Jump to content

Գիշերային սրճարանը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գիշերային սրճարանը
Le Café de nuit
տեսակգեղանկար
նկարիչՎինսենթ վան Գոգ
տարի1888
բարձրություն70
լայնություն89
ստեղծման վայրԱռլ[1]
ուղղություննեոիմպրեսիոնիզմ
ժանրկենցաղային ժանր[2]
նյություղաներկ
գտնվում էԵյլի համալսարանի պատկերասրահ[3]
հավաքածուԵյլի համալսարանի պատկերասրահ[3]
սեփականատերStephen Carlton Clark?[4]
https://www.wga.hu/html_m/g/gogh_van/09/arles43.html կայք
Ծանոթագրություններ
 The Night Café (F463) Վիքիպահեստում

Գիշերային սրճարան (ֆր.՝ Le Café de nuit), հոլանդացի նկարիչ Վինսենթ վան Գոգի նկարը՝ նկարված 1888 թվականի սեպտեմբերին Առլում։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
L’Arlésienne, 1888
Նկարը ջրաներկով

Նկարում պատկերված է Առլ քաղաքի մերձկայարանային սրճարան, որին նկարիչը քաջ ծանոթ էր։ Սրճարանի տերերը՝ Ժոզեֆ-Միշելը և նրա կինը՝ Մարի Ժինոն, հաճախ որպես բնորդ են ծառայել Վան Գոգին։ Այսպես, տիկին Ժինոն պատկերված է նաև նկարչի մեկ ուրիշ կտավում (նկարի անունը կարելի է թարգմանել «Առլուհին», այսինքն՝ Առլ քաղաքի բնակչուհի)։

Վան Գոգը լավ գիտեր «գիշերային կյանքը» և համապատասխան հաստատությունները։ Իր եղբայր Թեոյին ուղղված նամակում նա նկարի գաղափարի մասին գրել է.

«Գիշերային սրճարանում» ես փորձել եմ պատկերել այն տեղը, որտեղ մարդը կործանում է ինքն իրեն, խելագարվում է կամ դառնում հանցագործ։ Ես ուզում էի մարդկանց առաջնորդող կործանարար կիրքը պատկերել կարմիր և կանաչ գույներով[5]։

1888 թվականի սեպտեմբերին Վան Գոգը երեք գիշեր անընդհատ աշխատեց նկարի շուրջ՝ քնելով ցերեկը։ Հետագայում նա կրկնեց աշխատանքը ջրաներկով։

Այժմ աշխատանքը գտնվում է մասնավոր հավաքածուում։

1908 թվականի գարնանը «Ոսկե գեղմի սրահի» ցուցահանդեսում նկարը 3.000 ռուբլով (7.000 ֆրանկ) գնել է հավաքորդ Իվան Մորոզովը[6]։ 1918 թվականին նկարը խորհրդային իշխանության կողմից սեփականացվել է։ 1928-1933 թվականներին նկարը ցուցադրվել է Մոսկվայում, իսկ հետո վաճառվել հավաքորդ Ստեֆան Կլարկին[7]։ Վերջինիս մահից հետո, կտակի համաձայն, նկարի սեփականության իրավունքն անցել է Եյլի համալսարանին։ 2014 թվականին Իվան Մորոզովի ծոռ Պիեռ Կոնովալովը ամերիկյան դատարանում տանուլ տվեց նկարի նկատմամբ իրավունքի դատը[8]։

Գեղարվեստական առանձնահատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարը Վան Գոգի գլուխգործոցներից մեկն է և արժանացել է քննադատների բարձր գնահատականներին։ Ի տարբերություն իմպրեսիոնիզմի՝ այս նկարում հեղինակը չի հիանում բնության կամ իրավիճակի գեղեցկությամբ։ Նկարիչը իր զգացմունքներն ու հույզերը արտահայտել է նաև գունային լուծումով։ Նկարը արված է տաք գույներով՝ դեղինի գերակշռությամբ, որը հաղորդում է հաստատության գաղջ և ծխով լեցուն օդը։ Առաստաղի և բիլիարդի սեղանի կանաչ գույնը ավելի շուտ հաղորդում է հիվանդագին զգացողություն։ Նկարը լրացնում է կարմիրը՝ տագնապի և կրքի գույնը։ Ոճը, որով կատարված է նկարչի այս աշխատանքը, հետագայում անվանվեց էքսպրեսիոնիզմ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://www.vggallery.com/painting/p_0463.htm
  2. https://rkd.nl/explore/images/194266
  3. 3,0 3,1 https://artgallery.yale.edu/collections/objects/12507
  4. The battle for CT's most valuable van Gogh painting — 2022.
  5. Վան Գոգի արվեստի թանգարան, 2004
  6. Н. Յ. Սեմյոնովա. մոսկովյան հավաքորդների կենսագրությունների և գործունեությունների մասին Իվան Աբրահամովիչ Մառոզով
  7. «Иван Абрамович Морозов». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 1-ին.
  8. «ԱՄՆ-ում դատարանը մերժել է Իվան Մառոզովի ժառանգորդին Վան Գոգի նկարների իրավունքի հարցում». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 1-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիշերային սրճարանը» հոդվածին։