Պիեռ-Օգյուստ Ռենուար
Պիեռ Օգյուստ Ռենուար (ֆր.՝ Pierre-Auguste Renoir, փետրվարի 25, 1841[1][2][3][…], Լիմոժ, Օտ-Վյեն[4][5] - դեկտեմբերի 3, 1919[6][1][7][…] կամ դեկտեմբերի 17, 1919[8], Կան սյուր Մեր[9][5]), իմպրեսիոնիստական ոճի ֆրանսիացի գեղանկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օգյուստ Ռենուարը 1844 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Փարիզ։ Վաղ տարիքից երգել է եկեղեցական երգչախմբում (խմբավարը՝ կոմպոզիտոր Շառլ Գունոն, մեծ ապագա է գուշակել նրան երաժշտության բնագավառում)։ 13 տարեկանից աշխատել է ճենապակու գործարանում. ձևավորել է սպասք, վարագույրներ, հովհարներ, միաժամանակ հաճախել է գեղանկարչության դպրոց։ 1860 թվականին Լուվրում եղել է պատճենահան։ 1862-1864 թվականներին սովորել է Փարիզի գեղարվեստի դպրոցում ու Շառլ Գլեյրի արվեստանոցում, որտեղ մտերմացել է Կլոդ Մոնեի և Ալֆրեդ Սիսլեյի հետ, ուսումնասիրել ու կրկնօրինակել է անվանի նկարիչների գործեր։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի տարբերություն մի շարք իմպրեսիոնիստների՝ Ռենուարին առավել հետաքրքրել են մարդու անհատականությունը, նրա անկաշկանդ կապը բնության հետ։ Նա ճշգրիտ արտահայտել է բնորդի տրամադրության նրբերանգները, բացահայտել փարիզեցի կանանց յուրահատուկ ու անկրկնելի հմայքը, պատանեկան բնավորության անմիջականությունը։ Ռենուարի գործերից են Դերասանուհի Ժաննա Սամարիի դիմանկարը (1877) և Վիկտոր Շոկեի դիմանկարը (1880), «Հովանոցներ» (1879), «Երկնագույն ժապավենով օրիորդ Գրիմպելը» (1880), «Հովհարով աղջիկը» (մոտ 1881) և այլ գործեր։ Նկարչին հրապուրել է քաղաքի աղմկոտ, կենսուրախ կյանքը. նա ջերմ ու վառ երանգներով պատկերել է պուրակներում զբոսնող փարիզեցիների, սիրահար զույգերի, սրճարանների այցելուների, լուսավոր և ժպտադեմ մանուկների («Մեծ բուլվարը», 1875, «Մուլեն դը լա Գալետ», 1876, «Ճաշից հետո», 1879, «Պար Բուժիվալում», 1882, «Զբոսանք», 1895, «Ծաղրածուն», 1909 և այլն)։ Առանձնապես գրավիչ են նրա ստեղծած կանանց կերպարների պլաստիկությունը, մաշկի գունային նրբագեղությունը («Թախտին նստած մերկ կինը», 1876, «Սևազգեստ աղջիկներ», 1883 և այլն)։ Ռենուարի աշխատանքները պահվում են Պուշկինի անվան Կերպարվեստի թանգարանում (Մոսկվա), Էրմիտաժում (Սանկտ Պետերբուրգ), Լոնդոնի թանգարանում, Մետրոպոլիտեն թանգարանում (Նյու Յորք), Լուվրի թանգարանում, Ստոկհոլմի թանգարանում և այլ թանգարաններում։
Ազդեցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1880-ական թվականներին Ռենուարը ճամփորդել է Իտալիայում, Իսպանիայում, Ալժիրում և այլուր։ Ռենուարի վաղ շրջանի նկարներում նկատելի է Գուստավ Կուրբեի և Էդուարդ Մանեի ազդեցությունը՝ լուսաօդային փոփոխական գեղեցկությունը, հատկապես մարդկային կերպարների բազմազանությունը («Սենի լողատեղին», 1869)։ Հետագայում նրա գունապատկերները դարձել են թափանցիկ ու պայծառ («Օթյակ», 1874)։ Ռաֆայելի ազդեցությամբ Ռենուարը փոխել է նկարելու եղանակը. գծանկարը դարձրել է ավելի ճշգրիտ, ուրվագծերը՝ պարզ, ծավալները՝ մշակված։ Նա ստեղծել է բազմաթիվ գծանկարներ, որոնք աչքի են ընկնում սեղմ, թեթև և նուրբ գծերով։ Ռենուարը կերտել է նաև քանդակներ («Վեներա», 1914-1916, «Մայրություն», 1916, «Մեծ լվացարարուհին», 1917 և այլն), որոնք առանձնանում են պլաստիկ ձևերի հզորությամբ և ուրվագծերի ներդաշնակությամբ։
Կյանքի վերջին տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոդացավերի պատճառով կյանքի վերջին տարիներին Ռենուարը գամված էր հաշմանդամի սայլակին։ Երբ վերջնականապես թուլացել էին նրա մատները, նկարչի խնդրանքով մատիտը կապել են ձեռքին, և նա շարունակել է նկարել, ինչի հետ կապված կատակել է.
Ես երջանիկ մարդ եմ, քանզի այժմ նկարելուց բացի ոչնչի ընդունակ չեմ։ |
Գնահատական
[խմբագրել | խմբագրել կոդը]1900 թվականին Ռենուարը արժանացել է Ֆրանսիայի Պատվո Լեգեոնի շքանշանի։ Ռենուարի անունով կոչվել է խառնարան Փայլածու (Մերկուրի) մոլորակի վրա։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Պարուհին (Danseuse)
-
Պարը գյուղում (Danse à la campagne)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Auguste Renoir (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 Pierre Auguste Renoir (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 RKDartists (նիդերլ.)
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Կերպարվեստի արխիվ
- ↑ 6,0 6,1 6,2 Renoir, Auguste // The Enciclopædia Britannica — 12 — London, NYC: 1922. — Vol. XXXII Pacific Ocean Islands to Zuloaga. — P. 268.
- ↑ 7,0 7,1 7,2 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 8,0 8,1 8,2 Olomouc City Library regional database (չեխերեն)
- ↑ 9,0 9,1 9,2 Union List of Artist Names
- ↑ https://www.metmuseum.org/toah/hd/augu/hd_augu.htm
- ↑ Union List of Artist Names — 2021.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիեռ-Օգյուստ Ռենուար» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիեռ-Օգյուստ Ռենուար» հոդվածին։ |
|
- Փետրվարի 25 ծնունդներ
- 1841 ծնունդներ
- Դեկտեմբերի 3 մահեր
- 1919 մահեր
- Դեկտեմբերի 17 մահեր
- Փարիզի գեղարվեստի ազգային բարձրագույն դպրոցի շրջանավարտներ
- Պատվո լեգեոնի շքանշանի կոմանդորներ
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Ֆրանսիացի իմպրեսիոնիստներ
- Ֆրանսիացի նկարիչներ
- Իմպրեսիոնիստ գեղանկարիչներ
- Ֆրանսիացի քանդակագործներ
- 19-րդ դարի ֆրանսիացի նկարիչներ
- 20-րդ դարի ֆրանսիացի նկարիչներ