրներում, նրանց թիվը երեքն է և նրանք համարվում են Զևսի և Թեմիսի դստրեր։
- Ըստ Վերգիլիոսի, Սելենեն նաև ունեցել է սիրավեպ աստված Պանի հետ, ով գայթակղել էր, նվիրել էր նրան «ձյան պես սպիտակ գառներ»։ Սակայն Սքոլիան ավելացնում է մի ճշտում, Պան ոչ թե նվիրել էր գառներին, այլ ինքն էր հագել գառի մորթի, որպեսզի գայթակղի աստվածուհուն։
- Սելենեն համարվում էր մարգարե և լեգենդար հույն բանաստեղծ Մովսաիոսի (Μουσαῖος) մայրը։
Լուսնի երկանիվը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինչպես իր եղբայր՝ արևի աստված Հելիոսն էր վարում իր կառքը ամբողջ երկնքով մեկ ամեն օր, Սելենեն էր վարում իր կառքը ողջ երկնքով։
Վաղ 5-րդ դարի կարմրաքանդակ գավաթի վրա էր պատկերված Սելենեի ամենավաղ հայտնի պատկերը, որտեղ նա կառքի մեջ էր։ Կառքը լծված էր թևավոր ձիերով։ Շատ հաճախ Լուսնի կառքը նկարագրված էր որպես արծաթյա, սակայն այլ աղբյուրներում նշված էր, որ կառքը եղել է ոսկյա։ Եվ մինչ արևի երկանիվը լծված էր չորս ձիերով, Սելենեի, որպես կանոն, լծված էր երկու ձիերով, որոնց Օվիդիոսն բնութագրում էր որպես "ձյան պես սպիտակ"։ Նաև ձիերի փոխարեն երբեմն պատկերված էին լինում եզներ կամ գոմեշներ (խոշոր եղջյուրավոր անասուններ)։
Նկարագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սելենեի տեսքի մասին, դիմագծերի և այլն նկարագրությունները բավականին սակավ են։
Երեք վաղ աղբյուրներում նշվում է Սելենեի մազերը։ Թե Հելիոսի Օրհներգում և թե Սելենեի Օրհներգում օգտագործվում է εὐπλόκαμος բառը, որը ունի տարբեր թարգմանություններ՝ "հարուստ", "պայծառ" կամ "գեղեցիկ մազերով", այստեղից էլ հնարավոր է, որ Էպիմենիդեսը օգտագործում "սիրուն մազերով" մակդիր։
Սելենեի Օրհներգում նկարագրվում է, ինչպես շատ գեղեցիկ, երկար թևերով և ոսկե թագով աստվածուհի, անվանելով նրան "սպիտակով զինված" և "բարեգործական"։
Էսքիլոսը (Aeschylus) կոչում է Սելենեին "գիշերվա աչք"։
Օռփիկների Օրհներգում Սելենեն ստանում է պոզեր և ջահ, նկարագրում են նրան որպես "բոլորին տեսնող, ամենատես", "իմաստուն", ձիեր սիրող, զգոն։ Հնում, Սելենեի գեղարվեստական պատկերացումները ներառված էին քանդակազարդերում, ծաղկամանների գեղանկարներում, մետաղադրամների և ակնեղենի վրա։ Վաղ 5-րդ դարում մ.թ.ա., կարմիր կավե կիսանդրի վրա պատկերված էր Սելենեն կիսալուսին ճակատին։ Հետագա արվեստներում, ինչպես և մյուս երկնային աստվածությունները, ինչպիսիք են՝ Հելիոսը, Էոսը և Նիկտան ("գիշեր"), Սելենեն էր ճանապարհորդում էր, վարում էր իր երկանիվը ողջ երկնքով մեկ։ Նա սովորաբար պատկերված էր լինում իր երկանիվը վարելիս, կամ ձիավարում էր կողաթամբով (երբեմն եզի, ցուլի, էշի, կամ խոյի վրա)։ Սելենեն և Հելիոսը պատկերված էին Աթենասի (Պարթենոնի արևելյան ճակատում) և Աֆրոդիտեի (Զևսի արձանի բազայի վրա) ծնունդի ժամանակ։ Սելենեն նույնպես հայտնվում է ձիով Գիգանտոմաքիայի ժամանակ, նա պատկերված է Պերգամոն Խորանի ֆրիզի վրա։
Սովորաբար Սելենեն պատկերված է լինում կիսալուսնի հետ, հաճախ ուղեկցվում է աստղերով, աստղերի հետ, երբեմն մահիկը փոխարինվում է լուսնային սկավառակով։ Հաճախ մահակը հենվում է իր ճակատին, կամ մահակը տեղադրված է գլխի վրա, սուր անկյուններով դեպի վայր ցցած, նմանվելով եղջյուրի, կամ էլ հետևից նրա գլխին կամ ուսերին է հենված։ Կան նկարներ, որտեղ Սելենեն պատկերված է լինում լուսապսակով դլխի շուրջ, երբեմն էլ պատկերված է ջահով։
Հետագայում, երկրորդ և երրորդ դարերում Հռոմական դամբարանային արվեստում Սելենեի և Էնդիմիոնի սերը դառնում է հայտնի թեմա արվեստագետների համար։ Հռոմական սարկոֆագների վրա հաճախ էր պատկերված Սելենեն լուսինը ձեռքին իջնելիս անձավ իր սիրեցյալի՝ Էնդիմիոնի մոտ։ Հետ-Վերածննդի դարաշրջանի արվեստներում, Սելենեն ընդհանուր առմամբ, պատկերված էր որպես գեղեցիկ կին, գունատ դեմքով և երկար, փայլուն սև մազերով։ Նա վարում էր արծաթե կառք, ով լծված էր եզներով, կամ մի զույգ ձիերով։
Շնորհիվ այն բանի, որ աստվածուհու երկու անունն էլ, հատկապես նրանցից առաջինը, պահպանվել էր հունարենուն իր հասարակ անունը Լուսնի, ամսվա, իսկական Սելենեի մակդիրների և ատրիբուտների նշանակությունը և դիցաբանական պատմությունները բավականին թափանցիկ են և շփոթեցնող։
Այլ անուններ և մականուններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հունարեն անվանումը | Հռոմերեն անվանումը | Նշանակությունը |
Σελαναια | Selanaea | Լուսին (selênê) |
Μηνη | Mena | Լուսին, ամին (mênê) |
Αιγλη | Aegle | Լուսնի լույս, շող, շոշք (aiglê) |
Πασιφαε | Pasiphae | Ամեն ինչ լուսավորող (pasi-, phaethô) |
Ειλειθυια | Ilithyia | Օգնություն, թեթևացում (ծննդաբերության ընթացքում) |
Պաշտամունք
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուսնի ֆիգուրները հայտնաբերվել են Կրետյան օղակների և թանկարժեք քարերի վրա (գուցե նշելով Մինոյան լուսնի պաշտամունքը), բայց բացի լուսնի դերը կախարդության, բանահյուսության, և պոեզիայի մեջ, չնայած փռյուգիացի լուսնի տղամարդ աստծո ուշ պաշտամունքի, համեմատաբար քիչ Սելենեի երկրպագությունը։ Պավսանիոսը նկարագրում է երկու քարե պատկերներ Էլիս քաղաքի շուկայական վայրում։ քարերի վրա պատկերված էր արևը իր ճառագայթներով և եղջյուրներով մահակը։
Սկզբնական Պանդիան կարող էր լինել Սելենեի մակդիրը, բայց, առնվազն Հոմերոսյան օրհներգի ժամանակ, Պանդիան համարվում էր Սելենեի և Զևսի դուստրը։
Պանդիա (կամ Պանդիա Սելենե) կարող էր անձնավորել լիալուսին և Աթենքի փառատոնը, որը կոչվում էր Պանդիա - Pandia, սովորաբար համարվում էր Զևսի փառատոն, սակայն պետք է հաշվի առնել, որ այն նշվում էր լիալուսնի ժամանակ և կարող էր կապված լինել Սելենեի հետ։
Ստրաբոն նշել էր Սելենեի պաշտպամունքը Կովկասյան ալբանիացիների կողմից։
Մի քանի աղբյուրներ տեղեկացնում են, որ Սելենեին լիալուսնի ժամանակ մատուցում էին զոհեր։ Նրան նվիրված էր գարնանային օրուգիշերահավասարի օրը, երբ նա երկար ճանապարհ կատաարելիս և օվկիանոսում լողանալիս, հագնում է շողշողացող հագուստներ և լծում է իր կառքին փայլուն ձիեր։
Սելենեն մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]Աստղագիտության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ի պատիվ Սելենեին անվանվել է աստերոիդ (580) Սելենա՝ հայտնաբերված 1905 թ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Սելենե և Էնդիմիոն
-
Սելենեի կիսանդրին
-
Յոթ մոլորակներ – Լունա, Լուսին
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Любкер Ф. Σελήνη (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. Канский — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 1223.
- ↑ Любкер Ф. Hyperion (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. Канский — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 649—650.
- ↑ Любкер Ф. Θεία (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. Канский — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 1370.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սելենե
- Н.А. КУН "ЛЕГЕНДЫ И МИФЫ ДРЕВНЕЙ ГРЕЦИИ"
- Դիցաբանական բառարան, "Լույս", Երևան, 1985, էջ 94։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սելենե» հոդվածին։ |
|