Սև փայտփոր
Սև փայտփոր | |
Սև փայտփոր (արու) | |
Սև փայտփոր (արու) | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Թռչուններ (Aves) |
Կարգ | Փայտփորանմաններ (Piciformes) |
Ընտանիք | Փայտփորներ (Picidae) |
Ցեղ | Dryocopus |
Տեսակ | Սև փայտփոր (D. martius) |
Միջազգային անվանում | |
Dryocopus martius | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ Տաքսոնի տարածվածությունը |
Սև փայտփոր (լատին․՝ Dryocopus martius), փայտփորների ընտանիքին պատկանող նստակյաց և հազվագյուտ թռչուն, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Արտաքին կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարմնի երկարությունը 45-57 սմ է, թևերի բացվածքը՝ 64-68 սմ, կենդանի զանգվածը՝ 300 գ։ Խոշոր սև փայտփոր է, որի աչքերն ու կտուցը բաց գույնի են։ Արուի գագաթը կարմիր է, էգի գագաթի հետին մասում կա փոքր կարմիր բիծ։ Լեզուն երկար է և որդանման, իսկ թքագեղձերը՝ լավ զարգացած։ Ոտքերը կարճ են և ուժեղ, թևերը՝ լայն և բութ ծայրերով։
Կենսակերպ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղմկոտ է, կտուցով թմբկահարումները երկարատև են և ուժեղ։ Արձակում է բազմազան ճիչեր։ Բնակվում է բարձրաբուն սաղարթավոր կամ խառը անտառներում, պտղատու այգիներում։
Սննդառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սնվում է մրջյուններով, փայտահատ բզեզներով։
Բնադրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարսանեկան զույգերը ձևավորվում են մարտին, որի ընթացքում լսելի են կատվի մլավոց հիշեցնող կանչեր։ Փչակը փորում է 10-17 օրում (հիմնականում արուն՝ օրական 10-13 ժ աշխատելով) 8-10 մ բարձրության վրա։ Առաջին ձվերը հայտնվում են ապրիլի վերջերին։ Դնում է 34 մմ տրամագծով, սպիտակ 4-6 ձու։ Թռիչքին տիրապետող երիտասարդ թռչունները հանդիպում են հուլիսի երրորդ տասնօրյակից։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բացարձակ օգտակար է, ոչնչացնում է ծառերի մեծ քանակությամբ վնասատու բզեզների թրթուրներ։ Հայաստանում մեծ ծավալով անտառահատումները (հատկապես հաստաբուն ծառերի) կարող են հանգեցնել թվաքանակի կտրուկ կրճատման։
Հանդիպում է Եվրոպայում և Ասիայում, իսկ Հայաստանում՝ Լոռվա, Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի անտառային շրջաններում[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է, որն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես խոցելի տեսակ։
Թվաքանակը կրճատվել է, հավանաբար, վերջին տասնամյակում բարձրաբուն ծառերի ինտենսիվ հատման պատճառով։
Տեսակին սպառնում է անտառների հատումը, որը հանգեցնում է բիոտոպի մասնատմանը և բնադրման համար հարմար ծառերի ոչնչացմանը։
Պահպանվում է «Շիկահող» արգելոցում, «Դիլիջան» ազգային պարկում և Տավուշի մարզի պետական արգելավայրերում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սև փայտփոր» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սև փայտփոր» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |