Սեսիլ Դեյ-Լյուիս
Սեսիլ Դեյ-Լյուիս անգլ.՝ Cecil Day-Lewis | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 27, 1904[1][2][3][…] |
Ծննդավայր | County Laois |
Վախճանվել է | մայիսի 22, 1972[1][2][3][…] (68 տարեկան) |
Վախճանի վայր | Lemmons, Բարնեթ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4] |
Գերեզման | Դորսետ |
Գրական անուն | Nicholas Blake[4] |
Մասնագիտություն | բանաստեղծ, վիպասան, գրող, սցենարիստ, համալսարանի դասախոս, գրական քննադատ, մանկագիր և թարգմանիչ |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն և Իռլանդիա |
Կրթություն | Ուոդհեմ քոլեջ և Շերբորն դպրոց[4][5] |
Աշխատավայր | Հարվարդի համալսարան, Գրեշեմ քոլեջ և Քեմբրիջի համալսարան |
Պարգևներ | |
Ամուսին | Mary King?[6] և Ժիլլ Բելքոն[6] |
Համատեղ ապրող | Rosamond Lehmann? |
Զավակներ | Դանիել Դեյ-Լյուիս[4], Tamasin Day-Lewis? և Sean Day-Lewis? |
Cecil Day-Lewis Վիքիպահեստում |
Սեսիլ Դեյ-Լյուիս (անգլ.՝ Cecil Day-Lewis, ապրիլի 27, 1904[1][2][3][…], County Laois - մայիսի 22, 1972[1][2][3][…], Lemmons, Բարնեթ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]), անգլիական և իռլանդական ծագում ունեցող բանաստեղծ, գրող, թարգմանիչ, 1968-1972 թվականներին Միացյալ Թագավորության գրող-դափնեկիր[7], դետեկտիվ վեպերի հեղինակ, որոնք հրատարակվել են Նիկոլաս Բլեյք (անգլ.՝ Nicholas Blake) կեղծանունով։ Իր ստեղծագործությունները հաճախ ստորագրել է՝ որպես C. Day-Lewis:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Դեյ-Լյուիսն աշխատել է Մեծ Բրիտանիայի կառավարության տեղեկատվության նախարարության հրապարակումների խմբագիր, ինչպես նաև ծառայել է բրիտանական ներքին գվարդիայի Մասբերյան բաժանմունքում[8]։ Նա սըր Դենիել Դեյ-Լյուիսի և վավերագրող ու խոհարարական հեռուստահաղորդման վարող Թամասին Դեյ-Լյուիսի հայրն է։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեսիլ Դեյ-Լյուիսը ծնվել է 1904 թվականին, Իռլանդիայի Քուինս կոմսությունում (այժմ հայտնի է որպես Լաուա կոմսություն)[9]։ Նրա հայրը Ֆրենք Դեյ-Լյուիսն էր (1872-1937)[10][11], որը Բալինտուբերտ ծխական համայնքի վանահայրն էր, իսկ մայրը Քեթլին Բլեյքին էր (ծնված՝ Սքվայրս, մահացել է 1906 թվականին)։ Նրա հարազատներից ոմանք եղել են Անգլիայից (Հարթֆորդշիրի և Քենթերբերիի կոմսություն)։ Նրա հայրը վերցրել է «Դեյ-Լյուիս» ազգանունը՝ որպես իր հարազատ հոր («Դեյ») և խորթ հոր («Լյուիս») ազգանունների համադրություն[12]։ «The Buried Day» ինքնակենսագրության մեջ (1960) Դեյ-Լյուիսը գրել է.
Որպես գրող, ես չեմ օգտագործում միացման գծիկ իմ ազգանվան մեջ. սնոբիզմի փաթաթված կտոր, որը տվել է բավականին խառը արդյունքներ[13]։ |
1906 թվականին մոր մահից հետո՝ երկու տարեկան հասակում, Սեսիլ Դեյ-Լյուիսը Լոնդոնում մորաքրոջ օգնությամբ դաստիարակվել է հոր կողմից՝ ամառային արձակուրդներն անցկացնելով Ուեքսֆորդի կոմսությունում գտնվող հարազատների մոտ։ Նա կրթություն է ստացել Օքսֆորդի Շերբորյան դպրոցում և Ուոդհեմ քոլեջում։ Օքսֆորդում Դեյ-Լյուիսը դարձել է խմբակի մի մասը, որը հավաքվել էր Ու. Հ. Օդենի շուրջ և օգնել նրան խմբագրել «Oxford Poetry» 1927 ժողովածուն։ Նրա առաջին սեփական բանաստեղծությունների ժողովածուն՝ «Beechen Vigil»-ը, հրատարակվել է 1925 թվականին[14]։
1928 թվականին, երբ Դեյ Լյուիսբ աշխատել է երեք դպրոցներում՝ որպես ուսուցիչ, ներառյալ Լարչֆիլդի դպրոցը, Հելենսբուրգը, Շոտլանդիան (այժմ Լոմոնդի դպրոցը)[14][15]։ Նա ամուսնացել է Կոնստանս Մերի Քինգի հետ։ 1940-ական թվականների ընթացքում նա երկար ու անհանգիստ սիրավեպ է ունեցել վիպասանուհի Ռոզամունդ Լեմանի հետ։ Գրողի առաջին ամուսնությունը խզվել է 1951 թվականին, և նա ամուսնացել է դերասանուհի Ջիլ Բելկոնի հետ, ով չի ընդունել այդ ամուսնությունը և հետագայում հեռացել է դուստրից այն պատճառով, որ Դեյ Լյուիսը 21 տարով մեծ էր Ջիլից[16]։
Ուշ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա աշխատել է որպես Մեծ Բրիտանիայի տեղեկատվության նախարարության հրապարակումների խմբագիր՝ Ջորջ Օրուելի իր 1984 հակաուտոպիայում ծաղրած հաստատությունում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Օդենի՝ Դեյ-Լյուիսի մտերիմ ընկերոջ ստեղծագործությունը կորցրել է ազդեցությունը Սեսիլի վրա, և նա զարգացրել է քնարերգության ավելի ավանդական ոճը։ Որոշ քննադատներ կարծում են, որ նա հասել է իր լիարժեք աճին, որպես բանաստեղծ, Word OverAll-ում (1943), երբ նա վերջապես դադարել է կախված լինել Օդենից։ Պատերազմից հետո միացել է Chatto & Windus հրատարակչությանը՝ որպես տնօրեն և ավագ խմբագիր[17]։ 1946 թվականին Դեյ Լյուիսը դասախոսել է Քեմբրիջի համալսարանում՝ հրապարակելով իր դասախոսությունները the Poetic Image-ում (1947)։ Դեյ-Լյուիսը Գեորգ 6-րդի կողմից շնորհվել է Բրիտանական կայսրության ամենահզոր հրամանատարի աստիճանի 1950 թվականին՝ միապետի հոբելյանի ժամանակ։ Ավելի ուշ Օքսֆորդում դասավանդել է պոեզիա 1951-1956 թվականներին։ 1962-1963 թվականներին կրկին աշխատել է Հարվարդի համալսարանում։ Դեյ Լյուիսը դափնեկիր է նշանակվել 1968 թվականին՝ մեկ տարի առաջ Ջոն Մեյսֆիլդի մահից հետո։
Դեյ-Լյուիսը եղել է գրական խմբի նախագահ, թագավորական գրական ընկերության փոխնախագահ, արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի պատվավոր անդամ, Իռլանդական Գրականության ակադեմիայի անդամ, Լոնդոնում Գրեշեմ քոլեջի հռետորաբանության պրոֆեսոր։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեսիլ Դեյ-Լյուիսը մահացել է ենթաստամոքսային գեղձի ուռուցքից 1972 թվականի մայիսի 22-ին Լեմոնսում (Հարթֆորդշի), Քինգսլի Էյմիսի և Էլիզաբեթ Ջեյն Հովարդի տանը, որտեղ նա և նրա ընտանիքը կանգ էր առել։ Որպես Թոմաս Հարդիի մեծ երկրպագու՝ թաղվել է Սթինսֆորդի Սուրբ Միքայել եկեղեցում նրա գերեզմանի կողքին[14]։ Նրա գերեզմանի վրա մեջբերվում է հենց Դեյ Լյուիսի Is it Far to Go? բանաստեղծությունը։
Դեյ Լյուիսը չորս երեխաների հայր էր[18]։ Առաջին ամուսնությունից ունեցել է երկու երեխա. Շոն Դեյ-Լյուիս, որը հեռուստատեսային քննադատ և գրող է, և Նիկոլաս Դեյ-Լյուիս, որն ինժեներ է դարձել։ Ջիլ Բելքոնի հետ ամուսնության ժամանակ ծնվել են Թեմասին Դեյ-Լյուիսը և Դենիել Դեյ-Լյուիսը[19]։ Շոն Դեյ-Լյուիսը 1980 թվականին հրապարակել է իր հոր կենսագրությունը՝ C. Day Lewis: an English Literary Life։
2012 թվականի հոկտեմբերին Դենիել Դեյ-Լյուիսը իր հոր արխիվը նվիրաբերել է Բոդելյան գրադարանին[20][21][22]։
Նիկոլաս Բլեյք
[խմբագրել | խմբագրել կոդը]1935 թվականին Դեյ-Լյուիսը գրել է դետեկտիվ «Պահանջում է ապացույց» վեպը՝ Նիկոլաս Բլեյք կեղծանվան ներքո (կա վարկած, որ փողի կարիքը և հոսող տանիքը նրան դրդել են գրել այս տեսակի վեպ)։ Դեյ-Լյուիսի դեբյուտային դետեկտիվ վեպում ներկայացվել է Նիկոլաս Բլեյքի ապագա վեպերի հերոս, սիրողական դետեկտիվ և ջենտլմեն դետեկտիվ Նայջել Սթրեյնջուեյսը, ով, լինելով հանձնակատար Սքոթլենդ Յարդի օգնականի զարմիկը, ունի նույնպիսի հասանելիություն և լավ հարաբերություններ հանցագործությունների հետաքննության պաշտոնական մարմինների հետ, ինչպիսիք են այլ գեղարվեստական խուզարկուներ` Էլերի Քուինը, Ֆիլո Վենսը և լորդ Փիթեր Ուիմզին։ Ի սկզբանե Նայջել Սթրեյնջուեյսը մոդելավորվել է Վ. Հ. Օդենի օրինակով, բայց սերիալի առաջխաղացման արդյունքում Դեյ-Լյուիսը զարգացրեց կերպարը` որպես ավելի քիչ շռայլ և ավելի լուրջ գործիչ հետագա վեպերի համար[14][23]։
Դեյ-Լյուիսը հրապարակել է ևս 19 դետեկտիվ վեպեր կեղծանվամբ։ 1930-ական թվականների կեսերից Դեյ-Լյուիսն արդեն գումար էր վաստակում բացառապես որպես գրող[14]։
Քաղաքական հայացքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երիտասարդ հասակում, Մեծ ճգնաժամի ավարտից հետո, Դեյ-Լյուիսն ընդունել է կոմունիստական հայացքներ և 1935-1938 թվականներին եղել է Մեծ Բրիտանիայի կոմունիստական կուսակցության անդամ։ Նրա վաղ ստեղծագործությունն առանձնացել է դիդակտիկությամբ և սոցիալական թեմաներով տարվածությամբ[24]։ 1937 թվականին խմբագրել է «The Mind in Chains: Socialism and the Cultural Revolution» գիրքը, որի նախաբանում նա աջակցություն է հայտնել «մշակույթի կարիքը չունեցող կապիտալիզմի» դեմ ազգային ֆոնդին։ Նա բացատրել է, որ անվանումը վերաբերում է Պրոմեթևսին, որը կապված է շղթաներով, և մեջբերել է Պերսի Բիշի Շելլիի «Prometheus Unbound» գրքի նախաբանը։
1930-ական թվականների վերջից հետո, որոնք ԽՍՀՄ-ում Իոսիֆ Ստալինի կառավարման ժամանակ առանձնացել են մասսայական մաքրումներով, ճնշումներով և մահապատիժներով, Դեյ-Լյուիսը հետզհետե հիասթափվել է կոմունիզմից[14]։ «The Buried Day» (1960) ինքնակենսագրականում նա հրաժարվել է նախկին կոմունիստական հայացքներից[25]։ «Դժոխքում չկա ընտրության հնարավորություն» 1964 թվականի դետեկտիվ վեպը պարունակում է կոմունիստ-դոկտրինյորների թունոտ կերպարը, Խորհրդային Միության ճնշումներն ընդդեմ 1956 թվականի Հունգարական հեղափոխության և խորհրդային հետախույզների գործելաոճը։
Ընտրյալ մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բանաստեղծական ժողովածուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Transitional Poem (1929)
- From Feathers to Iron (1931)
- Collected Poems 1929-1933 (1935)
- A Time to Dance and Other Poems (1935)
- Overtures to Death (1938)
- Short Is the Time (1945)
- Collected Poems (1954)
- Pegasus and Other Poems (1957)
- The Gate, and Other Poems (1962)
- The Whispering Roots and Other Poems (1970)[26]
- The Complete Poems of C.Day-Lewis (1992)[17]
- A New Anthology of Modern Verse 1920-1940 (1941), Լ.Ա. Ջ. Սթրոնգի հրատարակչությամբ
- The Chatto Book of Modern Poetry 1915-1955 (1956), Ջոն Լեմանի հրատարակչությամբ
Էսսեների ժողովածուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- A Hope for Poetry (1934)[24]
- Poetry for You (1944)
- The Poetic Image (1947)
Թարգմանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Georgics (հեղինակ՝ Վերգիլիոս) (1940)[27]
- Le Cimetière Marin (հեղինակ՝ Պոլ Վալերի) (1946)
- Eclogues (հեղինակ՝ Վերգիլիոս) (1963)[24][26]
Վեպեր, հրատարակություններ՝ սեփական անվան տակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինքնակենսագրական
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Buried Day (1960)
Վեպեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Friendly Tree (1936)
- Starting Point (1937)
- Child of Misfortune (1939)
Մանկական գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Dick Willoughby (1933)
- The Otterbury Incident (1948)
Նիկոլաս Բլեյք
[խմբագրել | խմբագրել կոդը]Նայջել Սթրեյնջուեյս
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անհրաժեշտ են ապացույցներ (անգլ.՝ Question of Proof) (1935)
- Thou Shell of Death (1936)
- There's Trouble Brewing (1937)
- Հրեշը պիտի մեռնի (անգլ.՝ The Beast Must Die) (1938)
- Դանակով ժպտերերսը (անգլ.՝ The Smiler with the Knife) (1939)
- Malice in Wonderland (1940, թողարկվել է նաև՝ որպես The Summer Camp Mystery)
- The Case of the Abominable Snowman (1941, թողարկվում է նաև՝ որպես The Corpse in the Snowman)
- Minute for Murder (1947)
- Ճանապարհորդի գլուխը (անգլ.՝ Head of a Traveller) (1949, թարգմանվել է նաև՝ որպես Պլեշ Մեդոուի գաղտնիքը)
- The Dreadful Hollow (1953)
- The Whisper in the Gloom (1954, թողարկվում է նաև՝ որպես Catch and Kill)
- End of Chapter (1957, թարգմանվել է նաև՝ որպես Որոշիչ ապացույց)
- Այրի կնոջ ծովագնացությունը (անգլ.՝ The Widow's Cruise) (1959)
- The Worm of Death (1961)
- Դժողքում ընտրություն չկա (անգլ.՝ The Sad Variety) (1964)
- The Morning after Death (1966)
Ցնակից դուրս
[խմբագրել | խմբագրել կոդը]- A Tangled Web (1956, թողարկվել է նաև՝ որպես Death and Daisy Bland)
- A Penknife in My Heart (1958)
- Մահացու կատակ (անգլ.՝ The Deadly Joker) (1963)
- The Private Wound (1968)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Sean Day-Lewis, Cecil Day-Lewis: An English Literary Life (1980)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Oxford Dictionary of National Biography / C. Matthew — Oxford: OUP, 2004.
- ↑ Who's who (բրիտ․ անգլ.) — (untranslated), 1849. — ISSN 0083-937X
- ↑ 6,0 6,1 Kindred Britain
- ↑ Западноевропейская поэзия XX века / Сост. И. Бочкарева, М. Ваксмахер и др.; Вступ. ст. Р. Рождественского. — М.: Худож. лит., 1977. — 846 с. — (Б-ка всемирн. лит.)
- ↑ McKinstry, Leo Operation Sealion: How Britain Crushed the German War Machine's Dreams of Invasion in 194 London: John Murray Publishers, 2015 201. 1848547048
- ↑ «The Garden at Ballintubbert: Stradbally, County Laois». Վերցված է 2012 թ․ հունվարի 23-ին.
- ↑ The Principal Probate Registry, Calendar of the Grants of Probate and Letters of Administration made in the Probate Registries of the High Court of Justice in England (London; 1937), p. 105.
- ↑ Southwell Registration District in the third quarter of 1937; see General Register Office, England and Wales Civil Registration Indexes (London; Third Quarter, 1937), names Lev-Lew, p. 28.
- ↑ [1]
- ↑ Cecil Day-Lewis The Buried Day. — 1960. — С. 17.
- ↑ 14,0 14,1 14,2 14,3 14,4 14,5 Cecil Day-Lewis Արխիվացված 27 Ապրիլ 2006 Wayback Machine
- ↑ https://www.theguardian.com/uk/2008/aug/31/helensburgh.heroes
- ↑ "Obituary: Jill Balcon",The Guardian
- ↑ 17,0 17,1 «BBC». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 21-ին.
- ↑ «Cecil Day-Lewis, poet laureate, dies», The Montreal Gazette, 1972 թ․ մայիսի 22, Վերցված է 2010 թ․ մարտի 15-ին
- ↑ Rainey, Sarah (2013 թ․ մարտի 1). «My brother Daniel Day-Lewis won't talk to me any more». The Telegraph. Վերցված է 2018 թ․ մարտի 6-ին.
- ↑ «Daniel Day-Lewis donates poet father's archive». BBC News. 2012 թ․ հոկտեմբերի 30. Վերցված է 2016 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Bodleian library celebrates acquisition of Cecil Day-Lewis archive». The Daily Telegraph. 2012 թ․ հոկտեմբերի 30. Վերցված է 2016 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Daniel Day-Lewis Gives Poet Dad's Work to Oxford». The Washington Times.
- ↑ Neglected British Crime Writers Արխիվացված 8 Մայիս 2006 archive.today
- ↑ 24,0 24,1 24,2 Day Lewis, C, Infoplease
- ↑ Arte Historia Personajes Արխիվացված 10 Մարտ 2007 Wayback Machine
- ↑ 26,0 26,1 «Day Lewis, C. | Infoplease». www.infoplease.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 29-ին.
- ↑ An extract from this, Orpheus and Eurydice, appeared in The Queen's Book of the Red Cross.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Cecil Day-Lewis Internet Movie Database կայքում
- Day-Lewis' poem 'Newsreel' read over footage from 1930s Pathe newsreels
- C. Day Lewis, A Revised Bibliography, 1929–39 and Index of MSS Locations with Introductory Notes Արխիվացված 2009-10-26 Wayback Machine by Nick Watson
- The Volunteer – An ode to the International Brigade by Cecil Day Lewis
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեսիլ Դեյ-Լյուիս» հոդվածին։ |
|
- Ապրիլի 27 ծնունդներ
- 1904 ծնունդներ
- Մայիսի 22 մահեր
- 1972 մահեր
- Մեծ Լոնդոնում մահացածներ
- Միացյալ Թագավորությունում թաղվածներ
- Հարվարդի համալսարանի դասախոսներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Անգլիացի դետեկտիվ ժանրի գրողներ
- Օքսֆորդի համալսարանի շրջանավարտներ
- Անգլիացի բանաստեղծներ
- Անգլիացի թարգմանիչներ
- Անգլիացի մանկագիրներ
- Անգլիացի սցենարիստներ
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ
- Բրիտանական ակադեմիայի անդամներ
- Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամներ
- Անգլիացի գրաքննադատներ
- Քաղցկեղից մահացածներ
- Օքսֆորդի համալսարանի ակադեմիկոսներ