Jump to content

Սև թագուհու հիպոթեզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սև թագուհու վազք։ Ջոն Թեննիելի պատկերազարդում

Սև թագուհու հիպոթեզը[1][2] (անգլ.՝ Red Queen hypothesis), անվանվում է նաև «Սև թագուհու սկզբունք», «Սև թագուհու էֆեկտ», «Սև թագուհու մրցարշավ», հանդիսանում է էվոլյուցիոն հիպոթեզ։ Համաձայն էվոլյուցիոն համակարգի տեսակին անհրաժեշտ են անընդհատ փոփոխություններ և հարմարվողականություն, որպեսզի պահպանի իր գոյությունը շրջապատող կենսաբանական աշխարհում նրա հետ զարգանալով[3]։

Տերմինը ծագում է Լուիս Քերոլի «Ալիսը հայելու աշխարհում» ստեղծագործությունից, Ալիսի և թագուհու սև խոսակցությունից.

― Մեզ մոտ,-ասաց Ալիսը հևասպառ,- եթե երկար վազում ես արագ, անպայման հասնում ես ուրիշ վայր։

― Ինչպիսի դանդաղընթաց երկիր,-բացականչեց թագուհին,-Այստեղ, պետք է արագ վազել, որպեսզի միայն մնաս նույն տեղում։

Հիպոթեզը առաջ է բերված, որպեսզի բացատրի երկու երևույթ՝ առավելությունները սեռական վերարտադրության անհատի մակարդակով և մշտական էվոլյուցիոն մրցարշավը մրցակցող տեսակների և իրենց մակաբույծների միջև։ Հիպոթեզի առաջին վարկածում սեռական վերարտադրության խառնելով մոր և հոր գեները, կարող է թույլ տալ ավելի հարմարված սերունդներին մնալ էկոլոգիական խորշում, որի տեսակը զբաղեցնում է էկոհամակարգում։ Երկրորդ մակրոէվոլյուցիոն վարկածում խմբերի ոչմչացման հավանականությունը, ինչպես ենթադրվում է՜ հանդիսանում է մշտական խմբի ներսում և պատահական խմբերում։

Սպառազինության մրցավազք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սև թագուհու էֆեկտի դինամիկ։ Համակարգչային մոդելավորման միջոց տիրոջ և մակաբույծի Էվոլյուցիայի։ Կարմիր գիծը տալիս է տիրոջ գենոտիպի հաճակությունը, իսկ կապույտը՝ մակաբույծի։

Լի վան Վալենի առաջարկությունը (1973 թ.) փոխաբերություն «էվոլյուցիոն սպառազինության մրցավազք» առաջացող տեսակների հարակից տրոֆիկ կոէվոլյուցիայի ժամանակ համարվեց համապատասխան կենսաբանական գործընթացների նկարագրության համար երկրների միջև սպառազինության մրցավազքի նման։ Հիմնվելով հետազոտությունների վրա Լի վան Վալենը ն կատեց, որ օրգանիզմների խմբերի գոյատևման հնարավորությունը ժամանակի ընթացքում չի բարելավվում և հնարավորությունը ոչնչացման ամեն տեսակի պատահական է և կախված չէ նրա գոյատևման շարունակությունից Երկրի վրա։ Այդ ձևով հնարավորությունները տեսակի գոյատևման մեծ մասամբ անորոշ են։

Գիշատիչի և զոհի «Սպառազինության մրցավազքի» օրինակ է ճագարները, որոնք ավելի արագ են վազում իրենց ծնողներից, և աղվեսները ավելի արագ վազող ծնողներից ճագարների հետևից։ Ուրիշ օրինակ է «մրցակցությունը» տերերի և մակաբույծների միջև։ Ճագարի կյանքի ընթացքում կարող է փոխվել շատ թվով սերունդներ վնասակար բակտերիաների։ Ու ինչքան լավ է ճագարի իմունիտետը, այնքան ընտրությունը պարազիտների ավելի լավ կլինի։

Բելգիայի, Շվեյցարիայի, Ֆրանսիայի կենսաբանները անցկացրեցին ցուցադրական փորձ առանձնացնելով ջրալվերի ձվերը և իրենց պարազիտների սպորները (բակտերիա Pasteuria ramosa)՝ ձևավորված 30 տարվա ընթացքում ոչ մեծ ճահճում, Բելգիայում։ Վերցվել էր 2 սմ հաստությամբ 8 շերտ, հաշված այնպես, որ յուրաքանչյուր շերտ ձևավորվել է օրգանական նստվածքներից 2-4 տարում, որի ընթացքում փոխվել է ջրալվի 10-20 սերունդ։ 3 խումբ յուրաքանչյուր շերտի վարակված էին նույն վերևի և ներքևի շերտերից։ Արդյունքը ամբողջությամբ համապատասխանում է «էվոլյուցիոն սպառազինությունների մրցարշավին»:Միայն 30 տոկոս ջրալվերը պարզվեցին դիմացկուն պարազիտների նկատմամբ, 43 տոկոս ուսումնասիրված վաղ շերտից և 45 տոկոսը եղան դիմաացկուն ներքևի շերտի մակաբույծների նկատմամբ[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. А. Марков, Е. Наймарк Эволюция. Классические идеи в свете новых открытий. — М.: АСТ, 2014. — С. 162.
  2. Дж. Мэйнард Смит. Эволюция полового размножения. Пер. А. Д. Базыкина. М.: Мир. 1981. С. 30-45.
  3. The Red Queen Principle(անգլ.)
  4. elementy.ru/ Александр Марков Современные паразиты опаснее прошлых и будущих (Источник: Ellen Decaestecker et al. Host-parasite 'Red Queen' dynamics archived in pond sediment // Nature. 2007. V. 450. P. 870—873)