Կարլ Սենդբերգ
Կարլ Սենդբերգ | |
---|---|
Ծնվել է | հունվարի 6, 1878[1][2][3][…] |
Ծննդավայր | Galesburg, Իլինոյս, ԱՄՆ |
Վախճանվել է | հուլիսի 22, 1967[4][1][2][…] (89 տարեկան) |
Վախճանի վայր | Flat Rock, Surry County, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ |
Գերեզման | Carl Sandburg Birthplace Historic Site |
Մասնագիտություն | բանաստեղծ, երաժշտագետ, պատմաբան, վիպասան, գրող, սցենարիստ, լրագրող, կենսագիր, արհմիութենական գործիչ և մանկագիր |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Lombard College? |
Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
Կուսակցություն | Ամերիկայի սոցիալիստական կուսակցություն |
Պարգևներ | |
Ամուսին | Lilian Steichen? |
Carl Sandburg Վիքիպահեստում |
Կարլ Ավգուստ Սենդբերգ (անգլ.՝ Carl August Sandburg, հունվարի 6, 1878[1][2][3][…], Galesburg, Իլինոյս, ԱՄՆ - հուլիսի 22, 1967[4][1][2][…], Flat Rock, Surry County, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ), 20-րդ դարի ամերիկացի բանաստեղծ, պատմաբան, վիպասան, բանահավաք, Պուլիտցերյան մրցանակի եռակի դափնեկիր (1919, 1940, 1951 թթ.[10][11]): Ընդ որում՝ այդ մրցանակին երկու անգամ արժանացել է իր պոեզիայի, մեկ անգամ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների հանրահայտ նախագահներից մեկի՝ Աբրահամ Լինքոլնի մասին գրած կենսագրական գրքի համար։
Սենդբերգին դեռ իր կենդանության օրոք համարել են «խոշոր դեմք՝ ժամանակակից գրականության մեջ»` հատկապես նկատի առնելով նրա բանաստեղծական ժողովածուները, ներառյալ «Չիկագոյի երգերը» («Chicago Poems », 1916), «Եգիպտացորեն հավաքողները» (Cornhuskers, 1918), «Ծուխ և պողպատ»-ը (Smoke and Steel, 1920)[12]: Գրաքննադատությունը նրան հռչակում էր «իր ժամանակների անմրցակից բանաստեղծ առաջին հերթին գուցե այն պատճառով, որ նրա ստեղծագործական փորձը նրան կապում է ամերիկյան կյանքի բազմաթիվ կողմերի հետ»[13]։ Սենդբերգի մահվան օրը՝ 1967 թվականի հուլիսի 22-ին ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Լինդոն Ջոնսոնը այս կերպ է բնութագրել նրան. «Կարլ Սենդբերգի մասին քիչ կլինի ասել միայն, որ նա Ամերիկայի ձայնն էր, քիչ կլինի ասել, որ ուժեղ ու հանճարեղ բանաստեղծ էր. նա հենց Ամերիկայի մարմնացումն էր»[14]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սենդբերգը ծնվել է Շվեդիայից արտագաղթածների ընտանիքում։ Երիտասարդության տարիներին բազմաթիվ աշխատանքներ է փորձել. եղել է Գեյլսբուրգում գործող «Յունիոն հոթել»-ի վարսավիրանոցային սրահի դռնապան[15], կաթնավաճառ, շինարար, հնձվոր[16]։ Տևական ընդհատումից հետո հաճախել է Գեյլսբուրգի Լոմբարդ քոլեջ[17]... Իսպանա-ամերիկյան պատերազմի ժամանակ կամավոր զինվորագրվել է[18], բայց մարտական գործողությունների այդպես էլ չի մասնակցել։ Հաճախել է Վեսթ Փոյնթում գտնվող ամերիկյան ռազմական ակադեմիայի պարապմունքներին, բայց ընդամենը երկու շաբաթ. մաթեմատիկայի ու քերականության քննություններից «կտրվելով»՝ դուրս է մնացել։ Գրական իր գործունեությունն սկսել է որպես Chicago Daily News-ի ժուռնալիստ։
Տեղափոխվել է Միլուոկի (Իլինոյսի նահանգ)։ 1910—1912 թվականներին եռանդուն կերպով մասնակցել է սոցիալ-ժողովրդավարական կուսակցության նահանգային կազմակերպության աշխատանքներին, դարձել առաջին անգամ այդ կուսակցությունից ընտրված քաղաքապետի՝ Էմիլ Զայդելի քարտուղարը[19]։ 1913 թվականից բնակություն է հաստատել Չիկագոյում, հռչակվել այդ քաղաքի գլխավոր բանաստեղծ։ 1916 թվականին լույս է ընծայել բանաստեղծական առաջին ժողովածուն՝ «Չիկագոյի երգերը», որին հաջորդել են «Եգիպտացորեն հավաքողները» (1918), «Ծուխ և պողպատ» (1920), «Արևակեզ Արևմուտքի քարերը» (1922) գրքերը։
Սենդբերգը հանդես է եկել որպես Ուոլթ Ուիթմենի բանաստեղծական ավանդույթները շարունակող ու զարգացնող, ժամանակակից քաղաքն ու արդյունաբերական հեղափոխությունը գովերգող հեղինակ։ Գրել է նաև կենսագրական մեծածավալ երկեր, այդ թվում՝ ԱՄՆ տեսնվեցերորդ նախագահ Աբրահամ Լինքոլնի կյանքի պատմությունը, որ հագեցած է վերլուծական բազմազան նյութերով, բազում ուշագրավ փաստերով (առաջին անգամ հրատարակվել է 1939 թվականին, այնուհետև բազմիցս վերահրատարակվել է, թարգմանվել ու լույս ընծայվել աշխարհի շատ ժողովուրդների լեզուներով, այդ թվում՝ հայերեն)։
Կարլ Սենդբերգը վախճանվել է 89 տարեկան հասակում։ Նրա աճյունամոխիրը հողին է հանձնվել իր բնօրրանի՝ Գեյլսբուրգի այն տան ետնաբակում, որտեղ շուրջ ինը տասնամյակ առաջ ծնվել էր[20] His wife and two daughters would also be interred there. See the signage.</ref>: «Հիշողության քար»-ի տակ ամփոփվել է նաև նրա կնոջ աճյունամոխիրը[21]։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեյլսբերգյան այն տունը, որտեղ ծնվել ու մանկությունն է անցկացրել ապագա գրողը, ստացել է պետականորեն պահպանվող պատմական վայրի կարգավիճակ։ Այդպիսի կարգավիճակ է շնորհվել նաև Հյուսիսային Կարոլինայի Ֆլաթ Ռոք բնակավայրի այն տանը, որտեղ 22 տարի ապրել է Կարլ Սենդբերգը։
1978 թվականի հունվարի 6-ին՝ նրա ծննդյան 100-ամյակի օրը ԱՄՆ փոստային ծառայությունը թողարկել է գրողի դիմանկարն ու ինքնագիրը կրող հատուկ նամականիշ[22]։
Իլինոյսի համալսարանի հազվագյուտ գրքերի ու ձեռագրերի գրադարանը[23] Սենդբերգի ընտանիքի անդամներից գնել ու պահպանում է գրողի արխիվը՝ շուրջ 600 խորանարդ ոտնաչափ ընդհանուր ծավալով ձեռագրեր, լուսանկարներ, փաստաթղթեր[24][25]։
2011 թվականին Կարլ Սենդբերգին բաժին է հատկացվել Չիկագոյի գրական փառքի սրահում[26]։
Կարլ Սանդբերգի անունով են կոչվել Չիկագոյի արվարձանային ավաններից մեկը, Գեյլսբուրգի քոլեջը, հանրախանութը, ամերիկյան բազմաթիվ դպրոցներ, Միչիգանի նահանգի Լիվոնիայի գրադարանը[27]։ Չիկագոյի հանրային գրադարանը սահմանել է Սանդբերգյան ամենամյա մրցանակ, որ շնորհվում է գրականության բնագավառում նշանակալի ներդրում կատարած հեղինակներին[28]։
Ամերիկյան տրանսպորտային ընկերություններից մեկը 2006 թվականից երթուղի է մտցրել Կարլ Սենդբերգի անունը կրող գնացք[29]։
- Քանդակագործ Ավարդ Ֆեյրբենքսը կերտել է գրողի կիսանդրին։
- Ռիչարդ Արմուրը 1953 թ. հունվարին լույս է ընծայել "Driving in a Fog; or Carl Sandburg Must Have Been a Pedestrian" բանաստեղծությունը։
- Վիլյամ Սարոյանը Կարլ Սենդբերգի մասին պատմվածք է գրել, որը լույս է տեսել 1971 թվականին նրա հրատարակած Letters from 74 rue Taitbout or Don't Go But If You Must Say Hello To Everybodyգրքում։
- Նկարիչ Թոմաս Հարթ Բենթոնը 1956 թվականին ստեղծել է գրողի դիմանկարը։
- Սենդբերգի Sometime they'll give a war and nobody will come ասույթը (The People, Yes բանաստեղծությունից) դարձել է խաղաղության գերմանական շարժման կարգախոսը՝ Stell dir vor, es ist Krieg, und keiner geht hin,, որը հաճախ սխալմամբ վերագրվել է Բերտոլդ Բրեխտին[30]։
- Պետեր Լուիս վան Դիյկը Կարլ Սենդբերգի «Չիկագոյի երգեր» ժողովածուի բանաստեղծությունների հիման վրա գրել է Windy City Songs երգաշարը, որը 2007 թվականին հնչել է Չիկագոյի մանկական երգչախմբի և Nelson Mandela Metropolitan University-ի երգչախմբի կատարմամբ։
- Սթիվեն Սփիլբերգը հայտարարել է, որ իր E.T.: The Extra-Terrestrial կինոնկարի գլխավոր հերոսի դեմքը ստեղծագործվել է Սենդբերգի, Էռնեստ Հեմինգուեյի ու Ալբերտ Այնշտայնի դիմագծերի հիման վրա[31]։
- Երաժիշտ Բոբ Գիբսոնի The Courtship of Carl Sandburg տեսահոլովակում Թոմ Ամանդսը կատարում է Սենդբերգի դերը[32]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կարլ Սենդբերգ - «Լինկոլն», Երևան, «Հայաստան» հրատարակչություն, 1988 թ., 720 էջ /թարգմանիչ՝ Ռ. Բ. Կարապետյան/
- Сэндберг Карл հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում
- Niven, Penelope. Carl Sandburg: A Biography. New York: Scribner's, 1991.
- Sandburg, Carl. The letters of Carl Sandburg. New York: Harcourt, Brace & World, 1968.
- Sandburg, Helga. A Great and Glorious Romance: The Story of Carl Sandburg and Lilian Steichen. New York: Harcourt Brace Jovanovich, 1978.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 Сэндберг Карл // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ https://www.pulitzer.org/prize-winners-by-category/220
- ↑ https://home.nps.gov/museum/exhibits/carl/story/Introduction/CARL17534_17535_18041_pins.html
- ↑ 7,0 7,1 https://www.pulitzer.org/prize-winners-by-category/224
- ↑ Encyclopædia Britannica
- ↑ https://www.grammy.com/awards/2nd-annual-grammy-awards
- ↑ "Poetry". The Pulitzer Prizes. Retrieved 2013-11-24.
- ↑ «12 Search Results». Pulitzer.org. Վերցված է 2013 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ Danilov, Victor (2013 թ․ սեպտեմբերի 26). Famous Americans: A Directory of Museums, Historic Sites, and Memorials. Scarecrow Press. էջ 198. Վերցված է 2015 թ․ հունվարի 6-ին.
- ↑ Heitman, Danny (March–April 2013). «A Workingman's Poet». Humanities. Վերցված է 2014 թ․ հունվարի 6-ին.
- ↑ Callahan, North (1990 թ․ հոկտեմբերի 1). Carl Sandburg: His Life and Works. Pennsylvania State University Press. էջ 233. ISBN 978-0271004860. Վերցված է 2015 թ․ հունվարի 7-ին.
- ↑ Prairie-Town Boy, by Carl Sandburg, 1955. "timforsythe.com" Արխիվացված 2013-02-16 archive.today
- ↑ Selected Poems of Carl Sandburg, edited by Rebecca West, 1954
- ↑ Carl Sandburg College. "History" Արխիվացված 2013-02-07 Wayback Machine
- ↑ *Mason, Jr., Herbert Molloy (1999). Kolb, Richard K. (ed.). VFW: Our First Century. Lenexa, Kansas: Addax Publishing Group. էջեր 13, 90. ISBN 1-88611072-7. LCCN 99-24943.
- ↑ "Revolt Develops Poet", The Western Comrade, vol. 2, no. 3 (July 1914), pg. 23.
- ↑ «Carl Sandburg's ashes placed under Remembrance Rock». The New York Times. 1967 թ․ հոկտեմբերի 2. էջ 61.
- ↑ «Carl Sandburg Historic Site Association». Sandburg.org. Վերցված է 2013 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ Scott catalogue
- ↑ «Rare Book and Manuscript Library». Library.uiuc.edu. Վերցված է 2013 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ «Carl Sandburg Papers (Ashville accession)». library.illinois.edu. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 18-ին.
- ↑ «Carl Sandburg Papers (Connemara accession)». library.illinois.edu. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 18-ին.
- ↑ «Carl Sandburg». Chicago Literary Hall of Fame (անգլերեն). 2011. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ «Carl Sandburg Library Homepage». Livonia.lib.mi.us. 2008. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ «October 23 Dinner Honors Allende, Lewis and Sneed». Chicago Public Library. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 3-ին.
- ↑ Amtrak Press Release, October 8, 2006. Amtrak.com.
- ↑ «von Brecht?». Die Zeit. 2004 թ․ օգոստոսի 12.
- ↑ Taylor, Philip M. (1992). Steven Spielberg. London: B.T. Batsford Ltd. ISBN 0-7134-6693-6. p. 134.
- ↑ "Bob Gibson's 'The Courtship of Carl Sandburg'" lyon.edu Արխիվացված Հունվար 11, 2007 Wayback Machine
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կարլ Սենդբերգի ծննդավայրը (at sandburg.org
- Կարլ Սենդբերգի ծննդավայրը (at uncharted101.com
- [http://www.nps.gov/carl/ Կարլ Սենդբերգի տունը Հս. Կարոլինայում from the National Park Service
- Carl Sandburgի գործերը Գուտենբերգ նախագծում
- Կարլ Սենդբերգի մասին տվյալների հավաքածու from the University of Illinois
- Կարլ Սենդբերգ FBI-ի կայքէջից
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլ Սենդբերգ» հոդվածին։ |
|
- Հունվարի 6 ծնունդներ
- 1878 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Հուլիսի 22 մահեր
- 1967 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամներ
- Ազատության նախագահական մեդալով պարգևատրվածներ
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Պուլիցերյան մրցանակակիրներ
- 20-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- Վասա հարստություն
- 20-րդ դարի բանաստեղծներ
- 20-րդ դարի պատմաբաններ
- Ամերիկացի տղամարդ վիպասաններ
- Ամերիկացի բանաստեղծներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի լրագրողներ
- Ամերիկացի մանկագիրներ
- Ամերիկացի կենսագիրներ
- 20-րդ դարի ամերիկացի բանաստեղծներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ