Հոկտեմբեր ամսվա օրերը
Հոկտեմբերի 1
Ռուսական զորքերի կողմից Երևանի բերդի գրավումը: Նկարիչ` Ֆրանց Ռուբո, 1827 թ.
մ.թ.ա. 331 թ. – տեղի ունեցավ Գավգամելայի ճակատամարտը ։
1827 թ. – ռուս -պարսկական պատերազմի ժամանակ ռուսական զորքերը Իվան Պասկևիչի գլխավորությամբ գրավեցին Երևանի բերդը ։
1866 թ. – ծնվել է Արշակ Ֆեթվաճյանը , հայ նկարիչ (մահ. 1947 թ.)։
1911 թ. – մահացել է Վիլհելմ Դիլթայը , գերմանացի փիլիսոփա (ծն. 1833 թ.)։
1912 թ. – ծնվել է Լև Գումիլյովը , ռուս գիտնական, պատմաբան-ազգագրագետ, պատմական և աշխարհագրական գիտությունների դոկտոր (մահ. 1992 թ.)։
1883 թ. – մահացել է Ռոմանոս Մելիքյանը , հայ նշանավոր երգահան, երաժշտագետ, խմբավար և մանկավարժ (ծն. 1935 թ.)։
1949 թ. – հռչակվեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը ։
1969 թ. – բացվել է Պեկինի մետրոպոլիտենը , այն մեկ օրում տեղափոխում է մոտ 7 միլիոն մարդ։
2009 թ. – մահացել է Օթար Ճիլաձեն , վրացի բանաստեղծ (ծն. 1933 թ.)։
Հոկտեմբերի 2
Մահաթմա Գանդի
1263 թ. – տեղի ունեցավ Լարգսի ճակատամարտը , շոտլանդա -նորվեգական պատերազմի կարևոր մարտերից մեկը։
1535 թ. – ֆրանսիացի ծովագնաց Ժակ Քարտիեն ափ իջավ ներկայիս Կանադայի տարածքում Հոշլեագ տեղանքում, անվանելով այն Մոնրեալ ։
1860 թ. – Սանկտ Պետերբուրգում բացվեց Մարիինյան թատրոնը ։
1869 թ. – ծնվել է Մահաթմա Գանդին , հնդիկ քաղաքական գործիչ, Հնդկաստանի անկախության շարժման ղեկավար (մահ. 1948 թ.)։
1938 թ. – ծնվել է Վլադիկ Ներսեսյանցը , ռուսահայ գիտնական, իրավաբան (մահ. 2005 թ.)։
1951 թ. – ծնվել է Սթինգը , անգլիացի երգիչ։
1968 թ. – Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում ուսանողների կազմակերպած ցույցը ցրելու համար կառավարությունը օգտագործեց հրազեն, տարբեր աղբյուրներով արդյունքում զոհվեց 200-300 մարդ։
2011 թ. – մահացել է Վասիլի Ալեքսանյանը , ծագումով հայ , ռուս իրավաբան, «ՅՈՒԿՈՍ» ռուսական նավթային ընկերության փոխտնօրեն (ծն. 1971 թ.)։
Հոկտեմբերի 4
Գևորգ Բաշինջաղյան «Գյուղական տեսարան» կտավ, 1898
Հոկտեմբերի 7
Վլադիմիր Պուտին
1571 թ. – Հոնիական ծովում տեղ ունեցավ Լեպանտոյի ծովամարտը , Սրբազան լիգան հաղթանակ տարավ Օսմանյան կայսրության նկատմամբ։
1849 թ. – մահացել է Էդգար Ալան Պոն , ամերիկացի գրող, գրաքննադատ, խմբագիր, համարվում է դետեկտիվ ժանրի գրականության հիմնադիրը (ծն. 1809 թ.)։
1937 թ. – ծնվել է Ռաֆիկ Խաչատրյանը , հայ նշանավոր քանդակագործ (մահ. 1993 թ.)։
1937 թ. – մահացել է Գևորգ Ասատուրը , հայ բանասեր, մանկավարժ, թարգմանիչ (ծն. 1868 թ.)։
1944 թ. – մահացել է Միքայել Մանվելյանը , հայ արձակագիր, դերասան (ծն. 1877 թ.)։
1949 թ. – ստեղծվեց Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունը ։
1952 թ. – ծնվել է Վլադիմիր Պուտինը , ռուս պետական և քաղաքական գործիչ, Ռուսաստանի նախագահը։
1967 թ. – ծնվել է Թոնի Բրեքսթոնը , ամերիկացի երգչուհի։
1996 թ. - եթեր հեռարձակվեց Fox News Channel նորությունների ամերիկյան հեռուստաալիքը։
2001 թ. – ԱՄՆ -ը պատերազմ սկսեց Աֆղանստանում ։
Հոկտեմբերի 8
Քաղկեդոնի ժողովը ներկայացնող նկարազարդում Ուկրաինայի տաճարներից մեկում
451 թ. – սկսվեց Քաղկեդոնի ժողովը ։
1558 թ. – ծնվել է Հենրիխ Շյուցը , գերմանացի երգահան, երաժշտական մանկավարժ (մահ. 1672 թ.)։
1754 թ. – մահացել է Հենրի Ֆիլդինգը , անգլիացի գրող, դրամատուրգ (ծն. 1707 թ.)։
1871 թ. – ԱՄՆ -ի Չիկագո քաղաքում մեծ հրդեհ սկսվեց։
1912 թ. – սկսվեց առաջին Բալկանյան պատերազմը ։
1953 թ. – մահացել է Քեթլին Ֆերրիերը , անգլիացի երգչուհի (ծն. 1912 թ.)։
2003 թ. – մահացել է Գևորգ Աբաջյանը , հայ թատերագետ, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու (ծն. 1920 թ.)։
2005 թ. – Քաշմիրում տեղի ունեցավ մեծ երկրաշարժ , որի հետևանքով զոհվեց մոտ 84 000 մարդ։
2011 թ. – մահացել է Ժիրայր Ավետիսյանը , հայ նշանավոր կինոռեժիսոր, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ , պրոֆեսոր (ծն. 1927 թ.)։
Հոկտեմբերի 9
Ջոն Լենոնը կնոջ` Յոկո Օնոյի հետ
1879 թ. – ծնվել է Մաքս Լաուեն , գերմանացի նշանավոր ֆիզիկոս (մահ. 1960 թ.)։
1906 թ. – ծնվել է Սայիդ Կութուբը , եգիպտացի մահմեդական աստվածաբան, փիլիսոփա և գրող (մահ. 1966 թ.)։
1932 թ. – ծնվել է Սեդա Վերմիշևան , ռուսահայ պոետ, տնտեսագետ և հասարակական գործիչ (մահ. 2020 թ.)։
1940 թ. – ծնվել է Ջոն Լենոնը , բրիտանացի ռոք -երաժիշտ, երգիչ, պոետ, կոմպոզիտոր, նկարիչ, գրող. «Բիթլզ» խմբի հիմնադիրներից մեկը (մահ. 1980 թ.)։
1962 թ. – Ուգանդան անկախացավ Միացյալ Թագավորությունից ։
1967 թ. – ծնվել է Էդդի Գերերոն , ծագումով մեքսիկացի , ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (մահ. 2005 թ.)։
1974 թ. – ստեղծվեց Համաշխարհային փոստային միությունը ։
2008 թ. – Երկիր մոլորակին մինչև 6150 կմ մոտեցավ «2004 TS26» աստերոիդը , այն Երկրին ամենամոտ գտնված աստերոիդն է։
2011 թ. – ստեղծվեց Ուկրաինայի և Աբխազիայի հայերի միությունը ։
Հոկտեմբերի 10
Էդիթ Պիաֆ, 1951 թ. լուսանկար
732 թ. – տեղի ունեցավ Տուրի ճակատամարտը :
1659 թ. – մահացել է Աբել Թասմանը , հոլանդացի նշանավոր ծովագնաց, հետազոտող (ծն. 1603 թ.)։
1684 թ. – ծնվել է Անտուան Վատտոն , ֆրանսիացի գեղանկարիչ և գծանկարիչ, ռոկոկո ոճի հիմնադիրներից մեկը (մահ. 1721 թ.)։
1780 թ. – Կարիբյան ծովում սկսվեց մեծ մրրիկ, որը տևեց 6 օր, ավերածությունների հետևանքով զոհվեց մոտ 27000 մարդ։
1813 թ. – ծնվել է Ջուզեպպե Վերդին , իտալացի հռչակավոր կոմպոզիտոր («Աիդա» , «Տրուբադուր» , «Տրավիատա» , մահ. 1901 թ.)։
1955 թ. – մահացել է Լյուսի Թարգյուլը , հայ արձակագիր, թարգմանիչ (ծն. 1905 թ.)։
1963 թ. – մահացել է Էդիթ Պիաֆը , ֆրանսիացի ճանաչված երգչուհի և դերասանուհի (ծն. 1915 թ.)։
2007 թ. – Իչկերիայի Չեչենական Հանրապետությունը հայտարարվեց անկախ։
2009 թ. – Թուրքիան և Հայաստանը Հայ-թուրքական հարաբերությունների դիվանագիտական ամրապնդման համար կնքեցին փոխադարձ պայմանագիր, ինչը սակայն չիրականացվեց Թուրքիայի պատճառով։
Հոկտեմբերի 13
571 չվերթի մահացածների հիշատակին նվիրված հուշահամալիր
1827 թ. – ռուս -պարսկական (1826-1828 թթ.) պատերազմի ժամանակ ռուս-հայկական զորքերը Իվան Պասկևիչի հրամանատարությամբ գրավեցին Երևանը :
1862 թ. – մահացել է Գաբրիել Երանյանը , հայ երաժշտագետ, կոմպոզիտոր (ծն. 1827 թ.):
1921 թ. – կնքվեց Կարսի պայմանագիրը , Խորհրդային Հայաստանի , Խորհրդային Վրաստանի , Խորհրդային Ադրբեջանի և Թուրքիայի միջև, որով Հայաստանի տարածքներից Թուրքիային անցան գրեթե ամբողջ Կարսի մարզը և Սուրմալուի գավառը՝ ներառյալ Արարատ լեռն իր հարակից շրջաններով, իսկ Ադրբեջանին ՝ Նախիջևանի շրջանը, որը սահմանվեց որպես ինքնավար կազմավորում:
1923 թ. – Թուրքիայի մայրաքաղաքը Ստամբուլից տեղափոխվեց Անկարա :
1925 թ. – ծնվել է Մարգարետ Թետչերը , բրիտանացի քաղաքական գործիչ, Մեծ Բրիտանիայի վարչապետ 1979-1990 թթ., ստացել է «երկաթյա լեդի» մականունը (մահ. 2013 թ.):
1946 թ. – ծնվել է Լևոն Անանյանը , հայ լրագրող, հրապարակախոս, թարգմանիչ Հայաստանի Գրողների Միության նախագահ (մահ. 2013 թ.):
1972 թ. – Անդերում վթարի ենթարկվեց Ուրուգվայի զինուժի համար 571 չվերթի ինքնաթիռը:
1972 թ. – մահացել է Գրիգոր Սիսվանը , հայ գրող, արձակագիր (ծն. 1918 թ.):
Հոկտեմբերի 15
Խաչատուր Աբովյան
1809 թ. – ծնվել է Խաչատուր Աբովյանը , հայ ականավոր գրող, համարվում է արևելահայ աշխարհաբար գրականության հիմնադիրը, հայտնի է նրա «Վերք Հայաստանի» վեպը (անհետացել է 1848 թ.):
1920 թ. – ծնվել է Անրի Վերնոյը , ֆրանսահայ նշանավոր կինոռեժիսոր («Մայրիկ (ֆիլմ)» , մահ. 2002 թ.):
1922 թ. – ծնվել է Գրիգոր Գուրզադյանը , հայ ականավոր աստղագետ, տիեզերական աստղագիտության ռահվիրա, գրող, էսսեիստ, գեղանկարիչ (մահ. 2014 թ.):
1951 թ. – ծնվել է Ռաֆայել Վահանյանը , հայ շախմատիստ :
1964 թ. – շահագործման հանձնվեց աշխարհի ամենաերկար գազամուղների համակարգը՝ «Դրուժբա», նրա մեջ են մտնում մոտ 8900 կմ երկարությամբ գազի խողովակներ:
1980 թ. – մահացել է Մուշեղ Գալշոյանը , հայ ճանաչված գրող (ծն. 1933 թ.):
1981 թ. – ստեղծվեց «Մետալիկա» ամերիկյան ռոք խումբը:
1997 թ. – տիեզերք թռավ «Կասսինի-Հյուգենս» ավտոմատ տիեզերական կայանը, Սատուրն մոլորակի հետազոտության համար, այն ներկայումս գտնվում է Սատուրնի արբանյակ Տիտանի վրա:
1998 թ. – մահացել է Ռոլֆ Հակոբը , ծագումով հայ, գերմանացի դիրիժոր (ծն. 1908 թ.):
2006 թ. – մահացել է Վարդուհի Վարդանյանը , հայ երգչուհի (ծն. 1976 թ.):
Հոկտեմբերի 17
Ավետիք Իսահակյանին նվիրված ՀՀ փոստային նամականիշ
1346 թ. – տեղի ունեցավ Նևիլս-Կրոսսի ճակատամարտը Շոտլանդիայի և Անգլիայի միջև, Հարյուրամյա պատերազմի կարևոր մարտերից մեկը:
1902 թ. – Դետրոյթում թողարկվեց առաջին «Կադիլակ» մակնիշի ավտոմեքենան:
1957 թ. – մահացել է Ավետիք Իսահակյանը , հայ մեծանուն գրող, արձակագիր, բանաստեղծ, հասարակական գործիչ (ծն. 1875 թ.):
1958 թ. – մահացել է Գևորգ Պարիսը , հայ բառարանագիր:
1961 թ. – Փարիզում ֆրանսիական ոստիկանության կողմից դաժանորեն ճնշվեց մոտ 30 000 ալժիրցիների ցույցը:
1972 թ. – ծնվել է Էմինեմը , ամերիկացի ռեփեր:
1974 թ. – մահացել է Վարսենիկ Աղասյանը , հայ բանաստեղծուհի, դրամատուրգ, մանկագիր, թարգմանիչ (ծն. 1898 թ.):
1990 թ. – բացվեց Internet Movie Database կայքը:
Հոկտեմբերի 18
BBC ընկերության պատկերանիշը
1356 թ. – կենտրոնական Եվրոպայում տեղի ունեցավ 9-10 բալանոց երկրաշարժ , արդյունքում մեծապես վնասվում է շվեյցարական Բազել քաղաքը։
1706 թ. – ծնվել է Բալդասարե Գալուպպին , իտալացի երգահան, բազամթիվ օպերաների հեղինակ (մահ. 1785 թ.)։
1859 թ. – ծնվել է Անրի Բերգսոնը , ֆրանսիացի փիլիսոփա, Նոբելյան մրցանակի դափնեկիր (մահ. 1941 թ.)։
1867 թ. – ԱՄՆ -ն Ռուսական կայսրությունից գնեց Ալյասկան , վճարելով ընդամենը 7,2 միլիոն $ ։
1892 թ. – շահագործման հանձվեց աշխարհում առաջին երկար հեռախոսային գիծը՝ Չիկագո -Նյու Յորք ։
1895 թ. – Արևմտյան Հայաստանի Կարին քաղաքում տեղի է ունենում հայկական բնակչության ջարդեր ։
1922 թ. – ստեղծվեց BBC բրիտանական լրատվական ընկերությունը։
1931 թ. – մահացել է Թոմաս Էդիսոնը , ամերիկացի գիտնական, գյուտարար , 100-ից ավելի գյուտերի հեղինակ (ծն. 1874 թ.)։
1960 թ. – ծնվել է Ժան-Կլոդ Վան Դամը , բելգիացի ճանաչված կինոդերասան և մարտարվեստների վարպետ։
1974 թ. – մահացել է Հանրի Զարյանը , հայ արձակագիր, թարգմանիչ, դերասան (ծն. 1928 թ.)։
Հոկտեմբերի 19
Ալեքսանդր Ալյոխին
մ.թ.ա. 202 թ. – տեղի ունեցավ Զամայի ճակատամարտը , Պունիկյան պատերազմների նշանավոր մարտերից մեկը, որտեղ հռոմեական զորքերը պարտության մատնեցին Կարթագենյան զորքին, որոնց ղեկավարում էր Հաննիբալը ։
1453 թ. – Բորդոյում անգլիացիների կապիտուլյացիայով փաստացի ավարտվեց Հարյուրամյա պատերազմը Անգլիայի և Ֆրանսիայի միջև։
1745 թ. – մահացել է Ջոնաթան Սվիֆթը , անգլիացի գրող-երգիծաբան, հրապարակախոս, պոետ և հասարակական գործիչ, հայտնի է իր «Գուլիվերի ճանապարհորդությունները» վեպով (ծն. 1667 թ.)։
1892 թ. – ծնվել է Ալեքսանդր Ալյոխինը , ռուս նշանավոր շախմատիստ , աշխարհի չեմպիոն (մահ. 1946 թ.)։
1901 թ. – բրազիլացի Ալբերտո Սանտոս-Դյումոնը իր ստեղծած դիրիժաբլով պտտվեց Էյֆելյան աշտարակի շուրջ։
1909 թ. – մահացել է Չեզարե Լոմբրոզոն , իտալացի դատական հոգեբույժ և մարդաբան (ծն. 1835 թ.)։
1963 թ. – մահացել է Կարո Ալվարյանը , հայ ռեժիսոր , դերասան (ծն. 1895 թ.)։
Հոկտեմբերի 21
ընդհանուր օգտագործման շիկացման լամպ
1097 թ. – Առաջին խաչակրաց արշավանքի ժամանակ խաչակիրները սկսեցին Անտիոքի պաշարումը:
1520 թ. – Ֆեռնան Մագելանը հայտնագործեց Ատլանտյան օվկիանոսը Խաղաղ օվկիանոսին կապող նեղուցը, որը հետագայում կոչվեց իր անունով:
1805 թ. – տեղի ունեցավ Տրաֆալգարյան ճակատամարտը, նապոլեոնյան պատերազմների նշանավոր մարտերից մեկը:
1845 թ. – մահացել է Նիկոլայ Բարաթաշվիլին , վրացի գրող, վրացական գրականության դասական (ծն. 1817 թ.):
1848 թ. – ծնվել է Մկրտիչ Փորթուգալյանը , հայ մտավորական, ազգային ազատագրկան շարժման գործիչ Արմենական կազմակերպության հիմնադիր (մահ. 1921 թ.):
1879 թ. – ամերիկացի նշանավոր գյուտարար Թոմաս Էդիսոնը փորձարկեց իր պատրաստած շիկացման թելիկով էլեկտրական լամպը :
1960 թ. – ծնվել է Իսրայել Հակոբկոխյանը , հայ ճանաչված բռնցքամարտիկ , մի շարք միջազգային մրցաշարերի հաղթող:
1967 թ. – ԱՄՆ -ի Պաշտպանության նախարարության շենքի՝ Պենտագոնի մոտ տեղի ունեցան ցույցեր ընդդեմ Վիետնամի պատերազմի , որին մասնակցում էին մոտ 70 00 մարդ:
1980 թ. – ծնվել է Քիմ Քարդաշյանը , ծագումով հայ, ամերիկացի հանրաճանաչ հեռուստատեսային դեմք, դերասանուհի:
1985 թ. – մահացել է Արշալույս Արշարունին , հայ բանաստեղծ, գրականագետ, բանասեր, թատերագետ (ծն. 1896 թ.):
Հոկտեմբերի 22
Անգլուխ ձիավորը վեպի 1865 թ. գրքի շապիկ
1797 թ. – ֆրանսիացի օդագնաց Անդրե Ժակ Գարներինը կատարեց պարաշյուտով առաջին թռիչքը:
1870 թ. – ծնվել է Իվան Բունինը , ռուս նշանավոր գրող, արձակագիր, բանաստեղծ, Նոբելյան մրցանակի դափնեկիր (մահ. 1953 թ.):
1883 թ. – Շառլ Գունոյի «Ֆաուստ» օպերայի բեմադրությամբ բացվեց Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերան :
1883 թ. – մահացել է Թոմաս Մայն Ռիդը , անգլիացի գրող, արկածային գրքերի հեղինակ, առավել հայտնի է «Անգլուխ ձիավորը» վեպով (ծն. 1818 թ.):
1895 թ. – տեղի ունեցավ Մոնպառնաս կայարանի վթարը , մարդատար գնացքի շոգեքարշը չկարողանալով արգելակել, ճեղքել էր երկաթուղային կայարանի պատը և ընկել փողոց:
1906 թ. – մահացել է Պոլ Սեզանը , ֆրանսիացի նկարիչ, Պոստիմպրեսիոնիզմի նշանավոր վարպետներից մեկը (ծն. 1889 թ.):
1975 թ. – «Վեներա-9» միջտեզերական կայանը առաջին անգամ երկիր ուղարկեց Արեգակնային համակարգի մոլորակի լուսանկարներ:
1975 թ. – մահացել է Առնոլդ Թոյնբին , անգլիացի պատմաբան և սոցիոլոգ, Հայոց ցեղասպանությանը վերաբերվող մի շարք հոդվածների հեղինակ (ծն. 1839 թ.):
2009 թ. – պաշտոնապես թողարկվեց Windows 7 օպերացիոն համակարգը :
Հոկտեմբերի 23
Լյութեր Ջորջ Սիմջյան
1844 թ. – ծնվել է Սառա Բեռնարը , ֆրանսիացի նշանավոր դերասանուհի (մահ. 1923 թ.)։
1928 թ. – ծնվել է Հովհաննես Չեքիջյանը , հայ երաժշտագետ, դիրիժոր։
1944 թ. – Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ -ն, Անգլիան և Խորհրդային Միությունը ճանաչեցին Ֆրանսիայի ժամանակավոր կառավարությանը՝ գեներալ Շառլ դը Գոլի գլխավորությամբ։
1940 թ. – ծնվել է Պելեն , բրազիլացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ , համարվում է «ֆուտբոլի արքան»։
1953 թ. – ծնվել է Թաներ Աքչամը , թուրք գիտնական, բացահայտ ընդունում և քննարկում է Հայոց ցեղասպանությանը ։
1997 թ. – մահացել է Լյութեր Ջորջ Սիմջյանը , հայազգի գյուտարար , ունեցել է 200-ից ավելի գյուտերի արտոնագիր (ծն. 1905 թ.)։
2001 թ. – թողարկվեց iPod շարժական մեդիա փլեյերը։
2002 թ. - Մոսկվայում չեչեն ահաբեկիչները պատանդ վերցրեցին մոտ 900 հոգու։
Հոկտեմբերի 25
Արաբկիր վարչական շրջանի համայնապատկեր
1400 թ. – մահացել է Ջեֆրի Չոսերը , անգլիացի բանաստեղծ, համարվում է անգլիական պոեզիայի հայրը (ծն. մտվ. 1343 թ.)։
1415 թ. – տեղի ունեցավ Ազենկուրի ճակատամարտը, Հարյուրամյա պատերազմի նշանավոր մարտերից մեկը։
1825 թ. – ծնվել է Յոհան Շտրաուսը , ավստրիացի մեծանուն երգահան, դիրիժոր և ջութակահար, «վալսի արքա» (մահ. 1899 թ.)։
1920 թ. – ծնվել է Հովհաննես Բարսեղյանը , հայ ականավոր լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (մահ. 2014 թ.)։
1923 թ. – ծնվել է Արտաշես Բաբայանը , հայ դրամատուրգ, թատերագետ, ՀԽՍՀ վաստակավոր գործիչ (մահ. 2009 թ.)։
1925 թ. – դրվեց Երևանի Արաբկիր թաղամասի հիմքը։
1984 թ. – ծնվել է Քեյթի Փերրին , ամերիկացի երգչուհի։
1990 թ. – եթեր հեռարձակվեց «Հրաշքների դաշտ» հեռուստախաղի առաջին հաղորդումը։
2001 թ. – թողարկվեց Windows XP օպերացիոն համակարգը ։
Հոկտեմբերի 27
Բայկալ-Ամուրյան երկաթգծի խոշոր հանգույցներից մեկը
1728 թ. – ծնվել է Ջեյմս Կուկը , անգլիացի նշանավոր ծովագնաց, կազմակերպել է 3 շուրջերկրյա ճանապարհորդություն։
1782 թ. – ծնվել է Նիկոլո Պագանինին , իտալացի հռչակավոր ջութակահար, կիթառահար և կոմպոզիտոր (մահ. 1840 թ.)։
1904 թ. – բացվեց Նյու Յորքի մետրոպոլիտենը ։
1938 թ. – ամերիկյան «DuPont» ընկերությունը հայտարարեց նեյլոնի հայտնաբերման մասին։
1938 թ. – մահացել է Արտաշես Խալաթովը , հայ տնտեսագետ, հրապարակախոս, պետական գործիչ (ծն. 1894 թ.)։
1984 թ. – գործարկվեց Բայկալ-Ամուրյան երկաթուղային մայրուղին ։
1991 թ. – Թուրքմենստանը հայտարարեց իր անկախությունը ԽՍՀՄ -ից։
1999 թ. – Հայաստանի Ազգային ժողովում նիստի ժամանակ սպանվեցին Հայաստանի վարչապետ Վազգեն Սարգսյանը , ազգային ժողովի խոսնակ Կարեն Դեմիրճյանը , պատգամավորներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, Միքայել Քոթանյանը, Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը և նախարար Լեոնարդ Պետրոսյանը ։
Հոկտեմբերի 30
Դիեգո Մարադոնա
1907 թ. – ծնվել է Ռաֆայել Արշակի Աթայանը , հայ արձակագիր, գրականագետ, մանկավարժ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների թեկնածու (մահ. 1990 թ.):
1918 թ. – կնքվեց Մուդրոսի զինադադարը , համաձայն որի Օսմանյան կայսրությունը դուրս եկավ Առաջին համաշխարհային պատերազմից :
1920 թ. – թուրք-հայկական պատերազմի ժամանակ թուրքերը գրավեցին Կարսը :
1922 թ. – ծնվել է Ցոլակ Բեքարյանը , հայ կոմպոզիտոր, ջութակահար, մանկավարժ (մահ. 1980 թ.):
1938 թ. – Օրսոն Ուելսի «Աշխարհների պատերազմը» ռադիոբեմադրությունը մեծ իրարանցում առաջացրեց ԱՄՆ -ում:
1960 թ. – ծնվել է Դիեգո Մարադոնան , արգենտինացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ , բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը (մահ. 2022 թ.):
1973 թ. – բացվեց Բոսֆորի կամուրջը, փաստացի Եվրոպան Ասիային միացնող կամուրջը (Ստամբուլի ասիական մասը միանում է եվրոպական մասին):
1991 թ. – Արցախյան ազատամարտի ռազմական գործողություններից մեկի ժամանակ հայկական զինված ուժերը Արկադի Տեր-Թադևոսյանի հրամանատարությամբ ազատագրեցին Հադրութի շրջանի Տող գյուղը :
Հոկտեմբերի 31
Մարտին Լյութեր, Լուկաս Կրանախ Ավագի դիմանկար
1517 թ. – Մարտին Լյութերը իր 95 թեզերով սկիզբ դրեց ռեֆորմացիային :
1632 թ. – ծնվել է Յան Վերմեերը , հոլանդացի նշանավոր գեղանկարիչ, (մահ. 1675 թ.):
1874 թ. – ծնվել է Էդգար Շահինը , ֆրանսահայ նկարիչ, փորագրանկարչության մեծ վարպետ (մահ. 1947 թ.):
1892 թ. – Արթուր Կոնան Դոյլը տպագրեց իր «Շերլոկ Հոլմսի արկածները» գիրքը:
1895 թ. – ծնվել է Լիդդել Հարտը , անգլիացի ռազմական պատմաբան և տեսաբան (մահ. 1970 թ.):
1924 թ․ - սահմանվել է Խնայողությունների համաշխարհային օրը ։
1931 թ. – սկսեց տպագրվել «Աշտարակ» թերթը:
1961 թ. – Իոսիֆ Ստալինի դագաղը գաղտնի դուրս բերվեց Լենինի դամբարանից և նրան թաղեցին Կրեմլի պատի տակ :
1986 թ. – ծնվել է Նազիկ Ավդալյանը , հայ ծանրամարտուհի, ծանրամարտի աշխարհի չեմպիոն:
1993 թ. – մահացել է Ֆեդերիկո Ֆելինին , իտալացի աշխարհահռչակ ռեժիսոր և սցենարիստ, կինոյի պատմության ամենանշանավոր դեմքերից մեկը («Ամարկորդ», «8½» , «Ճանապարհ» , ծն. 1920 թ.):