Սոմբատհեյ
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Սոմբատհեյ | |||||
հունգ.՝ Szombathely | |||||
| |||||
Երկիր | Հունգարիա | ||||
Մեդյե | Վաշ | ||||
Համայնք | Szombathely District? և Վաս | ||||
Քաղաքապետ | Տիվադար Պուշկաշ | ||||
Հիմնադրված է | մ.թ.ա. 45 թվական թ. | ||||
Այլ անվանումներ | Սավարիա | ||||
Մակերես | 97,52 կմ² | ||||
ԲԾՄ | 216 մ | ||||
Պաշտոնական լեզու | հունգարերեն | ||||
Բնակչություն | 77 566 մարդ (2014) | ||||
Խտություն | 813,82 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | (+36)94 | ||||
Փոստային դասիչ | 9700 | ||||
Պաշտոնական կայք | szombathely.hu | ||||
| |||||
Սոմբատհեյ (հունգ.՝ Szombathely ['sombɒt.hɛj], գերմ.՝ Steinamanger, խորվ.՝ Sambotel, սլովեն.՝ Sombotel, սլովակ.՝ Kamenec), քաղաք Հունգարիայի արևմուտքում։ Բնակչությունը կազմում է 77 566[1] մարդ (2014)։
Աշխարհագրություն և տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոմբատհեյ քաղաքը գտնվում է Արևմտյան Տրանսդանուբիա երկրամասում։ Մոտ 220 կմ դեպի արևմուտք Բուդապեշտի սահմանն է, իսկ 10 կմ դեպի արևելք Ավստրիայի սահմանը։ Քաղաքի միջով անցնում է Բուդապեշտ-Սեկեշֆեհերվար-Սոմբատհեյ-Գրաց երկաթուղին։ Գնացքով Բուդապեշտ գնալու համար անհրաժեշտ է մոտ 4 ժամ։ Քաղաքի միջով հոսում են երկու փոքր գետեր՝ Պերինտը և Դյոնդոշը։
Ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի հունգարական անունը գալիս է հունգ.՝ Szombat (շաբաթ) և հունգ.՝ hely (տեղ) բառերից, քանի որ քաղաքում ամեն շաբաթ անցկացվում էին տոնավաճառներ։ Գերմանական գերմ.՝ Steinamanger անունը բառացի թարգմանվում է որպես «քարերի դաշտ»։ Այն հնարավոր է, որ վերաբերում է հռոմեական Սավարիա քաղաքի ավերակներին, կամ միգուցե ակնարկում է 458 թվականի երկրաշարժը, որի հետևանքով քաղաքը լիովին ավերվել է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոմբատհեյը Հունգարիայի ամենահին քաղաքն է։ Այն հիմնադրել են հռոմեացիները մ.թ.ա. 45 թվականին Սավարիա անվան տակ և եղել է Պանոնիա նահանգի մայրաքաղաքը։ Քաղաքում կառուցվել է կայսերական նավահանգիստ, ամֆիթատրոն։
Քաղաքը ծաղկել է Կոնստանդին Մեծի օրոք, ով այցելել է Սավարիա մի քանի անգամ։ Քաղաքում կառուցվել են նոր շենքեր, թատրոններ և եկեղեցի։ Ըստ վարկածներից մեկի այստեղ է ծնվել Մարտին եպիսկոպոսը (իսկ մեկ այլ վարկածի ծնվել է Պանոնհալմում)։ Վալենտինիանոս III-ի օրոք Պանոնիան նվաճվել է։ 458 թվականին հզոր երկրաշարժի հետևանքով Սավարիան ավերվել է։
5-8-րդ դարերում այստեղ ապրել են սլավոնական ազգերը։ 1242 թվականին մոնղոլները քաղաքը ավերել են, սակայն այն արագ վերակառուցվել է և 1407 թվականին ստացել է թագավորական ազատ քաղաքի կարգավիճակ։ Օսմանյան թուրքերը երկու անգամ ներխուժել են քաղաք։ Առաջին անգամ 1664 թվականին թուքերը պարտությունից հետո ստիպված են եղել նահանջել։ 1683 թվականին Սոմբատհեյը փրկվել է պարսպապատերի շնորհիվ։
18-րդ դարի սկզբին քաղաքում աղետներ են տեղի ունեցել։ 1710 թվականին ավելի քան 2000 մարդ զոհվել է ժանտախտից, իսկ 1716 թվականին քաղաքի շինությունները հրդեհվել են։ Աղետը հանգեցրել է բնակչության թվաքանակի կրճատման, որն էլ առաջացրել է գերմանացիների ներհոսքի։ Շուտով քաղաքի բնակչության մեծամասնությունը կազմել են գերմանացիները։
1772 թվականին քաղաքում կառուցվել է վարժարան։ Հինգ տարի հետո Սոմբատհեյը դարձել է եպիսկոպոսի նստավայր։ Այստեղ կառուցվել է մայր տաճար, բազմաթիվ շենքեր և շինություններ։ 1809 թվականին քաղաքը Նապոլեոն Բոնապարտը գրավել է։ 1849 թվականի հեղափոխության ժամանակ ապստամբները պաշտպանել են Սոմբատհեյը, սակայն քաղաքի մերձակայքում մարտական գործողություններ տեղի չեն ունեցել։ 1865 թվականին քաղաքում կառուցվել է երկաթուղի։
Առաջին համաշխարհային պատերազմից հետո Հունգարիան կորցրել է իր տարածքի մի մասը, իսկ Սոմբատհեյը դարձել է սահմանամերձ քաղաք։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ քաղաքը ենթարկվել է ռմբակոծության։ Հետպատերազմյան ժամանակ այստեղ կառուցվել են մի շարք ձեռնարկություններ։
Քաղաքի թաղամասերից «YoshkarOla»-ն իր անվանումը ստացել է ի պատիվ Յոշկար Օլա քույր քաղաքի։ Իր հերթին Յոշկար Օլայի թաղամասերից մեկը կրում է «Սոմբատհեյ» անվանումը։
Տեսարժան վայրեր և իրադարձություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սավարիա քաղաքի ավերակներ
- Քաղաքի մայր տաճար - բարոկկո ոճով տաճար, որը կառուցվել է 18-րդ դարում։
- Եպիսկոպոսի պալատ - ռոկոկո ոճով պալատ, որը կառուցվել է 18-րդ դարում, երբ Սոմբատհեյը դարձել է եպիսկոպոսի նստավայր։
- Քաղաքի քաղաքապետարան
- Կանոնիկոսի տուն
- Սուրբ Մարտին եկեղեցի
- Սուրբ Ելիզավետա եկեղեցի
- «Սավարիա» թանգարան
- «Սավարիա» պատմական փառատոն
- Քաղաքային ջրմուղ աշտարակ
Սպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքում հիմնվել է Հալադաշ ֆուտբոլային ակումբը։ Այն Հունգարիայի 2008/2009 առաջնության բրոնզե մեդալակիրն է։
Մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]1962 թվականին քաղաքում հիմնվել է սիմֆոնիկ նվագախումբ։
Եղբայր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆերարա (Իտալիա)
- Կաուֆբոյրեն (Գերմանիա)
- Լապենրանտա (Ֆինլանդիա)
- Ռամաթ Գան (Իսրայել)
- Մարիբոր (Սլովենիա)
- Յոշկար Օլա (Ռուսաստան)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոմբատհեյ» հոդվածին։ |
|
Հունգարիայի վարչական կենտրոններ |
---|
Բուդապեշտ | Կեչկեմետ | Պեչ | Բեկեշչաբա | Միշկոլց | Սեգեդ | Սեկեշֆեհերվար | Դյոր | Դեբրեցեն | Էգեր | Սոլնոկ | Թաթաբանյա | Շալգոտարյան | Կապոշվար | Նյիրեձհազա | Սեկսարդ | Սոմբատհեյ | Վեսպրեմ | Զալաէգերսեգ |