Ֆիցվիլյամի թանգարան
Ֆիցվիլյամի թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ, պատմության թանգարան, համալսարանական թանգարան և տեսարժան վայր |
Երկիր | Միացյալ Թագավորություն[1][2][3] |
Տեղագրություն | Քեմբրիջ[2] |
Վայր | Քեմբրիջ[2] |
Կազմված է | Founder's Building? և Fitzwilliam Museum - Room 32? |
Ղեկավարության նստավայր | Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Հասցե | Trumpington Street, Cambridge CB2 1RB[2]CB1 – CB5 |
Հիմնադրվել է | 1816[2] |
Այցելուներ | 364 269 մարդ |
Կայք | fitzmuseum.cam.ac.uk(անգլ.) |
Ֆիցվիլյամի թանգարան (անգլ.՝ Fitzwilliam Museum), արվեստի և պատմության թանգարան Քեմբրիջ քաղաքի համանուն համալսարանում (Մեծ Բրիտանիա)։
Ընդհանուր տեղեկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանը կազմավորվել է 1816 թվականին Ռիչարդ Ֆիցվիլյամի գրական ժառանգության հիման վրա՝ կազմված հազվագյուտ գրքերի և արվեստի ստեղծագործությունների հավաքածուներից, որոնք նա կտակել էր համալսարանին, ինչպես նաև 100 հազար ֆունտ ստերլինգ։ Թանգարանի շենքը վերակառուցվել է 1848 թվականին՝ ճարտարապետ Չարլզ Կոկերելլիի կողմից։ Ամեն տարի Ֆիցվիլյամի թանգարան է այցելում մոտ 300 հազար մարդ։ Թանգարանի մուտքն անվճար է։
Հավաքածու
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանի հավաքածուն բաժանված է 5 բաժինների.
- Հին արվեստ
- Կիրառական արվեստ
- Մետաղադրամներ և մեդալներ
- Ձեռագրեր և գրքեր
- Նկարչություն և գրաֆիկա
Հին արվեստի բաժնում կարելի է տեսնել ցուցանմուշներ Հին Եգիպտոսից, Հին Հունաստանից և Հռոմից, Միջին Արևելքի երկրներից և Կիպրոսի հնագիտական և հելլենիստական դարաշրջաններից։
Կիրառական արվեստի բաժնում կարելի է տեսնել անգլիական և եվրոպական կենցաղային իրեր, սպասք և բյուրեղապակի, կահույք, ժամացույցներ, Միջնադարյան և նոր ժամանակների զենքեր, ինչպես նաև արվեստի նմուշներ Չինաստանից, Ճապոնիայից և Կորեայից։ Մետաղադրամների և մեդալների հավաքածուն ունի ավելի քան 190 հազար ապրանքներ ամբողջ աշխարհից՝ սկսած մետաղադրամների հատման սկզբից մինչ մեր օրեր։ Սակայն թանգարանում առանձին մետաղադրամների ցուցասրահ չկա. մետաղադրամներն ու մեդալները ցուցադրվում են այլ բաժիններում։
Հավաքածուն ներառում է նաև պատմության և արվեստի մեդալներ, զինվորական և քաղաքացիական պարգևներ, ակնեղեններ։ Ձեռագրերի և գրքերի բաժինը ներառում է հին և միջնադարյան ձեռագրեր, հազվագյուտ տպագիր գրքեր, ձեռագրեր, այդ թվում նաև Ֆիցվիլյամայի Վիրջինական գիրքը, որը Էլիզաբեթյան շրջանի գործիքային երաժշտության գլխավոր աղբյուրներից մեկն է (երաժշտական հավաքածուի պահապանն է բրիտանական խոշոր երաժշտագետ Իեն Ֆենլոն)։ Արվեստի պատկերասրահում պահվում են XIII-XX դարերի եվրոպական վարպետների կտավներն ու գրաֆիկները, ներառյալ այնպիսի վարպետների գործեր, ինչպիսիք են Ջամբատտիստա Պիտոնին, Տիցիանը, Վերոնեզը, Ռուբենսը, Վան Դեյքը, Դեգան, Մոնեն, Սեզանը, Ռենուարը, Պիկասոն և ուրիշներ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ետնամասի սյունասրահի առաստաղը
-
Անտինոյ
-
Չիմա դա Կոնելյանո Սբ.Լանֆրանկո դի Պավիա
-
Նիկոլաս Գիլյարդ Էլիզաբեթ I նկարը
-
Աննիբալե Կարրաչչի Ապաշխարհող Մագդալենան (1598)
-
Տիցիան Տարկվիննին և Լուկրեցիան (1571)
-
Պաուլյուս Մորելսե Աղջիկը առավոտյան, կամ հիմար սիրո այլաբանություն (1627)
-
Վիլյամ Գոհարդ Դատական լսումներ (1757)
-
Ֆրեդերիկ ԼեյթոնԿլայթի (1890-92)
-
Վիլյամ Բլեյք Տիրիել
-
Հենրի Մուր Հենված մարմինը (1951)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ National Heritage List for England
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 https://hedendaagsesieraden.nl/2022/02/06/the-fitzwilliam-museum/
- ↑ https://vocaleyes.co.uk/research/heritage-access-2022/benchmark/
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիցվիլյամի թանգարան» հոդվածին։ |
|