Jump to content

Սիմոնա Սինյորե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիմոնա Սինյորե
ֆր.՝ Simone Signoret
Դիմանկար
Ծնվել էմարտի 25, 1921(1921-03-25)[1][2][3][…]
ԾննդավայրՎիսբադեն, Վայմարյան Հանրապետություն[4][5][6]
Մահացել էսեպտեմբերի 30, 1985(1985-09-30)[7][8][9][…] (64 տարեկան)
Մահվան վայրAutheuil-Authouillet[10][11]
ԳերեզմանՊեր Լաշեզ
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մայրենի լեզուֆրանսերեն
Մասնագիտությունկինոդերասանուհի, գրող, tutor, թատրոնի դերասանուհի, դերասանուհի և թարգմանչուհի
ԱմուսինYves Allégret? և Իվ Մոնտան
Ծնողներհայր՝ André Kaminker?
Պարգևներ և
մրցանակներ
Օսկար լավագույն դերասանուհու համար[12]

Ամերիկյան կինոքննադատների ազգային խորհրդի մրցանակ լավագույն դերասանուհուն

Լավագույն դերասանուհի

«Սեզար» մրցանակ լավագույն կանացի դերի համար

«Դավիդ դի Դոնաթելլո» մրցանակ լավագույն օտարերկրյա դերասանուհուն

«Արծաթե արջ» մրցանակ լավագույն կանացի դերի համար

Փրայմթայմ Էմի մրցանակ՝ «մինիսերիալներում կամ ֆիլմերում կնոջ լավագույն դեր» անվանակարգում

BAFTA մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար

BAFTA մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար

և

BAFTA մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար

ԵրեխաներԿատրին Ալեգրե
 Simone Signoret Վիքիպահեստում

Սիմոնա Սինյորե (Signoret, իսկական ազգանունը՝ Կամինկեր, Kaminker) Սիմոնա (մարտի 25, 1921(1921-03-25)[1][2][3][…], Վիսբադեն, Վայմարյան Հանրապետություն[4][5][6] - սեպտեմբերի 30, 1985(1985-09-30)[7][8][9][…], Autheuil-Authouillet[10][11]), ֆրանսիացի դերասանուհի։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Ա․ Սիկարի դրամատիկական դասընթացներում։ Կինոյում նկարահանվում է 1941-ից։ Սինյորեին մեծ ճանաչում է բերել Մարիի («Ոսկե սաղավարտ», ռեժ․ Ժ․ Բեքեր, 1952, Բրիտ․ ռեժիսորների և քննադատների «Ֆեմինա» մրցանակ) խոր դրամատիզմով տոգորված դերակատարումը։ Դերասանուհու դրամատիկ տաղանդը նոր ուժով է բացահայտվել Թերեզ Ռաքոնի («Թերեզ Ռաքեն», ռեժ․ Մ․ Կառնե,1953) և Էլիզաբեթ Պրոկտորի («Սալեմի վհուկները», ռեժ․ Ռ․ Ռուլո, 1957) դերերի անձնավորումներում։ Խիստ, գրեթե ասկետիկ շարժուձևի, կատարման արտաքին ծայրահեղ զսպվածության մեջ զգացվում է հերոսուհու կյանքի ներքին լարված ռիթմը։ Էլիսի դերով («Տեղ վերևում», սովետական էկրանում՝ «Ճանապարհ դեպի բարձր հասարակություն», ռեժ․ Ջ․ Քլեյթոն, 1958) նվաճել է Կաննի կինոփառատոնի (1961) «Ոսկե արմավենու ճյուղ» և Ամերիկյան կինոարվեստի ու գիտության, Բրիտ․ և Ֆրանս, ակադեմիաների մրցանակները։ Այլ դերերից են՝ Նիկոլ («Դիվային ագիներ», 1955), Ռոբերտա, («Ճակատագրի հարվածները», 1960), Անն («Դատավարություն», 1963), Թերեզ Դյութեյ («Օր և ժամ», 1963), Արկադինա («Ճայ», 1968

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սոկոլսկայա Ա․, Սիմոնա Սինյորե, Ե․, 1972։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիմոնա Սինյորե» հոդվածին։