Օվերի բնանկար անձրևից հետո
Օվերի բնանկար անձրևից հետո ֆր.՝ Paysage d'Auvers apres la pluie | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Վինսենթ վան Գոգ |
տարի | 1890 |
բարձրություն | 72 |
լայնություն | 90 |
ստեղծման վայր | Օվեր Սյուր Ուազ[1] |
ժանր | բնանկար[2] |
նյութ | կտավ |
գտնվում է | Պուշկինի անվան Կերպարվեստի թանգարան |
հավաքածու | Պուշկինի անվան Կերպարվեստի թանգարան[2] |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
Landscape with a Carriage and a Train Վիքիպահեստում |
Օվերի բնանկար անձրևից հետո» (ֆր.՝ Paysage d'Auvers apres la pluie, հոլ.՝ Landschap bij Auvers na de regen) կամ «Բնանկար սայլակով և գնացքով» (ֆր.՝ Paysage avec chariot et train, հոլ.՝ Landschap met rijtuigje en trein), նկարվել է 1890 թվականին նիդերլանդացի նկարիչ Վինսենթ վան Գոգի (1853-1890) կողմից։ Նկարը պատկանում է Պուշկինի անվան Կերպարվեստի թանգարանին (Մոսկվա), գտնվում է 19-20-րդ դարերի Եվրոպայի և Ամերիկայի արվեստի թանգարանում[3]։ Պատկերի չափերը՝ 72×90 սմ[4][5]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Օվերի բնանկար անձրևից հետո» նկարը նկարվել է 1890 թվականին՝ նկարչի մահվանից որոշ ժամանակ առաջ։ Դրանից հետո այն անցավ նկարչի եղբորը՝ Թեոդորոս վան Գոգին։ 1891 թվականին՝ Թեո վան Գոգի մահվանից հետո, նկարը մնաց նրա այրուն՝ Յոհաննա վան Գոգ-Բոգներին (Johanna van Gogh-Bonger)։
Մինչև 1919 թվականը «Օվերի բնանկար անձրևից հետո» նկարը գտնվում էր ձեռնարկատեր և կոլեկցիոներ Իվան Աբրամովիչ Մորոզովի հավաքածուում։ 1919 թվականին նկարը տեղափոխվեց Նոր արևմտյան գեղանկարչության երկրորդ թանգարան։ 1923 թվականին այն միացավ Նոր արևմտյան գեղանկարչության առաջին թանգարանին, ինչի արդյունքում կազմավորվեց Նոր արևմտյան արվեստի պետական թանգարանը, որտեղ նկարը պահպանվեց մինչև 1948 թվականը՝ թանգարանի լուծարումը։ Դրանից հետո նկարը տեղափոխվեց Պուշկինի անվան Կերպարվեստի թանգարան (Մոսկվա), որտեղ էլ մինչ օրս պահպանվում է[6]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վինսենթ վան Գոգը նկարի վրա աշխատել է Օվեր Սյուր Ուազ քաղաքում, որտեղ նա անցկացրել է իր կյանքի վերջին ամիսները։ Նկարի կենտրոնում պատկերված է սայլակ, որը ուշադրություն է գրավում իր վառ կարմրանարնջագույն անիվով։ Այն կարող է մեկնաբանվել որպես կյանքի, շարժման և արևի սիմվոլ։ Վառ գույներով ներկայացված են դաշտերը, օգտագործված են ոչ միայն կանաչ, այլև երկնագույն, կարմիր և այլ գույների երանգները[7]։
Նկարի ստեղծման մասին նկարագրված է քրոջը՝ Վիլ վան Գոգին ուղղված նամակում[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.vggallery.com/painting/p_0760.htm
- ↑ 2,0 2,1 https://rkd.nl/explore/images/221866
- ↑ Зал 11: Ван Гог. Неоимпрессионизм (HTML). Галерея искусства стран Европы и Америки XIX—XX веков. ГМИИ имени А.С. Пушкина — www.newpaintart.ru. Проверено 15 февраля 2014 (ռուս.)
- ↑ Винсент ван Гог. Пейзаж в Овере после дождя, 1890 (HTML). Галерея искусства стран Европы и Америки XIX—XX веков. ГМИИ имени А.С. Пушкина — www.newpaintart.ru. Проверено 15 февраля 2014 (ռուս.)
- ↑ Винсент ван Гог. Пейзаж в Овере после дождя (Пейзаж с повозкой и поездом) (HTML). ГМИИ имени А.С. Пушкина — www.arts-museum.ru. Проверено 15 февраля 2014 (ռուս.)
- ↑ Винсент ван Гог. Пейзаж в Овере после дождя (Пейзаж с повозкой и поездом) (HTML). Московские меценаты современного искусства. ГМИИ имени А.С. Пушкина — www.artmaecenas.ru. Проверено 15 февраля 2014 (ռուս.)
- ↑ М.И. Ткач. Энциклопедия пейзажа. — Москва: ОЛМА-ПРЕСС, 2002. — С. 57. — 350 с. — ISBN 978-5-948-49136-3 (ռուս.)
- ↑ Vincent van Gogh — The Letters — To Willemien van Gogh. Auvers, Friday, 13 June 1890 (HTML). vangoghletters.org. Проверено 16 февраля 2014 (անգլ.)
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օվերի բնանկար անձրևից հետո» հոդվածին։ |
|