Տոմե Մոմիրովսկի
Արտաքին տեսք
Տոմե Մոմիրովսկի Томе Момировски | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 4, 1927[1] |
Ծննդավայր | Կիչևո, Հյուսիսային Մակեդոնիա |
Վախճանվել է | մարտի 20, 2012[2] (84 տարեկան) |
Վախճանի վայր | Սկոպիե, Հյուսիսային Մակեդոնիա |
Մասնագիտություն | գրական քննադատ, արձակագիր, թարգմանիչ և գրող |
Քաղաքացիություն | Հարավսլավիա |
Կրթություն | Սկոպյեի համալսարան |
Անդամակցություն | Մակեդոնիայի ՊԵՆ ակումբ և Մակեդոնիայի գրողների միություն |
Տոմե Մոմիրովսկի (մակեդոներեն՝ Томе Момировски, ապրիլի 4, 1927[1], Կիչևո, Հյուսիսային Մակեդոնիա - մարտի 20, 2012[2], Սկոպիե, Հյուսիսային Մակեդոնիա), մակեդոնացի արձակագիր, թարգմանիչ։
Ծնվել է 1927 թվականին Կիչև քաղաքում։ Մասնակցել է ժողովոդաազատագրական պայքարին (1941-1945)։
Պատերազմից հետո ավարտել է Սկոպյեի համալսարանը։ Տպագրվել սկսել է 50-ական թվականներից։ «Տանիքներ և ավազներ» ճամփորդական նոթերը (1956), «Քայլեր» (1959), «Անհանգստություն», «Անքնության տարիներ» (1974), «Մատղաշ թեղիներ» (1976) պատմվածքների ժողովածուները։ «Մեղավոր կիրակի» (1967) վեպը լույս է տեսել սերբախորվաթերեն[3]։
Տոմե Մոմիրովսկին հայերեն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աղքատ Դիմոն։ Մակեդոնական պատմվածք, Ե., «Սովետական գրող», 1979, էջ 89-97։ Թարգմ.՝ Լ. Սարգսյան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.enciklopedija.hr/Natuknica.aspx?ID=41640
- ↑ Մակեդոնական պատմվածք, Ե., «Սովետական գրող», 1979, էջ 89։