Քիլի ջրանցք
Քիլի ջրանցք | |
---|---|
Տեսակ | ջրանցք և նավարկելի ջրանցք |
Երկիր | Գերմանիա |
Վարչատարածքային միավոր | Շլեզվիգ-Հոլշտայն |
Մասն է | Բալթիկ ծով |
Կազմված է | Canal lock Kiel Holtenau?, Canal lock Brunsbüttel? և Kanalweiche Schwartenbek? |
Ակունք | Kieler Förde? |
Գետաբերան | Էլբա |
Հոսող հոսքեր | Էլբա |
Ջրահավաքի տարածք | Էլբայի ավազան |
Միացնում է | Brunsbüttel? և Kieler Förde? |
Երկարություն | 98,26 կմ |
Անվանված է | Վիլհելմ I Հոհենցոլեռն |
Քիլի ջրանցք (գերմ.՝ Nord-Ostsee-Kanal, կրճատ՝ NOK), մինչև 1948 թվականը կոչվել է Վիլհելմ կայսրի անունով (գերմ. Kaiser-Wilhelm-Kanal), նավարկելի ջրանցք Գերմանիայում։ Իրար է միացնում Հյուսիսային և Բալթիկ ծովերը։ Սկսվում է Քիլիի ծովախորշից՝ Քիլի քաղաքի մոտից մինչև Էլբա գետի գետաբերանը, Բրունսբյուտել քաղաք։ Քիլ քաղաքի անունից էլ առաջացել է ջրանցքի անվանումը։ Ձգվածությունը 98 կմ է, լայնությունը 100 մ-ից ավելի, խորությունը՝ 11 մ։ Ջրանցքն ամեն կողմից ավարտվում է ջրարգելակներով, որոնցից մեկը նախատեսված է փոքր նավատորմիղի համար։ Աշխարհի ամենաբանուկ ջրանքներից մեկն է (2011 թ․՝ շուրջ 33.500 նավ)։ Համարվում է Եվրոպայի ամենածանրաբեռնված նավարկելի ուղիներից մեկը։ Ջրանցքի շնորհիվ նավերը կարող են չշրջանցել Դանիան՝ Յուտլանդիա թերակղզին և խնայել շուրջ 519 կմ։ Այդ իսկ պատճառով ջրանցքը ոչ միայն կրճատում է ճանապարհն անցնելու ժամանակը, այլև ծովային ալեբախությունից։
Ջրանցքի կառուցումը տևել է 8 տարի, շահագործման է հանձնվել 1895 թվականի հունիսի 21-ին, Գերմանիայի կանցլեր Վիլհելմ II-ի կողմից։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հյուսիսային և Բալթիկ ծովերի միջև առաջին կապը եղել է Էյդեր ջրանցքը, որը օգտագործեց Էյդեր գետի հունը։ Էյդեր ջրանցքի կառուցումը ավարտվեց 1784 թվականին։ Նրա երկարությունը կազմում է 43 կմ, արևմտյան ծովափի 175 կմ հաղորդակցության ջրային ուղին հաշված Քիլիից մինչև Էյդեր գետի հուն։ Այն ուներ 10 մ լայնություն և 3 մ խորություն։
Գերմանական ռազմածովային նավատորմի ծովերի հետաքրքրությունների մտահղացումները, ովքեր ցանկանում էին կապել Բալթիկ և Հյուսիսային ծովի սահմանները, առանց Դանիայի շուրջ նավարկության, և առևտրական նավագնացությունը խրախուսեց նոր ջրանցքի շահագործմանը։ Շինարարությունը տևեց 8 տարի։ Շինարարությանը մասնակցել է 9000 աշխատակից։ 1985 թվականի հունիսի 21-ին ջրանցքը պաշտոնապես բացվեց Գերմանիայի կանցլեր Վիլհելմ II-ի կողմից։
Ջրանցքի բացման տարում ջրանցքով անցել է 5258 նավ (0,8 մլն.ռեգիստրային տոննա ), 1900 թվականին 29045 նավ (4,3 մլն.ռեգիստրային տոննա ), իսկ արդեն 10 տարի անց, 1905 թվականին արդեն 33147 նավ (5,8 մլն. ռեգիստրային տոննա )[1]։
Որպեսզի ջրանցքը համապատասխանի քաղաքացիական և ռազմածովային նավատորմին, 1907-ից 1914 թվականներին ջրանցքը ընդարձակվեց։ Ջրանցքի ընդարձակումը թույլատրեց անցնելու դրեդնոուտներ (մեծ զրահանավ)[2]։ Սա նշանակում էր, որ այդ ժամանակվա ռազմական նավերը կարող էին Բալթիկայից հասնել Հյուսիսային ծով, ներգերմանական ջրային ուղով, առանց Դանիան նավարկելու անհրաժեշտության, առանց նեղ արգելափակող նեղուցների և մեկ օր ավելի շուտ։
Առաջին համաշխարհային պատերազմից և Վերսալյան պայմանագրից հետո ջրանցքը դարձավ միջազգային նշանակության, մնալով գերմանական վարչությանը։ 1936 թվականին Ադոլֆ Հիտլերը հրաժարվեց միջազգային կարգավիճակից։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո ջրանցքը նորից վերադարձավ միջազգային օգտագործման։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Քիլիի ջրանցք
-
Քիլիի ջրանցքը Բրյունսբյուտելայից
-
Քիլիի ջրանցք
-
Տեսքը նավակողից
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քիլի ջրանցք» հոդվածին։ |
|