Պրոտևս
Պրոտևս | |
---|---|
Տեսակ | ծովի հունական աստված և ջրի աստվածություն |
Դիցաբանություն | Հին հունական |
Սեռ | արական |
Երևի համընկնում է | Proteus of Egypt? |
Հայր | Պոսեյդոն |
Ամուսին | Psamathe? և Torone? |
Զավակներ | Էյդոթեյ, Cabeiro?, Telegonus?, Tmolus? և Polygonus? |
Proteus Վիքիպահեստում |
Պրոտևս (հին հունարեն՝ Πρωτεύς), հին հունական դիցաբանության[1] ծովային աստվածություն, Պոսեյդոնի որդին, Պսամաֆեյի ամուսինը և Էյդոթեյի[2] հայրը։
Ուներ կանխատեսելու կարողություններ։
Ըստ Վերգիլիոսի՝ ապրում էր Կարպաֆայի մոտակայքում, կարող էր ընդունել տարբեր կերպարանքներ[3]։ Որդիների մահից հետո Թրակիայից տեղափոխվեց Եգիպտոս։ Հեղինեի կերպարանքով[4] այցելեց Պարիսին։ Ապրում էր Ֆարոսում[5]։ Գուշակեց Մենելայոսի ապագան[6]։ Երբ Մենելայոսը կապեց նրան, խորհուրդ տվեց զոհաբերություն անել, որպեսզի կարողանա վերադառնալ տուն[7]։
Պրոտևս արքան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Էվգեմերիստական մեկնաբանության՝ Պրոտևսը եղել է Եգիպտոսի արքան, կառավարել է Ֆարոսը։ Հյուրընկալել է Դիոնիսոսին[8]։ Նրա սրբազան տարածքը գտնվում էր Մեմֆիսում[9]։ Հերմեսը Զևսի կամքով առևանգում է Հեղինեին և տալիս Պրոթևսին[10]։ Նրա կինը Պսամֆան է, երեխաները Ֆեոկլիմեն և Ֆեոնոյան[11]։ Եվրիպիդեսը[12] հիշատակում է նրա դամբարանի մասին։
Հաջորդ ավանդույթը
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրան է նվիրված 25-րդ օրփեոսյան հիմնը։ Էսքիլեսի «Պրոթևս» պիեսի գործող անձն է։ Ըստ մեկնաբանության՝ ազնիվ մարդկանց երևում էր ջրի կերպարանքով, իսկ չար մարդկանց՝ վրիժառուի[13]։ Նրա կերպարանափոխվելու հատկության պատճառով նրան համեմատել են պոլիպի[14] հետ։ Պրոտևսի անունով ծովային ձիուկը դարձավ 2004 թ. Աթենքում կազմակերպված պարաօլիմպիական 12-րդ խաղերի խորհրդանիշը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Мифы народов мира (энциклопедия). М., 1991-92. В 2 т. Т.2. С.342, Фридрих Любкер, Реальный словарь классических древностей. М., 2001. В 3 т. Т.3. С.165
- ↑ Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека II 5, 9
- ↑ Вергилий. Георгики IV 387—414
- ↑ Ликофрон. Александра 117—124 и комм.
- ↑ Лукан. Фарсалия X 510
- ↑ Гомер. Одиссея IV 385—570
- ↑ Гигин. Мифы 118
- ↑ Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека III 5, 1
- ↑ Геродот. История II 112
- ↑ Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека Э III 5; VI 29
- ↑ Еврипид. Елена 5-15
- ↑ Еврипид. Елена 527
- ↑ Гераклит-аллегорист. О невероятном 29
- ↑ Лукиан. Морские разговоры 4, 3
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պրոտևս» հոդվածին։ |
|