Սովրեմեննիկ (թատրոն)
Սովրեմեննիկ | |
---|---|
Տեսակ | թատերախումբ և թատրոն |
Երկիր | Ռուսաստան |
Գտնվելու վայրը | Մոսկվա |
Հիմնադրման ամսաթիվ | 1956 |
Ճարտարապետ | Ռոման Կլեյն[1] |
Կայք | sovremennik.ru |
Sovremennik Theatre Վիքիպահեստում |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սովրեմեննիկ (այլ կիրառումներ)
Մոսկվայի «Սովրեմեննիկ» թատրոն (ռուս.՝ Московский театр «Современник»), պետական դրամատիկական թատրոն Մոսկվայում։ 1956 թվականին թատրոնը հիմնադրել են մի խումբ երիտասարդ դերասաններ՝ Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիայի շրջանավարտներ։ Նրանց գլխավորել և թատրոնի առաջին գեղարվեստական ղեկավարը դարձել է Օլեգ Եֆրեմովը։ 1972 թվականից մինչև 2019 թվականը «Սովրեմեննիկի» գլխավոր ռեժիսորն ու գեղարվեստական ղեկավարը եղել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գալինա Վոլչեկը[2]։ 2020 թվականի հունվարի 4-ին թատրոնի գեղարվեստական ղեկավար է դարձել Վիկտոր Ռիժակովը[3][4]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օլեգ Եֆրեմովի ղեկավարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թատրոնի կայացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Թատրոնի հիմնադիրները եղել են երիտասարդ դերասաններ Օլեգ Եֆրեմովը, Գալինա Վոլչեկը, Իգոր Կվաշան, Լիլիա Տոլմաչյովան, Եվգենի Եվստիգնեևը, Օլեգ Տաբակովը, Վիկտոր Սերգաչյովը[5], որոնց միացել են Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիայի այլ շրջանավարտներ և ուսանողներ[6]։ Դերասանները հավաքվել են կամավորական սկզբունքներով, յուրաքանչյուր մասնակից զբաղեցրել է որոշակի պաշտոն։ Այսպես, ընդհանուր համաձայնությամբ ղեկավար դարձել է Օլեգ Եֆրեմովը, իսկ Օլեգ Տաբակովն ստանձնել է պատասխանատվությունը կազմակերպչական մասի համար[7]։ Սկզբում դերասանական ստուդիան կոչվել է «Երիտասարդ դերասանների ստուդիա» (ռուս․՝ «Студия молодых актёров») անվանումով, որն արտացոլել է խմբի դեմոկրատական ոգին[8]։
Ժամանակակից երիտասարդական թատրոնի ստեղծումը դարձել է յուրօրինակ մարտահրավեր ՄԳԱԹ-ի հնացած ու քարացած սկզբունքներին, որի՝ ժամանակակից դրամատուրգների ստեղծագործությունների հիման վրա բեմադրված ներկայացումներն այդ ժամանակ գրեթե չէին գրավում հանրությանը։ Խրուշչովյան ձնհալի և Ստալինի անձի պաշտամունքի վերացման ժամանակաշրջանը 1956 թվականին ստեղծագործական ազատություն է շնորհել Օլեգ Եֆրեմովին և նրա գործընկերներին, որոնք ձգտում էին նորովի նայել ժամանակակից կյանքի խնդիրներին[9]։ Այսպես, Եֆրեմովը գնահատել է ներկայացումների բարոյագիտական բաղադրիչը, ձգտել է կենդանություն հաղորդել հերոսներին, նրանց մոտեցնել հանդիսատեսին։ «Սովրեմեննիկի» ներկայացումները եղել են ռեալիզմի ժանրում՝ են՝ հիմնվելով պսիխոլոգիզմի վրա[10]։ Որոշ քննադատներ Եֆրեմովի մոտեցումը քամահրանքով կոչել են «шептальный реализм»[11]: Ստուդիան հրաժարվել է դասական ստեղծագործությունների մեծ մասից՝ ժամանակակից հեղինակների գործերը բեմադրելու համար, օրինակ՝ Վիկտոր Ռոզովի և Կոնստանտին Սիմոնովի[7]։
Եֆրեմովը հատուկ ուշադրություն է դարձրել դերասանների համատեղ խաղի վրա, սատարել նրանց նախաձեռնություններն ու գաղափարները։ Ստուդիայի բոլոր անդամներն ունեցել են հավասար իրավունքներ, գեղարվեստական ղեկավարն ավելի շուտ խորհուրդներ է տվել դերասաններին, քան ղեկավարել բեմադրության գործընթացը։ Դրանից բացի, Եֆրեմովը դերասաններին խրախուսել է փորձել ուժերը որպես ռեժիսոր[12]։ Յուրաքանչյուր խաղաշրջանի ավարտին թատերախումբը հավաքվել է միասին, որպեսզի քվեարկության բաժանվի պարգևավճարը և որոշվի, թե դերասաններից ով պետք է ստանա հավելավճար գերազանց աշխատանքի համար, իսկ ումից պետք է բաժանվեն գաղափարական պատկերացումներից ելնելով[13]։
«Երիտասարդ դերասանների ստուդիան» բացվել է դրամատուրգ Վիկտոր Ռոզովի պիեսի հիման վրա բեմադրված «Հավերժ կենդանի» (ռուս.՝ «Вечно живые») ներկայացման պրեմիերայով, որի հիման վրա հետագայում նկարահանվել է «Թռչում են կռունկները» (ռուս.՝ «Летят журавли») ֆիլմը[10]։ Այդ ժամանակ դերասաններն արդեն ավարտել էին ՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիան և աշխատում էին տարբեր թատրոններում, այդ պատճառով փորձերն անցկացվել են գիշերները, իսկ պրեմիերան կայացել է ուշ երեկոյան[11]։ Բեմադրությունը ներկայացվել է ՄԳԱԹ-ում, որովհետև ստուդիան այդ ժամանակ դեռ սեփական շենք չուներ։ Ներկայացումը խոր տպավորություն է թողել հանդիսատեսի վրա, որի մեծ մասը կազմել են Մոսկվայի տարբեր բուհերի ուսանողներ։ Պատերազմի տարիներին հասարակ մարդկանց կյանքի մասին պատմող ներկայացումն այնպիսի ազդեցություն է ունեցել հանդիսատեսի վրա, որ նրանք մնացել են թատրոնում մինչև առավոտ՝ քննարկելով ներկայացումը դերասանների հետ միասին[14][15]։
Առաջընթաց
[խմբագրել | խմբագրել կոդը]«Սովրեմեննիկն» իր հիմնադրման ամսաթիվը համարում է 1956 թվականի ապրիլի 15-ը՝ «Հավերժ կենդանի» ներկայացման պրեմիերայի օրը[7]։ Սակայն իր պաշտոնական անունը թատրոնն ստացել է միայն 1958 թվականի ապրիլին, երբ ՄԳԱԹ-ի տնօրեն Ալեքսանդր Սոլոդովնիկովն Օլեգ Եֆրեմովին առաջարկել է փոխել ստուդիայի անունը[16], ապա հավանության է արժանացրել ու հաստատել նոր անունը՝ «Սովրեմեննիկ»։ Դրանից երեք տարի անց «Սովրեմեննիկ» թատրոն-ստուդիան ստացել է իր առաջին շենքը «Մայակովսկայա» մետրոյի կայարանի մոտ՝ Տրիումֆալնայա հրապարակի 1 տանը, իսկ 1965 թվականի անվանումից հանվել է «ստուդիա» բառը[17]։
«Սովրեմեննիկը» ճանաչման է արժանացել հանդուգն և ոչ միանշանակ խաղացանկով։ Առավե մեծ աղմուկ հանած և ժողովրդականության արժանացած ներկայացումների թվում են եղել «Հավերժ կենդանի», «Հարսանիքի օրը» (ռուս․՝ «В день свадьбы»), «Ավանդական հավաք» (ռուս․՝ «Традиционный сбор», Ռոզովի պիեսի հիման վրա), «Ավագ քույրը» (ռուս․՝ «Старшая сестра»), «Առանց խաչի» («Без креста!», Վլադիմիր Տենդրյակովի պիեսի հիման վրա), «Սքանչելագործ» (ռուս․՝ «Чудотворная»), «Երկուսը ճոճանակի վրա» (ռուս․ ՝ «Двое на качелях», ըստ ամերիկացի գրող Ուիլյամ Գիբսոնի ստեղծագործության), «Միշտ վաճառքում» (ռուս․՝ «Всегда в продаже», Վասիլի Աքսյոնով ստեղծագործության հիման վրա), «Սվորական պատմություն» (ռուս․՝ «Обыкновенная история», Իվան Գոնչարովի վեպի հիման վրա), «Բալլադ տխուր պանդոկի մասին» (ռուս․՝ «Баллада о невесёлом кабачке», ըստ Էդուարդ Օլբիի), «Հատակում» («На дне», Մաքսիմ Գորկու պիեսի հիման վրա) և այլն[18]։
Հատկապես լայն արձագանքների է արժանացել Եվգենի Շվարցի պիեսի հիման վրա ռեժիսոր Մարգարիտա Միքայելյանի բեմադրած «Մերկ թագավորը» (ռուս.՝ «Голый король») ներկայացումը[19]։ Նրանում արքայադստեր դերը կատարած դերասանուհի Նինա Դորոշինայի խոսքերով[16]՝ երկար տարիներ արգելված պիեսի բեմադրությունը կատարվել է Օլեգ Եֆրեմովի անմիջական ղեկավարությամբ՝ որը քնարական հեքիաթի բեմադրության մեջ ներմուծել է սրընթաց ու խիստ ռիթմ, ժամանակակից սրություն ու էքսպրեսիա։ Ներկայացումը խուսփել է գրաքննությունից, բայց 1960 թվականին՝ Լենինգրադում անցկացված շրջագայության ընթացքում տեղի ունեցած պրեմիերայից հետո թատրոնի գեղարվեստական խորհուրդը խիստ քննադատության է արժանացել մշակույթի նախարարության կոլեգիայում, թատրոնը զրկվել է բեմից ՄԳԱԹ-ի մասնաճյուղում[16][20]։
Թատրոնն անդրադարձել է սոցիալական սուր թեմաների, օրինակ՝ 1967 թվականին Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակի առթիվ բեմադրվել է եռերգություն՝ կազմված Լեոնիդ Զորինի պիեսի հիման վրա բեմադրված «Դեկաբրիստներ» (ռուս.՝ «Декабристы»), Ալեքսանդր Սվոբոդինի պիեսի հիման վրա բեմադրված «Նարոդովոլեցներ» (ռուս.՝ «Народовольцы») և Միխայիլ Շատրինի պիեսի հիման վրա բեմադրված «Բոլշևիկներ» (ռուս.՝ «Большевики») ներկայացումներից[21]։ Օլեգ Եֆրեմովը ձգտել է նորովի նայել հեղափոխության իրադարձություններին, նրա հերոսներին դարձնել ավելի մարդկային՝ ցույց տալով նրանց հույզերը, ապրումներն ու վախերը, որոնք տեղ չեն գտել կոմունիզմի պաշտոնական պատմության մեջ[22]։
1960-ական թվականների վերջին ձնհալի ազդեցությունն սկսել է թուլանալ, գրաքննությունն սկսել է արգելել «Սովրեմեննիկի» ավելի շատ ներկայացումներ։ Այդ ժամանակ Օլեգ Եֆրեմովը հրավիրվել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոն։ 1970 թվականին՝ երկար մտորելուց հետո, նա հեռացել է «Սովրեմեննիկից»[23]։ Նրա հետ միասին հեռացել է թատերախմբի մի մասը, իսկ Եֆրեմովն իր հետ վերցրել է թատրոնի խաղացանկի պորտֆելը՝ դրանով իսկ հարվածի տակ դնելով թատրոնի ճակատագիրը[23]։
«Սովրեմեննիկ» թատրոնը բարձր են գնահատել խորհրդային մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, մասնավորապես մշակույթի նախարար Եկատերինա Ֆուրցևան[24]։ 1961 թվականին նրա աջակցության շնորհիվ թատրոնն ստացել է իր առաջին շենքը «Մայակովսկայա» մետրոյի կայարանի մոտ։ Ֆուրցևան թատրոնին նաև օգնել է պահպանել «Բոլշևիկներ» ներկայացումը, որն սկզբում արգելվել է գրաքննության կողմից[25]։ Հետագայում մշակույթի նախարարը նշանակալի դեր է կատարել թատրոնի ճակատագրում՝ թույլ չտալով դրա փակումը գեղարվեստական ղեկավարի բացակայության պայմաններում։
Գալինա Վոլչեկի ղեկավարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եֆրեմովի հեռանալուց հետո թատրոնի ղեկավարությունն անցել է գեղարվեստական խորհրդին։ 1971 թվականին թատրոնի տնօրեն է դարձել Օլեգ Տաբակովը։ 1972 թվականին՝ բամզաթիվ ժողովներից հետո, թատրեախումբն ու թատրոնի աշխատակազմը դերասանուհի Գալինա Վոլչեկին ընտրել են թատրոնի գլխավոր ռեժիսոր։ Նրա՝ պաշտոնն զբաղեցնելու ժամանակ թատրոնը գտնվել է փակման եզրին[7]։
1973 թվականին Վոլչեկը բեմադրել է «Վերելք Ֆուձիյամա» (ռուս․՝ «Восхождение на Фудзияму») դրաման՝ բեմի համար բացահայտելով Չինգիզ Այթմատովի անունը[26]։ Այդ ժամանակ արդեն հայտնի գրող Այթմատովը պիեսն ստեղծել էր «Սովրեմեննիկի» համար փորձառու դրամատուրգ Կալտայ Մուհամեջանովի համահեղինակությամբ[27]։ Առաջին անգամ «Սովրեմեննիկում» դերասանները խաղացել են «աղքատ թատրոնի» օրենքներով՝ առանց գրիմի ու դեկորացիաների, խառնելով հանդիսասրահն ու խաղային տարածքը։ «Ֆուձիյամայի» գործողությունները տեղի են ունեցել հանդիսատեսի կողքին՝ սրահի կենտրոնում գտնվող և հանդիսատեսով շրջապատված հրապարակում[28]։ Ձևավորումից եղել են միայն լույսն ու Միքայել Թարիվերդիևի երաժշտությունը։ Այդ փորձը ջերմ ընդունելության է արժանացել հանդիսատեսի կողմից և զարգացվել թատրոնի հետագա մի շարք ներկայացումներում, որտեղ վերացվել են սահմանները դահլիճի ու բեմի միջև, և տեղ չի մնացել թատերական չափազանցման համար, որտեղ դատարկ բեմական տարածքը ավելի ուժեղ է գտնվել ամենաբարդ դեկորացիաներից։ Նույն 1973 թվականին հաջողությամբ կայացել է «Բալալայկին և Կո» (ռուս.՝ «Балалайкин и Ко») սատիրական դրամա-գրոտսկի պրեմիերան, որը բեմադրվել էր Միխայիլ Սալտիկով-Շչեդրինի վեպի հիման վրա, իսկ բեմադրությունն իրականացրել էր Գ․ Տովստոնոգովի անվան դրամատիկական մեծ թատրոնի գլխավոր ռեժիսոր Գեորգի Տովստոնոգովը։ Թատրոն են եկել երիտասարդ ռեժիսորներ Վալերի Ֆոկինը և Իոսիֆ Ռայխելհաուսը, որոնց անվան հետ է կապված «Սովրեմեննիկի» կյանքի մի ամբողջ ժամանակաշրջան։ Թատրոնը նորից սկսել է համագործակցել Կոնստանտին Սիմոնովի հետ, ինչպես նաև բեմադրվել են նոր հեղինակների ստեղծագործություններ, ինչպիսիք էին Միխայիլ Ռոշչինը, Ալեքսանդր Վամպիլովը, Ալլա Սոկոլովան, Վասիլի Շուկշինը, Ալեքսանդր Գելմանը։ Այդ ժամանակաշրջանում թատերախմբին միացել են նոր դերասաններ՝ Լիա Ախեջակովան, Մարինա Նեյոլովան, Վալենտին Գաֆտը, Կոնստանտին Ռայկինը, Յուրի Բոգատիրյովը, Ելենա Կորենևան, Ստանիսլավ Սադալսկին։ Նոր ախշատանքներում էլ ավելի վառ է դրսևորվել «եֆրեմվյան խմբի» երիտասարդ դերասանների բեմական տաղանդը, ինչպիսիք էին Անաստասյա Վերտինսկայան և Ավանգարդ Լեոնտևը[11]։
1976 թվականին իրենց պաշտոններից հեռացել են թատրոնի երկու ղեկավարներ՝ Օլեգ Տաբակովն ու Լեոնիդ Էրմանը։ Տաբակովը, 1974 թվականին ավագ դպրոցականների համար «Սովրեմեննիկի» երիտասարդ դերասանների ու ռեժիսորների մասնակցությամբ իր ստեղծած ստուդիայի հիման վրա հավաքել է կուրս ԳԻՏԻՍ-ում և հեռացել թատրոնի տնօրենի պաշտոնից, բայց մնացել է որպես «Սովրեմեննիկի» դերասան։ Իսկ Լեոնիդ Էրդմանն Օլեգ Եֆրեմովի օրինակով տեղափոխվել է ՄԳԱԹ։ Ինչպես Տաբակովն ու Վոլչեկը, այնպես էլ Էրդմանը կանգնած է եղել թատրոնի ակունքներում՝ այնտեղ գալով 1957 թվականի իր կնոջ՝ դերասանուհի Լյուդմիլա Իվանովայի հետ, և նրանից մեծապես կախված էր թատրոնի հաջող գործունեությունը[11]։
1989 թվականին Գալինա Վոլչեկի ղեկավարությաբ բեմադրվել է «Крутой маршрут» ներկայացումը[6]։ Այլ հայտնի ներկայացումներից են եղել «Երեք ընկեր» Էրիխ Մարիա Ռեմարկի վեպի հիման վրա, «Մերկ պիոներուհին» (ռուս.՝ «Голая пионерка») Կիրիլ Սերեբրյակովի բեմադրությամբ, «Ջինի խաղ» (ռուս.՝ «Игра в джин»), «Մուրլին Մուրլո» (ռուս.՝ «Мурлин Мурло») և «Մենք գնում ենք, գնում ենք, գնւմ ենք...» (ռուս.՝ «Мы едем, едем, едем…», Նիկոլայ Կոլյադա) և այլն[20][29]։
1996 թվականի ապրիլի 15-ին թատրոնն արժանացել է Պատվո շքանշանի ժամանակակից թատերական արվեստում ունեցած մեծ ավանդի, երիտասարդության գեղագիտական դաստիարակության գործում ունեցած երդրման և հասարակական լայն ճանաչման համար[30]։
Գալինա Վոլչեկի ղեկավարությամբ թատրոնը կատարել է առաջին շրջագայությունը Միացյալ Նահանգներում նախ 1978 թվականին, ապա նաև 1990 թվականին։ 2007 թվականին Բրովեյում ելույթից հետո «Սովրեմեննիկը» դարձել է առաջին արտասահմանյան թատրոնը, որն արժանացել է Drama Desk Award հեղինակավոր թատերական մրցանակի[11]։ «Սովրեմեննիկի» հետ սկսել են աշխատել այնպիսի թատերական ռեժիսորներ և դրամատուրգներ, ինչպիսիք էին Ռիմաս Տումինասը, Նիկոլայ Կոլյադան, Կիրիլ Սերեբրեննիկովը, Վալերի Ֆոկինը, Գարիկ Սուկաչյովը, Եվգենի Արիեն, Մարինա Բրուսնիկինան, Եվգենի Կամենկովիչը, Ալեքսանդր Գալինը[20][29]։
2016 թվականին Չուլպան Խամատովան դարձել է թատրոնի գեղարվեստական ղեկավարի ֆինանսական հարցերով տեղակալ։ Ըստ Գալինա Վոլչեկի՝ տարբեր բարեգործական հիմնադրամների հետ աշխատանքը դերասանուհուն նախապատրաստել էր այդ պաշտոնի համար[31]։
Վիկտոր Ռիժակովի ղեկավարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի դեկտեմբերի 30-ին (նույն թվականի դեկտեմբերի 26-ին մահացել էր Գալինա Վոլչեկը) Մոսկվայի մշակույթի դեպարտամենտը հայտնել է, որ «Սովրեմեննիկ» թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվել Վիկտոր Ռիժակովը։ Նա թատերախմբին ներկայացվել է 2020 թվականի հունվարի 9-ին[32][33]։
Հյուրախաղեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Թատրոնի գոյության ընթացքում թատերախումբը հյուրախաղերով հանդես է եկել Ռուսաստանի բազմաթիվ քաղաքներում, ինչպես նաև արտասահմանում[34]։ Թատրոնն իր առաջին հյուրախաղի մեկնել է 1958 թվականին՝ այցելելով Իրկուտսկ, իսկ արտասահման առաջին անգա մեկնել է 1966 թվականին՝ ներկայացում տալով Չեխոսլովակիայում։ «Սովրեմեննիկի» ներկայացումները բեմադրվել են Սանկտ Պետերբուրգի, Նիժնի Նովգորոդի, Չելյաբինսկի, Կրասնոյարսկի, Սոչիի, Վոլգոգրադի, Չիտայի, Նովոսիբիրսկի, Մագնիտոգորսկի, Սվերդլովսկի թատրոններում և այլն։ Թատերախումբը հյուրախաղերով հանդես է եկել Գերմանիայում, Հունգարիայում, Ռումինիայում, Լեհաստանում, Իսրայելում, Հայաստանում, Վրաստանում, Ղազախստանում, Լիտվայում, Լատվիայում, Էստոնիայում, Միացյալ Նահանգներում, Ֆինլանդիայում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Ուկրաինայում և այլ երկրներում։ «Սովրեմեննիկը» դարձել է առաջին ռուսական թատրոնը, որն անցկացրել է մեծ հյուրախաղեր Լոնդոնում 2011 թվականին[35]։
Թատրոնի շենք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև 1961 թվականը «Սովրոմեննիկը» չի ունեցել սեփական շենք։ Ամիսը երկու անգամ ներկայացումները տեղի են ունեցել ՄԳԱԹ-ի՝ Մոսկվինի փողոցում գտնվող մասնաճյուղի բեմում[36], մյուս օրերին՝ մշակույթի տների ու ակումբների բեմերում։ Ավելի ուշ ներկայացումները տրվել են Մոսկվայի տարբեր թատրոնների բեմերում և «Սովետսկայա» հյուրանոցի վարձակալված համերգասրահում (Լենինգրադյան պողոտա)[37]։
1961 թվականին թատրոնն ստացել է իր առաջին շենքը Մայակովսկու հրապարակում, որն ազատվել էր Մոսկվայի Էստրադայի թատրոնի տեղափոխվելուց հետո։ Հին շենքը, որտեղ նախինում գտնվել էին «Ալկազար» թատրոնը և Սատիրայի թատրոնը, գտնվել է Վլադիմիր Մայակովսկու արձանից քառասուն մետր հեռավորության վրա՝ զբաղեցնելով հրապարակի անկյունը «Պեկին» հյուրանոցի մուտքի դիմաց[37]։ Շենքը եղել է նեղ, վաղուց չէր վերանորոգվել և ենթակա էր քանդման՝ հրապարակի վերակառուցման նախագծի համաձայն։ 1974 թվականին՝ թատրոնի տեղափոխվելուց եհտո, այն քանդվել է, և դրանից հետո նրա տեղում ավտոկայանատեղի է։
1974 թվականին «Սովորեմեննիկը» տեղափոխվել է Չիստոպրուդնի բուլվարի № 19Ա շենք[38]։ Շենքը կառուցվել էր 1914 թվականին ճարտարապետ Ռոման Կլեյնի կողմից «Կոլիզեում» կինոթատրոնի համար։ 1924-1932 թվականներին այնտեղ տեղակայվել է նաև Պրոլետկուլտի առաջին բանվորական թատրոնը, 1932-1936 թվականներին՝ Մոսկվայի ՊՄՀԿԽ Մոսկվայի դրամատիկական թատրոնը[37]։ 1970 թվականին կինոփատրոնը փակվել է, և մասշտաբային վերանորոգումից հետո շենքը հատկացվել է «Սովրոմեննիկին»։ Այդ ժամանակ շենքն օդային անցումով կապվել է հարևան հինգհարկանի տան հետ, որը դարձել է թատրոնի վարչական մասնաշենք, իսկ փորձերի դահլիճները, իրենց հիմնական նշանակությունից բացի, օգտագործվել են որպես փորձարարական բեմադրությունների հրապարակ, որովհետև հիմնական շենքում տեղ չի եղել երկրորդ բեմի համար[39]։
2003 թվականին թատրոնին կից կառուցվել է ութհարկանի համալիր, որի առաջին երկու հարկերում տեղակայվել է թատրոնի «Ուրիշ բեմը» (ռուս.՝ «Другая сцена»)[38]։ «Ուրիշ բեմի» շենքի ճակատամասի և ինտերիերի դիզայնի հեինակը նկարիչ Ալեքսանդր Բորովսկին է։
2011 թվականին Մոսկվայի մշակույթի դեպարտամենտը ծրագրել է լիովին վերակառուցել թատրոնը, սակայն հետագայում որոշվել է սահմանափակվել վերանորոգմամբ[40]։ 2016 թվականի աշնանից Չիստիե Պրուդիի հիմնական բեմը փակվել է հիմնովին վերանորոգման, որն ավարտվել է 2018 թվականի դեկտեմբերին։ Աշխատանքները կատարվել են Ալեքսանդր Բորովսկու դիզայն-նախագծով։ «Կոլիզեում» շենքի արտաքին պատմական տեսքի վերակառուցման աշխատանքների ընթացքում մասամբ վերականգնվել է ծեփակերտ ձևավորումը և գլխավոր ճակատամասի ոչնչացված ճարտարապետական տարրերը, կատարվել է լուսավորում, վերանորոգվել են աղյուսաշարն ու գետնախարիսխը։ Փոխվել է տանիքն ու արացվել հիմքի սալերը։ Կատարվել է բեմի ամբողջական արդիականացում, որտեղ ավելացվել են նոր սարքավորումներ։ Ինչպես 1970-ական թվականների առաջին վերանորոգման ժամանակ, փոխվել է շենքի մուտքն ու նրա ինտերիերը։ Փողոցից հանվել են ազդագրերի ամրացման բետոնե խորանարդները, թատրոնի դռները դարձվել են ամբողջովին թափանցիկ, նախասրահում և դահլիճում փոխվել է լուսավորումն ու պատերի գույնը։ Հաշվի առնելով ակուստիկ պահանջները՝ տեղադրվել են 700 նոր թատերական աթոռներ՝ հաճարենուց պատրաստված կողքամասերով[41]։ Վերանորոգման ընթացքում հիմնական բեմի ներկայացումները տեղափոխվել են Ժուրավլյովի հրապարակում գտնվող «Յուզայի պալատ»։ «Ուրիշ բեմը» չի փակվել։ 2018 թվականի դեկտեմբերի 20-ից թատրոնը կրկին սկսել է ընդունել հանդիսատեսին Չիստոպրուդնի բուլվարի պատմական շենքում[42]։
Հակառակ մամուլի տարածած տեղեկությունների[43]՝ շենքի ճակատամասի վրայի «Կինոթատրոն «Կոլիզեում» գրությունն ու ամսաթվերը վերականգնվել են վերակառուցման ժամանակ, ինչպես կիսառոտոնդայի ֆրիզի բարձրաքանդակը․ 2018 թվականին դասական սյունաշարի վերևում հայտնվել է «Современник» գրությունը[44]։
Թատերախումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի դեկտեմբերի դրությամբ՝ թատրոնի թատերախումբը կազմված է 58 դերասանից, որոնց թվում են Չուլպան Խամատովան, Լիա Ախեջակովան, Վալենտին Գաֆտը, Վլադիսլավ Վետրովը, Սերգեյ Գարմաշը, Նիկիտա ԵֆրեմովըՄարինա Նեյոլովան, Սերգեյ Յուշկևիչը, Ալյոնա Բաբենկոն, Սվետլանա Իվանովան և այլք[45]։
Ռուսաստանի ժողովրդական արտիստներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարիա Անիկանվա
- Ալյոնա Բաբենկո
- Վլադիսլավ Վետրով
- Սերգեյ Գիրին
- Լյուդմիլա Կռիլովա
- Ելենա Միլիոտի
- Մաքսիմ Ռազուվաև
- Վլադիսլավ Ֆեդչենկո
- Մարինա Խազովա
- Ալեքսանդր Խովանսկի
- Սերգեյ Յուշկևիչ[45]
Այլ արտիստներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աննա Բանշչիկովա
- Դարյա Բելոուսովա
- Ալեքսանդր Բերդա
- Գեորգի Բոգադիստ
- Իլյա Դրևնով
- Նիկիտա Եֆրեմով
- Սվետլանա Իվանովա
- Նիկոլայ Կլյամչուկ
- Ելենա Կոզինա
- Տատյանա Կորեցկայա
- Կլավդիա Կորշունովա
- Ուլյանա Լապտևա
- Մարինա Լեբեդևա
- Իլյա Լիկով
- Տատյանա Լյալինա
- Կիրիլ Մաժարով
- Տաիսիա Միխոլապ
- Ռաշիդ Նեզամետդինով
- Գլեբ Օսիպով
- Եվգենի Պավլով
- Պոլինա Պախոմովա
- Ելենա Պլակսինա
- Պոլինա Ռաշկինա
- Վիկտորյա Ռոմանենկա
- Յանինա Ռոմանովա
- Մարիա Սելյանսկայա
- Մարիա Սիտկո
- Դմիտրի Սմոլև
- Իվան Ստեբունով
- Վլադիմիր Սուվորով
- Իննա Տիմոֆեևա
- Գեորգի Տոկաև
- Վիկտոր Տուլչինսկի
- Նատալյա Ուշակովա
- Օլեգ Ֆեոկտիստով
- Մարինա Ֆեոկտիստովա
- Դարյա Ֆրոլովա
- Շամիլ Խամատով
- Իգոր Ցարեգորոդցև
- Աննա Շևչուկ
- Սեմյոն Շոմին[45]
Պարգևներ և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1966 թվական – Վիկտոր Ռոզովին, Գալինա Վոլչեկին, Միխայիլ Կոզակովին և Օլեգ Տաբակովին շնորհվել է ԽՍՀՄ պետական մրցանակ,
- 1969 год – Օլեգ Եֆրեմովն արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի «Սովրեմեննիկ» թատրոնում ծավալած դերասանական և ռեժիսորական գործունեության համար,
- 1996 год – «Սովրեմեննիկ» թատրոնն արժանացել է Պատվո շքանշանի[46],
- 2007 год – «Սովրեմեննիկ» թատրոնին շնորհվել է ամերիկյան Drama Desk Award մրցանակ դրամատիկական արվեստի բնագավառում[38]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ European Theatre Architecture — Arts and Theatre Institute.
- ↑ «Как родился «Современник». История театра в рассказах его основателей». Официальный сайт мэра Москвы. 2018 թ․ դեկտեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 9-ին.
- ↑ Новым худруком «Современника» станет Виктор Рыжаков // ТАСС, 20 декабря 2019
- ↑ «Виктор Николаевич Сергачёв». История. МХТ им. Чехова (официальный сайт).
- ↑ 6,0 6,1 «Московский театр «Современник». Справка». МИА “Россия сегодня”. 2011 թ․ ապրիլի 15. Վերցված է 2018 թ․ հունվարի 19-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 «История театра». Театр “Современник”. 2015. Վերցված է 2018 թ․ հունվարի 19-ին.
- ↑ Дорош, 1973, էջ 125
- ↑ «МОСКОВСКИЙ ТЕАТР СОВРЕМЕННИК». Фестиваль “Биеннале театрального искусства”. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 20-ին.
- ↑ 10,0 10,1 Екатерина Астафьева (2015 թ․ դեկտեմբերի 15). «Вечно молодой: театр "Современник"». “Дилетант”. Վերցված է 2018 թ․ հունվարի 20-ին.
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 Ольга Косолапова, Юлия Чечикова (2016 թ․ ապրիլի 15). «Счастье быть "Современником": символу дерзости и непокорности – 60 лет». СМИ сетевое издание «Городской информационный канал m24.ru». Վերցված է 2018 թ․ հունվարի 20-ին.
- ↑ shellbars (2011 թ․ հուլիսի 3). «История театра "Современник" в Москве». Достопримечательности Москвы. Արխիվացված է օրիգինալից 2018-01-30-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «Театр "Современник" для Толмачевой был делом ее жизни». Радиостанция Вести ФМ. 2013 թ․ օգոստոսի 26. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 20-ին.
- ↑ Н. Зеленецкая. «Создание Студии молодых актёров привело к открытию театра Современник». Портал 1922-1991. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «Открытие театра «Современник»». История. рф. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ 16,0 16,1 16,2 Алена Карась (2006 թ․ ապրիլի 14). «Это наш "Современник". История знаменитого театра в фотографиях и воспоминаниях». ФГБУ «Редакция «Российской газеты». Վերցված է 2018 թ․ հունվարի 20-ին.
- ↑ Александр Мягченков (2015 թ․ մարտի 17). «Разговор с Александром Мягченковым. В гостях Леонид Эрман». ООО «Альма Матер». Վերցված է 2018 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «Театр «Современник»». Портал культурного наследия России. Վերցված է 2018 թ․ հունվարի 20-ին.
- ↑ Виолетта Гудкова (2017-03). «Инерция страха и попытки прорыва: Второй съезд советских писателей». Журнальный зал в РЖ, «Русский журнал». Վերցված է 2018 թ․ հունվարի 20-ին.
- ↑ 20,0 20,1 20,2 Анна Михайлова (2016 թ․ ապրիլի 15). «За что мы любим "Современник": десять спектаклей театра на все времена». МИА «Россия сегодня». Վերցված է 2018 թ․ հունվարի 20-ին.
- ↑ Сергей Кормилов (2014-06). «Театр глазами Владимира Лакшина». Журнальный зал в РЖ, "Русский журнал". Վերցված է 2018 թ․ հունվարի 20-ին.
- ↑ Михаил Кураев (2010-01). «Приближение к Чехову». Журнальный зал в РЖ, "Русский журнал". Վերցված է 2018 թ․ հունվարի 20-ին.
- ↑ 23,0 23,1 Виктор Борзенко. ««Ефремова умоляли не уходить во МХАТ». «Современнику» исполнился 61 год». ООО ИЗДАТЕЛЬСКИЙ ДОМ «НОВЫЕ ИЗВЕСТИЯ». Վերցված է 2018 թ․ հունվարի 20-ին.
- ↑ Иванова, 2011, էջ 104
- ↑ «Екатерина III: какой была Фурцева». ООО «Тура». 2016 թ․ դեկտեմբերի 13. Վերցված է 2018 թ․ հունվարի 20-ին.
- ↑ ««Современник» отмечает «тридцатилетие Волчек» - Lenta.ru». Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
- ↑ Артём Крылов. «Караван». Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
- ↑ Людмила Иванова Мой «Современник» - «Восхождение на Фудзияму».
- ↑ 29,0 29,1 «Архив спектаклей». Театр «Современник». 2015. Վերցված է 2018 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «Указ Президента РФ от 15 апреля 1996 г. N 555 "О награждении орденом Почета Московского театра "Современник"». НПП «ГАРАНТ-СЕРВИС». 1996 թ․ ապրիլի 15. Վերցված է 2018 թ․ հունվարի 20-ին.
- ↑ Анна Михайлова (2016 թ․ հոկտեմբերի 5). «Галина Волчек назначила Чулпан Хаматову своим заместителем в театре "Современник"» (ռուսերեն). ТАСС. Վերցված է 2018 թ․ հունվարի 20-ին.
- ↑ Худруком «Современника» назначен Виктор Рыжаков // «Коммерсантъ», 30 декабря 2019
- ↑ Коллективу «Современника» представили нового худрука Виктора Рыжакова // РИА «Новости», 9 января 2020
- ↑ «Гастроли «Современника»». Театр «Современник». 2015. Վերցված է 2018 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «Театр "Современник" прибыл в Лондон с гастролями» (ռուսերեն). ТАСС. 2017 թ․ մարտի 2. Վերցված է 2018 թ․ հունվարի 20-ին.
- ↑ Соловьева, 1998, էջ 86
- ↑ 37,0 37,1 37,2 Елена Юринская (2014 թ․ հուլիսի 30). «Пока Чистые». ФГБУ «Редакция «Российской газеты». Վերցված է 2018 թ․ հունվարի 20-ին.
- ↑ 38,0 38,1 38,2 «Хроника жизни театра». Театр «Современник». 2015. Վերցված է 2018 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «Театр «Современник» отмечает 60-летний юбилей на Триумфальной площади» (ռուսերեն). ТАСС. 2016 թ․ մայիսի 13. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ «Реконструкцию столичного театра «Современник» заменят на ремонт». МИА «Россия сегодня». 2011 թ․ նոյեմբերի 10. Վերցված է 2018 թ․ հունվարի 20-ին.
- ↑ ftd. Театральные кресла Прайм в театре «Современник»
- ↑ «Историческое здание театра «Современник» открылось в Москве после реставрации» (ռուսերեն). ТАСС. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ «Исторические элементы вернутся на фасад театра «Современник»». Москва24. 2017 թ․ փետրվարի 16. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ «Собянин открыл основную сцену «Современника» на Чистых прудах после реставрации». Москва24. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ 45,0 45,1 45,2 45,3 «Создатели спектаклей». Театр «СОВРЕМЕННИК». 2015. Վերցված է 2018 թ․ հունվարի 20-ին.
- ↑ Указ Президента Российской Федерации от 15 апреля 1996 N 555 "О награждении орденом Почета Московского театра «Современник»
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Дорош Е. Я. Театр «Современник»: Альбом / Глав. ред. Свободин А. П.. — М.: Искусство, 1973. — 128 с. — ISBN 545-835-65-78
- Иванова Л. И. Мой «Современник» / Глав. ред. Спиридонова Л.. — М.: Время, 2011. — 224 с. — ISBN 978-5-9691-0646-8
- Соловьева И. Ветви и корни. — М.: МХТ, 1998. — 160 с. — ISBN 5-900020-04-5
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սովրեմեննիկ (թատրոն)» հոդվածին։ |
|