Տերևները հակադիր են, էլիպսաձև, գծանշտարաձև։ Ծաղկաբույլը վահանանման է, ծաղիկները՝ սպիտակ, վարդագույն։ Ծաղկում է հուլիս-օգոստոսին։ Պտուղը երկարավուն, ձվաձև, միաբուն տուփիկ է։ Սերմերը կնճռոտ են, երիկամաձև կամ քիչ ուռուցիկ։
Մոտ 15 տեսակ[1], տարածված են Եվրասիայում (հատկապես Միջերկրական)։ Տարածված է Արագածոտնի, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում, Երևանի շրջակայքում։ Աճում է անտառեզրերին, թփուտներում, քարքարոտ և չոր լանջերին։ Ցողունը ճյուղավորվող է, բարձրությունը՝ 40-80 սմ։
Դեղատու օճառախոտի արմատները պարունակում են սապոնիններ, եփուկը կամ թուրմն օգտագործում են որպես խորխաբեր, միզամուղ, լեղամուղ միջոց, ունի նաև լուծողական ազդեցություն։ Միջատասպան է։ Այս դեղաբույսը դեռ հին ժամանակներից օգտագործում են բժշկության մեջ։ Դրա ստորգետնյա մասերի մեջ կան մինչև 20% փրփրանյութեր, ինչի շնորհիվ դրանից պատրաստված դեղամիջոցները օգտագործում են խորխի ջրիկացման համար և հազի ժամանակ։ Բույսի վերգետնյա մասերի մեջ կան ֆլավոնոիդներ։
Головкин Б. Н., Китаева Л. А., Немченко Э. П. Декоративные растения СССР. — М.: Мысль, 1986. — С. 108—109.
Горшкова С. Г. Род 499. Мыльнянка - Saponaria L. // Флора СССР. В 30 т. / Гл. ред. акад. В. Л. Комаров; Ред. тома Б. К. Шишкин. - М.-Л.։ Изд-во АН СССР, 1936. - Т. VI. - С. 861—869. - 956 + XXXVI с. - 5200 экз.
Мыльнянка - статья из Большой советской энциклопедии (Проверено 18 февраля 2012)
Мыльнянка // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона։ В 86 томах (82 т. и 4 доп.). - СПб., 1890-1907.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։