Իֆոսֆամիդ
Իֆոսֆամիդ | |
---|---|
Քիմիական բանաձև | C₇H₁₅Cl₂N₂O₂P |
Մոլային զանգված | 4,3E−25 կիլոգրամ գ/մոլ |
Քիմիական հատկություններ | |
Դասակարգում | |
CAS համար | 3778-73-2 |
PubChem | 3690 |
EINECS համար | 223-237-3 |
SMILES | C1CN(P(=O)(OC1)NCCCl)CCCl |
ЕС | 223-237-3 |
ChEBI | 3562 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Իֆոսֆամիդ (ԻՖՕ), վաճառքային անվանումը Իֆեքս, քիմիոթերապևտիկ դեղ, որն օգտագործվում է տարբեր տեսակի քաղցկեղների բուժման մեջ[1]։ Դրանցից են՝ ամորձու քաղցկեղը, փափուկ հյուսվածքային սարկոման, օստեոսարկոման, միզապարկի քաղցկեղը, թոքի մանր բջջային քաղցկեղը, արգանդի վզիկի քաղցկեղը և ձվարանի քաղցկեղը[1]։ Կիրառվում է ներերակային ներարկման ձևով[1]։
Հաճախ հանդիպող կողմնակի երևույթներից են` մազաթափությունը, փսխումը, մեզում արյան առկայությունը, վարակները և երիկամային խնդիրները[1]։ Այլ ավելի ծանր կողմնակի երևույթներից են՝ ոսկրածուծի ընկճումը և գիտակցության խանգարումները[1]։ Հղիության ընթացքում կիրառումը հավանաբար կվնասի պտղին[1]։ Իֆոսֆամիդը պատկանում է ալկիլացնող միջոցների և ազոտային իպրիտի ածանցյալների խմբին[1][2]։ Այն ազդում է խանգարելով ԴՆԹ-ի կրկնապատկումը և ՌՆԹ-ի սինթեզը[1]։
Իֆոսֆամիդը բժշկական կիրառման համար ԱՄՆ-ում հաստատվել է 1987 թ․-ին[1]։ Այն ներառված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության անփոխարինելի դեղերի ցանկում, որտեղ ներառված են առողջապահական համակարգի ամենաարդյունավետ և ամենաանվտանգ դեղերը[3]։ Զարգացող երկրներում դեղի արժեքը կազմում է 7․35-70․70 ԱՄՆ $ յուրաքանչյուր 2գ-ի համար[4]։ Միացյալ թագավորությունում դեղի այդ NHS-ի համար արժե 130․04 ֆունտ[5]։
Բժշկական ցուցումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այն կիրառվում է քաղցկեղների տարբեր տեսակների բուժման համար․
- Ամորձու քաղցկեղը
- Կրծքագեղձի քաղցկեղ
- Լիմֆոմա (Հոջկինի և ոչ-Հոջկինի)
- Փափուկ հյուսվածքային սարկոմա
- Օստեոսարկոմա կամ ոսկրի ուռուցք
- Թոքի քաղցկեղ
- Արգանդի վզիկի քաղցկեղ
- Ձվարանի քաղցկեղ
Ներմուծում
[խմբագրել | խմբագրել կոդը]Այն սպիտակ փոշի է, որը, քիմիոթերապիայի համար օգտագործման ժամանակ վերածվում է մաքուր, անգույն հեղուկի։ Կիրառվում է ներերակային ներարկման ձևով։
Իֆոսֆամիդը հաճախ կիրառվում է մեսնայի հետ միասին, հեմոռագիկ ցիստիտով որոշ հիվանդների մոտ դիտվող ներքին արյունահոսությունից խուսափելու համար։
Իֆոսֆամիդը տրվում է արագ, երբեմն՝ մի ժամվա ընթացքում։
Կողմնակի երևույթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեմոռագիկ ցիստիտը հազվադեպ է առաջանում, երբ իֆոսֆամիդը կիրառվում է մեսնայի հետ։ Հաճախ հանդիպող, դեղաչափ սահմանափակող կողմնակի երևույթ է էնցեֆալոպաթիան (ուղեղի դիսֆունկցիա)[6]։ Այս երևույթը դիտվում է դեղամիջոցը ստացած հիվանդների մինչև 50%-ի մոտ։ Այս երևույթը հավանաբար միջնորդված է քլորացետալդեհիդով՝ իֆոսֆամիդի քայքայման արգասիքներից մեկով, որն ունի նմանատիպ քիմիական հատկություններ, ինչ ացետալդեհիդն ու քլորալ հիդրատը։ Իֆոսֆամիդային էնցեֆալոպաթիայի ախտանշանները կարող են լինել թեթև (կենտրոնացման դժվարացում, հոգնածություն), միջին (դելիրիում, փսիխոզ) և ծանր (ոչ ցնցումային էպիլեպտիկ ստատուս կամ կոմա)։ Երեխաների մոտ, այս ախտանշանները կարող են խանգարել երեխայի նորմալ նյարդաբանական զարգացումը։ Գլխուղեղից բացի, իֆոսֆամիդը ախտահարում է նաև ծայրամասային նյարդերը։ Ծանրության աստիճանը գնահատվում է կամ Քաղցկեղի ազգային ինստիտուտի, կամ Մինվելլի չափանիշներով (I-IV աստիճան)։ Նախկինում գլխուղեղի հետ ունեցած խնդիրները և արյան մեջ ալբումինի ցածր քանակը մեծացնում է իֆոսֆամիդային էնցեֆալոպաթիայի զարգացման հավանականությունը։ Դեպքերի մեծ մասում այս վիճակն անցնում է 72 ժամվա ընթացքում։ Եթե դեղի ներմուծման դեպքում այս վիճակն առաջանում է, խորհուրդ է տրվում դադարեցնել դեղի օգտագործումը։ Ծանր (III-IV աստիճանի) էնցեֆալոպաթիայի ամենաարդյունավետ բուժումը մեթիլեն կապույտի ներերակային ներարկումն է, որը կրճատում է էնցեֆալոպաթիայի տևողությունը․ մեթիլեն կապույտի ազդեցության հստակ մեխանիզմն անհայտ է։ Որոշ դեպքերում մեթիլեն կապույտը կարող է կիրառվել, որպես կանխարգելիչ միջոց նախքան իֆոսֆամիդի ներարկումը։ Այլ բուժումներից են ալբումինի, թիամինի ներարկումները և դիալիզի անցկացումը հիվանդի փրկման համար[6]։
Իֆոսֆամիդը կարող է առաջացնել նաև նորմալ անիոնային պակասորդով ացիդոզ, մասնավորապես՝ երիկամային խողովակային ացիդոզ տիպ 2[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 «Ifosfamide». The American Society of Health-System Pharmacists. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ Dowd, Frank J.; Johnson, Bart; Mariotti, Angelo (2016). Pharmacology and Therapeutics for Dentistry (անգլերեն) (7 ed.). Elsevier Health Sciences. էջ 533. ISBN 9780323445955. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ «WHO Model List of Essential Medicines (19th List)» (PDF). World Health Organization. April 2015. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «Ifosfamide». International Drug Price Indicator Guide. Արխիվացված է օրիգինալից 2018-01-22-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ British national formulary : BNF 69 (69 ed.). British Medical Association. 2015. էջ 580. ISBN 9780857111562.
- ↑ 6,0 6,1 Ajithkumar T, Parkinson C, Shamshad F, Murray P (March 2007). «Ifosfamide encephalopathy». Clin Oncol (R Coll Radiol). 19 (2): 108–14. doi:10.1016/j.clon.2006.11.003. PMID 17355105.
- ↑ Foster, Corey, ed. (2010). The Washington Manual of Therapeutics (33 ed.). Wolters Kluwer | Lippincott Williams & Wilkins. էջ 407.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ACS Դեղերի ուղեցույց։ Իֆոսֆամիդ
- Հարվարդի բժշկական դպրոցի Իֆոսֆամիդի մասին տեղեկություններ Արխիվացված 2021-08-28 Wayback Machine
- ՄեդլայնՊլյուս տեղեկություն դեղի մասին
- BC Քաղցկեղի կազմակերպություն։ Իֆոսֆամիդի մասին տեղեկություն Արխիվացված 2015-03-14 Wayback Machine (Մասնագիտական)
- Rx ցանկ․ Իֆոսֆամիդի առցանց դեղորայքային ինդեքս
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իֆոսֆամիդ» հոդվածին։ |
|