Դարեն Բենտ
Դարեն Բենտ անգլ.՝ Darren Bent | |||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Միացյալ Թագավորություն | ||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 6, 1984[1][2][3] (40 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Tooting, Ուոնդսուերտ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն | ||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 180 սանտիմետր | ||||||||||||||||||||||||||||||||
Քաշ | 73 կիլոգրամ | ||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | հարձակվող | ||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Դարրեն Էշլի Բենտ (անգլ.՝ Darren Bent, փետրվարի 6, 1984[1][2][3], Tooting, Ուոնդսուերտ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ, հարձակվող։
Դարեն Բենտն իր կարիերան սկսել է 2001 թվականին՝ «Իպսվիչ Թաուն» ակումբում։ 122 խաղում խփել է 47 գոլ, ինչով էլ գրավել է «Չառլթոնի» սկաուտներին։ 2005 թվականին տեղափոխվել է «Չառլթոն» 2,5 միլիոն ֆունտով։ Հաջորդ երկու մրցաշրջանների ընթացքում դարձել է թիմի լավագույն ռմբարկուն։ Այնուհետև 16,5 միլիոն ֆունտով տեղափոխվել է «Տոտենհեմ», ինչը ակումբային ռեկորդ էր։
2011 թվականի հունվարի 18-ին «Աստոն Վիլլան» պայմանագիր է կնքել ակումբի համար ռեկորդային 24 միլիոն ֆունտ ստեռլինգով[4]։
Դարրեն Բենտն անցել է Անգլիայի հավաքականի բոլոր օղակները 15 տարեկանից և Անգլիայի հավաքականում նորամուտը նշել է 2006 թվականին Ուրուգվայի դեմ խաղում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Թութինգում (Հարավային Լոնդոն)։ Բենտն ունի ճամայկայական արմատներ[5]։ Նրա հայրը հանդես է եկել «Ուիմբլդոնի» և «Բրենտֆորդի» երիտասարդական թիմերում[6]։
Բերտը տասնչորս տարեկանում ընդունվել է «Իպսվիչ Թաուն»։ 2001 թվականին ակումբի հետ կնքել է պրոֆեսիոնալ պայմանագիր։ Առաջին խաղը խաղացել է ՈՒԵՖԱ-ի գավաթում «Հելսինգբորգի» դեմ։ Լիգայի գավաթի խաղարկությունում իր առաջին գոլը խփել է «Նյուքասլ Յունայթեդի» դարպասը, սակայն դա թիմին չի օգնել խուսափել 4:1 հաշվով պարտվելուց։ Անգլիայի Պրեմիեր լիգայում իր առաջին գոլը խփել է «Միդլսբորոյի» դարպասը 2002 թվականի ապրիլի 24-ին։ «Տրակտորիստների» կազմում Դարենը 122 հանդիպում է անցկացրել՝ խփելով 47 գոլ։
2005 թվականի հունիսի 1-ին տեղափոխվել է «Չարլտոն»։ Տրանսֆերի սկզբնական գումարը եղել է 2,5 միլիոն ֆունտ ստերլինգ, և ավելացել է մինչև 3 միլիոն ֆունտ՝ հիմնական թիմի համար որոշակի քանակությամբ խաղեր անցկացնելու դեպքում։ Պրեմիեր լիգայի 2005/2006 մրցաշրջանի բացման օրը դուբլի հեղինակ է դարձել «Սանդերլենդի» դեմ մեկնարկային խաղում և ճանաչվել Պրեմիեր լիգայի օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստ։ Բենտն ամենաարդյունավետ անգլիացին էր Պրեմիեր լիգայում՝ խփելով 18 գոլ։ Սակայն Անգլիայի հավաքականի մարզիչը նրան չի հայտարարել ԱԱ-2006-ում և վերցրել է 17-ամյա Թեո Ուոլկոտին։
Բենտը 2007 թվականին համաձայնել է տեղափոխվել «Տոտենհեմ», որը նրան առաջարկել է շաբաթական 45 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ։ Նրանով հետաքրքրել է նաև «Վեստ Հեմը», որը նրան առաջարկել է 75 հազար ֆունտի անձնական պայմանագիր։ Ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը կազմել է 16,5 միլիոն ֆունտ ստերլինգ, ինչը դարձել է ակումբի ամենաթանկ ձեռքբերումը, սակայն ֆուտբոլիստի կարիերան վատ է դասավորվել։ Վնասվածքների շարքը խանգարել է ֆուտբոլիստին լավագույնս դրսևորել իրեն։ Ի վերջո, նա անցկացրել է այստեղ ընդամենը երկու մրցաշրջան՝ ընդհանուր առմամբ խփելով 18 գոլ։
2009 թվականին տեղափոխվել է «Սանդերլենդ» այն բանից հետո, երբ «Տոտենհեմ» են տեղափոխվել Ռոման Պավլյուչենկոն և Ջերմեյն Դեֆոն։ Տեղափոխությունից հետո դարձել է «Սանդերլենդի» հիմնական խաղացողը, նույնիսկ լուրեր էին շրջանառվում, որ սըր Ալեքս Ֆերգյուսոնը ցանկանում է նրան թիմում ընդգրկել։ «Սանդերլենդի» կազմում անցկացրած 58 խաղում նա խփել է 32 գոլ։ Նրա ամենահայտնի գոլերը եղել են «Օլդ Տրաֆորդի» և «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղերում։
2011 թվականին 18 միլիոն ֆունտով տեղափոխվել է «Աստոն Վիլլա»։ Մեկնարկային խաղում հաղթական գոլ է խփել «Մանչեսթեր Սիթիի» դարպասը։
2013 թվականի օգոստոսի 16-ին «Ֆուլհեմը» հայտարարել է Բերտի հետ մեկ մրցաշրջանիհամար վարձավճարային պայմանագիր կնքելու մասին[7]։ Այսպիսով, ակումբը ֆուտբոլիստին ձեռք բերելու համար պայքարում հաղթել է «Նյուքասլին», որը հետաքրքրվում էր Անգլիայի հավաքականի հարձակվողի ծառայություններով։ Նախորդ մրցաշրջանում հարձակվողը 18 խաղում 5 գոլ է խփել՝ հաշվի առնելով բոլոր մրցաշարերը։ Իր տեղափոխությունից հետո Դարենը հարցազրույց է տվել[8], որում դժգոհում էր, որ «Աստոն Վիլլայի» գլխավոր մարզիչ Փոլ Լամբերտը անտեսել է իրեն և հնարավորություն չի տվել՝ չնայած իր բոլոր ջանքերին։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անգլիայի լիգայի գավաթակիր – 2008
- Անգլիայի լիգայի գավաթի եզրափակչի մասնակից – 2009
- «Անգլիայի առաջնության բրոնզե մարզակոշիկի» հաղթող – 2010
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | ՖԱ գավաթ | Լիգայի գավաթ | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Իպսվիչ Թաուն | 2001/02[9] | Պրեմիեր լիգա | 5 | 1 | 0 | 0 | 1 | 1 | 1 | 0 | 7 | 2 |
2002/03[10] | Առաջին Դիվիզիոն | 35 | 12 | 2 | 3 | 3 | 2 | 3 | 1 | 43 | 18 | |
2003/04[11] | Առաջին դիվիզիոն | 37 | 15 | 1 | 0 | 1 | 0 | 2 | 1 | 41 | 16 | |
2004/05[12] | Չեմպիոնշիպ | 45 | 20 | 1 | 0 | 2 | 0 | 2 | 0 | 50 | 20 | |
Ընդհանուր | 122 | 48 | 4 | 3 | 7 | 3 | 8 | 2 | 141 | 56 | ||
Չարլթոն Ատլետիկ | 2005/06[13] | Պրեմիեր լիգա | 36 | 18 | 5 | 2 | 3 | 2 | — | 44 | 22 | |
2006/07[14] | Պրեմիեր լիգա | 32 | 13 | 0 | 0 | 3 | 2 | — | 35 | 15 | ||
Ընդհանուր | 68 | 31 | 5 | 2 | 6 | 4 | — | 79 | 37 | |||
Տոտենհեմ Հոտսպուր | 2007/08[15] | Պրեմիեր լիգա | 27 | 6 | 0 | 0 | 1 | 0 | 8 | 2 | 36 | 8 |
2008/09[16] | Պրեմիեր լիգա | 33 | 12 | 1 | 0 | 3 | 1 | 6 | 4 | 43 | 17 | |
Ընդհանուր | 60 | 18 | 1 | 0 | 4 | 1 | 14 | 6 | 79 | 25 | ||
Սանդերլենդ | 2009/10[17] | Պրեմիեր լիգա | 38 | 24 | 2 | 1 | 0 | 0 | — | 40 | 25 | |
2010/11[18] | Պրեմիեր լիգա | 20 | 8 | 1 | 1 | 2 | 2 | — | 23 | 11 | ||
Ընդհանուր | 58 | 32 | 3 | 2 | 2 | 2 | — | 63 | 36 | |||
Աստոն Վիլլա | 2010/11[18] | Պրեմիեր լիգա | 16 | 9 | — | — | — | 16 | 9 | |||
2011/12[19] | Պրեմիեր լիգա | 22 | 9 | 2 | 1 | 1 | 0 | — | 25 | 10 | ||
2012/13[20] | Պրեմիեր լիգա | 16 | 3 | 2 | 2 | 5 | 1 | — | 23 | 6 | ||
2014/15[21] | Պրեմիեր լիգա | 7 | 0 | — | 1 | 0 | — | 8 | 0 | |||
Ընդհանուր | 61 | 21 | 4 | 3 | 7 | 1 | — | 72 | 25 | |||
Ֆուլհեմ (վարձավճար) | 2013/14[22] | Պրեմիեր լիգա | 24 | 3 | 3 | 2 | 3 | 1 | — | 30 | 6 | |
Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն(վարձավճար) | 2014/15[21] | Չեմպիոնշիպ | 5 | 2 | — | — | — | 5 | 2 | |||
Դերբի Քաունթի (վարձավճար) | 2014/15[21] | Championship | 15 | 10 | 2 | 2 | — | — | 17 | 12 | ||
Դերբի Քաունթի | 2015/16[23] | Չեմպիոնշիպ | 21 | 2 | 1 | 1 | 1 | 0 | 2 | 0 | 25 | 3 |
2016/17[24] | Չեմպիոնշիպ | 37 | 10 | 2 | 2 | 3 | 1 | — | 42 | 13 | ||
2017/18[25] | Չեմպիոնշիպ | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | |
Total | 73 | 22 | 5 | 5 | 4 | 1 | 2 | 0 | 84 | 28 | ||
Բուրտոն Ալբիոն (վարձավճար) | 2017/18[25] | Championship | 15 | 2 | — | — | — | 15 | 2 | |||
Ընդհանուր կարիերայում | 486 | 179 | 25 | 17 | 33 | 13 | 24 | 8 | 568 | 217 |
Հավաքականի կազմում ելույթների վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դարրեն Բենտի խաղերն Անգլիայի հավաքականի կազմում | ||||||
---|---|---|---|---|---|---|
№ | Ամսաթիվ | Հակառակորդ | Հաշիվ | Գոլեր | Մրցաշար | |
1 | 1 մարտի 2006 | Ուրուգվայ | 2 : 1 | - | Ընկերական խաղ | |
2 | 16 օգոստոսի 2006 | Հունաստան | 4 : 0 | - | Ընկերական խաղ | |
3 | 21 նոյեմբերի 2007 | Խորվաթիա | 2 : 3 | - | ԵԱ 2008 որակավորման փուլ | |
4 | 19 նոյեմբերի 2008 | Գերմանիա | 2 : 1 | - | Ընկերական խաղ | |
5 | 14 նոյեմբերի 2009 | Բրազիլիա | 0 : 1 | - | Ընկերական խաղ | |
6 | 30 մայիսի 2010 | Ճապոնիա | 2 : 1 | - | Ընկերական խաղ | |
7 | 7 սեպտեմբերի 2010 | Շվեյցարիա | 3 : 1 | 1 | ԵԱ 2012 որակավորման փուլ[26] | |
8 | 9 փետրվարի 2011 | Դանիա | 2 : 1 | 1 | Ընկերական խաղ[27] | |
9 | 26 մարտի 2011 | Ուելս | 2 : 0 | 1 | ԵԱ 2012 որակավորման փուլ[28] | |
10 | 4 հունիսի 2011 | Շվեյցարիա | 2 : 2 | - | ԵԱ 2012 որակավորման փուլ | |
11 | 7 հոկտեմբերի 2011 | Չեռնոգորիա | 2 : 2 | 1 | ԵԱ 2012 որակավորման փուլ[29] | |
12 | 12 նոյեմբերի 2011 | Իսպանիա | 1 : 0 | - | Ընկերական խաղ | |
13 | 15 նոյեմբերի 2011 | Շվեդիա | 1 : 0 | - | Ընկերական խաղ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ Даррен Бент стал игроком «Астон Вилла|Астон Виллы» Արխիվացված 2014-12-22 Wayback Machine
- ↑ Roach, Stuart (2007 թ․ սեպտեմբերի 24). «Bent targets revival at Wigan». BBC Sport. Վերցված է 2011 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ Ellis, Ralph (2009 թ․ հուլիսի 31). «Premier League Transfers: Is Bent a top striker or just a Twit?». Betfair. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ Bent Signs For Fulham | Fulham Football Club
- ↑ Даррен Бент: «Чем я заслужил к себе такое отношение?» / FAPL.ru
- ↑ «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2001/2002 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է 17 սեպտեմբերի 2012-ին.
- ↑ «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2002/2003 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է 17 սեպտեմբերի 2012-ին.
- ↑ «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2003/2004 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է 17 սեպտեմբերի 2012-ին.
- ↑ «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2004/2005 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է 17 սեպտեմբերի 2012-ին.
«Ipswich 2–1 Wolves». BBC Sport. 2004 թ․ օգոստոսի 30. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 17-ին. - ↑ «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2005/2006 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է 17 սեպտեմբերի 2012-ին.
- ↑ «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2006/2007 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է 17 սեպտեմբերի 2012-ին.
- ↑ «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2007/2008 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է 17 սեպտեմբերի 2012-ին.
- ↑ «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2008/2009 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է 17 սեպտեմբերի 2012-ին.
- ↑ «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2009/2010 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է 17 սեպտեմբերի 2012-ին.
- ↑ 18,0 18,1 «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2010/2011 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է 29 November 2016-ին.
- ↑ «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2011/2012 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է 16 August 2012-ին.
- ↑ «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2012/2013 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է 27 December 2015-ին.
- ↑ 21,0 21,1 21,2 «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2014/2015 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է 8 June 2015-ին.
- ↑ «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2013/2014 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է 27 December 2015-ին.
- ↑ «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2015/2016 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է 30 May 2016-ին.
- ↑ «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2016/2017 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է 7 December 2017-ին.
- ↑ 25,0 25,1 «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2017/2018 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է 24 July 2018-ին.
- ↑ McNulty, Phil (2010 թ․ սեպտեմբերի 7). «Switzerland 1–3 England». BBC Sport. Վերցված է 2016 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ Fletcher, Paul (2011 թ․ փետրվարի 9). «Denmark 1–2 England». BBC Sport. Վերցված է 2016 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ McNulty, Phil (2011 թ․ մարտի 26). «Wales 0–2 England». BBC Sport. Վերցված է 2016 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ McNulty, Phil (2011 թ․ հոկտեմբերի 7). «Euro 2012: Montenegro 2–2 England». BBC Sport. Վերցված է 2016 թ․ փետրվարի 25-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆուտբոլիստի էջը «Բրայթոն ընդ Հոուվի» պաշտոնական կայքում (անգլ.)
- Ֆուտբոլիստի էջըԱրխիվացված 2013-12-15 Wayback Machine Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի կայքում(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դարեն Բենտ» հոդվածին։ |
|
- Փետրվարի 6 ծնունդներ
- 1984 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ
- Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Անգլիացի ֆուտբոլիստներ
- Աստոն Վիլլայի ֆուտբոլիստներ
- Բարտոն Ալբիոնի ֆուտբոլիստներ
- Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնի ֆուտբոլիստներ
- Դերբի Կաունտիի ֆուտբոլիստներ
- Իպսվիչ Թաունի ֆուտբոլիստներ
- Ճամայկացի ֆուտբոլիստներ
- Չառլտոն Ատլետիկի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Սանդերլենդի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ
- Տոտտենհեմ Հոտսպուրի ֆուտբոլիստներ
- Ֆուլհեմի ֆուտբոլիստներ