Jump to content

Սեռա դո Մար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեռա դո Մար
Տեսակլեռնահամակարգ և լեռնաշղթա
ՄայրցամաքՀարավային Ամերիկա[1]
Երկիր Բրազիլիա[1]
ՎարչատարածքՌիո դե Ժանեյրո[1], Սան Պաուլու[1], Պարանա[1] և Սանտա Կատարինա[1]
Երկարություն1500 կմ
Ամենաբարձր կետՊիկո դա Կալեդոնիա
ԲԾՄ604 մետր
Քարտեզ
Քարտեզ
Սեռա դո Մարը Ատլանտյան անձրևային անտառի հետ միասին
Ամեթիստ Սեռա դո Մարից, որը ցուցադրված է ԱՄՆ-ի Սմիթսոնյան ինստիտուտում
Տեսարան դեպի Սեռա դո Մար լեռնաշղթան Բրազիլիայի հարավային Կուրիտիբա քաղաքից

Սեռա դո Մար (պորտ.՝ Serra do Mar, IPA արտասանությամբ՝ˈsɛʁɐ du ˈmaɾ, թարգմ․՝ ծովի լեռնաշղթա կամ ծովի լեռնակատար), 1500 կմ երկարությամբ լեռնաշղթա և լեռնահամակարգ Բրազիլիայի Հարավարևելյան տարածաշրջանում։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեռա դո Մարը ձգվում է Ատլանտյան օվկիանոսի ափի երկայնքով՝ Էսպիրիտու Սանտու նահանգից դեպի Սանտա Կատարինայի[2] հարավային հատված, չնայած որոշ գրականության մեջ հիշատակվում է Սեռա Ժեռալը Սեռա դո Մարում, և այս պարագայում տիրույթը կընդլայնվի Ռիու Գրանդի դու Սուլի հյուսիս-արևելք։

Հիմնական լեռնահամակարգը ծովի մակարդակի ափամերձ տարածքի և սարավանդի (planalto) միջև ունի 500 մ-ից 1300 մետր (1600-4300 ոտնաչափ) միջին բարձրություն։ Այս լեռնահամակարգը Մեծ լեռնահամակարգի մաս է կազմում, որը ձգվում է Բրազիլիայի արևելյան ափի մեծ մասում՝ Սալվադոր (Բահիա) քաղաքից հարավ։

Լեռնաշղթաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեռնաշղթաները որոշ վայրերում ընդհատվում են և ստացել են անհատական անուններ, ինչպիսիք են Սեռա դա Բոկաինան, Սեռա դե Պարանապիակաբան, Սեռա Նեգրան Serra dos Órgãos-ը, Serra do Indaiá-ն և այլն։ Լեռնաշղթան տարածվում է նաև ափամերձ որոշ ավելի մեծ կղզիների վրա, ինչպիսիք են Իլհաբելան և Իլհա Անչիետան։ Պիկո դա Կալեդոնիան Նովա Ֆրիբուրգոյում գտնվում է 2,255 մետր (7398 ոտնաչափ) բարձրության վրա և հանդիսանում է Սեռա դո Մարի ամենաբարձր կետերից մեկը։

Երկրաբանորեն լեռնաշղթան պատկանում է խոշոր բյուրեղյա ապարների պլատֆորմին, որը կազմում է Արևելյան Հարավային Ամերիկան և տեկտոնիկան բավականին կայուն է։ Սեռա դո Մարի բարձունքների մեծ մասը կազմավորվել է մոտ 60 միլիոն տարի առաջ։

Եվրոպացիների կողմից Բրազիլիան հայտնաբերելու պահին (1500 թվական), Սեռա դո Մարը պահպանում էր հարուստ և խիստ բազմազան էկոհամակարգ, որը բաղկացած էր արևադարձային փարթամ խոնավ անտառներից, որը հայտնի է Ատլանտյան անտառ (պորտ.՝ Mata Atlântica) անվանումով։ Ուրբանիզացիայի և անտառահատումների պատճառով անտառածածկույթի մեծ մասը ոչնչացվել է և այն ինչ կա, գրեթե բացառապես դեպի ծով նայող զառիթափ լանջերն են։

Ազգային և պետական զբոսայգիների, էկոլոգիական կայանների և կենսաբանական արգելոցների շարքը ներկայումս պաշտպանում է Mata Atlântica-ն և նրա կենսաբանական ժառանգությունը, բայց թթվային անձրևը, աղտոտումը, որսագողությունը, գաղտնի անտառահատումները, անտառային հրդեհները, ինչպես նաև քաղաքային տարածքների և գյուղացիական տնտեսությունների ներխուժումը շարունակում են ուժեղ վնասներ պատճառել, հատկապես քաղաքների ծայրամասերում։ Մի քանի ընդարձակ մետրոպոլիաներ, ինչպիսիք են Վալի դու Իտաժայի ագլոմերացիան, Կուրիտիբան, Սան Պաուլուն և Ռիո դե Ժանեյրոն, գտնվում են Սեռա դո Մարի մոտակայքում։

Անտառվերականգնումը և կենսաբազմազանության վերականգնումը դժվար է իրականացնել դեգրադացված անձրևային անտառների բնակավայրերում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 http://www.scielo.org.mx/scielo.php?script=sci_arttext&pid=S0016-71692011000100005
  2. Angulo, R. J., G. C. Lessa, M. C. de Souza (2009). The Holocene Barrier Systems of Paranaguá and Northern Santa Catarina Coasts, Southern Brazil. Lecture Notes in Earth Sciences 107: 135-176.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեռա դո Մար» հոդվածին։