Jump to content

Վիքիպեդիա:Օրվա հոդված/Հոկտեմբեր 2016 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թարմացնել այս էջի քեշը
Հոկտեմբեր ամսվա հոդվածները
Հոկտեմբերի 1
Ընդհատակ (սերբ.՝ Подземље, անգլ.՝ Underground), ռեժիսոր Էմիր Կուստուրիցայի հինգերորդ լիամետրաժ ֆիլմը, տրագիկոմեդիա՝ նկարահանված Դուշան Կովաչևիչի համանուն պիեսի հիման վրա։ Իրադարձությունները ծավալվում են Հարավսլավիայում շուրջ հիսուն տարվա ընթացքում (1941 թվականից մինչև 1992 թվականի սկիզբը):

Հարավսլավիայում և Ֆրանսիայում ֆիլմը ցուցադրվել է նաև հեռուստատեսային տարբերակով՝ Била једном једна земља («Կար-չկար մի երկիր») խորագրով, որը բաղկացած էր 6 սերիայից (5 ժամ ընդհանուր տևողությամբ)։ Գերմանական հեռուստատարբերակում ֆիլմը ցուցադրվել է «Underground» անվանմամբ։ Մի քանի անգամ ցուցադրվել է ինչպես ամբողջական՝ 5 ժամանոց, այնպես էլ կրճատված` 3 ժամանոց տարբերակներով:

Ֆիլմում գործողություններն սկսվում են 1941 թվականի ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը։ Երկու հարբած ընկերներ... Ավելին

Հոկտեմբերի 2
Դաննի
Դաննի

Դանիել Միգել Ալվիշ Գոմիշ (պորտ.՝ Daniel Miguel Alves Gomes, օգոստոսի 7, 1983, Կարակաս, Վենեսուելա), առավել հայտնի է որպես Դաննի (պորտ.՝ Danny), պորտուգալացի ֆուտբոլիստ, պետերբուրգյան «Զենիթ» ակումբի և Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան։ Հանդես է եկել Պորտուգալիայի երիտասարդական և օլիմպիական հավաքականներում։ 2004 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում դարձել է բրոնզե մեդալակիր։ Մասնակցել է 2004 թվականի Ամառային օլիմպիական խաղերին։ 2007 թվականի Ամերիկայի գավաթի խաղարկությանը մասնակցելու համար հրավիրվել է Վենեսուելայի հավաքական, բայց հրաժարվել է` հույս ունենալով ընդգրկվել պորտուգալական հավաքականում, որում նորամուտը կատարել է 2008 թվականի օգոստոսի 20-ին։ Խաղում է աջ, կենտրոնական և ձախ... Ավելին

Հոկտեմբերի 3
Յաֆֆյան դարպասներ
Յաֆֆյան դարպասներ

Յաֆֆյան դարպասներ (եբրայերեն՝ שער יפו‎, Շաար Յաֆո, արաբ․՝ باب الخليل‎‎, Բաբ-էլ-Խալիլ (Ընկերոջ դարպասներ), նաև արաբերեն Bab Mihrab Daud, "Դավիթի աղոթախցի դարպասներ", նաև Դավիթի դարպասներ), քարե շքամուտք Երուսաղեմի Հին քաղաքի պատմական պատի մեջ: Հին քաղաքի պատերի մեջ բացված ութ դարպասներից մեկն է և քրիստոնեական ու հայկական թաղամասերի գլխավոր դարպասը: Գտնվում է Հին քաղաքի արևմտյան մասում՝ դեպի Յաֆֆո տանող արևմտյան և դեպի Բեթղեհեմ ու Խևրոն տանող հարավային ճանապարհներիի կարևոր խաչմերուկում: Այս երկու ճանապարհները մինչև օրս էլ Երուսաղեմի կենտրոնական կարևոր զարկերակներն են:

Հին քաղաքի միակ դարպասներն են, որ տանում են դեպի արևմուտք՝ դեպի Միջերկրական ծով, նաև միակն են... Ավելին

Հոկտեմբերի 4
Օլիմպիական կրակ
Օլիմպիական կրակ

Ամառային օլիմպիական խաղեր կամ Ամառային օլիմպիադա (ֆր.՝ Jeux olympiques d'été, անգլ.՝ Summer Olympic Games), բազմասպորտային միջազգային իրադարձություն, որն անցկացվում է 1896 թվականից ամեն չորս տարին մեկ անգամ և կազմակերպվում է Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից։ Մեդալներ շնորհվում են ամեն մրցույթի համար, ոսկե մեդալ շնորհվում է առաջին տեղը գրաված մարզիկին, արծաթե մեդալ՝ երկրորդին և բրոնզե մեդալ` երրորդին։ Մեդալներ սկսել են շնորհել 1904 թվականից։ Ամառային օլիմպիական խաղերի հաջողությունից հետո ստեղծվեց նաև Ձմեռային օլիմպիական խաղերը:

Օլիմպիական խաղերն սկսվել են 42 մրցույթով, որին մասնակցել է մոտ 250 տղամարդ մարզիկ 14 երկրից։ Ներկայումս օլիմպիական խաղերում կա մոտ 300 մրցույթ, որոնց մասնակցում է մոտ 10.000 մարզիկ 205 երկրից։ 2016 թվականի օլիմպիական խաղերին, որը կայացավ Ռիո դե Ժանեյրոյում... Ավելին

Հոկտեմբերի 5
Ռուսլան Աբազով
Ռուսլան Աբազով

Ռուսլան Ասլանովիչ Աբազով (ռուս.՝ Русла́н Асла́нович Аба́зов, մայիսի 25, 1993 թվական, Նարթկալա Կաբարդա-Բալկարիա, Ռուսաստան), ռուս ֆուտբոլիստ, «Տոսնո» ֆուտբոլային ակումբի պաշտպան։ 2014 թվականի Ռուսաստանի սուպերգավաթի մրցության եզրափակչի մասնակից, 2012 թվականի Ռուսաստանի երիտասարդական ակումբների առաջնության Բ խմբի հաղթող, ԱՖԼ-ի առաջնության 2012-13 մրցաշրջանի և 2015 թվականի ԱՖԼ գավաթի խաղարկության բրոնզե մրցանակակիր։

Լինելով «Նարթկալա» ֆուտբոլային ակումբի սան՝ Աբազովն իր պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան սկսել է 2011 թվականին ռուսական Պրեմիեր լիգայի ՝ «Սպարտակ» (Նալչիկ) ակումբի կազմում։ 2014 թվականի հունիսին ռուսական «Ռոստովի» հետ կնքել է... Ավելին

Հոկտեմբերի 6

Փրինսթոնի համալսարան (անգլ.՝ Princeton University), մասնավոր հետազոտական համալսարան, ԱՄՆ-ի ամենահին և ամենահայտնի համալսարաններից մեկը: Երկրի ամենահեղինակավոր բուհերից է: Գտնվում է Նյու Ջերսի նահանգի Փրինսթոն քաղաքում:

Համալսարանը «Բաղեղի լիգայի» ութ համալսարաններից մեկն է և գաղութային ինը քոլեջներից մեկը, որ հիմնադրվել է Ամերիկյան հեղափոխությունից առաջ: Փրինսթոնի համալսարանը բակալավրի և մագիստրոսի վկայականներ է տալիս բնագիտական, հումանիտար, հասարակական և տեխնիկական գիտությունների բնագավառներում: Համալսարանը չունի բժշկության, իրավունքի, բիզնեսի, աստվածաբանության դպրոցներ, սակայն մասնագիտական աստիճաններ է առաջարկում Վուդրո Վիլսոնի անվան հասարակական և միջազգային հարաբերությունների, ինչպես նաև Ճարտարապետության դպրոցներում: Համալսարանը աշխարհում առաջատարներից է մեկ ուսանողին... Ավելին

Հոկտեմբերի 7

Թարգմանչաց Տօն (ամբողջական անուանումը՝ Սրբոց թարգմանչաց վարդապետացն մերոց), հայ ժողովուրդի ազգային-եկեղեցական տօներէն է, կը նշուի Սուրբ Խաչի տօնի չորրորդ կիրակիին յաջորդող շաբաթ օրը։ Կը խորհրդանշէ հայոց գիրերու գիւտը, Աստուածաշունչի հայերէն առաջին թարգմանութիւնը, թարգմանչաց շարժումն ու հայ դպրութեան սկիզբը։ Սրբոց թարգմանչաց Վարդապետներու տօնը հայ ժողովուրդի ամէնէն նուիրական եւ սիրուած ազգային-եկեղեցական տօներէն է:

«Թարգմանիչ» ընդհանուր անուան տակ յայտնի են ՝ Ս. Մեսրոպ Մաշտոց եւ Սահակ Պարթեւաշակերտած շուրջ հարիւր աշակերտներ, որոնցմէ են՝ Եղիշէ Պատմիչ, Մովսէս Խորենացի, Ղազար Փարպեցի, Կորիւն Վարդապետ, Եզնիկ Կողբացի, Մամբրէ Վերծանող... Ավելին

Հոկտեմբերի 8
Թոր։ Մռայլ աշխարհը (անգլ.՝ Thor: The Dark World), գեղարվեստական ֆիլմ՝ հիմնված Marvel Comicsհամանուն կոմիքսների գրքի վրա։ Համարվում է «Թոր» ֆիլմի սիկվելը և Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի ութերորդ ֆիլմը։ Ֆիլմը նկարահանել է ռեժիսոր Դոն Փեյնը, սցենարի հեղինակներն են Քրիստոֆեր Յոսթը, Քրիստոֆեր Մարկուսը և Սթիվեն Մաքֆիլին։ Գլխավոր դերերում նկարահվել են Քրիս Հեմսվորթը, Նատալի Փորտմանը, Թոմ Հիդլսթոնը, Ստելան Սքարսգարդ, Իդրիս Էլբան, Քրիստոֆեր Էքլսթոնը, Ադելավե Աինուոյե-Ագդաբաջեն, Քեթ Դեննինգսը, Ռեյ Սթիվենսոնը, Զաքարի Լիվայը, Տադանոբու Ասանոն, Ջեյմի Ալեքսանդրը, Ռենե Ռուսոն և Էնթոնի Հոփքինսը։

«Թոր։ Մռայլ աշխարհ» ֆիլմի արտադրությունն սկսել է 2011 թվականի ապրիլին, երբ պրոդյուսեր Քևին Ֆեյջը հայտարարեց... Ավելին

Հոկտեմբերի 9
Ջոն Օ’Շին Չեմպիոնների Լիգայի 2008/09 մրցաշրջանի կիսաեզրափակիչ խաղում
Ջոն Օ’Շին Չեմպիոնների Լիգայի 2008/09 մրցաշրջանի կիսաեզրափակիչ խաղում

Ջոն Ֆրենսիս Օ'Շի (անգլ.՝ John Francis O'Shea, իռլանդերեն՝ Seán Ó Sé, ապրիլի 30, 1981, Ուոթերֆորդ), իռլանդացի ֆուտբոլիստ։ Հանդես է գալիս անգլիական «Սանդերլենդում» և Իռլանդիայի հավաքականում: Ունիվերսալ խաղացող է. կարող է խաղալ կենտրոնական և եզրային պաշտպանների, ինչպես նաև հենակետային կիսապաշտպանի դիրքերում։ Երբեմն հայտնվել է կենտրոնական հարձակվողի և դարպասապահի դիրքերում։

17 տարեկանում Ջոն Օ’Շին մասնագիտական պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ Հիմնական կազմում նորամուտը կատարել է 1999 թվականի հոկտեբերի 13-ին՝ Ֆուտբոլային լիգայի գավաթի խաղարկության՝ «Աստոն Վիլլայի» դեմ խաղում, որում «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց... Ավելին

Հոկտեմբերի 10
Լեդի Գագան կատարում է «Telephone» ArtRave: The Artpop Ball Tour-ի ժամանակ
Լեդի Գագան կատարում է «Telephone» ArtRave: The Artpop Ball Tour-ի ժամանակ

Telephone (հայերեն՝ Հեռախոս), ամերիկացի երգչուհի Լեդի Գագայի երգը նրա «The Fame Monster» երկրորդ մինի-ալբոմից։ Ձայնագրվել է ամերիկացի R&B ժանրի երգչուհի Բիոնսեի հետ։ Երգը գրել են Գագան, Ռոդնի Ջերքինսոնը, ԼաՇաուն Դենիելսը, Լազոնեթ Ֆրանկլինը և Բիյոնսեն, իսկ պրոդյուսերը եղել է Darkchild (Ռոդնի Ջերքինսոնը)։ Երգի հիմնական թեման Գագայի վախն է նրանից, թե աշխատանքի նկատմամբ ունեցած սիրո պատճառով ինքը չի կարողանա իրեն թույլ տալ հանգստանալ և զվարճանալ, սակայն երգի տեքստն ավելի շատ այն մասին է, որ երգչուհին, գտնվելով ակումբում, ուղղակի չի ցանկանում պատասխանել իր ընկերոջ զանգերին։ Երգի երաժշտությունը գրված է արագ տեմպով, պայթական կրկներգով և կրկնակի բիթերով։

«Telephone» երգն արժանացել է քննադատների դրական արձագանքներին, ովքեր երգն անվանել են «The Fame Monster» ալբոմի... Ավելին

Հոկտեմբերի 11
Ժիլբերտու Սիլվա
Ժիլբերտու Սիլվա

Ժիլբերտու Ապարեսիդու դա Սիլվա (պորտ.՝ Gilberto Aparecido da Silva, 7 հոկտեմբերի, 1976, Լագոա դա Պրատա, Մինաս Ժերաիս, Բրազիլիա), առավել հայտնի է որպես Ժիլբերտու Սիլվա (պորտ.՝ Gilberto Silva), բրազիլացի ֆուտբոլիստ, հենակետային կիսապաշտպան, Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին խաղացող: 2002 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն, 2005 և 2009 թվականներին՝ Կոնֆեդերացիաների գավաթի հաղթող, 2007 թվականին՝ Ամերիկայի գավաթակիր:

Ժիլբերտու Սիլվան մեծացել է աղքատ ընտանիքում և մանկուց ստիպված է եղել աշխատել ֆուտբոլով զբաղվելուն զուգահեռ: Իր ֆուտբոլային կարիերան նա սկսել է 1997 թվականին «Ամերիկա Մինեյրո» ակումբում, իսկ 2000 թվականին տեղափոխվել է... Ավելին

Հոկտեմբերի 12
Լեոնորա Կարինգտոն (անգլ.՝ Leonora Carrington, ապրիլի 6, 1917, Լանկաշիր - մայիսի 25, 2011, Մեխիկո), անգլիական ծագումով մեքսիկացի սյուրռեալիստ նկարիչ, քանդակագործ, գրող: Կյանքի մեծ մասն ապրել է Մեխիկոյում, եղել է 1930-ական թվականների սյուրռեալիստական շարժման վերջին վերապրող մասնակիցներից, ինչպես նաև 1970-ական թվականներին Մեքսիկայում սկիզբ առած Կանանց Ազատագրական շարժման հիմնադիր անդամներից:

Կարինգտոնը ծնվել է Անգլիայի Լանկաշիր շրջանում: Հայրը զբաղվել է տեքստիլ արտադրությամբ, մայրը՝ Մորինը, եղել է իռլանդուհի: Լեոնորան ունեցել է երեք եղբայր՝ Պատրիկը, Ջերալդը, Արթուրը:

Կրթվել է դաստիարակների, կրկնուսույցների կողմից, ըմբոստ վարքագծի համար երկու անգամ հեռացվել է դպրոցից, այդ թվում... Ավելին

Հոկտեմբերի 13
Էլեկտրական ամպերի տակ (ռուս.՝ Под электрическими облаками), ռեժիսոր և սցենարիստ Ալեքսեյ Գերման-կրտսերի չորրորդ ֆիլմը, Ռուսաստանի, Լեհաստանի և Ուկրաինայի համատեղ արտադրություն: Թողարկվել է 2015 թվականի հունիսի 4-ին։ Ժապավենի համահեղինակը լեհ ռեժիսոր Քշիշտոֆ Զանուսսին է։

Բեռլինի 65-րդ կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրում կինոնկարն արժանացել է «Արծաթե արջ» մրցանակի կինոմշակույթի ասպարեզում բացառիկ ձեռքբերումների համար:

Ֆիլմում գործողությունները տեղի են ունենում 2017 թվականին։ Այս տարին ընտրված է ոչ պատահականորեն. սա Հոկտեմբերյան Մեծ հեղափոխության հարյուրամյակի տարին է։ Աշխարհը մեծ պատերազմի է սպասում։ Գլխավոր հերոսների կյանքի սյուժետային գծերը համարյա կապված չեն իրար հետ, գլխավոր կերպարները շատ տարբեր են, բայց նրանցից յուրաքանչյուրը պատկանում է... Ավելին

Հոկտեմբերի 14
Հայ Աւետարանական Բեթէլ Երկրորդական Վարժարան
Հայ Աւետարանական Բեթէլ Երկրորդական Վարժարան

Հայ Աւետարանական Բեթէլ Երկրորդական Վարժարան Հայ Աւետարանական Բեթէլ եկեղեցւոյ կրթական ու մշակութային կեդրոնը եղած է նոյնանուն (Բեթէլ) վարժարանը, որ հիմնուած է 1923-ին եւ այդ օրերուն ունեցած՝ 200 աշակերտներ:

Հալէպի հայ­կա­կան հինգ երկ­րոր­դա­կան վար­ժա­րան­նե­րէն մէկը:

1923-ին, այ­սօր­ուան Հա­միտիէ եւ Ճապրիէ թա­ղա­մա­սե­րուն մի­ջեւ տա­րա­ծուող ու Ռամ կոչ­ուած հիւ­ղա­ւա­նին (քէմփ) մէջ ծնունդ առած խեղ­ճուկ հաս­տա­տու­թիւն մըն էր Բե­թէ­լը, որու Հիմնադիր տնօրէնն էր Տիար Յովհաննէս Հայտօսթեան (պաշ­տօ­նավարած մին­չեւ 1941): Քա­ռան­կիւն փայ­տա­շէն սրահ մը, որ կը ծա­ռա­յէր թէ՛ իբ­րեւ եկե­ղե­ցի եւ թէ իբ­րեւ դպ­րոց: Իր կտա­ւէ հաստ վա­րա­գոյր­նե­րով ան­ջատ­ուած «դա­սա­րան»նե­րուն մէջ ոտա­բո­պիկ հայ որբ աշա­կերտ­ները կը նս­տէ­ին հո­ղա­ծածկ գե­տի­նը փռ­ուած խսիր­նե­րու վրայ՝ գրել- կարդալ սորվելու մարմաջով տարուած:

Տաս­ներ­կու տա­րիներ շարունակ, մին­չեւ 1935, դպ­րո­ցը կը գո­յա­տե­ւէյ... Ավելին

Հոկտեմբերի 15
Աստրիտ Այդարևիչը 2011 թվականին
Աստրիտ Այդարևիչը 2011 թվականին

Աստրիտ Այդարևիչ (շվեդ.՝ Astrit Ajdarević, ապրիլի 17, 1990, Սոկոբանյա, ՀՍՖՀ), շվեդ ֆուտբոլիստ, կենտրոնական գրոհող կիսապաշտպան, որն ունի նաև հարձակվողի դիրքում խաղալու փորձ։ «Էրեբրու» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ, հանդես է եկել Շվեդիայի երիտասարդական հավաքականի կազմում։

Աստրիտը համարվում է Ֆալկենբերգ քաղաքի «համանուն» ակումբի սան: Նրա հայրը՝ Ագիմ Այդարևիչը, հանդես է եկել նույն ակումբում 1990-ական թվականների կեսերին: 2006-07 ֆուտբոլային մրցաշրջանում Աստրիտն առաջին անգամ ընդգրկվել է «Ֆալկենբերգի» առաջին թիմի կազմում և ստացել «23» համարի մարզաշապիկը: 2006 թվականի մայիսի 18-ին նա Շվեդիայի գավաթի մրցության շրջանականերում անցկացվող «Էնչյոպինգի» դեմ խաղում կատարել է իր նորամուտը թիմի կազմում։ Այդ խաղում նա... Ավելին

Հոկտեմբերի 16
Դմիտրի Վինոգրադով (ռուս.՝ Дмитрий Андреевич Виноградов, օգոստոսի 20, 1983, Մոսկվա), ռուս զանգվածային մարդասպան, հայտնի է որպես «ռուս Բրեյվիկ»։ 2012 թվականի նոյեմբերի 7-ին Մոսկվայի Հյուսիսային Մեդվեդկովո շրջանի «Ռիգլա» դեղատնային ցանցի կենտրոնական գրասենյակում, որտեղ 4 տարի աշխատել է որպես իրավաբան, հրազենով սպանել է 6 մարդու և վիրավորել մեկին։

2013 թվականի սեպտեմբերի 9-ին Մոսկվայի քաղաքային դատարանը դատապարտել է ցմահ ազատազրկման։ 2013 թվականի նոյեմբերի 28-ին Ռուսաստանի գերագույն դատարանը հաստատել է Վինոգրադովին ցմահ ազատազրկելու վճիռը։ 2014 թվականի փետրվարին նա տեղափոխվել է Պերմսկի շրջանի Սոլիկամսկ քաղաքի «Սպիտակ կարապ» ցմահ դատապարտվածների հատուկ ռեժիմով գաղութ:

Դմիտրի Վինոգրադովը ծնվել է 1983 թվականի օգոստոսի 20-ին Մոսկվայում, ուր նրա ծնողները տեղափոխվել էին Մուրմանսկից։ Հայրը՝ երկրաֆիզիկոս, գիտությունների թեկնածու Անդրեյ Վինոգրադովը, ապագա կնոջ՝ Ելենայի հետ ծանոթացել էր 1978 թվականին... Ավելին

Հոկտեմբերի 17
Հենիո Ժիտոմիրսկի
Հենիո Ժիտոմիրսկի

Հենիո Ժիտոմիրսկի (լեհ.՝ Henio Żytomirski, եբրայերեն՝ הניו ז'יטומירסקי‎, ամբողջական անունը՝ Հենրիկ Ժիտոմիրսկի (լեհ.՝ Henryk Żytomirski, մարտի 25, 1933, Լյուբլին - նոյեմբերի 9, 1942, Մայդանեկ), լեհական հրեա Լյուբլինից, ում ինը տարեկան հասակում մահապատժի են ենթարկել Մայդանեկ արվարձանի համակենտրոնացման ճամբարի գազի խցիկում։ Դարձել է հոլոքոստի խորհրդանիշներից մեկը Լեհաստանում

Ժիտոմիրսկիների ընտանիքի մասին քիչ տեղեկություններ են պահպանվել։ Հենիո Ժիտոմիրսկու պապը՝ Ֆրոիմ Ժիտոմիրսկին, Պոդոլիա պատմական մարզի Մեջիբոժ քաղաքատիպ ավանից էր։ Նրա կինը՝ Հայան (Մելամեդ), Լատվիայի մայրաքաղաք Ռիգայից էր։ 19-րդ դարի վերջին նրանք ծանոթացել են... Ավելին

Հոկտեմբերի 18
Մորգան Ամալֆիտանոն «Վեստ Հեմ Յունայթեդի» կազմում 2015 թվականի ամռանը
Մորգան Ամալֆիտանոն «Վեստ Հեմ Յունայթեդի» կազմում 2015 թվականի ամռանը

Մորգան Ամալֆիտանո (ֆր.՝ Morgan Amalfitano, մարտի 20, 1985, Նիցցա, Ֆրանսիա), ֆրանսիացի ֆուտբոլիստ, «Լիլ» ֆուտբոլային ակումբի խաղացող: Ամալֆիտանոն համարվում է ունիվերսալ կիսապաշտպան և կարող է հանդես գալ ինչպես կիսապաշտպանության կենտրոնում, այնպես էլ աջ եզրում: Նա աչքի է ընկնում փոխանցումներ կատարելու մեծ վարպետությամբ և ֆուտբոլային ինտելեկտով: Ֆրանսիայում Ամալֆիտանոն հանդես է եկել «Սեդան», «Լորյան» և Մարսելի «Օլիմպիկ» ֆուտբոլային ակումբներում, ապա իր խաղն է ցուցադրել անգլիական «Վեստ Բրոմվիչ Ալբիոն» և «Վեստ Հեմ Յունայթեդ» ֆուտբոլային ակումբների կազմերում: 2012 թվականին մեկ խաղ է անցկացրել Ֆրանսիայի ազգային հավաքականի... Ավելին

Հոկտեմբերի 19
Շվեդական ակադեմիայի շենքը, որտեղ ամեն տարի տեղի է ունենում գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիրների ընտրությունը
Շվեդական ակադեմիայի շենքը, որտեղ ամեն տարի տեղի է ունենում գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիրների ընտրությունը

Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիրների ցանկ (շվեդ.՝ Nobelpriset i litteratur), հեղինակավոր պարգև, որն ամեն տարի հանձնում է Շվեդական ակադեմիան գրականության ոլորտում ակնառու ներդրումների համար։ Այն հինգ Նոբելյան մրցանակներից մեկն է, որոնք հիմնվել են Ալֆրեդ Նոբելի կտակով՝ գրված 1895 թվականի նոյեմբերի 27-ին Փարիզում և տրվում են քիմիայի, ֆիզիկայի, գրականության, խաղաղության և ֆիզիոլոգիայի կամ բժշկության ոլորտներում բացառիկ նվաճումների համար։ Համաձայն Նոբելի կամքի՝ մրցանակի պատասխանատուն Նոբելյան հիմնադրամն է, և պարգևատրում է կոմիտեն, որը բաղկացած է Շվեդական ակադեմիայի կողմից ընտրված հինգ անդամներից։ Գրականության Նոբելյան մրցանակը տրվում է ամեն տարի՝ սկսած 1901 թվականից։ Այդ ընթացքում տրվել է 107 մրցանակ 112 մարդու։ Պարգևատրություն տեղի չի ունեցել յոթ տարի՝ 1914, 1918, 1935, 1940-1943 թվականներին։ 1901 թվականին առաջին մրցանակակիրը եղել է... Ավելին

Հոկտեմբերի 20
Եվրոպայի հետին կիսագունդը մոտավոր բնական գույնով
Եվրոպայի հետին կիսագունդը մոտավոր բնական գույնով

Եվրոպա (հուն․՝ Ευρώπη), Յուպիտերի վեցերորդ արբանյակն է, Գալիլեյան արբանյակներից ամենափոքրը և Արեգակնային համակարգի արբանյակների մեջ մեծությամբ վեցերորդը։ Հայտնաբերվել է Գալիլեո Գալիլեյի կողմից 1610 թվականին։ Արբանյակի հայտնագործման մեկ այլ թեկնածու էր գերմանացի աստղագետ Սիմոն Մարիուսը, որը դիտել էր այն 1609 թվականին, բայց չէր հրատարակել իր տվյալները։

«Եվրոպա» անվանումը կապված է հին հունական առասպելաբանության հերոսներից մեկի՝ Զևսի (Յուպիտերի) սիրուհու անվան հետ։ Այս անվանումը առաջարկվել է Սիմոն Մարիուսի կողմից 1614 թվականին, բայց երկար ժամանակ գործածման մեջ չի եղել։ Գալիլեյն իր հայտնաբերած 4 արբանյակներն անվանել էր «Մեդիչիի մոլորակներ» և ուղղակի համարակալել էր դրանք։ Եվրոպան անվանել էր... Ավելին

Հոկտեմբերի 21

Երուսաղէմի Պաշարում տեղի ունեցած է 20 Սեպտեմբեր, 1187-էն մինչեւ 2 Հոկտեմբեր, Հատտինի ճակատամարտի ընթացքին խաչակիրներու հիմնական ուժերուն ջախջախումէն ետք: Վերջ գտած է քրիստոնեաներու կողմէ քաղաքին յանձնումով՝ Այուպեան ուժերուն, քաղաքին բնակիչները փրկագինի փոխարէն քաղաքէն դուրս բերելու պայմանով։ Քաղաքին յանձնումը առիթ կը հանդիսանայ Երրորդ խաչակիրներու արշաւանքի կազմակերպման:

4 Յուլիս, 1187-ին տեղի ունեցած Հատտինի ճակատամարտի ներքին տարաձայնութիւններէն տկարացած խաչակիրները ջախջախիչ պարտութիւն կը կրեն։ Ազնուականութեան մեծ մասը, որոնցմէ է նաեւ Երուսաղէմի արքայ`Կի տը Լուզինեանը գերի կ'իյնան։ Հազարաւոր գերի ինկած իսլամներ ազատ կ'արձակուին: Սեպտեմբերի կէսերուն Սալահ Էլ Տինը կը գրաւէ Աքքան, Եաֆֆան, Նապլուսը, Տորոնը, Սիտոնը, Պէյրութը եւ Ասքալոնը։ Ճակատամարտի ընթացքին փրկուածները եւ փախստականները ապաստան կը գտնեն... Ավելին

Հոկտեմբերի 22
Մարգարիտա Մամուն
Մարգարիտա Մամուն

Մարգարիտա Մամուն (ռուս.՝ Маргарита Мамун), ռուս մարմնամարզուհի, Օլիմպիական խաղերի չեմպիոն (2016), գեղարվեստական մարմնամարզության աշխարհի յոթակի չեմպիոն (2013, 2014, 2015), Եվրոպայի քառակի չեմպիոն (2013, 2015), Կազանի Ունիվերսիադայի քառակի հաղթող (2013), 2015 թվականի Եվրոպական խաղերի չեմպիոն, աշխարհի գավաթի խաղարկության փուլերի ու գրան-պրիների բազմակի հաղթող:

Երեք անգամ դարձել է գեղարվեստական մարմնամարզության Ռուսաստանի բացարձակ չեմպիոն (2011, 2012, 2013), երկու անգամ արժանացել է ազգային առաջնությունների արծաթե մեդալների (2014, 2016):

Մարգարիտա Մամունը ծնվել է 1995 թվականի նոյեմբերի 1-ին Մոսկվայում: Նա ռուսի ու բենգալացու... Ավելին

Հոկտեմբերի 23
Թոմ Ուեյթս (անգլ.՝ Tom Waits), ամերիկացի երգիչ և երգերի հեղինակ, կոմպոզիտոր, դերասան: Իր կարիերայի սկզբում Ուեյթսը համատեղում էր այնպիսի ժանրեր, ինչպիսիք էին ջազը, բլյուզը և ֆոլկը (ոչ այնքան շատ): Սկսած 1980-ական թվականներից՝ նա այս կամ այն չափով նվագում է էքսպերիմենտալ ռոք՝ ինդաստրիալի, դարք կաբարեի և ավանգարդային ջազի տարրերով: Նրան բնորոշ են թատերականացված, զավեշտալի ներկայացումները և երգերի կատարման հատուկ ձևը, որ երգեցողության ու ասերգության խառնուրդ է: Թոմն ունի յուրօրինակ խռպոտ ձայն, որը քննադատ Դենիել Դաչհոլոզի կողմից բնութագրվել է այսպես. «Նա կարծես խցկված է եղել բուրբոնի տակառի մեջ, նրան կարծես մի քանի ամիս թողել են ծխով լցված սենյակում, իսկ հետո, երբ հանել են, մեքենայով անցել են նրա վրայով»:

Նրա երգերը պատմություններ են, որոնք հաճախ պատմվում են... Ավելին

Հոկտեմբերի 24
Դանիլո Ավելար
Դանիլո Ավելար

Դանիլո Ավելար բրազիլացի ֆուտբոլիստ, «Տորինո» ակումբի պաշտպան: Դանիլո Ավելարը ձախլիկ է և հանդես է գալիս եզրային կիսապաշտպանի դիրքում, սակայն Բրազիլիայում անցկացրած տարիներին նա հանդես էր գալիս նաև ձախ պաշտպանի դիրքում: Խաղացել է բրազիլական, ուկրաինական, գերմանական ու իտալական տարբեր ակումբներում: «Շալկե 04» ակումբի կազմում դարձել է Գերմանիայի գավաթի խաղարկության հաղթող (2010-11):

Դանիլոն իր ֆուտբոլային կարիերան սկսել է հայրենի Բրազիլիայում։ 2004 թվականից մինչև 2005 թվականը նա հանդես է եկել «Պարանավաի» ակումբում, այնուհետև խաղացել «Ժոինվիլ» և «Պարանա» ակումբներում։ 2008 թվականից մինչև 2010 թվականը նա խաղացել է «Ռիու-Կլարու» ակումբի կազմում։ 2009 թվականին Սերիա A2-ի Պաուլիստայի Լիգայում հեղինակում էերկու գոլ: 2010 թվականին Լիգա Պաուլիստայի շրջանակներում նա անցկացնում է... Ավելին

Հոկտեմբերի 25
Ումբրիել (արբանյակ)
Ումբրիել (արբանյակ)

Ումբրիել, Ուրանի մեծ արբանյակներից, նշանակվում է նաև Uranus II։ Ուրանի արբանյակներից չափերով և զանգվածով երրորդն է։ Հայտնաբերվել է Ուիլիամ Լասսելի կողմից 1851 թվականին Արիելի հետ միաժամանակ և անվանվել Ալեքսանդր Փոփի Խոպոպի առևանգումը պիեսի կերպարի անունով։

Ումբրիելը հիմնականում կազմված է սառույցից, որում խառնված են մեծ քանակությամբ քարերի ապարներ։ Հնարավոր է՝ արբանյակն ունի քարե միջուկ, որը պատված է սառցե մանտիայով։ Մակերևույթը ամենամուգն է Ուրանի արբանյակների մեջ և, ինչպես երևում է, հիմնականում ձևավորվել է հարվածային ազդեցությունների արդյունքում։ Այնուամենայնիվ կիրճերի առկայությունը խոսում է էնդոգենիկ պրոցեսների մասին, որոնք հավանաբար տեղի են ունեցել արբանյակի... Ավելին

Հոկտեմբերի 26
Ադոլֆ Դիստերվեգ
Ադոլֆ Դիստերվեգ

Ադոլֆ Դիստերվեգ, գերմանացի մանկավարժ, փիլիսոփա, գրող, հասարակական և քաղաքական գործիչ։

Ադոլֆ Դիստերվեգը 19-րդ դարի առաջին կեսի ականավոր դեմոկրատ-մանկավարժներից մեկն է, «գերմանացի ուսուցիչների ուսուցիչը»: Նա եղել է գերմանական ժողովրդական ուսուցչության առաջնորդը, առաջին ուսուցչական ընկերությունների և միությունների կազմակերպիչը: Նրա բազմամյա հասարակական-մանկավարժական գործունեությունը ցայտուն կերպով արտահայտված առաջադիմական բնույթ ուներ: Դիստերվեգը պայքարել է ուսուցման դոգմատիզմի դեմ, նա ուսուցման և դաստիարակության հիմնական խնդիրները լուծում էր որպես նորարար և ձգտում իր ժամանակի դիդակտիկան ազատել ձևականության տարրերից: Նա ձգտել է ժամանակակից կրթությունը վերակառուցել առաջավոր գաղափարների հիմունքներով, ժողովրդական ուսուցիչներին զինել գիտելիքներով և մանկավարժական վարպետությամբ, պաշտպանել նրանց քաղաքացիական... Ավելին

Հոկտեմբերի 27
Հիտլեր: Հրեշի վերելքը («Հիտլեր: Չարի ընդվզումը», անգլ.՝ Hitler: The Rise of Evil), Ադոլֆ Հիտլերի կյանքի մասին պատմող կանադական մինիսերիալ, որը բաղկացած է երկու սերիայից: Ռեժիսորը Քրիստիան Դյուգեյն է: Ֆիլմն արժանացել է Պրայմ թայմ «Էմմի» մրցանակի «Նկարիչ-բեմադրողի լավագույն աշխատանք» և «Լավագույն ձայնային մոնտաժ» անվանակարգերում:

Ֆիլմի սկզբում ցուցադրվում են մի քանի հատվածներ Ադոլֆ Հիտլերի կյանքից 1899-1907 թվականներին: 10 տարեկանում Հիտլերը (Թոմաս Սանգստեր) իրեն շատ վեհ էր պահում և չէր լսում իր խիստ հորը՝ Ալոիսին (Յեն Հոգ), իսկ նրան սիրող մայրը՝ Կլարան (Ստոկարդ Չենինգ), հավատում էր, որ որդին ունի նկարչական ընդունակություններ, և աջակցում էր նրան: Հայրը մահանում է սրտի կաթվածից, բայց Ադոլֆն անգամ չի տխրում: Հոր մահից հետո 17-ամյա Հիտլերն (Սայմոն Սալիվան) իր փաստաթղթերը ներկայացնում է Վիեննայի արվեստի ակադեմիա, բայց մերժում է ստանում «տաղանդի պակասի» պատճառով: Իմանալով մոր մահվան մասին՝ նա ընդմիշտ տեղափոխվում է Վիեննա, որտեղ շուտով նրա գումարը վերջանում է, և նա ստիպված գիշերում է փողոցներում: Ավստրիայում այդ ժամանակ ծաղկում էր հակասեմականությունը, ինչը Հիտլերին օգնում է գտնել իր անհաջողությունների պատճառ... Ավելին

Հոկտեմբերի 28
Ալաշկերտի տեսարան
Ալաշկերտի տեսարան

Ալաշկերտ, քաղաք Արեւմտեան Հայաստանի Պայազետի գաւառի Ալաշկերտի գաւառակի մէջ (այժմ՝ Թուրքիայի Կարաքիոսեի Ուիլայեթին մէջ), Ալաշկերտի դաշտի հիւսիսային ծայրաշրջանին մէջ, Սուկաւետ լեռնագագաթի ստորոտին, Արածանիի աջակողմեան վտակ Շառիան գետի վտակներէն մէկի հուտիին մէջ։ Ծովի մակերևոյթէն բարձրութիւնն աւելի քան 1700մ է։ Կլիման զով է, նման Շիրակի դաշտի կլիմային։ Պատմական Այրարատ նահանգի Բագրևանդ գաւառի կենդրոնը։ Տարբեր ժամանակներուն կը յիշատակուի իբրև աւան, գիւղաքաղաք, բերդաքաղաք, քաղաք։

Ուրարտական սեպագիր արձանագրութիւններուն կը յիշատակուի որպէս Անաշտ կամ Ալաշա, ապագային յայտնի դարձած է Վաղարշակերտ, ապա՝ Ալաշկերտ անունով։ Արեւմտեան Հայաստանի հազարաւոր անուններու նման Ալաշկերտի անունը ևս «թուրքացուցած» են։ 15-րդ դարէն թուրքերն այն կոչած են Թոփրախկալա (հողե բերդ)։ Անոնք այդ անունը տուած են նաև ուրարտական ժամանակներէն ժառանգուած Վանի միջնաբերդին և Վաղարշաւան... Ավելին

Հոկտեմբերի 29
Քաղաքական բանտարկյալ կամ քաղբանտարկյալ, անձ, որը ձերբակալվել, ազատազրկվել կամ հոգեբուժարանում է հայտնվել գործող կառավարությանը քննադատելու, ընդդիմություն լինելու համար: Այս տերմինն օգտագործվում է այն անձանց կամ խմբերի կողմից, ովքեր վիճարկում են կալանքի տակ վերցնելու օրինականությունը: Տերմինի կողմնակիցները քաղբանտարկյալ անվանում են այն մարդուն, որը բանտարկվել է իր քաղաքական գործունեության համար: Եթե ձերբակալման պաշտոնական մեկնաբանությունը քաղաքական հանցագործությունը չէ, ապա տերմինը նշանակում է, որ ձերբակալությունը եղել է ձերբակալվածի քաղաքականությունը։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ Նացիստական Գերմանիայի վայրագությունների մանրամասները հասարակական հնչեղություն ստացան, և պարզ դարձավ, որ... Ավելին

Հոկտեմբերի 30
Արիելի լուսանկարը՝ կատարված «Վոյաջեր-2» սարքից 1986 թվականին

Արիել (անգլ.՝ Ariel), Ուրանի 27 արբանյակներից մեծությամբ չորրորդը։ Այն պտտվում է մոլորակի շուրջ Ուրանի ուղեծրին համարյա ուղղահայաց ուղեծրով՝ գտնվելով մոլորակի հասարակածային հարթության մեջ։ Արիելը հայտնաբերվել է Ուիլիամ Լասսելի կողմից 1851 թվականի հոկտեմբերին և անվանվել է երկու տարբեր գրական ստեղծագործություններում հանդես եկող կերպարների անունով։

Մինչև 2014 թվականն Արիելի մասին հիմնական տեղեկությունները հիմնված էին Ուրանի մոտով անցած միակ տիեզերական սարքից (Վոյաջեր-2-ի անցումը 1986 թվականին) ստացված տվյալների վրա։ Այս անցման ժամանակ հնարավոր է եղել լուսանկարել արբանյակի մակերևույթի մոտ 35%-ը։

Ուրանի հինգ մեծ գնդաձև արբանյակներից Արիելը երրորդն է և երկրորդն է մոլորակից հեռավորությամբ։ Արբանյակը հավանաբար կազմված է սառցի և ապարների հավասար մասերից։ Ինչպես և Ուրանի այլ արբանյակները, Արիելը հավանաբար ձևավորվել է... Ավելին

Հոկտեմբերի 31
Կլիմենտ Վորոշիլով
Կլիմենտ Վորոշիլով

Կլիմենտ Վորոշիլով (հունվարի 23 (փետրվարի 4), 1881, գյուղ Վերխնեյե, Բախմուտսկի գավառ (այժմ՝ Լուգանսկի մարզի Լիսիչանսկ) – դեկտեմբերի 2, 1969, Մոսկվա), ռուս պրոֆեսիոնալ հեղափոխական, քաղաքացիական պատերազմի մասնակից, խորհրդային պետական, կուսակցական և ռազմական գործիչ։ 1903 թվականից ՌՍԴ(բ)Կ անդամ, բոլշևիկ, մի քանի բանակի և ռազմաճակատի ՌՀԽ հրամանատար և անդամ (1918), ԽՍՀՄ Ռազմածովային գործերի Ժողկոմի և ՌՀԽ նախագահ (1925 թ․), ՀԱՄԿ(բ)Կ ԿԿ կազմակերպական բյուրոյի անդամ (1924-1926 թթ․), Պաշտպանության Ժողկոմ (1934-1940 թթ․), 1940 թվականից ԽՍՀՄ Ժողկոմխորհրդի նախագահի տեղակալ և ԽՍՀՄ ԺԿԽ-ին առընթեր Պաշտպանության Կոմտեի նախագահ։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ՊՊԿ անդամ (1941-1945 թթ․), որից հետո ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ (1946 թ․), ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Նախագահության նախագահ (1953-1960 թթ․), Խորհրդային Միության մարշալ... Ավելին

2016 թ. Օրվա հոդվածներ(պահոց). Հունվար  • Փետրվար  • Մարտ  • Ապրիլ  • Մայիս  • Հունիս  • Հուլիս  • Օգոստոս  • Սեպտեմբեր  • Հոկտեմբեր  • Նոյեմբեր  • Դեկտեմբեր