Jump to content

Վիքիպեդիա:Օրվա հոդված/Մայիս 2016 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թարմացնել այս էջի քեշը
Մայիս ամսվա հոդվածները
Մայիսի 1
Չանակյա
Չանակյա

Չանակյա (चाणक्य IAST Cāṇakya, մոտ մ. թ. ա. 350 - մ. թ. ա. 275, հայտնի է նաև Կաուտիլյա (Kauṭilya), Վիշնու Գուպտա (Vishnu Gupta), Վաթսյայանա անուններով, հնդիկ ուսուցիչ, փիլիսոփա, տնտեսագետ, իրավաբան, արքունի խորհրդական, ռազմական նախարար, աստղագուշակ, Հնդկաստանի պատմության մեջ հայտնի բրահման։ Երբեմն նրան անվանում են Չանդրագուպտայի կանցլեր կամ վարչապետ՝ Բիսմարկին նմանացնելով։ Խորամանկության և նուրբ քաղաքական մտքի շնորհիվ Հնդկաստանի պատմաբանները նրան համեմատել են Մաքիավելիի հետ, որի աշխատությունները լույս են տեսել 1800 տարի հետո։

Իրական ծայրահեղական «մաքիավելիզմը», այս բառի լայն իմաստով, իր դասական արտահայտությունն է գտել հնդկական գրականության մեջ Կաուտիլյայի Արտհաշաստրայում, որի համեմատ Մաքիավելին անմեղ արքայազն է։
- Մաքս Վեբեր «Քաղաքականությունը որպես կոչում և մասնագիտություն» թեմայով դասախոսությունից

Չանակյայի ստեղծագործությունները կորած էին համարվում Գուպտա կայսրության մայրամուտին, և չէին գտնվում մինչև 1915 թվականը։ Չանակյայի գրչին է վերագրվում քաղաքականության և բարոյականության մասին․․․ Ավելին

Մայիսի 2
Սոֆի Անդերսոն
Սոֆի Անդերսոն

Փերի (պարսկերեն՝ پری‎,, ռուս.՝ фея, ֆր.՝ fee, անգլերեն՝ fairy, ինչպես նաև faery, faerie, fay, fae՝ «փոքրիկ մարդիկ», «լավ մարդիկ», «հիանալի մարդիկ»), կելտական և գերմանական բանահյուսությունում դիցաբանական մետաֆիզիկական բնության արարածներ, որոնք ունեն անբացատրելի գերբնական հատկություններ: Նրանք վարում են փակ կյանք՝ ինչպես կոլեկտիվ, այնպես էլ մեկուսի: Կարողանում են միջամտել մարդու առօրյա կյանքին՝ բարի նկրտումներով: Երբեմն էլ վնաս են հասցնում մարդուն: Փերու կերպարը հիմնականում ասոցացվում է նրբագեղ կնոջ կերպարին: Այն ձևավորվել է ռոմանտիզմի ծաղկման շրջանում, հիմնականում Արևմտյան գրականության մեջ և տարածում է գտել վիկտորիականության դարաշրջանում: Լայն իմաստով «փերի» հասկացությունը արևմտաեվրոպական բանահյուսության մեջ հասկացվում է որպես դիցաբանական մանր արարածներ, որոնք միմյանցից տարբերվում են բնավորությամբ և սովորություններով. նրանք սիրալիր են, բերում են հիմնականում բարիք, երբեմն էլ խորամանկ վրիժառուներ են, որոնք վատ կատակներ են անում և փախցնում են նորածիններին:

«Փերի» բառը, ինչպես և նրա անգլերեն համարժեքը՝ fairy, փոխառություն է ֆրանսերեն «faerie» (ժամանակակից՝ feerie, fee) բառից: Այն ընդգրկում է․․․ Ավելին

Մայիսի 3
«Միզերի» (անգլ.՝ Misery), հոգեբանական թրիլեր ժանրի վեպ, որը գրվել է ամերիկացի գրող Սթիվեն Քինգի կողմից։ Առաջին անգամ տպագրվել է 1987 թվականին՝ Viking Press հրատարակչության կողմից։ Սյուժեի հիմքում ընկած է գրքի երկու հերոսների՝ հայտնի գրող Փոլ Շելդոնի և հոգեկան հիվանդ երկրպագուհի Էննի Ուիլքսի հարաբերությունները։ Ավտոճանապարհային պատահարից հետո Փոլը դառնում է հաշմանդամ։ Նախկին բուժքույր Էննին քարշ է տալիս նրան իր տուն, որտեղ էլ հենց գրողը ստանում է ցավազրկողների չափաբաժիններ և բուժում։ Աստիճանաբար գրողը հասկանում է, որ նա կալանավոր է, ով ստիպված պետք է ենթարկվի իր հսկիչի քմահաճույքներին։

Վեպի անվանումը, որը թարգմանաբար նշանակում է «տառապանք», ունի մի քանի իմաստներ։ Մի կողմից այդ անունն է կրում Փոլ Շելդոնի գրքերի հերոսուհին, մյուս կողմից էլ հեղինակն այդպիսի զգացմունքով է նկարագրել իր հոգեվիճակը՝ ստեղծագործությունը գրելիս։ «Միզերի»-ի ստեղծման պատմությունը Քինգը շարադրել է իր գրականական հիշողություններում, հիշեցնելով, որ Էննի Ուիլքսի կերպարը և պատմության հանգույցն իր մոտ առաջացել են երազում։

Վեպն արժանացավ Բրեմ Սթոքերի մրցանակին, ինչպես նաև․․․ Ավելին

Մայիսի 4
Իսահակ Լևիտան
Իսահակ Լևիտան

Իսահակ Իլյիչ Լևիտան (ռուս.՝ Исаак Ильич Левитан, օգոստոսի 18 (30), 1860, Կիբարտայ - հուլիսի 22 (օգոստոսի 4), 1900, Մոսկվա), ռուս գեղանկարիչ, «տրամադրության բնանկարի» վարպետ: Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության (1891) և «Մյունխենյան Սեցեսսիոն»-ի անդամ (1897), «Միր իսկուստվա» ամսագրի ցուցահանդեսների մասնակից (1898): Ալեքսեյ Սավրասովից փոխառնելով բնության մանրակրկիտ ուսումնասիրման և առօրեականի բանաստեղծացման մեթոդը, Վասիլի Պոլենովի և Բարբիզոնի դպրոցի վարպետների փորձի հիման վրա մոտենալով պլենէրային գեղանկարչությանը՝ 1880-ական թվականների ստեղծագործություններում մոտիվի պատմողական, մանրամասն կերպավորումից անցել է բնության առավել նուրբ վիճակների բացահայտմանը, հուզական կերպարի ամբողջացմանը («Աշնանային օր: Սոկոլնիկի», 1879): Ուղևորությունները Վոլգայով (1887-1890 թվականներ) Լևիտանի առջև բացել են ռուսական բնության վեհությունը («Անձրևից հետո: Պլյոս»): 1890-ական թվականների ստեղծագործությունները աչքի են ընկնում թախծոտ խոհականությամբ, սոցիալական խոր բովանդակությամբ («Վլադիմիրկա», 1892, «Հավերժական անդորր», 1894): 1895-1897 թվականներին ստեղծել է բնության կենսահաստատ պատկերներ («Մարտ», «Ոսկե աշուն», 1895): Լևիտանի արվեստը ռուսական բնանկարչության մի ամբողջ ժամանակաշրջան է, որը մեծապես... Ավելին

Մայիսի 5
Լուի VII
Լուի VII

Խաչակրաց երկրորդ արշավանք, ռազմական հակամարտություն Մերձավոր Արևելքում խաչակրաց պետությունների և Զանգիների ամիրայության միջև` 1147-1149 թվականներին: Պատերազմի կոչով հանդես էր եկել Հռոմի Եվգենեոս III (1145-1153) պապը: Արշավանքի նպատակն էր մուսուլմաններից հետ գրավել Եդեսիան ու վերականգնել տեղի խաչակրաց կոմսությունը:

Խաչակիրների զորքերը ղեկավարել են Բալդուին III (Երուսաղեմ), Լուի VII (Ֆրանսիա), Ալֆոնսո VII (Կաստիլիա), Կոնրադ III (Գերմանիա), Ստեֆեն (Անգլիա) արքաները.և իրենց հպատակ ազնվականները: 1148 թվականին արշավանքին միացան դանիական, ֆլանդրիական, իտալական, չեխական ու լեհական ջոկատները:

Անցնելով Բյուզանդիայի տարածքով դեպի Փոքր Ասիա` ֆրանսիական ու գերմանական բանակները պարտություն կրեցին սելջուկներից: Համաձայն հիմնական արևմտյան քրիստոնեական աղբյուրի` Օդո Դեյլացու և Սիրիակ Կրիստիանսի, Բյուզանդիայի կայսր Մանուիլ I Կոմնենոսը գաղտնի խոչընդոտել է... Ավելին

Մայիսի 6
Միլգրեմի գիտափորձի գրաֆիկական պատկեր
Միլգրեմի գիտափորձի գրաֆիկական պատկեր

Միլգրեմի գիտափորձ կամ Միլգրեմի էֆեկտ (1961 թվականի հուլիս, ԱՄՆ, Կալիֆոռնիա, Նյու Հեյվեն, Եյլի համալսարան), հեղինակություններին ենթարկվելու սոցիալական հոգեբանական վարքի պատճառներն ուսումնասիրող փորձարարական հոգեբանության գիտափորձ, պարտադրված սոցիալական դերի դեպքում մարդու վարքագծի հոգեվերլուծական ուսումնասիրություն, հոգեբան Սթենլի Միլգրեմին (անգլ.՝ Stanley Milgram 1933-1984) համաշխարհային ճանաչում բերած հայտնի վիճահարույց գիտափորձը: Նպատակն էր հասկանալ, թե մարդն ինչու, ինչպես և ինչքան է պատրաստ ցավ պատճառել, եթե դա իր աշխատանքային պարտականությունների մեջ է մտնում: Միլգրեմի գիտափորձի ուսումնասիրությունները Զիգմունդ Ֆրոյդի ուսումնասիրությունների նման հանգեցրին մարդկային բնույթի մասին ընդունված տեսակետների հիմնովին վերանայման:

Գիտափորձի ուսումնասիրության առարկան «ուսուցիչն» էր, որը հետևելով գիտափորձի ղեկավարի հրահանգներին, պատժում էր էլեկտրական աթոռ հիշեցնող նստարանին նստած «աշակերտին» յուրաքանչյուր սխալի համար հոսանքահարելով, չնայելով, որ իր գործողություններով ակնհայտ անտանելի ցավ է պատճառում: Փորձարկվող «ուսուցիչները» քայլ առ քայլ կատարում էին ղեկավարի ցուցումները, անտեսելով իրենց իսկ... Ավելին

Մայիսի 7
Կաթողիկոսն օրհնում է կամավորներին
Կաթողիկոսն օրհնում է կամավորներին

Հայ ժողովուրդի մայիսեան հերոսամարտեր, 1918-ի Մայիս ամսուն տեղի ունեցած Ճակատամարտեր, որոնց յաղթական աւարտին շնորհիւ, հայ ժողովուրդը կը փրկուի ֆիզիքական բնաջնջումէն։ Սարդարապատի, Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսէի մարտերէն ետք,կը վերականգնի հայոց պետականութիւնը։ 28 Մայիս 1918-ին, կը հռչակուի Հայաստանի Հանրապետութիւնը՝ Երեւան մայրաքաղաքով։

Մայիսեան հերոսամարտերուն շնորհիւ, հայ ժողովուրդը կը յաջողի թշնամիին արժանի հակահարուած տալ եւ վիժեցնել Արեւելեան Հայաստանը բռնագրաւելու եւ տեղի հայութիւնը ոչնչացնելու երիտթուրքերու ծրագիրը։ Անոնք ամբողջ հայ ժողովուրդի հաւաքական ուժի եւ ազգային միասնականութեան յաղթանակն էին։ Աւելին, եղեռն տեսած, կեանքի ու մահուան եզրին կանգնած հայ ժողովուրդը ոչ միայն կը պահպանէ իր ֆիզիքական գոյութիւնը, այլեւ կը ստիպէ թշնամիին հաշուի նստելու իրեն հետ եւ ճանչնալ իր անկախ ապրելու իրաւունքը։ Մայիսեան հերոսամարտերը հիմք կը հանդիսանան Հայաստանի անկախութեան, կը դառնան հայոց նոր ժամանակներու Աւարայրը, որոնք իրենց խաղացած դերով ու նշանակութեամբ հայ ժողովուրդի պատմութեան ամենահերոսական դրուագներէն կ'ըլլան։ Այս դէպքերով, կարելի է ըսել, կը փակուի հայ ժողովուրդի... Ավելին

Մայիսի 8
Դոնալդ Ռամսֆելդ
Դոնալդ Ռամսֆելդ

Դոնալդ Հենրի Ռամսֆելդ (անգլ.՝ Donald Henry Rumsfeld, հուլիսի 9, 1932, Էվանստոն, ԱՄՆ), քաղաքական գործիչ, հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը 1975-1977 թվականներին՝ Ջերալդ Ֆորդի օրոք և 2001-2006 թվականներին՝ Ջորջ Բուշ կրտսերի օրոք։

«Կրակի պահպանիչ» պարգևի դափնեկիր «Փոլըսիթի անվտանգության կենտրոն»-ի կողմից (Center for Security Policyоt) (1998 թվական):

Ծնվել է Ջորջ Դոնալդ Ռամսֆելդի և Ջանեթի (աղջկական ազգանունը Հաստեդ) ընտանիքում: Նրա հայրը ծագումով գերմանական ընտանիքից էր, որոնք արտագաղթել են Գերմանիայից 1870 թվականին: Մեծանալով Վիննետկա քաղաքում (Իլինոյս նահանգ)՝ Ռամսֆելդը դարձավ Արծիվ սկաուտ 1949 թվականին։ 1943-1945 թվերին Ռամսֆելդն ապրել է Կորոնադոյում՝ Կալիֆորնիա նահանգ։ Այդ տարիներին՝ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ, հայրը ծառայում էր Խաղաղ օվկիանոսում ավիակրի վրա:

Ռամսֆելդը հաճախում էր «Բեյքեր դեմոնստրացիոն» (Baker Demonstration School) մասնավոր միջնակարգ դպրոցը, որից հետո... Ավելին

Մայիսի 9
ԼՂՀ-ն Հարավային Կովկասում
ԼՂՀ-ն Հարավային Կովկասում

Արցախա-ադրբեջանական ռազմական գործողություններ, հայտնի նաև որպես Քառօրյա պատերազմ, երբեմն սխալմամբ անվանում են Հնգօրյա պատերազմ, լայնամասշտաբ ռազմական գործողություններ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի միջև արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, որը սկսվել է 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը։ Առավել թեժ մարտեր են ընթացել ռազմաճակատի վերածված առաջնային գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններով:

  • Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները։
  • Ժամը 9։10-ին հայկական կողմը հայտնել է ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների մարդկային կորուստների և... Ավելին
Մայիսի 10
«Կինո» խումբը 1986 թվականին
«Կինո» խումբը 1986 թվականին

«Կինո», 1980-ական թվականների խորհրդային ամենահայտնի ռոք-խմբերից մեկը։ Առաջատարը, համարյա բոլոր տեքստերի և երաժշտության հեղինակը, անփոփոխ հանդիսանում էր Վիկտոր Ցոյը, որի մահից հետո խումբը, որը ընդհանուր առմամբ ինը տարիների ընթացքում ստուդիական ալբոմներում թողարկել էր ավելի քան հարյուր երգ, մի քանի հավաքածուներ և համերգային ձայնագրություններ, ինչպես նաև մեծ քանակի ոչպաշտոնական ձայնա-տեսագրություններ, դադարում է գոյություն ունենալուց։

Ոճայնորեն խումբը հեռանում է ռուսական ռոքի ավանդական տարրերից, մասնավորապես, սովորական հարվածային գործիքների փոխարեն հաճախ օգտագործվում էին տարատեսակ ծրագրավորված էֆեկտներ, ստեղծված դրամ-մեքենաների միջոցով, որը հաճախ հնչողությանը տալիս էր «դիսկոտեկային և փոփսային» հնչողություն։ Ստեղծագործական վաղ ժամանակաշրջանի լիրիկայի բաղկացուցիչ մասը արտացոլում էր դեռահասային վիրավորանքը և սիրո կապակցությամբ դրամատիկական վերապրումները, որի շնորհիվ երաժիշտները արժանանում են «նոր ռոմանտիկներ» կոչման։ Առավել ուշ տեքստերում հերոսությունը և բողոքը զուգակցվում են աշխարհայացքի ողբերգականության հետ։

Տարիների ընթացքում «Կինո»-ի հանրաճանաչությունը աճում էր, եթե սկզբում երաժիշտները նվագում էին միայն փոքրաթիվ հանդիսատեսի առջև և դաժան... Ավելին

Մայիսի 11
Սթենլի Միլգրեմ կամ Սթենլի Միլգրամ (անգլ.՝ Stanley Milgram, , օգոստոսի 15, 1933, Նյու Յորք - դեկտեմբերի 20, 1984, Նյու Յորք շրջան), ամերիկացի սոցիալական հոգեբան, հայտնի է հեղինակությանը հնազանդվելու մասին կատարած գիտափորձով (1961) և «Աշխարհը փոքր է» ֆենոմենի հետազոտությամբ, որը 1969 թվականին կոլումբացի գիտնականների կատարած Վեց ձեռքսեղմումների տեսություն փորձարարական հիմնավորումն է:

20-րդ դարի ազդեցիկ հոգեբանների ցանկում հաճախ հիշատակվում է Միլգրեմի անունը: Նա 2002 թվականի տվյալներով 20-րդ դարի հոգեբաններից ամենաշատ հղվող հոգեբանների շարքում 46-րդն է:

Սթենլի Միլգրեմը ծնվել է 1933 թվականի օգոստոսի 15-ին Նյու Յորքի հետամնաց Հարավային Բրոնքսում, որը մեծամասամբ բնակեցված էր Արևելյան Եվրոպայի աղքատ գաղթականներով: Ծնվել է հրեաների ընտանիքում, որոնք Ամերիկա էին գաղթել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: Հայրը՝ Սամուելը (1902-1953), ծնվել էր Հունգարիայում, մայրը՝ Ադելը, Ռումինիայում: Նրանք ծանոթացել և ամուսնացել են ԱՄՆ-ում և ունեցել են երեք երեխաներ՝ Մարջորայը, Սթենլին և Ջոելը: Սամուելը հացթուխ էր և հրուշակագործ, իսկ Ադելը... Ավելին

Մայիսի 12
«Կապիտան Ամերիկա: Ձմռան զինվորը» (անգլ.՝ Captain America: The Winter Soldier), Ռուսսո եղբայրների սուպերհերոսի մասին ֆիլմ, որը պատմում է Marvel Comics-ի հայտնի կերպար Կապիտան Ամերիկայի մասին։ Այն արտադրվել է Marvel Studios-ի և տեղայնացվել Walt Disney Studios Motion Pictures-ի կողմից։ Համարվում է 2011 թվականին թողարկված «Կապիտան Ամերիկա․ առաջին վրիժառուն» ֆիլմի սիկվելը և Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի թվով իններորդ կինոնկարը։ Սցենարի հեղինակներն են՝ Քրիստոֆեր Մարկուսը և Սթիվեն ՄաքՖիլին, ովքեր նախկինում գրել էին «Առաջին վրիժառու»-ի սցենարը։ Քրիս Էվանսի հետ մեկտեղ, ով կատարում է Կապիտան Ամերիկայի դերը, ֆիլմում նկարահանվել են նաև Սքարլեթ Յոհանսոնը, Սեմյուել Լերոյ Ջեքսոնը, Ռոբերտ Ռեդֆորդը, Սեբաստիան Սթենը, Էնթոնի Մաքին, Քոբի Սմալդերսը, Ֆրենկ Գրիլլոն և Էմիլի Վանքեմփը։ «Ձմռան զինվոր»-ում Կապիտան Ամերիկան, Սև Այրին և Բազեն միավորվում են, որպեսզի բացահայտեն... Ավելին
Մայիսի 13
Ժակ Ֆրեսկո (անգլ.՝ Jacque Fresco, մարտի 13, 1916, Քինգս շրջան), ինքնուս ճարտարագետ-տեխնոլոգ, շինարարական կոնստրուկցիաների նախագծող, մանկավարժ, ֆուտուրիստ, «Վեներա նախագծի» հիմնադիր և տնօրեն։

Նրա դասընթացների հիմնական թեմաներն են՝ հոլիստական դիզայնը, կայուն զարգացմամբ քաղաքները, ռեսուրսային կողմնորոշում ունեցող տնտեսությունը, համընդհանուր ավտոմատացումը, կիբերնետիկական տեխնոլոգիաները, գիտության դերը հասարակության կյանքում։

Ֆրեսկոյի գաղափարների հանրահայտությանը նպաստեց 2008 թվականին նկարահանված «Ժամանակի հոգին․ հավելված» ֆիլմը։

Ժակ Ֆրեսկոն ծնվել է 1916 թվականի մարտի 13-ին Նյու Յորքի Բրուկլին թաղամասում՝ սեֆարդների ընտանիքում․ մանկությունն անց է կացրել հայրենի քաղաքի փողոցներում։ Ֆրեսկոն սովորել է տեղի հանրակրթական դպրոցում։ Իր իսկ խոսքերով՝ դեռևս մանուկ հասակից սկսեց հասկանալ, որ պետք է մտածել գլոբալ․ դրա վրա շատ դեպքերում ազդում էր պապը։ Դպրոցական պարապմունքներից մեկի ժամանակ Ժակը հրաժարվեց ԱՄՆ դրոշին ավանդական երդում տալ՝ իր վարքը բացատրելով հետևյալ կերպ... Ավելին

Մայիսի 14
«Կինո» խումբը 1986 թվականին
«Կինո» խումբը 1986 թվականին

Ռոնտա Ժան Ռոզի (անգլRonda Jean Rousey, 1 Փետրուար, 1987, Ռիվըրսայտ), ամերիկացի խառնամարտուհի, MMA-ի (Mixed Marital Arts) մասնակից, նախկին դերասանուհի, ողիմպիական ճիւտոյի, UFC կանանց գերթեթեւ քաշային ախոյեան: Ան տասնմէկ խաղ յաղթած է առաջին խաղամիջոցին, որոնցմէ ինն բազկամարտով (armbar): Ճիւտոյի (judo) ողիմպիական խաղերուն մէջ Ռոզի եղած է առաջին ամերիկացի կինը, որ շահած է պրոնզէ մետալ մը 2008-ին, Փեքինին մէջ: Ան կը մարզուի Հայաստանցի Գոքոր Չիվիչեանի եւ Էտմոնտ Դարվերթեանի հետ: 2015-ին, Google-ի վրայ երրորդ ամէնէն շատ որոնուած անձն էր:

Դեկտեմբեր 2015-էն սկսեալ, Ռոզի առաջին դիրքը կը գրաւէ (UFC) կանանց խաղամիջոցին, իսկ երկրորդ դիրքը՝ Sherdog-ի եւ Fight Matrix-ի կողմէ: Sherdog զինք կը դասէ MMA-ի երրորդ դիրքի, նկատի ունենալով ամբողջ աշխարհի մասնակիցները, իսկ ESPN եւ Matrix՝ չորրորդ.:

Մայիս 2015-ին, երկու թերթեր Ռոնտայի մասին կ'ըսեն, թէ ան ամէնէն ուժեղ եւ աշխոյժ մարզիկն է: Ան կը նշանակուի որպէս ամէնէն լաւ կին մարզիկը: Սեպտեմբեր 2015-ին, ան կը յայտարարէ, թէ ինք... Ավելին

Մայիսի 15
Չառլի Ադամ
Չառլի Ադամ

Չարլզ Գրեմ Ադամ (անգլ.՝ Charles Graham Adam; դեկտեմբերի 10, 1985, Դանդի, Շոտլանդիա), ավելի հայտնի որպես Չարլի Ադամ (անգլ.՝ Charlie Adam), շոտլանդացի ֆուտբոլիստ: Անգլիայի Պրեմիեր Լիգայում հանդես եկող «Սթոք Սիթիի» և Շոտլանդիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան:

Իր առաջին ֆուտբոլային քայլելը Ադամը արել է շոտլանդական «Դանդի» ակումբի ակադեմիայում: 2000 թվականի դեկտեմբերին նա համալրել է «Ռեյնջերս» ակումբի երիտասարդական կազմը: Իր վաղ կարիերայի մեծ մասը պրոֆեսիոնալ ֆուտբոլում «հենակետայինը» անց է կացրել վարձավճարային իրավունքներով: 2005-06 մրցաշրջանում «Սենտ-Միրեն» ակումբում հանդես գալով վարձավճարով նա՝ «սրբերի» կազմում մեկ ֆուտբոլային տարում մասնակցելով 37 խաղի դառնում է Մարտահրավերի գավաթի դափնեկիրը և Շոտլանդիայի առաջին դիվիզիոնի հաղթողը: «Ռեյնջերս» վերադառնալուց հետո Ադամը դառնում է գլազգոյականների մեկնարկային կազմի ֆուտբոլիստ: 2007-08 մրցաշրջանի արդյունքում կիսապաշտպանը, իր ակումբի հետ հաղթահարելով արգելքները, հասնում է մինչև ՈւԵՖԱ Գավաթի մրցության եզրափակիչ, որտեղ նրանք զիջում են... Ավելին

Մայիսի 16
«Եվրատեսիլ 2016 երգի մրցույթը» ամենամյա Եվրատեսիլ երգի մրցույթի 61-րդ թողարկումն է, որը անցկացվել է Էրիքսոն Գլոբում՝ տեղակայված Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում, այն բանից հետո, երբ Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում շվեդ Մոնս Զելմերլովը իր Heroes երգով զբաղեցրեց առաջին հորիզոնականը։ Սա երրորդ անգամն էր, երբ Ստոկհոլմը հյուրընկալեց մրցույթը. նախկինում անցկացվել էր 1975 և 2000 թվականներին, ընդ որում 2000 թվականին հյուրընկալվեց նույն Էրիքսոն Գլոբում։ Մրցույթն անցկացվեց երկու կիսաեզրափակիչներով և մեկ մեծ եզրափակչով։ Կիսաեզրափակիչները տեղի ունեցան 2016-ի մայիսի 10-ին և 12-ին, իսկ եզրափակիչը՝ 14-ին։ Մրցույթի հաղորդավարներն էին Մոնս Զելմերլովը և Պետրա Մեդեն: Ջամալայի կողմից կատարված «1944» երգը, հավաքելով 534 ձայն, Ուկրաինային 2-րդ անգամ հաղթանակ պարգևեց: Սա առաջին տարին էր, երբ հաղթող երգը առաջին տեղը չէր զբաղեցրել ո՛չ ժյուրիի քվեարկությամբ (Ավստրալիա), ո՛չ հեռուստաքվերակությամբ (Ռուսաստան), այլ երկուսում էլ զբաղեցրել էր 2-րդ հորիզոնականը:

Մրցույթին այս տարի մասնակցեցին 42 երկիր։ Դադարից հետո մրցույթ էին վերադարձել... Ավելին

Մայիսի 17
Մատենադարան
Մատենադարան

Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան կամ ուղղակի Մատենադարան (Լսել Մատենադարան), հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոն, ձեռագրերի պահպանման աշխարհի ամենահարուստ կենտրոններից մեկը: Գտնվում է Հայաստանի մայրաքաղաք Երևանում: Ունի ձեռագրերի և միջնադարյան գրքերի աշխարհի ամենախոշոր հավաքածուներից մեկը: Այստեղ պահպանվում են շուրջ 17 000 ձեռագիր և 300 000 արխիվային փաստաթուղթ:

Հայերեն ձեռագիր մատյանների ամենախոշոր պահոցն է: Այն ստեղծվել է 1921 թվականին՝ 5-րդ դարում ստեղծված Էջմիածնի մատենադարանի հիմքի վրա, և եղել է առաջին գիտահետազոտական հաստատությունը Հայաստանում: Նախկինում այն կոչվել է Կուլտուր-պատմական ինստիտուտ:

Մատենադարանը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային հիշողության ցանկում: Այն այժմ համարվում է «ազգային հիշողության պահպանման և զարգացման ամենակարևոր վայրերից մեկը»

Մատենադարան բառը գրաբարում նշանակել է «գրադարան» և համարվել է մի վայր... Ավելին

Մայիսի 18
Կոլումբոսը նոր երկիրն անվանում է Իսպանիայի թագավորի սեփականություն
Կոլումբոսը նոր երկիրն անվանում է Իսպանիայի թագավորի սեփականություն

Ամերիկայի հայտնագործում, իրադարձություն, որի արդյունքում «Հին աշխարհի» բնակիչներին ծանոթ է դառնում Երկիր մոլորակի արևմտյան կիսագունդը՝ Ամերիկա աշխարհամասը։ Այն բաղկացած է երկու մայրցամաքից՝ Հյուսիսային Ամերիկա և Հարավային Ամերիկա։

1492 թվականին իտալացի ծովագնաց Քրիստափոր Կոլումբոսը (1451-1506) առաջին անգամ արշավել էր արևմուտք՝ հայտնաբերելու Եվրոպան Հնդկաստանին միացնող ամենակարճ ծովային ճանապարհը, քանի որ նախկին՝ ցամաքային ուղին, որով անցնում էր Մետաքսի ճանապարհը, ամբողջությամբ նվաճվել էր Օսմանյան կայսրության կողմից։ Կոլումբոսը Իսպանական թագավորության նավատորմով կատարել է նման 4 արշավանք։

Նոր աշխարհի՝ «Ամերիկա» անվանումը, սակայն, բաժին հասավ մեկ այլ իտալացի ծովագնացի՝ Ամերիգո Վեսպուչիին (1454-1512)։ Նա Ամերիկայում առաջին անգամ հայտնվել էր 1499 թվականի մայիսին՝ Կոլումբոսի քարտեզների շնորհիվ։ Այստեղ նա հիմնադրում է նոր բնակավայր՝ Վենեսուելան (իտալ.՝ Venezuela` «փոքրիկ Վենեցիա»)։ 1500 թվականին նա վերադառնում է Պորտուգալիա։

Կան եզրակացություններ ու փաստեր, որ մինչ այդ Ամերիկայում ոտք էին դրել... Ավելին

Մայիսի 19
Գաբի
Գաբի

Գաբրիել Ֆերնանդես Արենաս կամ Գաբի (իսպ.՝ Gabriel Fernández Arenas, հուլիսի 10, 1983, Մադրիդ, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան: Հանդես է գալիս «Ատլետիկո Մադրիդում» և հանդիսանում է թիմի ավագը։

Գաբին «Ատլետիկո Մադրիդի» սան է։ 2002-ից 2004 թվականների ընթացքում Գաբին հանդես է եկել «Ատլետիկո Մադրիդ B»-ում։ Լա Լիգայում իր դեբյուտը նշել է 2004 թվականի փետրվարի 7-ին` «Մեսթալիայի» դեմ խաղում:

Հաջորդ մրցաշրջանում Գաբին վարձավճարով տեղափոխվել է «Խետաֆե» և թիմի կազմում մեկ մրցաշրջանի ընթացքում մասնակցել 32 խաղի՝ դառնալով 2 գոլի հեղինակ։ Հաջորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը վերադարձել է մադրիդյան թիմ և թիմի կազմում անցկացրել ևս 2 մրցաշրջան։

2007 թվականի փետրվարին Գաբին 9 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է «Ռեալ Սարագոսա» և թիմի հետ կնքել 4 տարվա պայմանագիր: Հուլիսի 1-ին Գաբին պաշտոնապես դարձավ «Սարագոսայի» ֆուտբոլիստ։ Իր նորամուտը նշել է 2007 թվականի օգոստոսի 25-ին: Մրցաշրջանի արդյունքում թիմը տեղափողվեց Սեգունդա։ 2009/10 մրցաշրջանում թիմը Սեգունդայում գրավել է 14-րդ տեղը։

2011 թվականի մարտի 12-ին Գաբին դարձել է դուբլի հեղինակ «Վալենսիայի» դեմ խաղում, իսկ խաղն ավարտվել է... Ավելին

Մայիսի 20
Ռումտիկին
Ռումտիկին

Ռումտիկին, գիւղ՝ Արեւմտեան Հայաստանի մէջ։

Ռումտիկին կը գտնուի Կեսարիոյ Հիւսիսային կողմը։ Գիւղը շինուած է Ղալէ կոչուած բլուրի մը ստորոտը։

Լերկ լեռնաշղթաներով շրջապատուած այս գիւղը կը բաժնուի գլխաւոր երկու մասերու՝ արեւելեան եւ արեւմտեան։ Ռումտիկին զինք շրջապատող գիւղերուն մեծագոյնն էր։ Չորս կողմէն շրջապատուած էր թրքական գիղերով, որոնք կը գտնուէին մէկ - երկու ժամուան հեռաւորութեան վրայ։

Շրջակայ թուրք գիւղերու բնակիչները իրենց կարիքները ապահովելու համար, Ռումտիկին կու գային։ Ռումտիկինի արեւելեան, հիւսիս եւ հարաւ արեւելեան կողմերը մացառոտ անտառներ են, իսկ արեւմտեան, հիւսիս եւ հարաւ արեւմտեան կողմերը ծածկուած են դաշտերով եւ արօտավայրերով։ Դաշտային մասը կ'երկարի... Ավելին

Մայիսի 21
Փիթեր Ջեքսոն
Փիթեր Ջեքսոն

Փիթեր Ջեքսոն (անգլ.՝ Sir Peter Robert Jackson, հոկտեմբերի 31, 1961, Պուկերուա-Բեյ, Նոր Զելանդիա), նորզելանդացի ռեժիսոր, սցենարիստ, դերասան և պրոդյուսեր: Ամբողջ աշխարհին հայտնի է իր «Մատանիների տիրակալը» և «Հոբիթ» ֆիլմաշարերով, որոնք նկարահանվել են Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի համանուն գրքերի հիման վրա: Ստացել է «Օսկար»-ի երեք մրցանակ, նաև՝ «Ոսկե գլոբուս», BAFTA, «Սատուրն» կինոմրցանակներ՝ լավագույն ռեժիսորական աշխատանքի համար: Նրա նկարահանած «Մատանիների տիրակալը: Թագավորի վերադարձը» և «Հոբիթ: Անսպասելի ճանապարհորդություն» ֆիլմերը դարձել են կինոաշխարհի ամենաշահութաբեր ֆիլմերից՝ վաստակելով ավելի քան 1 միլիարդ դոլար: Որպես ամենաշահութաբեր ռեժիսոր՝ Ջեքսոնը զիջում է միայն Ջեյմս Քեմերոնին:

Փիթեր Ջեքսոնը ծնվել է 1961 թվականի հոկտեմբերի 31-ին Նոր Զելանդիայի Պուկերուա-Բեյ փոքրիկ քաղաքում, Ուիլյամ և Ջոան Ջեքսոնների ընտանիքում: Նրա ծնողներն արմատներով Անգլիայից էին, հայրը մասնակցել էր Երկրորդ համաշխարհային պատերազմին: Փոքրուց Փիթերը սիրում էր լուսանկարչությունը, ուստի նրա ծնողների ընկերներից մեկը նվիրում է նրան սիրողական լուսանկարչական սարք, որով... Ավելին

Մայիսի 22
Կլաս Յան Հունտելար
Կլաս Յան Հունտելար

Դիրկ Կլաս Յան Հունտելար, (հոլ.՝ Dirk Klaas-Jan Huntelaar, մականունը՝ Հունտեր, օգոստոսի 12, 1983, Հումմելո էն Կեպպել), հոլանդացի ֆուտբոլիստ, գերմանական «Շալկե 04» ակումբի և Հոլանդիայի ազգային հավաքականի հարձակվող։ Հոլանդիայի ֆուտբոլի առաջնության 2005-06 և 2007-08 մրցաշրջանների լավագույն ռմբարկու, խփել է 33 գոլ։

2006 թվականին, երբ Հունտելարը հանդես էր գալիս հոլանդական «Այաքս»-ում, Հոլանդիայի ազգային հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի երիտասարդական առաջնությանը և դարձել առաջնության լավագույն ռմբարկուն: Առաջնությունից հետո Հունտելարը ճանաչվել է այդ առաջնության լավագույն հարձակվողը։ 21 տարեկանում Հունտելարը ճանաչվել է Հոլանդիայի հավաքականի լավագույն ռմբարկուն, 22 խաղում խփել է 18 գոլ: Հունտելարը նախկինում հանդես է եկել «ՊՍՎ»-ում, «Դե Գրաֆսհապ»-ում, «Հերենվեն»-ում, «Այաքս»-ում, «Ռեալ Մադրիդ»-ում, «Շալկե» տեղափոխվել է 2010 թվականի օգոստոսին, ակումբի կազմում 2011-12 թվականների մրցաշրջանում դարձել է Բունդեսլիգայի լավագույն ռմբարկու՝ խփելով 29 գոլ:

2010 թվականի աշխարհի առաջնությունում, Հոլանդիայի հավաքականի հետ միասին գրավել է... Ավելին

Մայիսի 23
Ֆորբսի տարբերանշանը
Ֆորբսի տարբերանշանը

Forbes («Ֆորբս»), ամերիկյան ֆինանսատնտեսական ամսագիր, աշխարհի ամենահեղինակավոր և ամենահայտնի տնտեսական տպագրական հրատարակություններից մեկն է։ Հիմնադրվել է Բերտի Չարլզ Ֆորբսի կողմից` 1917 թվականին։

Ամսագրի կարգախոսն է. «Կապիտալիստի գործիքը» («The Capitalist Tool»)։

Ամսագրի շտաբ-բնակարանը տեղակայված է Հինգերորդ պողոտայում` Նյու Յորքի կենտրոնում։ 2011 թվականից գլխավոր խմբագիրն է Սթիվ Ֆորբսը, իսկ հրատարակիչը` Ռիչարդ Կառլգաարդը։

Forbes ամսագիրն ընթերցողների ուշադրությանն է հրավիրում հաջողակ նախագծերի և նրանց ապրանքների պատմությանը, նախագծերի ձախողումների և դրանց պատճառների պատմությանը, հայտնի ձեռնարկատերերի կյանքին ու գործունեությանը, մեծ իրադարձությունների պատճառներին և հետևանքներին, աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշներին, շոու-բիզնեսի և մարզիկների ամենամեծ հոնորարներին, շահույթներին ու ծախսերին, բիզնես և PR-հնարքներներին։

Forbes-ը համարվում է աշխարհի գործարար ամսագրերի առաջատարը։ Ամսագիրը բիզնեսի աշխարհում ճանաչում գտավ խիզախորեն հետազոտություններ կատարելու և... Ավելին

Մայիսի 24
Կենտրոնական հրապարակ
Կենտրոնական հրապարակ

Կրակով, Հին քաղաքը Կրակովի կենտրոնական թաղամասն է։ Այսօր այն Լեհաստանի ամենահայտնի հին թաղամասերից մեկն է և 1038 թվականին համարվել է Լեհաստանի քաղաքական կյանքի կենտրոնը այնքան ժամանակ, մինչև Լեհաստանի թագավոր Վաս Սիգիզմունդ III 1596 թվականին տեղափոխեց Վարշավա։ Այս միջնադարյան քաղաքը գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության ցանկում որպես «Կրակովի պատմական կենտրոն»։ Հին քաղաքը համարվում է նաև Լեհաստանի ազգային պատմական հուշարձաններից մեկը (լեհ.՝ Pomnik historii), որն ընտրվել է 1994 թվականի սեպտեմբերի 16-ին Լեհաստանի Ազգային ժառանգության խորհրդի կողմից։

Հին քաղաքը լեհերենով հայտնի է որպես լեհ.՝ Stare Miasto։ Այն քաղաքի վարչական շրջանի առաջին մասն է։

Միջնադարյան Կրակովը շրջապատված էր 1.9 մղոն երկարությամբ (3 կիլոմետր) պատնեշով իր 46 աշտարակներով և յոթ գլխավոր ելքերով։ Ամրությունները Հին քաղաքի շուրջ կառուցվել են երկու դարի ընթացքում։ Ներկայիս Հին քաղաքը 13–րդ դարում համարվում էր առևտրականների քաղաք, հիմնվել է 1257 թվականին, թաթարների 1241 թվականի հարձակումից և... Ավելին

Մայիսի 25
Կաստիելի դերակատար Միշա Քոլինզը
Կաստիելի դերակատար Միշա Քոլինզը

Կաստիել (անգլ.՝ Castiel), Warner Brothers ընկերության ամերիկյան «Գերբնականը» միստիկ հեռուստասերիալի կերպար՝ դերասան Միշա Կոլինզի դերակատարմամբ։ Նաև հայտնվել է գերբնական «Ուրվականներ վարժեցնողը» հեռուստասերիալի սփին-օֆում։

Հրեշտակն առաջին անգամ հայտնվել է 4-րդ եթերաշրջանի 1-ին սերիայում, հենց ինքը` կերպարը, օգտագործվել է հեռուստասերիալի մեջ քրիստոնեական դիցաբանություն մտցնելու համար։ Ըստ սյուժեի՝ Կաստիելը վերադարձնում է Դին Վինչեստերին դժոխքից, որից հետո օգնում է Դինին և նրա եղբորը տարբեր հրեշների և հրեշտակների դեմ պայքարում։ Լինելով հրեշտակ՝ նա ունի գերբնական ընդունակություններ, որոնց թվում է նաև մի հպումով հրեշներին ոչնչացնելու կարողությունը։ Սկզբում կերպարը գրեթե զգացմունքայնություն չի ցուցաբերում։

Ի տարբերություն հեռուստատեսության այլ հրեշտակների կերպարների՝ Կաստիելը ոչ միշտ է օգնում մարդկանց․ եթե անհրաժեշտ լինի, նա կարող է սպանել անմեղ մարդուն։ Ամենասկզբում Կոլինզը լսումներին մասնակցել է հեռուստասերիալում հրեշի դեր կատարելու համար, քանի որ Էրիկ Կրիպկեն չէր ցանկանում, որ... Ավելին

Մայիսի 26
Դին Մարտին (1959)
Դին Մարտին (1959)

Դինո Պոլ Կրոչետտի (անգլ.՝ Dino Paul Crocetti, հունիսի 7, 1917, Ստյուբենվիլ, ԱՄՆ - դեկտեմբերի 25, 1995, Բևեռլի Հիլզ, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ավելի հայտնի Դին Մարտին (անգլ.՝ Dean Martin) անունով, իտալական ծագմամբ ամերիկացի էստրադա-ջազային երգիչ և դերասան: 1950-ական թվականներին Դին Մարտինը բազմիցս գլխավորել է ամերիկյան հիթ-շքերթները: Ֆրենկ Սինատրայի և Սեմի Դևիսի հետ ընդգրկված է եղել «Առնետների խմբի» կազմում։ Ֆրենկ Սինատրայի և Սեմի Դևիս կրտսերի հետ համագործակցությունը Դին Մարտինին դարձրել է Ամերիկայի ամենահայտնի և իսկապես ազգային արտիստներից մեկը:

Մարտինը, ով իր կարիերայի ընթացքում կատարել է բազմաթիվ սվինգային հիթեր և ջազային ստանդարտներ, եղել է Բինգ Քրոսբիի ամենատիպիկ հետևորդներից մեկը։ Նրա և Քրոսբիի ձայների տեմբրերի և կատարողական արվեստի մեջ եղել են բազմաթիվ նմանություններ։ Բացի դրանից, Էլվիս Փրեսլին Մատրինի ոճը համարել է ավելի «զով» և համարել է երգչին «բուն» քուլ-ջազի արքա, իսկ ամերիկյան «Newsweek» պարբերականի տեսաբանը նշել է, որ Մարտինն ունեցել է իր ինքնատիպ ոճը, և ընդգծել է այն փաստը, որ նրա «արհամարհական վերաբերմունքը հասարակության նկատմամբ հանգեցրել է նրան, որ... Ավելին

Մայիսի 27
Էջմիածինի թուղթի գործարան, Ժը. դարու 80-ական թուականներուն Սիմէոն Երեւանցիի կողմէ կառուցուած թուղթի գործարան Էջմիածինի մէջ։ Գործարանը գործած է 5-6 տարի, եւ Սիմէոն կաթողիկոսի մահէն ետք, դադրած է գործելէ։ Ժը. դարու վերջերուն եւ Ժթ. դարու սկիզբները Մամատ խանի արշաւանքներու, այնուհետեւ ռուս-պարսկական պատերազմի հետեւանքով, գործարանը աւերուած է, որմէ ետք Հայաստանի մէջ թուղթի գործարան այլեւս չէ կառուցուած։

1771-ին, Էջմիածինի մէջ կ'աւարտի տպարանի կառուցումը, որ անհրաժեշտ էր եկեղեցական գրականութիւնը տպելու համար։ Սակայն թուղթի բացակայութեան պատճառով, տպարանի աշխատանքները շուտով կը վտանգուին։ Այդ ժամանակաշրջանին, թուղթը մեծ դժուարութեամբ կը բերուէր Եւրոպայէն: Սիմէոն Երեւանցի կը ձեռնարկէ թուղթի գործարանի կառուցման աշխատանքներուն։

1772-ին, ան Կոստանդնուպոլսոյ Մատրասեցի Չաքիկենց Գրիգորէն կը խնդրէ թղթաշէն վարպետներ ուղարկել Էջմիածին, բայց ի զուր։ Երկու տարի ետք, Հնդկաստանի Փիլիպոս վարդապետէն կը խնդրէ իրեն ուղարկել... Ավելին

Մայիսի 28
Հայկական կողմից պայմանագիրը ստորագրած Ալեքսանդր Խատիսյանը
Հայկական կողմից պայմանագիրը ստորագրած Ալեքսանդր Խատիսյանը

Ալեքսանդրապոլի պայմանագիր (թուրքերեն՝ Gümrü Antlaşması), 1920 թվականի դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Հայաստանի Հանրապետության կառավարության և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության միջև ստորագրված հաշտության պայմանագիր։ Կնքվել է 1920 թ. հայ-թուրքական պատերազմում հայկական կողմի կրած պարտության արդյունքում։ Թուրքիայի կողմից այն ստորագրել է թուրքական բանակի հրամանատար Քյազիմ Կարաբեքիրը, հայկական կողմից՝ Ալեքսանդր Խատիսյանը։ Բաղկացած է 18 հոդվածից։ Ալեքսանդրապոլի պայմանագիրը կազմված էր երկու օրինակից՝ հայերեն և թուրքերեն։

Պայմանագրով Թուրքիային էր անցնում Կարսի մարզն ու Սուրմալուի գավառը, իսկ Նախիջևանը, Շարուրի, Շահթախթիի շրջանները հայտարարվում էին ժամանակավորապես Թուրքիայի հովանավորության ներքո գտնվող տարածքներ, որոնց հետագա ճակատագիրը պետք է որոշվեր հանրաքվեի միջոցով։ Հայաստանը զրկվում էր զինապարտության հիմունքով բանակ պահելու իրավունքից, հայկական բանակի թիվն ամրագրվում էր 1500 զինվորի, 8 թնդանոթի և 20 գնդացրի չափով։ Թուրքիան պարտավորվում էր զինված օգնություն ցույց տալ Հայաստանին ներքին և արտաքին վտանգի դեպքում՝ ըստ հայկական կառավարության դիմումի։ Երևանի կառավարությունը հրաժարվում էր Սևրի պայմանագրից։

Ալեքսանդրապոլի պայմանագիրը պետք է վավերացվեր կնքումից մեկ ամիս հետո, սակայն... Ավելին

Մայիսի 29
Գալակտիկայի պահապանները ֆիլմի լոգոն
Գալակտիկայի պահապանները ֆիլմի լոգոն

«Գալակտիկայի պահապանները» 2014 թվականի սուպերհերոսների մասին պատմող ամերիկյան ֆիլմ է, որը հիմնված է Marvel Comics-ի սուպերհերոսների համանուն թիմի պատմությունների վրա։ Ֆիլմը արտադրվել է Marvel Studios-ի և տեղայնացվել՝ Walt Disney Studios Motion Pictures-ի կողմից։ Այն Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի թվով տասներորդ կինոնկարն է։ Ֆիլմի ռեժիսորն է Ջեյմս Գաննը, ով նաև գրել է սցենարը՝ Նիկոլ Փերլմենի հետ։ Գլխավոր դերերում են Քրիս Փրեթը, Զոյի Սալդանան, Դեյվ Բատիստան, Վին Դիզելը, Բրեդլի Քուփերը, Լի Փեյսը, Մայքլ Ռուկերը, Քերեն Գիլանը, Ջիմոն Հոնսուն, Ջոն Քրիստոֆեր Ռայլին, Գլեն Քլոուզը և Բենիսիո դել Տորոն։

Սցենարի վրա աշխատել Փերլմենը սկսել է դեռևս 2009 թվականից։ Պրոդյուսեր Քևին Ֆեյջը «Գալակտիկայի պահապանների» մասին առաջին անգամ հրապարակայնորեն խոսել է 2010 թվականին, անվանելով այն պոտենցիալ ֆիլմ, իսկ Marvel Studios-ը 2012 թվականի San Diego Comic-Con International-ի ժամանակ հայտարարեց, որ ֆիլմը գտնվում է ակտիվ արտադրության մեջ։ Գաննը վարձվեց, որպեսզի այդ տարվա սեպտեմբերին գրի սցենարը և նկարահանի ֆիլմը։ 2013 թվականի փետրվարին Փրեթը հաստատվեց գլխավոր հերոսի դերում, իսկ դերասանական կազմի մյուս անդամները... Ավելին

Մայիսի 30
Մագելան
Մագելան

Առաջին շուրջերկրյա ճանապարհորդություն, ծովային արշավանք, որի արդյունքում վերջնականորեն ապացուցվեց Երկրի գնդաձևության գաղափարը։ Այն սկսել է պորտուգալացի ծովագնաց Ֆեռնան Մագելանը 1519 թվականի սեպտեմբերի 20-ին, և ավարտվել է 3 տարի անց` 1521 թվականի սեպտեմբերի 6-ին։ Ամերիկայի հայտնագործման և Վասկո դա Գամայի ճամփորդության հետ դասվում է աշխարհագրական մեծ հայտնագործությունների շարքին։

Արշավանքին մասնակցում էր նավաստիների մեծաքանակ անձնակազմ (265-280 մարդ), ովքեր ծառայում էին հինգ նավերում` Սան Անտոնիո, Տրինիդադ, Կոնսեպսիոն, Վիկտորիա և Սանտ Յագո։ Ատլանտյան օվկիանոսը նավարկելուց և Ամերիկա աշխարհամասը շրջանցելուց հետո Մագելանի արշավախումբը հայտնվում է ջրային ընդարձակ տարածությունում, որտեղ նավարկում է 100 օր և ոչ մի փոթորկի չի հանդիպում։ Այդ իսկ պատճառով այն ստանում է «Խաղաղ օվկիանոս» անվանումը։

Ֆիլիպինների արշիպելագին ու «Համեմունքների» (Մոլուքյան) կղզիներն անցնելուց հետո Հնդկական օվկիանոս է հասնում միայն մեկ նավ` «Վիկտորիան»։ Ֆեռնան Մագելանը սպանվում է Ֆիլիպիններում ծագած կռիվների ժամանակ` տեղացիների հետ ընդհարվելիս։ Իսպանիա են հասնում... Ավելին

Մայիսի 31
Ճակատամարտի քարտեզ
Ճակատամարտի քարտեզ

Գերոնտասի ճակատամարտ (հուն․՝ Ναυμαχία του Γέροντα), 1821-1829 թվականների Հունաստանի ազատագրական պատերազմի ընթացքի խոշոր ծովամարտ, որը տեղի է ունեցել 1824 թվականի օգոստոսի 29-ին (սեպտեմբերի 10) հունական ապստամբների և Օսմանյան կայսրության և նրա վասալներ Եգիպտոսի, Ալժիրի, Թունիսի և Տրիպոլիի (Լիբիա) միացյալ նավատորմերի միջև՝ Եգեյան ծովի Գերոնտաս ծոցում։

1821 թվականից մինչև 1824 թվականը Օսմանյան կայսրությունը անհաջող փորձեր էր կատարում Հունական հեղափոխությունը ճնշելու համար։ 1824 թվականին թուրքական սուլթանը ստիպված եղավ օգնություն խնդրել իր վասալ Մուհամեդ Ալիից` Եգիպտոսի կառավարչից, ով եվրոպական, մասնավորապես՝ նապոլեոնյան երբեմնի սպաների կողմից կազմակերպված բանակ և նավատորմ ուներ։ Ծովային ճակատամարտի համար, պատերազմի սկզբնական շրջանի հետ համեմատած առավել մեծամասշտաբ, դուրս բերվեցին նաև Ալժիրի, Թունիսի և Տրիպոլիի նավատորմերը։

1824 թվականի մայիսի 27-ից 29-ը եգիպտական նավատորմը ոչնչացրեց Կասոս կղզին։ Հունական նավատորմի ուշացած մոբիլիզացիան և հունական կառավարության սխալ գործողությունները օսմանյան նավատորմին հնարավորություն տվեցին շրջափակել Փսարա կղզին։ Չնայած ապստամբների հերոսական պաշտպանությանը... Ավելին

2016 թ. Օրվա հոդվածներ(պահոց). Հունվար  • Փետրվար  • Մարտ  • Ապրիլ  • Մայիս  • Հունիս  • Հուլիս  • Օգոստոս  • Սեպտեմբեր  • Հոկտեմբեր  • Նոյեմբեր  • Դեկտեմբեր