Տասներկու Կեսարների կյանքը
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Տասներկու Կեսարների կյանքը լատին․՝ Dē vītā Caesarum | |
---|---|
Հեղինակ | Սվետոնիոս |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Ժանր | տրակտատ |
Կազմված է | Divus Iulius?, Divus Augustus?, Tiberius?, Caligula?, Divus Claudius?, Nero?, Galba?, Otho?, Vitellius?, Divus Vespasianus?, Divus Titus? և Domitianus? |
Բնօրինակ լեզու | լատիներեն |
Երկիր | Հռոմեական կայսրություն |
Թարգմանիչ հայերեն | Վ. Ա. Դիլոյան |
Հրատարակում հայերեն | 1986 թ. |
The Twelve Caesars Վիքիպահեստում |
Տասներկու Կեսարների կյանքը (լատին․՝ De vita Caesarum) Գայոս Տրանքվիլլոս Սվետոնիոսի պատմական կենսագրությունների հավաքածուի անվանումն է։ Գիրքը ներառում է Հուլիոս Կեսարի և նրան հաջորդած հռոմեական 11 կայսրերի կյանքի պատմությունը։ Պատմական աշխատությունը գրվել է 121 թվականին Հադրիանոս կայսեր գահակալության ժամանակ։
Գրքում հետաքրքրաշարժ ձևով ներկայացվում է նրանցից յուրաքանչյուրի ծագումը, երիտասարդությունը, գործունեությունն իր բոլոր կողմերով, կենցաղը և մահվան հանգամանքները։ Սվետոնիոսը առատ փաստեր է տալիս կայսրերի հասարակական և մասնավոր կյանքից, շարադրանքը սեղմ է, թեև երբեմն համեմված անեկդոտներով և ասույթներով։ Լեզուն չոր ու ճշգրիտ է, սակայն որոշ դրվագներ (օրինակ՝ Հուլիոս Կեսարի սպանության նկարագրությունը) լատինական արձակի լավագույն նմուշների շարքին են դասվում։ Երկասիրությունը կարևոր պատմական աղբյուր է շնորգհիվ իր պարունակած հարուստ փաստագրական նյութի, որի արժեքն էլ ավելի է մեծանում հեղինակի օբյեկտիվության և բարոյական խստության պատճառով։ Բոլոր կայսրերի կյանքի հանգամանքները ներկայացվում են անողոք ճշմարտացիությամբ, դրական և ախտավոր հատկությունների նկարագրությամբ։ Սվետոնիոսի իդեալը Օգոստոս և Տիտոս կայսրերն են։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տասներկու Կեսարների կյանքը» հոդվածին։ |
|