Jump to content

Սիրահարների այգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիրահարների այգի
Տեսակհանրային
Երկիր Հայաստան
ՎարչատարածքԵրևան
ՏեղագրությունԵրևան
Հիմնվել է18-րդ դար
ՃարտարապետPierre Rambach
Մակերես1,6 հեկտար
ԿառավարումՊողոսյան հիմնադրամ
Կարգավիճակըբաց է ամբողջ տարի
Սիրահարների այգիը գտնվում է Հայաստանում
Սիրահարների այգի
Սիրահարների այգիը գտնվում է Երևանում
Սիրահարների այգի

Երևանի Սիրահարների այգի, առաջին և միակ ճապոնական այգին է Հայաստանում[1], որը գտնվում է Երևանի Արաբկիր համայնքում։ Այգու տարածքում է գտնվում նաև Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանը։ Սովորական օրերին այգին ունենում է 400-500 այցելու[2]։

Պողոսյան պարտեզները հանդիսանում է Երևանի Սիրահարների այգու շահագործող կազմակերպությունը, իսկ այգու բարեկարգումը և շահագործումն իրականացվում է Ալբերտ Պողոսյանի նախաձեռնությամբ՝ Պողոսյան հիմնադրամի միջոցով։ Այգին տնօրինում է ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը։ Այգում աշխատում է նաև Աչաջուր սրճարանը, որից ստացած ամբողջ շահույթը տրամադրվում է այգու ծախսերի հոգալուն։

Այգին գոյություն է ունեցել դեռևս 18-րդ դարից, և կոչվել՝ «Կոզեռնի այգիներ». այն ժամանակ էլ տնկվել են այգու ծառերի մեծ մասը։ 1949 թվականին ռուս բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի ծննդյան 150 ամյակի շնորհիվ, այգին անվանվում է Պուշկինի այգի, իսկ 1970 թվականին այգին և նրան կից պողոտան (այժմյան և նախկինում էլ Մարշալ Բաղրամյան) վերանվանվում է Բարեկամության՝ խորհրդային ժողովուրդների «եղբայրությունը» նշանավորելու համար։

Հայաստանի անկախությունից հետո, 1995 թվականին Երևանի պատգամավորների խորհրդի որոշմամբ այգին վերանվանվում է Երևանի Սիրահարների այգի։ Այդ անվանումը գալիս է Դեմիրճյան փողոցի ժողովրդական անվանումից։

2007 թվականին այգին վերակառուցվում է որպես ճապոնական այգի և Պողոսյան այգիների մաս կազմում[1]։ Վերակառուցման նախագիծը իրականացվոմ է շվեյցարաբնակ լանդշաֆտային ճարտարապետ, ճապոնական և արևելյան պարտեզների մասին բազմաթիվ աշխատությունների հեղինակ Պիեռ Ռամբախի կողմից, ով մեկուկես տարվա ուսումնասիրությունից հետո կատարում է էսքիզ, որն արժանանում է Երևանի քաղաքապետարանի հավանությանը[3]։

  1. 1,0 1,1 «Պողոսյան պարտեզներ. Պատմությունը».
  2. «Անկախ.քոմ՝ Սիրահարների այգում շարունակվում են մանկական ձմեռային խաղերն ու յուրօրինակ տոնածառերի ցուցադրությունը».(չաշխատող հղում)
  3. «Տաքսիներ.քոմ՝ Պողոսյան պարտեզներ». Վերցված է 2011 թ․ օգոստոսի 23–ին-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]