Jump to content

Ուշեբտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուշեբտիների եգիպտական հավաքածու Լուվրում (Փարիզ).


Ուշեբտի, հատուկ արձանիկներ, մարդկանց պատկերով, որպես կանոն կրծքին խաչած ձեռքերով, կամ աշխատանքի որևէ գործիքներով։ Ստեղծված են նրա համար, որ իրենց տիրոջ համար հանդերձյալ կյանքում աշխատանք կատարեն։ Ուշեբտիները սովորաբար պատրաստված էին փայտից կամ էլ քարի փափուկ տեսակից՝ գիպսից և ճարպաքարից։ Ուշեբտիների նշանակությունը՝ մահացածների ապահովելու էր (հին եգիպտացիները կասեին՝ ճշմարտացի) ապրուստի միջոցով և նրա ազատելու էր ծանր աշխատանքից։ Ստուգաբանության մեջ կան մի շարք տեսություններ «ուշեբտի» բառի վերաբերյալ։ Նրանցից մեկը բառի ծագումը կապում է «շաբտի»՝ պերսի ծարատեսակի անուն է, քանի որ առաջին ուշեբտիները պատրաստված են եղել փայտից։ Այնուամենայնիվ, պետք չէ լիովին վստահել այս տեսությանը՝ բանը նրանում է, որ չկա ոչ մի ուշեբտի պատրաստված հենց պերսի ծառատեակից։ Մեկ այլ ստուգաբանություն զուգահեռ է տանում wSb տերմինի հետ, որը թարգմանվում է «կերակրել», քանի որ այս «աշխատողները» իրենց տերերի կերակրողներն էին։ Բայց կերակրող ուշեբտիները կապվում են Եգիպտոսի պատմության ուշ ժամանակաշրջանի հետ։ Ավելի հավանական ենթադրություն է այն, որ ուշեբտի առաջացել է «պատասխանատու» բառից[1]։ Թեև պետք է նշել, որ եգիպտացիները հատուկ վերաբերմունք ունեին իրենց լեզվի հանդեպ, կարելի է ենթադրել, որ ուշեբտին պետք է ծագումնաբանական կապ ունենարը վերը թվարկված երեք օրինակների հետ։ Այդպես եղել է Նոր թագավորության վեջում և Հին Եգիպտական դարաշրջանում։


Ք․ա․ XIV—XIII ուշեբտի արձանիկ

Գոյություն ունի տարածված և բավականին կայուն կարծիք, որ ուշեբտիների քանակը պետք է լիներ 365 հատ՝ տարվա օրերի քանակով (ամեն մի օրվա համար մեկ ուշեբտի)։ Եգիպտագիտության մեջ սա միակ դեպքն է։ Սովորաբար ուշեբտիների քանակը տատանվում էր մի քանի տասնյակից մինչև մի քանի հարյուր հատի։ Ամեն ինչ կախված էր նրա տիրոջից։ Երբեմն մահացածին ուշեբտիներ էին նվիրում նրա հարազատները, ընկերներն կամ էլ թագավորը։ Օրինակ Էրմիտաժի (№ 892) ուշեբտի պատկերը Ատի եգիպտուհու սեփականությունն է, ետևում կա գրառում, որ այդ ուշեբտին նվիրել է «Նրա որդին, նրա անունից կյանք տվող, հետևող եղբայրը Ամոնի, Ամենմեսու»։ Շատ հաճախ եղել են շատ արձանիկներ, որոնց տեղավորել են առանձին արկղի մեջ, երբեմն այսպես կոչված «ուշեբտի համար արկղերում»,երբեմն եղել է եչկու արկղ։

Ուշեբտիների վրա գրված կախարդական տքեստերը վերցված էին Մեռյալների գրքից։


Ուշեբտիների հավաքածուն Լայպցիգի (Գերմանիա) եգիպտական թանգարանում

Ահա ուշեբտիների վրա գրված ստանդարտ արձանագրություններից մեկը՝


"Ուշեբտիի մասին․ Եթե հրամայեն Օսիրիսին (այսինքն մահացածները իրենց տիրոջը) կատարել ցանկացած աշխատանք, որը պետք է կատարեն հանդերձյալ աշխարհում՝ նայեք, զգույշ եղեք, որ կատարեք այն, ինչը նախատեսված է մարդու համար։ «Ահա ես»․- այո կպատասխանես դու, երբ քեզ կանչեն։ Փնտրիր ամեն մի պահ, որ հերկես դաշտերը, ջրանցնքերը ջրով լցնես, ավազը արևելքից արևմուտք տեղափոխես։ Եվ նորից ասա այս բառերը՝ «Ահա ես», երբ քեզ կկանչեն։


Ուիշ տեքստերր արձանիկների վրա՝


«Օ դու, ուշեբտի, արձանիկ գրագիր Երկնային, եթե ինձ կանչեն կամ էլ հանձնարաեն աշխատանք կատարել, որոնք ըստ հերթականության կատարում են հանդերձյալ աշխարհում բնակեցվողները, թող որ բոլոր դժվարությունները ընկնեն քո վրա, ոչ թե իմ վրա՝ ցանք կատարելիս և ջրանցնքները ջուր լցնելիս և ավազը արևելքից արևմուտք տեղափոխելիս։» Այս ամենին արձանիկը պատասխանում էր՝ «Հրավի ես այստեղ եմ կատարելու այն ամենը ինչը դու կհրամայես»։

Ուշեբտի արձանիկներ կան աշխարհի բոլոր եգիպտական հավաքածուների մեջ։ Նրանք թերևս ամենահայտնի բացահայտումներն են ծիսական բզեզներից հետո։ Ուշեբտիներ կան բազմաթիվ թաղումներում, ներառյալ աղքատների, հարուստ մարդկանց մոտ նրանց թիվը չէր սահմանափակվում մի քանի հատով։ Սեթի I փարավոնի դամբարանում հայտնաբերվել է 700 արձանիկ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]


Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Бадж У. Мумия. Материалы археологических исследований египетских границ. — М.: Алетейа, 2001.
  • Берлев О. Д. Рабы царя в Египте в эпоху Среднего царства. — Л., 1962.
  • Берлев О. Д., Ходжаш С. И. Каталог египетских памятников из музеев Российской Федерации, Украины, Белоруссии, Кавказа, Средней Азии и Прибалтики. — Friburg; Gottingen, 1998. (Глава VII).
  • Рубинштейн Р. И. О природе ушебти. // Вестник древней истории. 1968. 2.
  • Рубинштейн Р. И. Некоторые неопубликованные ушебти из собрания Гос. Эрмитажа. // Вестник древней истории. 1982. 4.
  • Рубинштейн Р. И. Ушебти из собрания ГМИИ им. А. С. Пушкина с необычными надписями и просопографией. // Вестник древней истории. 1980. 3.
  • Шолпо Н. А. К вопросу о древнеегипетских заупокойных статуэтках, именуемых «ушебти». // Вестник древней истории. — 1940. 2.


Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]