The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Երբ Զևսը ոճրապարտության համար որոշել էր կործանել մարդկային ցեղը և երկրի վրա համաշխարհային ջրհեղեղ առաջացնել, Դևկալիոնը, Պրոմեթևսի խորհրդով, նավ է կառուցում, որի վրա մարդկանցից փրկվում են միայն ինքը և Պիրրան։ Իններորդ օրը Դևկալիոնի նավը կանգնում է Պառնասոսի գագաթին (որոշ տարբերակներում՝ թեսսալական Օթրիս լեռան վրա, Աթոս լեռան վրա[10], Էտնայի[11] վրա)։ Թեմիսի պատգամատունը Պառնասոսում Դևկալիոնի և Պիրրայի այն հարցին, թե ինչպես վերածնեն մարդկային ցեղը, պատասխանում է, որ նրանք պետք է ուսերի վրայով նետեն մոր ոսկորները։ Դևկալիոնը հասկանում է, որ քարերը Մայր երկրի ոսկորներն են[12]։ Դևկալիոնի նետած քարերը վերածվում են տղամարդկանց, իսկ Պիրրայի նետածները՝ կանանց։ Ըստ Բոտվիննիկի՝ Դևկալիոնի մասին առասպելը հավանաբար ունի արևելյան ծագում և տարածվել է Միջագետքից, որտեղ լայնորեն տարածվել էին զրույցներ ջրհեղեղի մասին[13]։
Դևկալիոնիդներ
Դևկալիոնի և Պիրրայի ժառանգներն են.
զավակներ՝ Հելլեն, Ամփիկտիոն, Օրեսթես, Պրոտոգենեա, Պանդորա II և Փիա,