Սոադ Հոսնի
Սոադ Հոսնի արաբ․՝ سعاد حسني | |
---|---|
Ծնվել է | հունվարի 26, 1943 |
Ծննդավայր | Կահիրե, Եգիպտոս |
Մահացել է | հունիսի 21, 2001 (58 տարեկան) |
Մահվան վայր | Stuart Tower, Լոնդոն |
Քաղաքացիություն | Եգիպտոս |
Մայրենի լեզու | եգիպտական արաբերեն |
Կրոն | իսլամ |
Մասնագիտություն | դերասանուհի, երգչուհի և կինոդերասանուհի |
Ամուսին | Սալահ Քարիմ, Ալի Բադրահան, Զաքի Ֆաթին Աբդել Վահաբ և Մահեր Ավադ |
Ծնողներ | հայր՝ Մոհամմադ Հոսնի |
Suad Husni Վիքիպահեստում |
Սոադ Հոսնի (արաբ․՝ سعاد حسنى, հունվարի 26, 1943, Կահիրե, Եգիպտոս - հունիսի 21, 2001, Stuart Tower, Լոնդոն[1]), եգիպտացի[2]դերասանուհի։ Հայտնի է որպես եգիպտական կինոյի Մոխրոտը և Միջին Արևելքի և Արաբական աշխարհի ամենաազդեցիկ դերասանուհիներից մեկը[3]։ Սոադ Հոսնին հայտնի է դարձել 1950-ական թվականների վերջին, 1959-1991 թվականներին նկարահանվել է ավելի քան 8 տասնյակ ֆիլմերում։ Ֆիլմերի մեծ մասը նկարահանվել է 1960-1970-ական թվականներին։ Վերջին անգամ էկրան է բարձրացել 1991 թվականին`« Հովիվը և կանայք» ֆիլմում, որի ռեժիսորը եղել է նրա նախկին ամուսինը՝ Ալի Բադախանը[4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոադ Մուհամմադ Քամալ Հոսնին ծնվել է Կահիրեի Բուլաք շրջանում, Կահիրեում հաստատված էթնիկ քուրդ վայելչագիր Մոհհամադ Հոսնիի և նրա երկրորդ քնոջ՝ Եգիպտոսում ծնված Գաուհարայի ընտանիքում։ Ունեցել է երկու քույր[5][6][7][8] և ութ քույր-եղբայրներ հոր առաջին ամուսնությունից։ Նրա ծնողներն ամուսնալուծվել են, և մայրը կրկին ամուսնացել է եգիպտացի Աբդուլ Մոնեմ Հաֆեեզի հետ, որից ունեցել է վեց երեխա և Սոադն ու քույրերը ունեցել են ևս 14 քույր-եղբայրներ[5]։
Սոադի հոր ընտանիքը հայտնի էր որպես «արվեստագետների տուն», քանի որ արաբական աշխարհի առաջատար արվեստագետները պարբերաբար այցելում էին Կահիրեում գտնվող Հոսնիի տուն` վարպետի հետ դասընթացների և սոցիալական փոխհարաբերության համար։ Սոադի հայրը համր ֆիլմերի համար կինոկադրեր էր ստեղծում, ինչպես նաև գրքերի շապիկներ և հայտնի էր գեղարվեստական համայնքում։ Նրա երեխաներից շատերը դարձան արվեստագետներ[6]։ Նրա քույրերից մեկը՝ Նայաթ ալ Սաղիրան, եղել է դերասանուհի և երգչուհի, եղբայրը՝ Էզ Էդդին Հոսին (1927 – 2013), երգահան, ով Սոադին ու Նայաթին երաժշտություն և երգ է սովորեցրել, մյուս եղբայրը՝ Սամի Հոսնին, եղել է թավջութակահար, ոսկերիչ և վայելչագիր[9], Ֆարոքը եղել է նկարիչ[10]։
Երեք տարեկանում սկսել է իր կարիերան, երբ երգել է Papa Sharo մանկական ռադիոհաղորդման ժամանակ։ Հանդես է եկել տարբեր ժանրերում՝ թեթև կոմեդիաներից և ռոմանսներից մինչև քաղաքական երգիծանք[11]։ Դեբյուտային ֆիլմը 1959 թվականին նկարահանված Hasan and Naeima-ն է[12]։ Նրա ամենահայտնի դերակատարումը «Հոգ տարեք Զուզուի մասին» (1974) ֆիլմում դասախոսին սիրահարված քոլեջի աշակերտն է[13]։
Սոադ Հոսնին հայտնի է եղել որպես «էկրանի Մոխրոտը»։ Հիվանդության պատճառով կարիերան թողել է 1991 թվականին[4][14]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոադ Հոսնին ամուսնացել է երեք անգամ[15]։ 1968 թվականին ամուսնացել է կինոմատոգրաֆիստ Սալահ Կուրայեմի հետ, 1970 թվականին՝ եգիպտացի կինոռեժիսոր Ալի Բադրախանի հետ։ Ամուսնությունը տևել է տասնմեկ ամիս։ 1981 թվականին ամուսնացել է Զաքի Ֆաթեեն Աբդել-Վահաբի հետ։
Սիրավեպեր է ունեցել տարբեր հայտնի մարդկանց հետ, այդ թվում՝ եգիպտացի կինոաստղ Աբդ ալ Հալիմ Հաֆիզ հետ[16]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանում | Դեր | Notes |
---|---|---|---|
1959 | Hassan wa Na'ima | Նա'իմա | |
1960 | El Banat W El Seif | Սամեյհա | |
1960 | Salast Regaal W Emra'a | Տորյա | |
1960 | Esha'et Hob | Սամեյհա | |
1960 | Mal W Nsaa' | Նեյ'մատ | |
1960 | Gharamyat Emra'a | Ամինա | |
1961 | A'az El-Habayeb | Կավթաթ | |
1961 | El-Sabaa' Banaat | Սալվա | |
1961 | El-Saferia Aziza | Ազիզա | |
1961 | Mafish Tafahom | Լեյլա | |
1961 | Lemaza A'aish | Նաբիլա | |
1961 | Haa' 3 | Սոադ | |
1961 | El-Do' el-Khaft | Նավվալ | |
1961 | El-Ashkyaa' el-Talata | MՄերվատ | |
1962 | Mafish Tafahom | LԼեյլա | |
1962 | Maww'ed Fil-borg | Ամմաալ | |
1962 | Mn Gheir Me'aad | Սալվա | |
1962 | Ghosn el-Zaytoon | Աթյաատ | |
1962 | Seraa' Maa' el-Malaa'eka | Նագվա | |
1963 | Ser el-Hareba | Հորյահ | |
1963 | El-Saheira el-Saghera | Հանյա | |
1963 | El-garema el-Dahka | Լեյլա | |
1963 | Aylet Zizi | Սանաա' | |
1963 | El-Arees Yasel Ghadan | Սամիրա | |
1963 | Shaa'awet Banaat | Ամմաալ | |
1964 | Le'bet el-Hob w el-Gawaz | Ամիրա | |
1964 | Hekayt Gawaz | Ադելիա | |
1964 | Awwel Hob | Donia | |
1964 | El-Morahkan | Նահեդ | |
1964 | Lel-regal Faqat | Սալվա | |
1964 | El-Ozab el-Talata | Էլհամ | |
1964 | ElTaree' | Էլհամ | |
1965 | El-Moghamroon el-Talta | Մոնա | |
1965 | El-Talta Yhbonha | Էյման | |
1966 | Ganab el-Safeer | Հոդա | |
1966 | Mabka el-Oshak | Սեկինա | |
1966 | Leilet el-Zefaf | Սալվա | |
1966 | Al-Kahira thalatheen/Կահիրե 30 | Էհսան | |
1966 | Fares Bani Hemdan | Նագլաա' | |
1966 | Saghera A'la el-Hob | Քարիմա/Սամեյհա | |
1966 | Shaa'awet Regala | Ֆարեդա | |
1967 | El-Lekaa' el-Thani | Հոդա | |
1967 | Shabab Magnon Gdn | Մադեհա/ Էսմաթ | |
1967 | Sha't el-Talaba | Մոնա | |
1967 | El Zoga Al Thanya | Ֆաթմա | |
1968 | El-Set el-Nazra | Հոդա | |
1968 | Helwa we Sha'ia | Ազիզա/Նոսա | |
1968 | El-Tlmeza we el-Ostaz | Սալվա | |
1968 | Baba Ayez Keda | Նադյա | |
1968 | El-Zawag a'la el Tareeqa el-Hadeesa | Նոհա | |
1968 | Hekayt 3 Banat | Շահիրա | |
1968 | Hawaa' we el-Kerd | Նադյա | |
1968 | Nar el-Hob | Նադյա | |
1969 | Be'r el-Herman | Նահեդ/Մերվատ | |
1969 | Nadya | Նադյա/MՄոնա | |
1969 | Fatat el-esta'rad | Ֆայզա | |
1969 | Shei' mn el-Azab | Սալվա/AԱմմալ | |
1970 | El-Hob el-Daa'ea' | Լեյլա | |
1970 | Ghroob we Shrooa' | Madiha | |
1971 | El-Ekhtyaar | Շերիֆա | |
1971 | Zawgati wal-kalb/Կինս և շունը | Սոադ | |
1972 | El-Khoof | Սոադ | |
1972 | Khalli Balak Min ZouZou | ԶուԶու/Զեյնաբ | |
1972 | El-Nas we el-Neil | Նադյա | |
1973 | El-Hob elazi kan | Մահա | |
1973 | Ghrobaa' | Նադյա | |
1974 | Ayna Akli | Աիդա | |
1974 | Amiraa.. Hobi Ana | Ամիրա | |
1975 | El-Karnak | Զեյնաբ | |
1975 | Ala min notliq al-rasas/Ո՞ւմ պետք է սպանենք | Թահանի | |
1978 | Chafika et Metwal | Չաֆիկա | |
1979 | El-Motwhesha | Բահյա | |
1981 | People on the Top | Սեհամ | |
1981 | Al-Mashbouh | Ֆաթմա/Բատա | |
1981 | Maowid ala ashaa | Նավվաալ | |
1981 | Al Qadisiyya | Շերին | |
1982 | Ghareeb fi Baity | Աֆաֆ | |
1983 | Hob fel-Znzana | Ֆայզա | |
1984 | Afghanistan Lemaza | աֆղանացի կին | |
1986 | Al-Go'a] | Զեբիդա | |
1986 | Asfour el-Shark | Ռիմ | |
1988 | Al-Darga Al-Thalitha | Նեա'նա'աա | |
1991 | Al-Ra'i wal Nisaa | Վաֆաա' |
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]2001 թվականի հունիսի 21-ին Սոադ Հոսնին մահացել է՝ ցած ընկնելով ընկերոջ՝ Նադյա Յուսրիի Լոնդոնում գտնվող Սթյուրտ Թաուերի պատշգամբից։ Նրա մահը վիճահարույց է, իշխանություններն ի սկզբանե չկարողացան մանրամասնել, թե ինչպես է նա ընկել. բացթողում, որը լրատվամիջոցների շահարկումների առիթ դարձավ և լուրեր տարածվեցին, որ նրա մահը կարող էր ինքնասպանություն կամ սպանություն լինել, և ոչ թե պատահականություն[17]։ Սոադի մարմինը տեղափոխվեց Կահիրե[15], և նրա հուղարկավորությանը մասնակցեց մոտ 10000 մարդ։ Սոադը թաղվել է Կահիրեի ծայրամասում գտնվող ընտանեկան գերեզմանոցում[18]։ Սոադը երեխաներ չի ունեցել։ Վերջին անգամ ամուսնացել է 1987 թվականին Մահեր Ավադի հետ[19][20]։
Ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականին լիբանանցի կինոռեժիսոր Ռանիա Ստեֆանը Հոսնիի ֆիլմերից նկարահանել է հատվածներ`վերապատմելու Հոսնիի պատմությունը և եգիպտական կինոյի պատմությունը՝ «Սոադ Հոսնիի երեք անհետացումները»։ Ֆիլմը ցուցադրվել է Բեռլինի արվեստի շաբաթվա ընթացքում[21]։ «Երեք անհետացումը» կարևոր արխիվային նյութ է, որը Հոսնիի կարիերայի ժամանակագրության հետ մեկտեղ, միաժամանակ ներկայացնում է 1950-ական թվականներից մինչև 1990-ական թվականներին օգտագործված բեմական հագուստները, ոճերը, ժամանակահատված, որը ներկայացնում է եգիպտական կինոյի վերելքն ու անկումը[22]։
Հոսնիի երգերից մեկը`«Ես իջնում եմ հրապարակ», դարձել է ժողովրդական «օրհներգ» 2011 թվականի Արաբական գարնան ժամանակ[22]։
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ashraf Gharib,2001: "Soad Hosni: Al-Hulm Al-Dai' (Soad Hosni: The Lost Dream)"[23]
- Mohamed Soweid, 2004: " Cabaret Suad", Beirut: Dar al-Adab[24]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «وثيقة مكتوبة : شهادة ميلاد سعاد حسني 1943 م». souad.banouta.net. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «Roa'ya Assar - بالمستندات الرسمية: سعاد حسني مصرية و وُلدت... | Facebook». www.facebook.com. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ «Egyptian Cinderella». Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ 4,0 4,1 «Egyptian screen star dies». BBC News. 2001 թ․ հունիսի 22. Վերցված է 2012 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ 5,0 5,1 Mayad Beloun. Profile Արխիվացված 2018-11-07 Wayback Machine, Alsharq Al Awsat (newspaper), (August 3, 2001), No. 8284.
- ↑ 6,0 6,1 Najat Al Saghira profile, najatalsaghira.wordpress.com; accessed July 4, 2015.
- ↑ Ahmad Al Samehi. Profile, Al Ahram, December 6, 2012, Issue No. 46021: "Brother of Najat Al Saghira and Soad Hosny: I taught singing to Najat"; accessed July 4, 2015. (in Arabic)
- ↑ "Mohammad Hosni the calligrapher" Արխիվացված 2019-12-13 Wayback Machine, citytalks.co.uk, June 24, 2015; accessed July 10, 2015.
- ↑ [1], Al-Etihad [newspaper], UAE, "Obituary of Ezz- Eldin Hosni"
- ↑ Mohammad Qanawi, "Najat Al Saghira wins 'Al Owais' Prize", 4 December 2006, Issue No. 10233; accessed 26 January 2016.
- ↑ Ginsberg, T. and Lippard, C., Historical Dictionary of Middle Eastern Cinema, Scarecrow Press, 2010, p. 181
- ↑ Lentz III, H.M., Obituaries in the Performing Arts, 2001: Film, Television, Radio, Theatre, Dance, Music, Cartoons and Pop Culture McFarland, 2002, p. 146
- ↑ Ginsberg, T. and Lippard, C., Historical Dictionary of Middle Eastern Cinema, Scarecrow Press, 2010, pp 181-182; It may be worth noting that this source repeats stories occasionally published in the Arabic media, that her father was cruel and denied her an education until age 16 years. Her brother, in a media interview, dismissed this and other rumours about his family life, promulgated by the Arabic media, stressing that he and his siblings were raised in a supportive and artistic household where their talents were nurtured. See: Al-Samahi, A., "Najat's small brother and Suad Hosni: I learned to survive singing", (Interview with composer, Ezzidin Hosny), Al Ahram, (Arabic newspaper in Egypt), 6 December 2012, Issue No. 46021, , Online: (translated from Arabic)
- ↑ "Egyptians Mourn Screen Cinderella, BBC News, Online:
- ↑ 15,0 15,1 «Egyptians mourn screen Cinderella». BBC News. 2001 թ․ հունիսի 28. Վերցված է 2012 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ Allam, M., Vincere la Paura, Edizioni Mondadori, 2010, n.p
- ↑ Ginsberg, T and Lippard, C., Historical Dictionary of Middle Eastern Cinema Scarecrow Press, 2010, p. 182
- ↑ Soad Hosni funeral coverage, albayan.ae, June 29, 2001.
- ↑ Al Arabiya (Arabic TV channel, Dubai); "Husbands of screen Cinderella ..."; accessed June 23, 2011; accessed July 10, 2015.
- ↑ «Egyptians mourn screen Cinderella» (բրիտանական անգլերեն). 2001 թ․ հունիսի 28. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ Rowan El Shimi, "Cinderella story of Egyptian cinema told through film on Soad Hosny" Արխիվացված 2021-10-27 Wayback Machine, ahram.org.eg, September 25, 2013.
- ↑ 22,0 22,1 Russell, C., Archiveology: Walter Benjamin and Archival Film Practices, Duke University Press, 2018 [E-book edition], n.p.
- ↑ «Return of Soad». Al-Ahram Weekly. November 11–17, 2001. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ «The cornflake predicament». Al-Ahram Weekly. June 16–22, 2005. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 27-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- "...Zouzou"
- Profile (citing 1943 year of birth), ElCinema.com
Հոդվածներ և ակնարկներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- "رسالة السندريلا إلى الله!" (in Arabic; gives 1943 as year of birth)
- "Souad Hosny dies in London after struggling with disease" Արխիվացված 2012-02-19 Wayback Machine, aawsat.com (in Arabic; gives 1944 as year of birth)
Լրատվական անդրադարձ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոադ Հոսնի» հոդվածին։ |
|