Ֆադի Շեխադե
Ֆադի Շեխադե | |
---|---|
Ծնվել է | 1962[1] |
Ծննդավայր | Բեյրութ, Լիբանան |
Քաղաքացիություն | ԱՄՆ, Լիբանան և Եգիպտոս |
Կրթություն | Նյու Յորքի համալսարանի պոլիտեխնիկական ինստիտուտ |
Մասնագիտություն | համակարգչային գիտնական և գործարար |
Զբաղեցրած պաշտոններ | President of ICANN? |
Fadi Chehadé Վիքիպահեստում |
Ֆադի Շեխադեն (արաբ․՝ فادي شحادة, 1962[1], Բեյրութ, Լիբանան), տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ճանաչված գործադիր ղեկավար, RosettaNet-ի հիմնադիրն ու ICANN-ի (Internet Corporation for Assigned Names and Numbers) նախկին գլխավոր գործադիր տնօրենը։ Մեծ ազդեցություն է ունեցել համաշխարհային ինտերնետային կառավարման վրա, բայց նաև ներգրավվել է հակասական նախագծերում, ինչպիսին է .org դոմեյնի վերահսկողությունը ձեռք բերելու փորձը:
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆադի Շեխադեն ծնվել է Բեյրութում, ծնողները եղել են եգիպտացի[2][3]։ 1985 թվականին ստացել է համակարգչային գիտությունների բակալավրի աստիճան Նյու Յորքի պոլիտեխնիկական ինստիտուտում (այժմ՝ Նյու Յորքի համալսարանի Տանդոնի ճարտարագիտության դպրոց[4]), իսկ 1986 թվականին՝ ինժեներական կառավարման մագիստրոսի աստիճան Սթենֆորդի համալսարանում։ 1986 թվականին Շեխադեն ստացել է ԱՄՆ քաղաքացիություն[3]։
Business career
[խմբագրել | խմբագրել կոդը]1987 թվականին Ֆադի Շեխադեն հիմնադրել է Nett Information Products (նաև հայտնի է որպես Connectica) ընկերությունը[5], որն ուղղված է եղել ինտերնետային բովանդակության կառավարման և փոխանակման լուծումների ստեղծմանն ու զարգացմանը։ Այս ընկերությունը զբաղվել է ինտերնետային տեխնոլոգիաների միջոցով բովանդակության կառավարման և հաղորդակցության նորարարական լուծումների մշակմամբ[5]։ Nett Information Products-ը հետագայում ձեռք է բերվել Ingram Micro ընկերության կողմից, որտեղ Շեխադեն զբաղեցրել է փոխնախագահի պաշտոնը՝ պատասխանատու լինելով հաճախորդների տեղեկատվական ծառայությունների համար։
1997 թվականին, երբ Ֆադի Շեխադեն աշխատում էր Ingram Micro-ում, Էնթոնի Մեսարոսը, որը ղեկավարում էր ընկերության eCommerce կայքի զարգացումը, հայտնաբերել է, որ ապրանքների նկարագրությունների համար ստանդարտ չկա։ Այս բացը հանգեցրել է ներսում իրականացվող Rosetta Stone նախագծին՝ նպատակ ունենալով ստեղծել տեխնոլոգիական արդյունաբերության համար ստանդարտներ։ Շեխադեն, դիտելով այս նախագիծը, հասկացել է դրա հնարավորությունները և առաջարկել է այն ընդլայնել որպես առանձին ոչ առևտրային կազմակերպություն՝ ուղղված Business-to-business (B2B) հաղորդակցության ստանդարտների համակարգմանը[6]։ Կարողացել է համոզել մի շարք խոշոր տեխնոլոգիական ընկերությունների, այդ թվում՝ Microsoft-ին, IBM-ին, Hewlett-Packard-ին, SAP-ին, Nokia-ին և Oracle Corporation-ին աջակցել ծրագրին, և արդյունքը դարձել է RosettaNet-ը, որտեղ դարձել է դրա առաջին գործադիր տնօրենը[7]։
1999 թվականին Ֆադի Շեխադեն հիմնադրել է Viacore Inc.-ը, որը տրամադրել է B2B ծառայություններ։ 2006 թվականին IBM-ը ձեռք է բերել Viacore-ը, և Շեխադեն նշանակվել է IBM-ի գլոբալ բիզնեսի զարգացման փոխնախագահ։ Նրա պաշտոնավարման ընթացքում նշանակվել է նաև IBM-ի գլոբալ տեխնոլոգիական ծառայությունների գլխավոր մենեջեր Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանում։ Այդուհետ Շեխադեն եղել է CoreObjects Software, Inc.-ի գլխավոր գործադիր տնօրենը։ 2010 թվականին CoreObjects-ը գնվել է Symphony Services-ի կողմից, որը շարունակել է զարգացնել և իրականացնել նորարարական տեխնոլոգիական լուծումներ[8]։
ICANN
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի հունիսին Ֆադի Շեխադեն նշանակվել է ICANN-ի (Internet Corporation for Assigned Names and Numbers) գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում[9][10]։ Նոր պաշտոնում նրա առաջին հիմնական առաջադրանքներից մեկը եղել է TLD Registry-ի ընդլայնման ծրագրի հսկողությունը։ Այս ծրագիրը նպատակ է ունեցել ավելացնել ինտերնետային գագաթնագրերի (Top-Level Domains) քանակը՝ հնարավորություն տալով նոր և տարբեր դոմեյններ ստեղծելու և առաջարկելու լայն սպեկտր[11]։
2014 թվականի օգոստոսին ICANN-ը հայտարարել է, որ երկարաձգել է Ֆադի Շեխադեի պայմանագիրն ու նրան շնորհել 12.5% աճ աշխատավարձում[12]։ Շեխադեն վերահսկել է IANA (Internet Assigned Numbers Authority) ֆունկցիաների փոխանցման գործընթացը ԱՄՆ-ից դեպի գլոբալ ինտերնետային համայնք[13]։
ICANN-ից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի օգոստոսին Չեխադեն հայտարարել է, որ կզբաղեցնի ABRY Partners-ի թվային ռազմավարության գծով ավագ խորհրդականի պաշտոնը ICANN-ի իր լիազորությունների ավարտից հետո[14]։ 2015 թվականի դեկտեմբերին հայտարարել է, որ դառնալու է նաև Ուժենում Համաշխարհային ինտերնետ կոնֆերանսի նոր ձևավորված խորհրդատվական կոմիտեի համանախագահ: Կոմիտեի առաջին նիստը նախատեսված է եղել անցկացնել 2016 թվականի կեսերին[15]։ 2016 թվականի հունվարին հայտարարվել է, որ Չեխադեն կդառնա 2016 թվականի ապրիլի 1-ից Համաշխարհային տնտեսական ֆորումի հիմնադիր և գործադիր նախագահ Կլաուս Շվաբի ավագ խորհրդականը[16]։
Հուլիս 2020-ին Ֆադի Շեխադեն հայտարարվել է որպես Ethos Capital մասնավոր կապիտալային ընկերության համգործադիր տնօրեն։ Ethos Capital-ը փորձել է ձեռք բերել Public Interest Registry-ը, որը ոչ առևտրային կազմակերպություն է և պատասխանատու է .org դոմեյնների կառավարման համար։ Սակայն ICANN-ը մերժել է գործարքը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Դավոս 2014 մասնակիցների ցանկ
- ↑ Anderson, Porter (21 August 2001). «Fadi Chehade: 'Deep, clear visibility'». CNN. Արխիվացված օրիգինալից 9 December 2015-ին.
- ↑ 3,0 3,1 «Bio Information on New ICANN CEO, Fadi Chehade». ABC News. Associated Press. 22 June 2012. Արխիվացված է օրիգինալից 25 June 2012-ին.
- ↑ «Fadi Chehadé, overseer of the global internet piazza». The Irish Times. 15 October 2015. Արխիվացված օրիգինալից 16 October 2015-ին.
- ↑ 5,0 5,1 «Fadi Chehadé: President and CEO». ICANN. June 2012. Արխիվացված է օրիգինալից 23 June 2012-ին.
- ↑ Cover, Robin. «RosettaNet PIP Milestone». xml.coverpages.org. Վերցված է 2019-09-06-ին.
- ↑ «Fadi Chehadé: President and CEO». ICANN. June 2012. Արխիվացված է օրիգինալից 23 June 2012-ին.
- ↑ Staff (9 September 2010). «Symphony Services acquires CoreObjects». CXOtoday. Արխիվացված է օրիգինալից 13 September 2010-ին. Վերցված է 23 June 2012-ին.
- ↑ Jesdanun, Anick (23 June 2012). «Internet group picks little-known executive as CEO». The Austin Statesman. Austin, Texas. Արխիվացված է օրիգինալից 23 June 2012-ին.
- ↑ Staff (22 June 2012). «Icann hire Fadi Chehade as new chief executive». BBC News.
- ↑ «Net coverage: gTLD Applicant Strategy: 2013 The Make or Break Year for Applicants». ICANN. 19 March 2013. Արխիվացված օրիգինալից 25 December 2015-ին.
- ↑ «Board Extends Term of ICANN President». ICANN. 1 August 2014. Արխիվացված է օրիգինալից 21 August 2014-ին.
- ↑ «Fadi Chehadé, President And Chief Executive Officer Of ICANN, Biography». ICANN. Արխիվացված օրիգինալից 5 September 2015-ին.
- ↑ Chehadé, Fadi. «My Transition from ICANN CEO». 17 August 2015. ICANN. Արխիվացված է օրիգինալից 6 September 2015-ին.
- ↑ Chehadé, Fadi (23 December 2015). «My Transition from ICANN CEO, an Update». ICANN Blog. ICANN. Վերցված է 24 December 2015-ին.
- ↑ Mathuros, Fon (22 January 2016). «FADI CHEHADÉ ANNOUNCEMENT». World Economic Forum. Վերցված է 22 January 2016-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆադի Շեխադե» հոդվածին։ |
|