Jump to content

Սուլավեսի (կղզի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուլավեսի
Տեսակկղզի
Երկիր Ինդոնեզիա
Վարչատարածքային միավորԻնդոնեզիա
Մասն էՄեծ Սունդայի կղզիներ
Մակերես174 600 կմ²
Ամենաբարձր կետըBuntu Rantemario?
Բնակչություն18 455 058 մարդ
Քարտեզ
Քարտեզ

Սուլավեսի (Sulawesi), Ցելեբես (Celebes), կղզի Մալայան արշիպելագում, Ինդոնեզիա յի տարածքում։ Տարածությունը 170 000 կմ² է, բնակչություն 410,4 մլն (1980)։ Կազմված է գրանիտներից, զնեյսներից, մեզոզոյան կրաքարերից, նստվածքային և հրաբխային ապարներից։ Ափերը առավելապես զառիթափ են, նրանց երկարությամբ տեղ–տեղ զարգացած են կորալային խութերը։ Գերակշռում են լեռները, կան գործող հրաբուխներ։ Հաճախակի են երկրաշարժերը։ Կլիման մերձհասարակածային է, մուսսոնային, հյուսիսում՝ հասարակածային։ Գետերը կարճ են, արագահոս։ Շատ կան լճեր։ Տարածված են հասարակածային անտառները, թփուտային մացառուտներն ու սավաննաները։ Կենդանական աշխարհը բնութագրվում է հնդկամալայական և ավստրալիական տեսակների բարդ համակցությամբ և էնդեմիկների մասնակցությամբ։ Օգտակար հանածոներից կան նիկել, երկաթ, թանկարժեք մետաղներ։ Հիմնական նավահանգիստներն են Ուջունգպանդանգը, Մանադոն։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուլավեսի (կղզի)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 184